Category: Suren Surenyants

  • Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջմ…

    ‼️ Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման
    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը կրկին օրակարգ է բերել անկլավների հարցը։ Ըստ նրա՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Տիգրանաշենը (Քյարքի) և Տավուշի մարզի անկլավները՝ Բարխուդարլուն ու Յուխարի Ասկիպարան՝ Ադրբեջանի։ Փաշինյանը նաև հիշեցրել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին՝ ընդգծելով, որ տարածքային վեճերը ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ։
    Փաշինյանի երեկվա հայտարարությունը, սակայն, նորություն չէ։ Անկլավների վերաբերյալ նման մոտեցում նա արտահայտել էր նաև նախընտրական շրջանում։ Հետևաբար, գործ ունենք ոչ թե իրավիճակային հայտարարության կամ քաղաքական իմպրովիզացիայի, այլ հետևողականորեն առաջ մղվող քաղաքական գծի հետ։
    Ավելին՝ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա տրամաբանության պայմաններում անկլավների հարցի հայտնվելն օրակարգում միանգամայն կանխատեսելի էր։
    Խնդիրն այլ է՝ ի՞նչ սկզբունքով է լուծվելու այդ հարցը։
    Եթե Հայաստանը պատրաստվում է հրաժարվել Տիգրանաշենի և Տավուշի մարզի անկլավների նկատմամբ փաստացի վերահսկողությունից, ապա բնական հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունենալու նույն պահին Արծվաշենի հետ։ Կա՞ համաձայնություն, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն միաժամանակ։ Կա՞ն հստակ և փոխադարձ պարտավորություններ։ Եվ, վերջապես, ո՞վ ու ինչպե՞ս է երաշխավորելու դրանց կատարումը։
    Այս հարցերի հրապարակային պատասխաններն առայժմ չկան։
    Հենց այստեղ է միակողմանի զիջման հիմնական վտանգը։ Տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության հանձնումը կոնկրետ և, ըստ էության, անշրջելի գործողություն է։ Մինչդեռ Արծվաշենի վերադարձի քաղաքական ակնկալիքը, եթե այն ամրագրված չէ համարժեք, միաժամանակյա և երաշխավորված մեխանիզմով, բոլորովին այլ հարթության հարց է։ Պետական քաղաքականությունը չի կարող կառուցվել «մենք մեր քայլը կանենք, հետո կտեսնենք՝ Ադրբեջանն ինչ կանի» սկզբունքով։
    Խնդիրն ունի նաև ռազմավարական չափում։
    Տիգրանաշենը գտնվում է Հայաստան–Իրան կարևորագույն ճանապարհային ուղղության վրա։ Այդ տարածքի նկատմամբ վերահսկողության փոփոխությունն անմիջականորեն առնչվելու է Հայաստանի հարավային հաղորդակցություններին, բեռնափոխադրումներին և, ընդհանրապես, Իրանի հետ կապի անվտանգությանը։ Տավուշի մարզի անկլավների պարագայում ևս հարցը միայն մի քանի բնակավայրերի կամ հողակտորների մասին չէ։ Դրանց աշխարհագրական դիրքն անմիջականորեն կապված է Հայաստանի հյուսիսարևելյան ճանապարհների, սահմանամերձ բնակավայրերի և անվտանգային ենթակառուցվածքների հետ։
    Արծվաշենը Հայաստանի տարածք է, և դրա վերադարձը, բնականաբար, բխում է մեր պետության օրինական շահերից։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ կարելի է մեխանիկորեն ռազմավարական հավասարության նշան դնել Արծվաշենի և Հայաստանի վերահսկողության տակ գտնվող անկլավային տարածքների միջև։ Պետությունները տարածքային հարցերում առաջնորդվում են ոչ միայն քարտեզի վրա քառակուսի կիլոմետրերի հաշվարկով, այլև ճանապարհների, հաղորդակցությունների, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության և հնարավոր ռազմավարական հետևանքների գնահատմամբ։
    Առավել խնդրահարույց է այն քաղաքական համատեքստը, որում ծավալվում է այս քննարկումը։ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքների որոշ հատվածներ։ Եվ այստեղ առաջանում է թերևս ամենակարևոր քաղաքական հարցը․ ինչո՞ւ է Փաշինյանը պատրաստ քննարկելու Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնումը, եթե զուգահեռաբար, նույն օրակարգում և նույն հստակությամբ չի դրվում Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցը ։
    Հենց այստեղ պետք է գործի փոխադարձության սկզբունքը։
    Չի կարող սահմանազատման մի հատվածում գործել քարտեզի անվերապահ տրամաբանությունը, իսկ մյուս հատվածում՝ Հայաստանի տարածքների վերադարձը մնալ ապագայի անորոշության մշուշում։
    Եթե հիմքում տարածքային ամբողջականության սկզբունքն է, ապա այն պետք է հավասարապես և միաժամանակ գործի երկու պետությունների դեպքում։ Հակառակ պարագայում սահմանազատումը Հայաստանի համար կարող է վերածվել ոչ թե հավասարակշռված գործընթացի, այլ հերթական միակողմանի զիջումների շղթայի։
    Առանձին ուշադրության է արժանի նաև պաշտոնական բառապաշարը։ Փաշինյանը Տիգրանաշենը հիշատակում է ադրբեջանական՝ «Քյարքի» անվամբ։
    Տարածքային վեճերում տերմինաբանությունը սկզբունքային նշանակություն ունի։ Երբ պետության ղեկավարը սեփական երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքի մասին խոսելիս օգտագործում է հակառակ կողմի տեղանվանական բառապաշարը, դա առնվազն հանրային և քաղաքական ընկալումների աստիճանական փոփոխության խնդիր է առաջացնում։
    Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում։
    Առաջին տարբերակը՝ ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն է․ Արծվաշենը փաստացի մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Տիգրանաշենն ու Տավուշի մարզի անկլավները՝ Հայաստանի։ Սա, իհարկե, վերջնական իրավական լուծում չէ, սակայն առնվազն թույլ է տալիս չստեղծել ճանապարհային, հաղորդակցային և անվտանգային նոր ռիսկեր։
    Երկրորդ տարբերակը՝ անկլավների հարցի լուծումը հետաձգելն է՝ այն կապելով իրական և ինստիտուցիոնալ խաղաղության ձևավորման հետ։ Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները հասնեն այնպիսի մակարդակի, որ սահմանը լինի անվտանգ, հաղորդակցությունները՝ երաշխավորված, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը կախված չլինի քաղաքական կոնյունկտուրայից, հնարավոր կլինի վերադառնալ նաև այս բարդ խնդրին։
    Այսօր նման միջավայր ակնհայտորեն գոյություն չունի։
    Ուստի հարցն այն չէ՝ պե՞տք է սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը։
    Անշուշտ, պետք է։
    Հարցն այն է, թե ինչ պայմաններում, ինչ սկզբունքներով և ինչ երաշխիքներով է իրականացվում այդ գործընթացը։
    Եթե Հայաստանը հանձնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, մինչդեռ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների վերադարձը չի իրականացվում նույն պահին և չի ամրագրվում նույնքան հստակ ու պարտադիր մեխանիզմներով, ապա նման գործընթացը դժվար է անվանել հավասարակշռված սահմանազատում։
    Խաղաղությունը չի կարող կառուցվել մի կողմի կոնկրետ ու անշրջելի զիջումների և մյուս կողմի ապագա հնարավոր քայլերի վրա։
    Սահմանազատումը կարող է խաղաղության գործիք դառնալ միայն այն դեպքում, երբ գործում են երեք պարզ սկզբունք՝ փոխադարձություն, գործողությունների միաժամանակյա իրականացում և անվտանգության հստակ երաշխիքներ։
    Հակառակ դեպքում վտանգ կա, որ անկլավների խնդիրը լուծելու փոխարեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության նոր ռիսկերը պարզապես կտեղափոխվեն Հայաստանի ներս՝ էսկալացիայի նոր վտանգով։

  • Հարցազրույց 24TV-ինhttps://youtu.be/z4lEZUMdcOY?si=u0uxHCLmbCLwpWbDՌուսները կացի…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/z4lEZUMdcOY?si=u0uxHCLmbCLwpWbD

    Ռուսները կացինը գործի են դրել, ԱԽՔ փոխելով հարցը չի լուծվի, կոնկրետ քայլեր են Փաշինյանից պահանջում

    ՔՊ-ն պուպուշիկ Ազգային ժողով է ուզում ունենալ, դրսում ինչ ուզենան՝ անեն, բայց պատերից ներս քաղաքակրթություն խաղան, ռեպրեսիաները թուլացրե՛ք, հետո բարեկրթություն պահանջեք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական…

  • Ժամը 22-ից հետևեք Իմնեմնիմի պոդքաստի հերթական թողարկմանը։https://www.youtube.com…

    Ժամը 22-ից հետևեք Իմնեմնիմի պոդքաստի հերթական թողարկմանը։
    https://www.youtube.com/live/3xCCTpp6gx0?si=bgp8gg_1uLPqWixN

    Live. Թքող ԱԽՔ-ը, Ալիևի հրահանգներին սպասող Նիկոլը, եկեղեցու դեմ արշավը․ «Իմնեմնիմի» փոդքասթ 303

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Հարցազրույց Երկիր մեդիա-ինhttps://youtu.be/auLEVx3NHlU?si=qZz7k7U7KPywfWy-Ադրբեջ…

    Հարցազրույց Երկիր մեդիա-ին
    https://youtu.be/auLEVx3NHlU?si=qZz7k7U7KPywfWy-

    Ադրբեջանի էներգահամակարգին միացված Վրաստանում տոտալ հոսանքազրկումներ են. «Երկրի հարցը»

    «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    🔸Website: https://yerkirmedia.am/
    🔸Facebook: https://www.facebook.com/Yerkirmedia/
    🔸Telegram: https://t.me/yerkirmedia_am…

  • Հարցազրույց Politik-ի տաղավարում https://youtu.be/Zwp4gu7a0n4?si=uFWqxC3tqEB5q6h…

    Հարցազրույց Politik-ի տաղավարում
    https://youtu.be/Zwp4gu7a0n4?si=uFWqxC3tqEB5q6h_

    «Խելոք մնացեք, թե չէ ծեծ կուտեք»․ ընդդիմությունն ընդունել է ՔՊ-ի առաջարկը

    Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
    Պաշտոնական Կայք — http://politik.am/
    Facebook: https://www.facebook.com/politikyou/
    Telegram: https://t.me/politiknews

  • Այսօր ժամը 22-ից հետևեք Իմնեմնիմի պոդքաստի հերթական թողարկմանը։Ես ու Դավիթ Ֆիդա…

    Այսօր ժամը 22-ից հետևեք Իմնեմնիմի պոդքաստի հերթական թողարկմանը։
    Ես ու Դավիթ Ֆիդանյանը կխոսենք ընթացիկ իրադարձությունների մասին, ինչպես նաև հետաքրքիր զրույց կունենանք Վահագն Մելիքյանի հետ։
    https://www.youtube.com/live/D-l_k-CXJF4?si=XlOffD_dHiLwLT8h

    Live. Համազգային ամոթը, Նիկոլ Փաշինյանի հուսահատ զանգերը․ «Իմնեմնիմի» փոդքասթ 302

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Euromedia 24-ի տաղավարում խոսել ենք այսօր մեկնարկած խայտառակ դատավարության, ԱԺ-ո…

    Euromedia 24-ի տաղավարում խոսել ենք այսօր մեկնարկած խայտառակ դատավարության, ԱԺ-ում ծավալվող քաղաքական դիսկուրսի, իշխանության ապահոված սլիվների ու դրանց հետևանքների մասին։
    https://youtu.be/y85qaiqQ9hE?si=8xUsZxzdc9yYYsLB

    Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Սագօ Արեանի տաղավարում թեժ, բայց քաղաքակիրթ բանավեճ՝ իմ և Առնոլդ Բլեյանի միջևhtt…

    Սագօ Արեանի տաղավարում թեժ, բայց քաղաքակիրթ բանավեճ՝ իմ և Առնոլդ Բլեյանի միջև
    https://youtu.be/8Kp1XTKBA20?si=FF6kBAbTLJLQ_6uC

    ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ․ ԲԱՆԱՎԵՃ — Սագօ Արեանի հետ

    ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ․ ԲԱՆԱՎԵՃ — Սագօ Արեանի հետ
    #Arevelkam #սագօարեան #արեւելք
    —————————————————————————————————
    «Բանավեճ» Սագօ Արեանի հետ
    🇦🇲Հայ գյուղացու վիճակը վատթարանո՞ւմ է. կարողանո՞ւմ…

  • Սպառված իշխանության ախտանիշըԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշա…

    ‼️ Սպառված իշխանության ախտանիշը
    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը՝ փոխարինելով Մխիթար Հայրապետյանին։ Սա նոր կառավարության միակ կադրային փոփոխությունն է։ Մյուս նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։
    Սովորաբար խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը նոր մանդատի հետ ներկայանում է նոր ծրագրերով, առաջնահերթություններով և կադրային լուծումներով։
    Այս անգամ, սակայն, տեղի ունեցավ հակառակը. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրեթե անփոփոխ պահպանեց իր կազմը։
    Նման մոտեցումը վկայում է, որ իշխանությունը սպառել է նոր գաղափարներ և նախաձեռնություններ ձևավորելու ներուժը։ Հակառակ դեպքում պաշտոններից կհեռանային գոնե այն նախարարները, որոնց գործունեությունը երկար ժամանակ հանրային դժգոհության թիրախում է։ Գրեթե անփոփոխ կազմը ոչ թե կայունության, այլ կառավարման լճացման ցուցիչ է։ Այն ցույց է տալիս, որ իշխանությունն այլևս չի կարողանում վերականգնել հասարակության վստահությունը և նախընտրում է պահպանել սպառված մոդելը։
    Պահպանողական կադրային քաղաքականությունը հաճախ ներկայացվում է որպես «կայունություն»։ Սակայն երբ նույն թիմը տարիներ շարունակ մնում է անփոփոխ, իսկ քննադատվող նախարարները շարունակում են մնալ իրենց տեղերում, դա ինստիտուցիոնալ հոգնածություն է։ Թիմը սկսում է գործել ոչ թե նոր մարտահրավերների լուծման, այլ սեփական գոյության պահպանման տրամաբանությամբ։ Փոփոխություններն արվում են ոչ թե համակարգային վերանայման, այլ ներքին հավասարակշռության կամ տեղային խնդիրների լուծման համար։
    Քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ երկարատև իշխանությունները հենց այս փուլում են կորցնում նախաձեռնությունը։ Նրանք դադարում են առաջարկել նոր պատմություն և սկսում են պաշտպանել հինը։
    Երբ մանդատը չի օգտագործվում թիմը թարմացնելու և նոր օրակարգ ձևավորելու համար, նշանակում է, որ նոր օրակարգ այլևս չկա։ Մնում է միայն իներցիան։ Անփոփոխ կազմը հանրությանը փոխանցում է պարզ ուղերձ. «Մենք չենք տեսնում խնդիրներ, որոնք պահանջում են նոր մարդիկ և մոտեցումներ»։
    Սա հոգնածության ախտանիշ է։
    Նման լճացումը սովորաբար նախորդում է խորքային ճգնաժամին։ Երբ իշխանությունն այլևս չի առաջարկում նոր գաղափարներ, չի թարմացնում թիմը և չի արձագանքում հանրային սպասումներին, այն կորցնում է նախաձեռնությունն ու վերածվում է իներցիայով շարժվող համակարգի։ Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ, իսկ կադրային լճացումը դրա ամենախոսուն դրսևորումն է։
    Երբ իշխանությունը դադարում է պատմություն կերտել, հենց ինքն է դառնում պատմություն։

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/KrmeKTM3PEo?si=FOcK-t6JvSC6_mXAՌուսական ցար…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/KrmeKTM3PEo?si=FOcK-t6JvSC6_mXA

    Ռուսական ցարի թաթիկներն է պաչելու Փաշինյանը, երբ տեսնի, որ իր աթոռն ուզում են ճոճել»

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…