Category: Suren Surenyants

  • Անշուշտ, փոքր- ինչ վուլգար նկար է, բայց, որ Հայաստանը դարձել է այս երեքի պատանդը…

    Անշուշտ, փոքր- ինչ վուլգար նկար է, բայց, որ Հայաստանը դարձել է այս երեքի պատանդը՝ փաստ է:

  • Իշխանափոխության միակ ճանապարհը Մինչև սեպտեմբերի 21-ը Նիկոլ Փաշինյանը չպետք է լին…

    Իշխանափոխության միակ ճանապարհը
    Մինչև սեպտեմբերի 21-ը Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի ՀՀ վարչապետ. քիչ առաջ ազդարարեց ընդդիմադիր մի նոր նախաձեռնություն:
    Ե՞րբ են մարդիկ գիտակցելու, որ իշխանափոխության բլից- կրիգային սցենարները դատապարտված են, քանի՞ փորձից ու ձախողված գործընթացից հետո:
    Հայաստանում իշխանափոխություն պետք է տեղի ունենա ընտրությունների ճանապարհով, բայց մինչ այդ պետք է ձևավորվի որակապես նոր ընդդիմություն՝ բովանդակային նոր ասելիքով, ինստիտուցիոնալ արդյունավետությամբ:
    Կարծում եմ՝ «Դեմոկրատական այլընտրանք»-ն այդ ճանապարհին է:

  • Ինչո՞վ է Վաշինգտոնի դիրքորոշումը տարբերվում ռուսականից■«Մենք մոտիկից հետևում ենք…

    Ինչո՞վ է Վաշինգտոնի դիրքորոշումը տարբերվում ռուսականից
    ■«Մենք մոտիկից հետևում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու լարվածությունն ու խուսափելու հետագա էսկալացիայից: Ինչպես բազմիցս ենք նշել Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը»:
    Քորթնի Օսթրիան
    ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ
    □ Այստեղ բանալի արտահայտությունը «մնացած հարցեր» ձևակերպումն է, այլ խոսքով՝ Վաշինգտոնը նույնպես անուղղակիորեն ընդունում է, որ հակամարտության հետ կապված մի շարք հարցեր, օրինակ՝ ԼՂ-ին հարակից տարածքների վերադարձն Ադրբեջանին, տեղի է ունեցել պատերազմի ընթացքում, այլ խոսքով՝ լեգիտիմացնում է պատերազմի արդյունքները:
    Այս պարագայում մի հարց եմ ուզում տալ «կրքոտ» արևմտամետներին՝ ինչո՞վ է Վաշինգտոնի դիրքորոշումը տարբերվում այն տեսակետից, որը վերջերս Լավրովը հնչեցրեց Բաքվում:
    Թերևս, նրանով, որ Վաշինգտոնում «մնացած հարցեր»-ի, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի հարցը, մտադիր են լուծել «փաթեթով»՝ ի տարբերություն Մոսկվայի, որն ընդունելի է համարում հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլային տարբերակը:

  • Թուրքիան շատ էֆեկտիվ արտաքին քաղաքականություն է վարում ու դա պետք է խոստովանել: …

    Թուրքիան շատ էֆեկտիվ արտաքին քաղաքականություն է վարում ու դա պետք է խոստովանել: Մի կողմից, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնում է 100 միլիարդ դոլարի ու Մոսկվային օգնում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները, մյուս կողմից՝ Baykar ընկերությունը մտադրվել է Ուկրաինայում կառուցել «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքերի գործարան:

  • Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են տնտեսական համագործակցության «Ճանապարհային քա…

    Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են տնտեսական համագործակցության «Ճանապարհային քարտեզ», որով մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի: Իսկ մեզանում դեռ կան միամիտ մարդիկ, ովքեր փորձում են Մոսկվային բացատրել ռուսական շահը…

  • Բլինքենի՝ Երևանի ու Բաքու կատարած նախորդ հեռախոսազանգերից հետո, Ադրբեջանը գնաց է…

    Բլինքենի՝ Երևանի ու Բաքու կատարած նախորդ հեռախոսազանգերից հետո, Ադրբեջանը գնաց էսկալացիայի:
    Հետաքրքիր է՝ ի՞նչ արդյունք կունենան պետքարտուղարի երեկվա զանգերը…

  • Պեսկովը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ այսօր Պուտինն ու Էրդողանը կքննա…

    Պեսկովը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ այսօր Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաև ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Սա բնական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հետպատերազմյան ստատուս- քվոն, մեծ հաշվով, ռուս- թուրքական համաձայնությունների հետևանք է:

  • Պատրաստ եղեք ցանկացած սցենարի՝ ժողովրդին ասում է Իշխան Սաղաթելյանը:Գեղեցիկ է ասվ…

    Պատրաստ եղեք ցանկացած սցենարի՝ ժողովրդին ասում է Իշխան Սաղաթելյանը:
    Գեղեցիկ է ասված, բայց դատարկ մի կոչ է, եթե խորհրդարանական ընդդիմությունը չի ներկայացնում ԼՂ խնդրի լուծման, հայ- ադրբեջանական դիալոգի իր տեսլականը:

  • https://medialab.am/231436/Զանգեր, ուղերձներ.  Ըստ քաղաքագետի՝ Լավրովն ու Պուտին…

    Զանգեր, ուղերձներ.  Ըստ քաղաքագետի՝ Լավրովն ու Պուտինը  փորձում են կանխել ամերիկյան ակտիվությունը — MediaLab Newsroom-Laboratory

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, Արցախում ադրբեջանական երեկվա սադրանքից հետո այսօր տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան, Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց։ Ի՞նչ զարգացումներ…

  • Դրեք մանդատները, եթե գիտակցել եք, որ Փաշինյանի «թթվածինն» ենք…«Ժողովուրդ» օրաթ…

    Դրեք մանդատները, եթե գիտակցել եք, որ Փաշինյանի «թթվածինն» ենք…
    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաեւ «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:
    Այս տեղեկատվությանն առանձնապես չեմ հավատում, այնուամենայնիվ, եթե խորհրդարանական ընդդիմությունը կոնսոլիդացված նման քայլի գնա, ամիսների ընթացքում ԱԺ արտահերթ ընտրությունները կդառնան անխուսափելի(Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածվելու ռեսուրս չունի):
    Ինչո՞ւ չեմ հավատում, որ խորհրդարանական ընդդիմությունը նման քայլի կգնա:
    «Հայաստան» դաշինքը հատկապես հաստատապես գիտի, որ որևէ պարագայում այլևս չի կարող նման ներկայություն ունենալ ԱԺ-ում:
    Այո, մենք օրինաչափություններից դուրս քաղաքական համակարգում ենք ապրում, որտեղ նույնիսկ դիլետանտ ու լուզեր իշխանության պարագայում ավելի ոչ պոպուլյար է խորհրդարանական ընդդիմությունը:
    Ռացիոնալ բոլոր մարդիկ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր է հեռացնել՝ քաղաքականությունից Ռոբերտ Քոչարյանին հեռացնելուց հետո:
    Դե, ուրեմն, դրեք մանդատները, եթե գիտակցել եք, որ Փաշինյանի «թթվածինն» ենք…