Միրզոյանի հայտարարության և իրականության կոնտրաստը«Հայաստանը երբեք հարթակ չի դառն…

Միրզոյանի հայտարարության և իրականության կոնտրաստը
«Հայաստանը երբեք հարթակ չի դառնա հակաիրանական գործողությունների համար և մշտապես շեշտը դնում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնման վրա»,- երեկ Թեհրանում, Իրանի նախագահի հետ հանդիպմանը, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միանգամայն ողջունելի հայտարարություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որը Իրանը գործնականում Հայաստանի հիմնական դաշնակիցն է՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Միրզոյանի միանգամայն ընդունելի հայտարարությունը հակադրության մեջ է պաշտոնական Երևանի այն քաղաքականության հետ, որը վերաբերելի է հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդական հարթակի ընտրությանը:
Առիթ ունեցել եմ ասելու, որ բանակցությունների վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներն, ըստ էության, ոչ թե խաղաղության, հայ- ադրբեջանական հարաբերությունները կամ ԼՂ խնդիրը կարգավորելու, այլ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու, Իրանի ազդեցությունը սահմանափակելու մասին են:
Արդյո՞ք Միրզոյանի այցը Թեհրան գերծող իշխանության քաղաքականությունը խմբագրելու փորձ է, թե՞ դարձյալ գործ ունենք արտաքին քաղաքական ակտիվիզմի հետ, որը գործնականում քաղաքականություն է՝ առանց կոնցեպցիայի, նպատակների և օրակարգի:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով