Category: Suren Surenyants

  • Ընդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանըԵթե ասեմ, …

    ‼️Ընդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանը
    Եթե ասեմ, որ նոր Ազգային ժողովի աշխատանքային առաջին օրը խոր հիասթափություն է առաջացրել, նշանակում է՝ գրեթե ոչինչ չեմ ասել։
    Ամենաանտանելին խորհրդարանական քննարկումների քաղաքական բովանդակության մակարդակն էր՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դեպքում։
    Իշխանության որակն ինձ առանձնապես չի զարմացնում։ Օգոստոսի 2-ից Հայաստանն ունի ոչ լեգիտիմ Ազգային ժողով և ոչ լեգիտիմ կառավարություն։
    Սակայն առավել մտահոգիչ է խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, որը կարճ ժամանակում արդեն երկու կարևոր դրվագով փաստացի «մարսել» կամ լեգիտիմացրել է այդ իրականությունը։
    Առաջինը ԲՀԿ-ից մանդատների խլման պատմությունն է։ Չնայած առաջին նիստի մեկնարկին «Ուժեղ Հայաստան» խմբակցության և «Հայաստան» դաշինքի պատգամավորների հնչեցրած հայտարարություններին, դրանք բավարար չեն, եթե չեն վերածվում քաղաքական վարքագծի։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ հետևողական գործողություններով։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենակոշտ հայտարարությունը վերածվում է ձևականության։
    Երկրորդ դրվագը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանության վերաբերմունքին։
    «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես գալու իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հանրապետության նախագահը։ Սակայն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Վեհափառ Հայրապետը բացակայում էր նիստից, քանի որ նրան պարզապես հրավեր չէր ուղարկվել։
    Դա պատահականություն չէր։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես այդպիսի Կաթողիկոս չեմ ճանաչում»։ Փաստորեն, Փաշինյանի քաղաքական քմահաճույքը վեր դասվեց օրենքից և պետական հաստատված ավանդույթից։
    Արդեն այս ուրբաթ Ամենայն Հայոց կաթողիկոսը որպես մեղադրյալ կանգնելու է դատարանի առջև։ Արմավիրի դատարանում քննվելու է նրա և վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործը։ Այսպիսով, Եկեղեցու դեմ իշխանության քստմնելի արշավը մտնում է հերթական փուլ։
    Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ խորհրդարանական ընդդիմությունը, կարծես, պատրաստ չէ նաև այս մարտահրավերին համարժեք քաղաքական արձագանք տալու։
    Ես միշտ դեմ եմ եղել պատգամավորական մանդատներից հրաժարվելուն։ Սակայն դա չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մասնակցի Ազգային ժողովի պաշտոնների բաշխմանը։ Այդպիսի մասնակցությունն արդեն նշանակում է գործող խորհրդարանի ինստիտուցիոնալ ճանաչում։
    Եթե ընդդիմությունն ինքն է ներգրավվում այդ գործընթացում, ապա հետագայում չափազանց դժվար է լինելու համոզիչ կերպով վիճարկել Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը՝ նույնիսկ քաղաքական խոսույթի մակարդակում։
    Լեգիտիմության հարցը չի կարող զուգահեռաբար վիճարկվել խոսքերով, սակայն հաստատվել գործողություններով։ Եթե քաղաքական վարքագիծը հակասում է քաղաքական հայտարարություններին, ապա վերջիններս կորցնում են իրենց արժեքն ու ազդեցությունը։

  • Այսօր Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հրահանգեց իրավապահներին՝ քննություն սկսել Մի…

    Այսօր Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հրահանգեց իրավապահներին՝ քննություն սկսել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի նախկին պաշտոնակատար, այժմ «Միասնության Թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի դեմ ՀԷՑ–ի արբիտրաժում կառավարությանը հաղթելու գործով։
    Դատախազությունը «կայծակնային արագությամբ» արձագանքեց Փաշինյանի հրահանգին:
    Փաշինյանի այս և այլ հայտարարությունների անդրադարձել եմ Euromedia24-ի տաղավարում:
    https://youtu.be/9lmcoUeezVM?si=O3kemvbghIDCgFtQ

    Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Հարցազրույց Politik-ի տաղավարումhttps://youtu.be/F8_XP7hHA0I?si=vIUt4c-vD1hEDpw8…

    Հարցազրույց Politik-ի տաղավարում
    https://youtu.be/F8_XP7hHA0I?si=vIUt4c-vD1hEDpw8

    Եթե Վեհափառին չհրավիրեն, ապա ընդդիմությունը չպետք է գնա․ Կարապետյանը կատակ է արել

    Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
    Պաշտոնական Կայք — http://politik.am/
    Facebook: https://www.facebook.com/politikyou/
    Telegram: https://t.me/politiknews

  • Մեռելածին խորհրդարան՝ դեռ առաջին նիստից առաջ Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, տեղի …

    ❗️❗️❗️Մեռելածին խորհրդարան՝ դեռ առաջին նիստից առաջ
    Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի առաջին նիստը։
    Սակայն քաղաքական առումով այս խորհրդարանն իր գործունեությունը սկսում է ոչ թե սպասումների, այլ խոր ճգնաժամի պայմաններում։ Կարելի է նույնիսկ պնդել, որ այն դեռ աշխատանքը չսկսած՝ արդեն մեռելածին է։
    Հայաստանի ընտրական պատմության մեջ դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ ընտրությունների երկու հիմնական ֆավորիտներն իրենց հաղթանակը պայմանավորեին ոչ թե պարզապես հաղթանակով, այլ բացառապես նախապես սահմանված բարձր նշաձողի հաղթահարմամբ։ Այս ընտրություններում հենց այդ պատկերն էր։
    «Քաղաքացիական պայմանագրին» անհրաժեշտ էր սահմանադրական մեծամասնություն՝ խորհրդարանում առանց լուրջ խոչընդոտների իրականացնելու իր քաղաքական օրակարգը, այդ թվում՝ արտաքին դերակատարների առջև ստանձնած պարտավորությունները։ «Ուժեղ Հայաստան»-ը, իր հերթին, ողջ ռազմավարությունը կառուցել էր Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելու նպատակի շուրջ։ Երկու ուժերի ակնկալիքներն էլ չիրականացան, և, ըստ ամենայնի, դրանցից ոչ մեկը չունի իրատեսական «պլան Բ»։
    Այս հանգամանքը նոր խորհրդարանն ի սկզբանե դարձնում է քաղաքական փակուղի։ Ո՛չ իշխանությունն է ստացել այն արդյունքը, որի վրա կառուցել էր իր հետագա ռազմավարությունը, ո՛չ էլ գլխավոր ընդդիմադիր բևեռն է հասել իր առանցքային նպատակին։ Արդյունքում Ազգային ժողովը գործունեությունը սկսում է փոխադարձ անվստահության և քաղաքական փակուղու պայմաններում։
    Ավելին, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ։ Սա բավարար է կառավարություն ձևավորելու և սովորական օրենքներ ընդունելու համար, սակայն բացակայում է սահմանադրական մեծամասնությունը։ Մինչդեռ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի առանցքային պայմաններից մեկը հենց Սահմանադրության փոփոխությունն է։ Այսպիսով՝ իշխանությունը ստացել է «կառավարելու», բայց ոչ «վճռորոշ փոփոխություններ իրականացնելու» մանդատ։ Խորհրդարանը, իշխանության պատկերացմամբ, ծնվել է արդեն իսկ թերի՝ առանց իր ամենակարևոր արտաքին քաղաքական խոստումը կատարելու կարողության։
    Նոր խորհրդարանի մյուս աննախադեպ առանձնահատկությունն այն է, որ նրա բոլոր հիմնական քաղաքական սեգմենտները փոխադարձաբար կասկածի տակ են դնում միմյանց լեգիտիմությունը։ Եթե ընդդիմության կողմից նման գնահատականները քաղաքական պայքարի բնական բաղադրիչ են, ապա իշխանության պարագայում գործ ունենք արտառոց երևույթի հետ։ Այդ դեպքում լեգիտիմության ճգնաժամը չի սահմանափակվում միայն խորհրդարանով, այլ անխուսափելիորեն տարածվում է նաև կառավարության վրա, քանի որ վերջինիս լեգիտիմության աղբյուրը հենց խորհրդարանն է։
    Այս ճգնաժամն արդեն ինստիտուցիոնալ փուլ է մտել։ Ընդդիմության առաջատար դեմքերի նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվում հենց մանդատ ստանալուց հետո, իսկ ընդդիմադիր ուժերը նախապես հայտարարում են նոր խորհրդարանի լեգիտիմության բացակայության մասին։ Փոխադարձ «ոչ-լեգիտիմության» այս տրամաբանությունը խորհրդարանը վերածում է շարունակական առճակատման հարթակի։
    Կա նաև մեկ այլ աննախադեպ հանգամանք։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մի ամբողջ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ըստ էության, զրկվել է խորհրդարանական խմբակցություն ունենալու իրավունքից։ Մոտ 58–60 հազար ձայն փաստացի դուրս է մնացել ներկայացուցչությունից՝ մի քանի ընտրատեղամասերի անվավեր ճանաչման հետևանքով։
    Սա միայն մեկ կուսակցության խնդիր չէ։ Խոսքը տասնյակ հազարավոր ընտրողների ձայնի «զրոյացման» մասին է։ Երբ խորհրդարանը ձևավորվում է այնպես, որ մի ամբողջ քաղաքական հատվածի ձայները ջնջվում են, լեգիտիմության ճգնաժամը դառնում է ոչ միայն քաղաքական գնահատական, այլ թվաբանական իրողություն։
    Այս բոլոր ներքին խնդիրներին գումարվում են նաև արտաքին գործոնները։ Ռուսաստանն ու Չինաստանը պաշտոնական շնորհավորանք չեն ուղարկել ընտրությունների արդյունքների առիթով։ Սա դիվանագիտական մանրուք չէ։ Ներքին լեգիտիմության ճգնաժամը համադրվում է արտաքին «սառը վերաբերմունքի» հետ, ինչը նոր խորհրդարանը դարձնում է առավել խոցելի։
    Երրորդ Հանրապետության պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ խորհրդարան, որը ծնվել է այսքան բարձր ակնկալիքների և այսքան արագ հիասթափության համադրությամբ։
    Երկու գլխավոր ուժերն էլ մտել են ընտրություններ մեկ գլխավոր նպատակով և երկուսն էլ ձախողել են այն, ընդ որում՝ կողմերից ոչ մեկը չունի իրատեսական պահեստային սցենար։
    Շարունակությունը՝ 👇

  • Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի և Ռուսաստանի առևտրային պատերազմը:Մեկնաբանությո…

    Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի և Ռուսաստանի առևտրային պատերազմը:
    Մեկնաբանություն 5-րդ ալիքին
    https://youtu.be/48GTtsnnkH4?si=2QD8oAIKxsmrYsnz

    Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո

    #հայ_ռուսական #5tv
    Հայկական արտադրանքը հերթով դուրս է մղվում ռուսական շուկայից։ Եթե ամիսներ առաջ սահմանափակումները վերաբերում էին առանձին ապրանքատեսակների, ապա այժմ ցանկը ընդլայնվում է՝ խորացնելով նաև քաղաքական լարվածությունը Երևանի և Մոսկվայի միջև։

  • Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր. այս ծանր օրերն անպայման անցնելու են Այս օրերն ինձ հա…

    🕯️Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր. այս ծանր օրերն անպայման անցնելու են
    Այս օրերն ինձ համար ծանր են։
    Իմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են։ Նրանց նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն վաղուց հատել է իրավունքի և բարոյականության բոլոր սահմանները՝ վերածվելով արժանապատվության, քաղաքական այլախոհության դեմ պայքարի։
    Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։
    Արմենը ուղղակի քաղաքական գործիչ չէ։
    Նա նվիրված ընկեր է, բացառիկ տաղանդով օժտված անհատականություն, լայն մտահորիզոն ունեցող ինտելեկտուալ՝ բառի ամենաիսկական իմաստով։ Նա այն մարդկանցից է, որոնց հետ յուրաքանչյուր հանդիպում մտավոր հարստացում է, իսկ յուրաքանչյուր զրույց՝ գաղափարների և արժեքների շուրջ անկեղծ ու խորքային քննարկում։
    Սիրելի՛ Արմեն, սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ օրը։
    Հավատում եմ, որ այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Անարդարությունը չի կարող հավերժ լինել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը, որքան էլ ուշ, ի վերջո հաղթանակելու են։
    Վստահ եմ, որ շուտով կրկին միասին ենք լինելու՝ ավելի ամուր, ավելի իմաստուն և ավելի վճռական։ Միասին շարունակելու ենք կերտել այն Հայաստանը, որն արժանի է մեր նահատակ եղբայրների լուսավոր հիշատակին, մեր ժողովրդի արժանապատվությանը և մեր երեխաների ամենանվիրական երազանքներին։
    Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր։
    Քեզ՝ առողջություն, տոկունություն, ուժ և անսասան կամք։
  • Հարցազրույց Tribute-ի տաղավարումhttps://youtu.be/JdJhIlQqSVk?si=PzHOTE7Vc6yoOnp8…

    Հարցազրույց Tribute-ի տաղավարում
    https://youtu.be/JdJhIlQqSVk?si=PzHOTE7Vc6yoOnp8

    Միայն մեկ դեպքում էր արդարացված մանդատներից հրաժարումը. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք Tribune.am-ի յութուբյան ալիքին և առաջինը ծանոթացեք ամենաթարմ տեղեկատվությանը, ամենահետաքրքիր հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #Tb #Tribune.am #Armenia #tbtv #tribune
    #live #news #Армения #новостиАрмении…