Category: Suren Surenyants

  • Ալիևի մեսիջը՝ Փաշինյանին․ Բաքվի շանտաժը խաղաղության քողի տակ Ադրբեջանական Calib…

    🔷 Ալիևի մեսիջը՝ Փաշինյանին․ Բաքվի շանտաժը խաղաղության քողի տակ
    Ադրբեջանական Caliber.Az պորտալը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։
    Աղբյուրի ձևակերպմամբ՝
    «Բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին»։
    Caliber.Az-ը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես Բաքվի իշխանական քարոզչության խոսափող, և նման հրապարակումները սովորաբար արտացոլում են հենց Ալիևի վարչակազմի պաշտոնական տրամադրությունները։
    Այստեղ ուղերձը հստակ է․ Բաքուն չի համարում խաղաղությունը կայացած և ակնարկում է, որ Փաշինյանը դեռ «տնային աշխատանք» ունի կատարելու՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
    Մինչ Փաշինյանը ներսում և դրսում ներկայացնում է «հաստատված խաղաղության» պատրանքը, Բաքուն շեշտում է, որ «առանց իրավական հիմքի խաղաղության մասին խոսելն ինքնին ստեղծում է կեղծ տպավորություն գործընթացի ավարտվածության մասին»։
    Սա ոչ թե դիվանագիտական զգուշավորություն է, այլ՝ քաղաքական շանտաժ, որի նպատակն է պարտադրել Երևանին՝ ընդունել Բաքվի թելադրած պայմանները։
    Միաժամանակ Բաքուն ձևավորում է այն ընկալումը, թե խաղաղության գործընթացի հնարավոր ձախողման պատասխանատվությունը մնում է բացառապես Երևանի վրա։
    Ըստ էության, Ալիևը այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները։
    Սակայն այդ «հանգիստը» լինելու է ժամանակավոր․ Բաքուն անպայման փորձելու է գինը պահանջել ընտրություններից հետո՝ արդեն պայմանագրի ստորագրման կամ պարտավորությունների կատարման փուլում։
    Այսպիսով, Ալիևը պահպանում է ճնշման լծակները՝ ժամանակավորապես ստեղծելով խաղաղության պատրանք, որը ընտրություններից հետո կարող է վերածվել նոր պարտադրանքների և պահանջների շղթայի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը Նիկոլ Փաշինյանը…

    🔥Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը
    Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։
    Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական իշխանության քաղաքական վարքագծի բաց ցուցիչ, որը ցույց տվեց գործող մոդելի էությունը՝ Փաշինյանն իրեն վեր դասում է օրենքից և ինստիտուտներից։
    Սարսափելի է պատկերացնել, որ պետության ղեկավարը մասնակցում է ապօրինի հավաքի՝ դառնալով վտանգավոր նախադեպի «ճարտարապետ»:
    Տեր Արամ Ասատրյանը կարգալույծ է հռչակված, և նրա մատուցած պատարագը Եկեղեցու կողմից չի ճանաչվել։
    Փաշինյանը՝ իր ներկայությամբ, փաստացի վավերացրեց անօրինականությունը, դրանով ցույց տալով, որ քաղաքական նպատակահարմարությունը իր համար գերակա է սահմանադրական կարգի նկատմամբ։
    Այս վարքագիծը ևս մեկ անգամ հաստատեց իշխանության ձևավորված տրամաբանությունը՝ երբ ինստիտուտը չի ենթարկվում, այն ապալեգիտիմացվում է կամ ենթարկվում ճնշման։
    Արդյունքում՝ մենք ականատես ենք լինում ինստիտուցիոնալ ապամոնտաժման գործընթացի, որի նպատակը իշխանության ամբողջական վերահսկողության հաստատումն է։
    Չնայած վարչական և քարոզչական ռեսուրսների գռեհիկ կիրառմանը՝ Հովհաննավանքում համախմբվել էր առավելագույնը մի քանի հարյուր մարդ։
    Սա խոսուն ցուցանիշ է իշխանության իրական քաղաքական հենարանի մասին։
    Հակաեկեղեցական քաղաքականությունը, որը փորձում են ներկայացնել որպես գաղափարական ուղղություն, չունի հասարակական լեգիտիմություն։
    Իշխանությունը գործում է առանց արժեքային, սոցիալական հենարանի՝ հիմնվելով միայն վարչական ճնշման և մեդիա-մանիպուլյացիայի վրա։
    Նման իրավիճակում խելամիտ իշխանությունը կհրաժարվեր իր քաղաքականությունից, բայց այս դասը Փաշինյանի համար չէ:
    Այսօր առավոտյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, նա հայտարարել է.
    «Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»։
    Այս հայտարարությամբ Փաշինյանը փաստացի հայտարարել է իր քաղաքական ծրագրի նոր փուլը, որի էությունը Մայր Աթոռի նկատմամբ սեփական վերահսկողության հաստատումն է։
    Նրա գործողությունները ցույց են տալիս՝ ձևավորվում է աղանդավորական բնույթի իշխանական համակարգ, որը հիմնված է ոչ թե գաղափարների, այլ ենթակայության և վերահսկման վրա։
    Այդ համակարգը հենվում է երեք բաղադրիչի վրա.
    ● արտաքին աջակցություն (Արևմուտք, Թուրքիա, Ադրբեջան),
    ● հասարակական դիմադրության պասիվություն,
    ● ռեպրեսիվ ճնշումների շարունակական կիրառում։
    Փաստացի ձևավորվում է իշխանության մոդել, որը ձգտում է ընդլայնել պետական վերահսկողությունը՝ ներառելով կյանքի բոլոր ոլորտները:
    Եթե ընդդիմությունը չձևավորի իր ասիմետրիկ հակաքայլերը և չկարողանա բարձրացնել հասարակության քաղաքական սուբյեկտայնությունը, ապա Փաշինյանի, այսպես կոչված, «գործնական փուլը» կարող է վերաճել Կաթողիկոսի դեմ քրեական գործի(կալանքի) և Մայր Աթոռի դեմ ուղղված կազմակերպված ռեպրեսիվ «ռեյդի»։
    Երբ իշխանությունը վերածվում է տոտալիտար համակարգի, պետությունը կորցնում է իր բովանդակությունը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Էլ Կլասիկո. «Ռեալը» օգտվեց «Բարսելոնայի» խոցելիությունից Խաղի ելքը որոշվեց ոչ ա…

    Էլ Կլասիկո. «Ռեալը» օգտվեց «Բարսելոնայի» խոցելիությունից
    Խաղի ելքը որոշվեց ոչ այնքան «Ռեալի» գերազանցությամբ, որքան «Բարսելոնայի» անկայունությամբ։
    Թիմը երկար ժամանակ վերահսկում էր գնդակը, սակայն չուներ հստակ պլան՝ ինչպես վերածել նախաձեռնությունը իրական առավելության։
    Ռաֆինյայի, Գավիի բացակայությունը, Պեդրիի ոչ օպտիմալ մարզավիճակը և Լևանդովսկու արդյունավետության անկումը ազդում են թիմի կառուցվածքի վրա։
    «Բարսան» դժվարանում է պահել հավասարակշռությունը միջնամասում, ինչն էլ թույլ է տալիս մրցակցին գրոհել արագ ու նպատակային։
    Ընթացիկ մրցաշրջանում թիմը դեռ չի գտել իր խաղային ձեռագիրը։
    Այս խաղը ցույց տվեց, որ «Բարսելոնան» դեռ որոնում է իր այն ոճը, որը տարիներ շարունակ եղել է նրա գլխավոր ուժը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գո…

    🔴 Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի
    Տելեգրամյան մի էջ հրապարակել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ գաղտնի տեսանյութեր՝ ուղեկցելով դրանք ցինիկ և հակաեկեղեցական մեկնաբանություններով։
    Սակայն խնդիրը ոչ թե բովանդակությունն է, այլ այն փաստը, որ նման նյութերը հնարավոր չէ ստեղծել և տարածել առանց պետական կառույցների կամ հատուկ ծառայությունների մասնակցության։
    Այս ամենը վկայում է, որ երկրում ձևավորվել է տոտալ վերահսկողության համակարգ, որտեղ մարդու անձնական կյանքը դարձել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։
    Սա պետական բարոյականության փլուզման փաստ է։
    Երբ իշխանությունը գաղտնալսում է, գաղտնի նկարահանում և հրապարակում մարդկանց ներքին կյանքը՝ դա ժողովրդավարություն չէ, այլ վերահսկվող հասարակության մոդել։
    Եկեղեցին կարող է քննադատվել, բայց չի կարող թիրախավորվել քաղաքական նպատակներով։
    Այս միջադեպը հակաեկեղեցական արշավի շղթայում հերթական օղակն է, որի նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ՝ հոգևոր հենարանի ապամոնտաժումը։
    Ժողովրդավարական պետությունը չի կարող գոյատևել գաղտնալսումների, կոմպրոմատների և վարկաբեկման մեթոդներով։
    Հասարակությունը, մենք՝ բոլորս, պարտավոր ենք պաշտպանել ոչ թե առանձին անձանց, այլ ինստիտուտը՝ Եկեղեցին և նրա անկախությունը քաղաքական հաշվեհարդարից։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Aysor. am-ինhttps://youtu.be/qmULCA87954?si=fLLK6CMbYF8felvYԱյդ օրը …

    Հարցազրույց Aysor. am-ին
    https://youtu.be/qmULCA87954?si=fLLK6CMbYF8felvY

    Այդ օրը գործողությունների մեկնարկը կլինի. դեմ չէ արյունահեղության

    2008-2025 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
    2008-2025 © Все права защищены. Aysor.am использование материалов без ссылки запрещено:
    2008-2025 © All rights reserved. Aysor.am The use of materials…

  • Կոռուպցիայի և ընտրակեղծարարության դեմ «պայքարող» ՔՊ-ն Վաղարշապատի ընտրական գործը…

    Կոռուպցիայի և ընտրակեղծարարության դեմ «պայքարող» ՔՊ-ն Վաղարշապատի ընտրական գործընթացը սկսեց օրենքի ակնհայտ խախտումներով:
    Դե, քրեական գործեր հարուցեք կամ ՔՊ-ի գրանցումը Վաղարշապատի ընտրություններում չեղարկեք:

  • Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ե…

    🛑 Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է
    Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։
    Սակայն որոշման հրապարակումից անմիջապես հետո նախկին Տեր Արամը՝ այժմ Ստեփան Ասատրյան անունը կրող նախկին հոգևորականը, հանդես է եկել բացահայտ մարտահրավերով՝ հայտարարելով, որ գտնվում է Հովհաննավանքում և չի պատրաստվում ենթարկվել Եկեղեցու բարձրագույն իշխանությանը։
    Ավելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։
    Սա այլևս անհնազանդություն չէ։
    Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը։
    Եթե ճիշտ են տեղեկությունները, որ այդ պատարագին հրավիրված է և, ըստ ամենայնի, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, ապա տեղի ունեցողը ստանում է անթաքույց քաղաքական բնույթ․ մենք ականատես ենք լինում հենց այն «հոգևոր հավաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ։
    Այս ամենը վկայում է, որ իշխանության հակաեկեղեցական ռազմավարությունը անցել է բացահայտ ճակատային հարձակման փուլ։
    Նպատակը պարզ է ու վտանգավոր․ օգտագործելով կարգազանց հոգևորականներին՝ պառակտել Հայոց Եկեղեցին, խաթարել նրա ինստիտուցիոնալ ամբողջականությունը և այն վերածել Փաշինյանի քաղաքականության ենթակա գործիքի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ինքնախոստովանություն, որը բացահայտում է պետական քաղաքականության վտանգավոր ձախող…

    Ինքնախոստովանություն, որը բացահայտում է պետական քաղաքականության վտանգավոր ձախողումը
    ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ DW-ին տված վերջին հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ Ադրբեջանը փորձել է Սյունիքի տարածքով ստեղծել արտատարածքային միջանցք և նույնիսկ պահանջել ռուսական զորքերի տեղակայումը երկաթուղու ողջ երկայնքով, իրականում շատ ավելի խորքային իմաստ ունի, քան սովորական դիվանագիտական հայտարարությունը։
    Այն վկայում է պետական քաղաքականության համակարգային ձախողման մասին՝ թե՛ բանակցային, թե՛ ռազմավարական մակարդակներում։
    Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ որպես արձագանքող ու պաշտպանվող պետություն։
    Եթե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրված էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները, ապա հետագայում Բաքվի նոր պահանջները՝ երրորդ երկրի զինուժի տեղակայումից մինչև իրավական կարգավիճակի փոփոխություն, պարզապես ի հայտ չէին գա, եթե Հայաստանը բանակցային սեղանին ունենար ամուր և համակարգված ռազմավարություն։
    Միրզոյանի հայտարարությունը փաստացի ընդունում է, որ Հայաստանը գիտակցաբար չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։
    Այս հանգամանքը կարող է դիտարկվել որպես Արցախի պետականության կործանման կարևորագույն պատճառներից մեկը։
    Դա լրացնում է նաև Փաշինյանի՝ Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ արված ուղերձը, որտեղ նա բաց տեքստով ընդունեց, որ Արցախի կորուստը եղել է քաղաքական հաշվարկի հետևանք։
    Միրզոյանի հայտարարությունը, սակայն, նաև ապագայի մասին է:
    2025-ի օգոստոսի 8-ի՝ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում ավելի է խեղվել ի վնաս Հայաստան։
    Սա նշանակում է, որ Բաքուն TRIPP միջանցքի շուրջ հանդես է գալու առնվազն նույնքան կոշտ, եթե ոչ ավելի կոշտ պայմաններով, քան նախկինում։
    Եթե Հայաստանը չկարողանա վերականգնել սուբյեկտային դիրքերը, ապա որևէ գործիքակազմ չի ունենա այդ ճնշմանը դիմակայելու համար։
    Այս ամենը հանգեցնում է մեկ անխուսափելի եզրակացության․ Հայաստանը ոչ միայն չի օգտագործել իր հնարավորությունները, այլև հետևողականորեն նահանջել է ռազմավարական հարցերում։
    Եթե այս քաղաքականությունը չփոխվի և Երևանը չդառնա լիարժեք խաղացող, ապա Արցախի ողբերգությունից հետո նույն ճակատագիրը կարող է սպասել նաև Սյունիքին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Այսօր, ժամը 21-ին, Yerevan Tribune-ի տաղավարում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հռ…

    Այսօր, ժամը 21-ին, Yerevan Tribune-ի տաղավարում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հռիփսիմե Ջեբեջյանին

  • https://medialab.am/306643/?fbclid=IwY2xjawNdQB1leHRuA2FlbQIxMQABHl_iutpp6okhlGU…

    https://medialab.am/306643/?fbclid=IwY2xjawNdQB1leHRuA2FlbQIxMQABHl_iutpp6okhlGU0vtkI1yTfj8B_nu41LQgFvJqdMTnNzSZg7fhdVuGPEU5Y_aem_hhrPUfm-473t0RjBMuVd9Q
    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

    Արարատ Միրզոյանը մանիպուլացնում է. այդ դեպքում թող փոխեն Սահմանադրությունը՝ առանց Անկախության հռչակագրին դիպչելու. Սուրենյանց …

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը — Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում…