Category: Suren Surenyants

  • Պատերազմ Եկեղեցու դեմ. իշխանության ինստիտուցիոնալ հարձակումը Վերջին օրերին Հայ Ա…

    ❗️❗️❗️Պատերազմ Եկեղեցու դեմ. իշխանության ինստիտուցիոնալ հարձակումը
    Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի, կարգապահական խնդիրների կամ առանձին պաշտոնյաների վարքագծի շրջանակում։
    Գործ ունենք համակարգային, հետևողական և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող կառույցի։
    Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ քրեական մեղադրանքների առաջադրումը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու կեղծ հիմնավորմամբ, այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական հարաբերություններին, փաստացի նշանակում է Եկեղեցու ինքնավար իրավակարգի քրեականացում։ Պետությունը բացահայտորեն ներխուժում է Եկեղեցու ներքին կառավարման դաշտ՝ ուժային և դատական մեխանիզմներով պարտադրելով սեփական քաղաքական կամքը։
    Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հարցը վերածվել է պատրվակի՝ եկեղեցական ամբողջ հիերարխիան թիրախավորելու համար։ Երբ քրեական հետապնդման են ենթարկվում եպիսկոպոսներ՝ Կաթողիկոսի տնօրինություններին կամ Եպիսկոպոսաց ժողովի որոշումներին հավատարիմ մնալու համար, գործընթացը կորցնում է իրավական որևէ տրամաբանություն։ Սա ուղիղ ուղերձ է Եկեղեցուն․ ենթարկվել կամ հայտնվել քրեական ճնշման տակ։
    Տրամաբանական է ենթադրել, որ այս շղթան կարող է հասնել մինչև Վեհափառ Հայրապետին՝ ամբողջ եպիսկոպոսաց դասը վերածելով քրեական պատասխանատվության ենթակա թիրախի։
    Զուգահեռաբար կիրառվում են վարչական և քաղաքական պատժիչ մեխանիզմներ։ Բանակում գնդերեցների ծառայության դադարեցումը չի կարող ընկալվել որպես տեխնիկական կամ կազմակերպչական քայլ։ Դա բացահայտ ճնշման գործիք է, որով իշխանությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը մեկ ակնթարթում Եկեղեցին դուրս մղել պետական և հանրային կարևոր համակարգերից՝ այն օգտագործելով որպես քաղաքական շանտաժի միջոց։
    Պատահական չէ նաև ճնշումների սաստկացումը Եպիսկոպոսաց ժողովի անցկացման նախաշեմին։ Սա վկայում է, որ իշխանության իրական նպատակը ոչ միայն առանձին հոգևորականների լռեցումն է, այլ Եկեղեցու հավաքական կամքի ձևավորման կանխումը։ Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց, որը կարող է հանդես գալ որպես անկախ սուբյեկտ։
    Անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ տեղի ունեցողը կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որով ամրագրված է պետություն–եկեղեցի անջատման հիմնարար սկզբունքը։ Սակայն խնդիրը միայն սահմանադրական խախտման մեջ չէ։ Պետական իշխանությունը փաստացի հանդես է գալիս որպես քաղաքական սուբյեկտ, որը Եկեղեցին դիտարկում է ոչ թե որպես ինքնավար ինստիտուտ, այլ որպես վերահսկման ենթակա թիրախ։
    Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պատերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը և հասարակության ներսում վերջին ինքնավար ինստիտուտներից մեկին։ Վտանգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Աշխատանքային նման իրավիճակներում շատ հաճախ փնտրել եմ ակնոցս)))…

    Աշխատանքային նման իրավիճակներում շատ հաճախ փնտրել եմ ակնոցս)))

  • Եվս մեկ մեծ քննարկում Euromedia24-ի տաղավարում:https://youtu.be/vSzib_FRTfM?si=-…

    Եվս մեկ մեծ քննարկում Euromedia24-ի տաղավարում:
    https://youtu.be/vSzib_FRTfM?si=-z7t4MHCKADmrWOi

    Մեծ քննարկում. 2 տարի առանց Արցախի

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Հետաքրքիր քննարկում Euromedia24-ի տաղավարում https://youtu.be/FhEXX4Qq194?si=vPB…

    Հետաքրքիր քննարկում Euromedia24-ի տաղավարում
    https://youtu.be/FhEXX4Qq194?si=vPBm9SaURhCYj-6X

    Մեծ քննարկում.Նահապետյան-Սուրենյանց-Իսագուլյան-Սողոմոնյան

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ, Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ-ում. արտաքուստ կապ չ…

    Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ, Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ-ում. արտաքուստ կապ չունեցող այս իրադարձությունները ծառայում են նույն վտանգավոր նպատակին:
    Դիտեք անդրադարձս իմ յութուբյան ալիքում:
    https://youtu.be/_f9g5sPSSRY?si=GIQsLLnI5kZ_t7Ye

    Ի՞նչ «սյուրպրիզ» է նախապատրաստում Փաշինյանը. Միրզոյանի «ստրիպտիզը» Ստրասբուրգում

    Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը Բանակի օրվա առթիվ և Արարատ Միրզոյանի ելույթը Ստրասբուրգում ծառայում են նուն՝ շատ վտանգավոր տրամաբանությանը:

  • Ժամը 22:30-ին հետևեք իմ յութուբյան ալիքին:Շատ կարևոր ասելիք ունեմ՝ Ստրասբուրգում…

    Ժամը 22:30-ին հետևեք իմ յութուբյան ալիքին:
    Շատ կարևոր ասելիք ունեմ՝ Ստրասբուրգում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների, հատկապես Արարատ Միրզոյանի այսօր ունեցած վտանգավոր ելույթի մասին:
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/jGBokejE5U8?si=xJVTkP5s-fYv8PCBԳՈՆԵ ԲԵՐԱՆՆ…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/jGBokejE5U8?si=xJVTkP5s-fYv8PCB

    ԳՈՆԵ ԲԵՐԱՆՆԵՐԴ ՓԱԿԵ՛Ք. ԱՅՍ ՏՂԵՐՔԸ ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՆ ԵՆ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/mIS04mx7Ung?si=G9OCWGnMTzC3g0NpՀունիսին ՀՀ-թյ…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/mIS04mx7Ung?si=G9OCWGnMTzC3g0Np

    Հունիսին ՀՀ-թյան և Նիկոլ Փաշինյանի միջև ընտրություն է. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/nvR1wUC-bOY?si=qXYdmo3sHqTb…

    Հրատապ. Ինչ է վճարել Փաշինյանը Վենսի այցի համար

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Վաշինգտոն–Բաքու առանցքը և Երևանի սահմանափակ մանևրները ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան …

    ❗️❗️❗️Վաշինգտոն–Բաքու առանցքը և Երևանի սահմանափակ մանևրները
    ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան և Ադրբեջան նախատեսվող այցը կարելի է դիտարկել որպես Վաշինգտոնի շարունակական ներգրավվածության ցուցիչ Հարավային Կովկասում՝ հատկապես հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։
    Բարձր մակարդակի նման այցելությունները, որպես կանոն, միտված են ոչ միայն տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ներկայության պահպանմանը, այլև այս փուլում ձևավորվող նոր քաղաքական և տնտեսական ճարտարապետության ամերիկյան օրակարգի ամրագրմանը։
    Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի հրապարակած հայտարարության բովանդակային վերլուծությունը բացահայտում է ԱՄՆ–Հայաստան և ԱՄՆ–Ադրբեջան հարաբերություններում առկա կառուցվածքային անհամաչափությունը։ Հայտարարության մեջ Վաշինգտոն–Բաքու ուղղությամբ հստակ ձևակերպվում են նյութական և գործնական համագործակցության բաղադրիչներ՝ ռազմավարական գործընկերության խորացում, պաշտպանական արտադրանքի վաճառք և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնում։ Այս մոտեցումը բնորոշ է սուբյեկտ–սուբյեկտ հարաբերություններին, որտեղ կողմերը հանդես են գալիս որպես փոխադարձ շահերով առաջնորդվող և քաղաքական որոշումների համատեղ ձևավորման ունակ դերակատարներ։
    Հայաստանի պարագայում, սակայն, համագործակցության առաջարկվող ուղղությունները հիմնականում ունեն տեխնոլոգիական և երկարաժամկետ բնույթ՝ մասնավորապես խաղաղ միջուկային ոլորտում հնարավոր համագործակցության ձևաչափով։ Թեև նման նախաձեռնությունները կարող են ունենալ տնտեսական և ինստիտուցիոնալ նշանակություն, դրանք անմիջական ազդեցություն չեն թողնում տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա և չեն ապահովում քաղաքական ազդեցության համարժեք լծակներ։
    Այս համատեքստում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին» ներկայացվում է ոչ թե որպես Հայաստանի նախաձեռնողական մասնակցությամբ ձևավորվող ռազմավարական նախագիծ, այլ որպես ամերիկյան գլոբալ օրակարգի բաղադրիչ, որտեղ Հայաստանին վերապահվում է առավելապես գործառնական կամ սպասարկող դեր։
    Նշված մոտեցումը վկայում է այն մասին, որ Հայաստանը շարունակում է հանդես գալ գործընթացների օբյեկտի կարգավիճակում՝ սահմանափակ մասնակցություն ունենալով տարածաշրջանային օրակարգի ձևավորման և որոշումների ընդունման փուլերում։ Բովանդակային քաղաքական և անվտանգային փոխհարաբերությունները, ըստ էության, ձևավորվում են Վաշինգտոն–Բաքու առանցքում, մինչդեռ Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում՝ սահմանափակ մանևրային հնարավորություններով։
    Այս կառուցվածքային անհամաչափությունը համակարգային բնույթ ունի և չի ձևավորվել տվյալ այցի կամ հայտարարության շրջանակում։ Այն արդեն ակնհայտ էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Դոնալդ Թրամփ հանդիպման ընթացքում, երբ քաղաքական սիմվոլիկան և բանակցային գործընթացի փաստացի արդյունքները կրկին չէին արտացոլում Հայաստանի սուբյեկտային դերակատարության որակական աճ։
    Ամփոփելով՝ ԱՄՆ փոխնախագահի այցը կարելի է գնահատել որպես դիվանագիտական ակտիվության դրսևորում, սակայն այն ինքնին չի վերափոխում ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների կառուցվածքային տրամաբանությունը։ Քանի դեռ այդ հարաբերությունները չեն համալրվում հստակ քաղաքական, անվտանգային և ռազմավարական փոխադարձ շահերի համակարգով, Հայաստանը կմնա տարածաշրջանային գործընթացների առավելապես օբյեկտային դիրքում՝ անկախ բարձր մակարդակի հայտարարություններից և խորհրդանշական դիվանագիտական քայլերից։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-