Category: Suren Surenyants

  • Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճա…

    ❗️❗️❗️Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը
    Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե համայնքի քվեարկությամբ «կարևոր լիցք» է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից «ազատելու» ընթացքին։
    Այս միտքը ոչ միայն հիմնազուրկ է, այլև մանիպուլյատիվ։
    Մայր Աթոռը համահայկական հաստատություն է, որի կյանքն ու գործառույթները չեն կարող կախված լինել ոչ համայնքային, ոչ էլ պետական մակարդակի ընտրություններից։
    Վաղարշապատի ընտրության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև եղած միակ առնչությունը աշխարհագրականն է․ Վեհարանը գտնվում է այդ համայնքի տարածքում։
    Այլ կապ պարզապես չկա։
    Ակնհայտ է, որ այս ընտրությունները ծառայեցվել են որպես պատրվակ՝ հասարակությանը համոզելու, թե իշխանության հակաեկեղեցական քայլերն իբրև թե ստանում են «ժողովրդական աջակցություն»։
    Իրականում Փաշինյանի «ուրախությունը» պայմանավորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով․ պատճառն այն է, որ նա համոզված է՝ վերջին ամիսներին առաջընթաց ունի Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման իր քաղաքական գծում։
    Խաչիկ գյուղի պատարագի ժամանակ վարչապետի կողքին կանգնած Աբրահամ Սրբազանի ներգրավվածությունը ներկայացվում է որպես եկեղեցական վերնախավում հնարավոր պառակտումների նշան։
    Ցավոք, նման ազդակներ իսկապես կան, և հենց այդ միտումներն են, որ իրականում ձևավորում են Փաշինյանի «ոգևորությունը»։
    Սակայն խնդիրը միայն եկեղեցու շուրջ չէ։
    Երբ իշխանությունը համահայկական հոգևոր կառույցը ներքաշում է իր մերկանտիլ օրակարգերի մեջ, վտանգվում է առավել կարևոր արժեք՝ ազգային ինքնության և միասնականության ամուր հենարանը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/kkEwlnaVGhQ?si=pXRTu5-yR42PLmysԻ՞նչ է մանիպու…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/kkEwlnaVGhQ?si=pXRTu5-yR42PLmys

    Ի՞նչ է մանիպուլացնում Փաշինյանը՝ Էջմիածնից հետո. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրիֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/eJs2OKlRTYo?si=UGvaxdXXSoPy…

    Հրատապ. Վաղարշապատի «հաղթանակի» գաղտնիքը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • ՔՊ-ի սպառված քաղաքականությունը․ Վաղարշապատը որպես ցուցիչ Վաղարշապատի ընտրատեղամա…

    ⚡️⚡️⚡️ՔՊ-ի սպառված քաղաքականությունը․ Վաղարշապատը որպես ցուցիչ
    Վաղարշապատի ընտրատեղամասերը փակվել են, և մինչ արդյունքները կհրապարակվեն, կարևոր է մի դիտարկում, որը դուրս է միայն այս ընտրության համատեքստից։
    Այս ընտրարշավի վերջին օրը  ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանն առանձնացել է մի հայտարարությամբ, որը բացահայտում է իշխանության մտածողության տրամաբանությունը։
    «Ազատությանը» տված հարցազրույցում նա վստահեցրել էր, թե Վաղարշապատում ՔՊ-ի համար չի կրկնվի Փարաքարի «ձախողված մոդելը», որովհետև այնտեղ ընդդիմադիր դաշտում հանդես էին եկել «ոչ քոչարյանական» ուժեր։
    Սա, ըստ էության, բացահայտ խոստովանություն է, որ իշխանությունն իր հաջողությունը պայմանավորում է ոչ թե ծրագրային մրցակցությամբ, արդյունավետ կառավարմամբ կամ հանրային վստահությամբ, այլ՝ «ներկա–նախկին» արհեստական հակադրության շարունակական և գռեհիկ շահագործմամբ։
    Խուդաթյանի խոսքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ՔՊ-ն արդեն երկար ժամանակ քաղաքական պայքարը փոխարինել է հակառակորդների դեմոնիզացիայով։
    Եվ եթե իշխանությունը կարողանում է հաղթել միայն այն դեպքում, երբ ընդդիմադիր դաշտում չկան «խիստ վտանգավոր» մրցակիցներ, ապա դա ոչ թե ուժի, այլ քաղաքական ամայացման և սպառվածության նշան է։
    Միաժամանակ, Վաղարշապատի ընտրական մթնոլորտը ցույց է տալիս, որ հասարակության ներսում տեղի է ունենում կարեւոր տեղաշարժ․
    ● մարդիկ հոգնել են էմոցիոնալ շանտաժից,
    «նախկինների» անվերջ թիրախավորումն այլևս չի աշխատում,
    ● հանրությունը ակնկալում է բովանդակային քաղաքականություն, ոչ թե հնացած քարոզչական հնարքներ։
    Եթե իմ եզրահանգումները ճիշտ են, առաջիկա ժամերին կլսենք Վաղարշապատում ՔՊ պարտության մասին, որն արդեն օրինաչափություն է դառնում՝ Գյումրիից ու Փարաքարից հետո:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց «Առավոտ»-ինhttps://www.aravot.am/2025/11/15/1522704/«Հավանականության…

    Հարցազրույց «Առավոտ»-ին
    https://www.aravot.am/2025/11/15/1522704/

    «Հավանականության տեսությունն ավելի արժանահավատ է դարձնում հերթական ընտրությունների անցկացումը»

    «Կարեւորում եմ, որ ընդդիմադիր առանցքային ուժերը կոնսենսուսի գան երկու գլխավոր հարցերի շուրջ` բացառել համագործակցությունը ՔՊ-ի հետ եւ հետընտրական փուլում ձեւավորել այնպիսի համաձայնություն, որը հնարավոր կդարձնի իշխանափոխությունը». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական…

  • Խաղաղության խոստումով իշխանության եկած Թրամփը կարող է նոր պատերազմի հրձիգ դառնալ…

    Խաղաղության խոստումով իշխանության եկած Թրամփը կարող է նոր պատերազմի հրձիգ դառնալ
    https://t.me/polit_inform/39646

    Foresight

    ⚡️В Белом доме ведутся переговоры о потенциальных военных действиях против Венесуэлы, согласно информации Reuters.
    Как сообщает агентство, в администрации Трампа на прошлой неделе состоялись три закрытых заседания, посвященных возможным мерам Соединенных…

  • Հարցազրույց Euromedia24-ին https://youtu.be/lWvCRpVAyj0?si=RQdAV59f14yfjx71Կա՛մ …

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/lWvCRpVAyj0?si=RQdAV59f14yfjx71

    Կա՛մ ժողովուրդը կապտակի ՔՊ-ին, կամ էլ իրենք ժողովրդին․ Վաղարշապատում թեժ է լինելու

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Հարցազրույց Tribuneam—ինhttps://youtu.be/3geebeEvcng?si=665GpGbFY1xUhB6OՈ՞ր լրտ…

    Հարցազրույց Tribuneam—ին
    https://youtu.be/3geebeEvcng?si=665GpGbFY1xUhB6O

    Ո՞ր լրտեսական ցանցի գործակալ է Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք Tribune.am-ի յութուբյան ալիքին և առաջինը ծանոթացեք ամենաթարմ տեղեկատվությանը, ամենահետաքրքիր հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #Tb #Tribune.am #Armenia #tbtv #tribune
    #live #news #Армения #новостиАрмении…

  • Եթե «խաղաղություն» է հաստատված, ապա ինչու է Բաքուն դատում Արցախի ղեկավարությանը …

    ❗️❗️❗️Եթե «խաղաղություն» է հաստատված, ապա ինչու է Բաքուն դատում Արցախի ղեկավարությանը
    Բաքվում ավարտվող, այսպես կոչված, դատավարությունը որևէ կապ չունի իրավական պետության և արդարադատության սկզբունքների հետ։
    Այն բացահայտ քաղաքական հաշվեհարդարի գործընթաց է, որի հիմնական նպատակն է ոչ թե որևէ արարքի քննությունը, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելը՝ Արցախի ղեկավարությանը ծառայեցնելով որպես գործիք։
    Ադրբեջանի մեղադրող կողմի պահանջած պատժաչափերը՝ տասնվեց տարուց մինչև ցմահ ազատազրկում, զերծ են իրավական տրամաբանությունից և արտացոլում են բացառապես քաղաքական վրեժխնդրություն և ուժի դիրքերից խոսելու ձգտում։
    Այս գործընթացում անձինք հայտնվել են ոչ թե իրենց անհատական գործողությունների, այլ հայկական պետական կամքի խորհրդանիշ լինելու համար։
    Չնայած այս ամենին՝ Հայաստանում իշխանության մակարդակով շարունակվում է պնդվել, թե «խաղաղությունն արդեն հաստատված է»։
    Սակայն Բաքվի գործողությունները վկայում են հակառակի մասին։ Ադրբեջանը՝
    ● անօրինական դատավարությամբ պատասխանատվության է ենթարկում Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը,
    ● պահանջում է երեք հարյուր հազար փախստականի վերադարձ,
    ● առաջադրում է անկլավների վերադարձի պահանջ,
    ● չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու մտադրությունից,
    ● ամեն օր ընդլայնում է իր պահանջների շրջանակը։
    Այս իրողությունների պայմաններում անհրաժեշտ է հստակ արձանագրել՝
    խաղաղություն չի կարող հաստատված համարվել, երբ հակառակ կողմը դատի է տալիս քո ղեկավարներին և միաժամանակ ընդլայնում իր տարածքային ու քաղաքական պահանջները։
    Բաքվի այս գործընթացը ոչ թե անցյալի որևէ իրադարձության պարզաբանում է, այլ՝
    ապագա պարտադրանքի համար նոր հիմք ձևավորելու նպատակամղված քայլ,
    որով Ադրբեջանը փորձում է ստեղծել նախադեպ, ըստ որի՝ Հայաստանի ցանկացած պետական կամ զինվորական գործիչ կարող է հայտնվել իր կամայական մեղադրանքների թիրախում։
    Այս պայմաններում Հայաստանի իշխանության շարունակական լռությունն ու վտանգների չարտահայտված գնահատականը ոչ միայն չեն նպաստում անվտանգային միջավայրի կայունացմանը, այլ հակառակը՝ խրախուսում են Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները։
    Պետք է հստակ ասել․ հաշտություն չի կարող լինել այն միջավայրում, որտեղ մեկ կողմը դատում է մյուսի ղեկավարությանը, առաջադրում է տարածքային պահանջներ և հարցականի տակ է դնում հայկական պետականության իրավական ու պատմական հիմքերը։
    Այսօր Բաքվի դատարանում պատասխանատվության չեն ենթարկվում միայն Արցախի նախկին ղեկավարները։
    Այնտեղ փաստացի դատապարտվում է Հայաստանի պետականությունը, որը Ադրբեջանը փորձում է դարձնել իր քաղաքական հաշվարկների և ճնշման մշտական օբյեկտ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Դիմակավորված ձերբակալությունները՝ ընդդիմադիր մեդիայի դեմ կիրառվող պետական ճնշման…

    ⚡️⚡️⚡️Դիմակավորված ձերբակալությունները՝ ընդդիմադիր մեդիայի դեմ կիրառվող պետական ճնշման հերթական դրսևորում
    Այսօր առավոտյան Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում իրականացված խուզարկությունները, նրանց ձերբակալությունը, ինչպես նաև Antifake-ի գրասենյակում ընթացող գործողությունները, իրավական գործընթացից ավելի շատ հիշեցնում են իշխանության կողմից կազմակերպված քաղաքական ակցիա։
    Դիմակավորված ուժայիններ, շուտափույթ իրականացված գործողություններ, և՝ ամենակարևորը, ամբողջ գործընթացի ցուցադրական բնույթ․ սա ակնառու ճնշում է ոչ միայն երկու լրագրողների, այլև ամբողջ ընդդիմադիր հանրության նկատմամբ։
    Պատմությունը, սակայն, սկսվել է շատ պարզ մի փաստից։
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջինը հրապարակային կերպով դիմել է բացարձակ անպատշաճ և խուլիգանական բառապաշարի՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին անվանելով «շան լակոտ»։
    Նրանց պատասխանն, ինչպիսին էլ եղել է, տրամաբանական էր նույն տոնով։
    Սակայն այսօր մենք ականատես ենք մեկ վտանգավոր իրողության․
    ● իշխանության ներկայացուցիչը շարունակում է վայելել լիակատար անպատժելիություն,
    ● իսկ նրան պատասխանողները ենթարկվում են ցուցադրական քրեական հետապնդման։
    Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի։
    Չափազանց դժվար է չկապել այս գործողությունները Antifake-ի և «Իմնեմնիմի» լրագրողական թիմերի՝ վերջին տարիներին ձևավորված ազդեցիկ քննադատական գործունեության հետ։
    Նրանց քննադատական ու անհարմար հնչող ձայնը իշխանությունը փորձում է լռեցնել ոչ թե հանրային բանավեճում, այլ ուժային մեթոդներով՝ ընտրություններից առաջ վերահսկելով տեղեկատվական դաշտը և կանխելով ոչ ցանկալի քննադատությունը։
    Իշխանությունը փորձում է վախի, ճնշման և իրավապահների ցուցադրական ներգրավման միջոցով սահմանափակել ընդդիմադիր մեդիան և հասարակության քննադատական միտքը։
    Հատկապես ցինիկ է, որ մարդը, ով թքել է քաղաքացու վրա և մնացել անպատիժ, այսօր ուրիշների է մեղադրում խուլիգանության մեջ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-