Category: Suren Surenyants

  • Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում Բայրամովի մեղադրանքներին։ Իսկ լռությո…

    Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում Բայրամովի մեղադրանքներին։
    Իսկ լռությունը դիվանագիտության մեջ երբեք չեզոք չէ․
    ● կամ դա վկայում է, որ ասվածը ճիշտ է և հակափաստարկ չկա,
    ● կամ դա վախ է՝ Ադրբեջանից վասալային կախվածության մեջ լինելու հետևանքով:
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին և դիտեք վերլուծությունս թեմայի շուրջ:
    https://youtu.be/n8XqJ4n-A1Y?si=-4CB6jUeEcUXEf5x

    Բաքվում կարդացին Փաշինյանի «դատավճիռը»

    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված ֆիլմում, ներկայացրել է մի շարք դրվագներ, որոնց նպատակը ակնհայտ է՝ ոչ թե պատմությունը վերհիշել, այլ այն վերաշարադրել։
    Ֆիլմում Բայրամովը մեղադրում է Հայաստանին՝ բանակցային…

  • Երբ լռությունը դառնում է մեղսակցություն․ Հայաստանի չասված պատասխանը Բայրամովին Ա…

    🇦🇲🇦🇿🔥Երբ լռությունը դառնում է մեղսակցություն․ Հայաստանի չասված պատասխանը Բայրամովին
    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված ֆիլմում, ներկայացրել է մի շարք դրվագներ, որոնց նպատակը ակնհայտ է՝ ոչ թե պատմությունը վերհիշել, այլ այն վերաշարադրել։
    Ֆիլմում Բայրամովը մեղադրում է Հայաստանին՝ բանակցային գործընթացից հրաժարվելու և պատերազմ հրահրելու մեջ։
    Նա պատմում է, թե իբրև 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյան–Ալիև առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը խոստացել է լուծել ԼՂ հարցը՝ պայմանով, որ Ալիևը դադարեցնի սահմանային կրակոցները։
    Ալիևը, ըստ նրա, հանձնարարել է «կատարյալ լռություն» պահպանել սահմանին, սակայն ընդամենը վեց ամիս անց՝ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում կայացած հաջորդ հանդիպմանը, Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումն ու հայտարարել, թե չի կարող լուծել խնդիրը։
    Բայրամովի այս պատմությունն ունի մեկ ակնհայտ նպատակ՝ Ադրբեջանի ագրեսիան ներկայացնել որպես «պատասխան» հայկական սադրանքին և հետին թվով լեգիտիմացնել պատերազմը՝ միջազգային լսարանի աչքում։
    Հայաստանի իշխանությունները, սակայն, չեն արձագանքում այս մեղադրանքներին։
    Իսկ լռությունը դիվանագիտության մեջ երբեք չեզոք չէ․
    ● կամ դա վկայում է, որ ասվածը ճիշտ է և հակափաստարկ չկա,
    ● կամ դա վախ է՝ Ադրբեջանից վասալային կախվածության մեջ լինելու հետևանքով:
    Երկու դեպքում էլ՝ Բաքուն շահում է։
    Քանի դեռ Երևանը չի ներկայացնում հիմնավոր հակափաստարկներ՝
    2018–2019 թթ․ բանակցությունների փաստաթղթերը, Մինսկի խմբի ձևաչափում եղած արձանագրությունները և այն հանգամանքը, որ հենց Բաքուն էր խախտում խաղաղ գործընթացի տրամաբանությունը, միջազգային հանրության ընկալման մեջ Բայրամովի ներկայացրած տարբերակն աստիճանաբար վերածվում է «պատմական փաստի»։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/LvIZbWr0vGM?si=QNaJzd3eqwsW5QcwՓԱՇԻՆՅԱՆԻՆ …

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/LvIZbWr0vGM?si=QNaJzd3eqwsW5Qcw

    ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Ո՞Վ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ. ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԽՈՍԵՑՆԵԼ. ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. վերջին արար Հայաստանի Հանրային ծառայո…

    🔥 ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. վերջին արար
    Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։
    Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։
    Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։
    Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով։
    Լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։
    Դա համարժեք է բռնազավթման՝ փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։
    Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը:
    ՀԷՑ-ի արժեքը գնահատվում է հարյուրավոր միլիոնավոր դոլարներով։
    Եթե պետությունը որոշի այն վերահսկել կամ «վերագնահատել», ֆինանսական բեռը անխուսափելիորեն կընկնի բյուջեի վրա՝ առաջացնելով նոր պարտավորություններ և սակագնային ճնշումներ։
    Արդյունքում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դառնում է գրեթե անխուսափելի։
    Այս արկածախնդրությունը բերելու է նաև արտաքին ռիսկեր:
    ՀԷՑ-ի սեփականատերը օտարերկրյա ներդրող է, և այս միջամտությունը գրեթե անպայմանորեն կհանգեցնի միջազգային արբիտրաժային գործընթացի։
    Նման վեճը ոչ միայն վնաս կհասցնի Հայաստանի ներդրումային հեղինակությանը, այլև կխաթարի վստահությունը մեր տնտեսության նկատմամբ։
    Գործող իշխանությունը փաստացի պետությունը դարձրել է սեփականության վերաբաշխման գործիք։
    Այն, ինչ ներկայացվում է որպես «հանրային շահի պաշտպանություն», իրականում վերածվում է քաղաքական հաշվեհարդարի՝ տնտեսական պատրվակով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/zaTI20lTteQ?si=H4cj5js8uv1Sm…

    Ալենը փչացրել է Նիկոլի «սքան անող սարքը»

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Փաշինյանի «սքանը» և ճշմարտությունը ԼՂ խնդրի մասին Թեկուզ Սերժ Սարգսյանի երկարատ…

    🔥 Փաշինյանի «սքանը» և ճշմարտությունը ԼՂ խնդրի մասին
    Թեկուզ Սերժ Սարգսյանի երկարատև հարցազրույցը այլ հետևանքներ չունենա, այն արդեն տվել է մի կարևոր արդյունք․ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ արձագանքել՝ բացելով այն թեման, որից ամենից շատն է խուսափում՝ ԼՂ հարցի իրական բանակցային պատմությունը։
    Նա, արձագանքելով Սերժ Սարգսյանին, գրել է․
    «Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ՝ արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես՝ առ եմ համարում։ Որ զարթնես, Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին էլ խաբար արա»։
    Եթե հրապարակվեն կարգավորման ամբողջական փաստաթղթերը, ակնհայտ կդառնա, որ Արցախի կործանման հիմնական պատասխանատվությունը հենց Փաշինյանի վրա է։
    Նա էր, ով հրաժարվեց Հայաստանի համար առավել նպաստավոր բանակցային հիմքերից և միակողմանի զիջումների քաղաքականությամբ քանդեց տարիներով ձևավորված դիվանագիտական դիրքերը։
    Փաշինյանի արձագանքը փաստերի պարզաբանում չէր․ այն հեգնական ինքնապաշտպանություն էր, փորձ՝ մանիպուլյացիայով մթագնելու իրականությունը։
    Այդուհանդերձ, երկու հարց մնում է առանց պատասխանի․
    🔹 ինչո՞ւ է այդքան դանդաղ աշխատում Փաշինյանի «սքան անող սարքը»,
    🔹 ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում խուսափել քաղաքական ինքնասպանությունից՝ այդ փաստաթղթերը հրապարակելուց հետո։
    Եթե երբևէ հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը՝ առանց խեղաթյուրումների և խմբագրման, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր…

    🔥🇦🇲🇦🇿Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը
    Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
    Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։
    Փաստացի՝ սա ոչ թե սահմանազատում է, այլ սահմանների վերաձևում, որտեղ Բաքուն փորձում է իրավական ձև տալ իր մաքսիմաիստական պահանջներին։
    Ադրբեջանը չի թաքցնում, որ խաղաղության պայմանագիր հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի իր բոլոր պայմանները՝ անկախ դրանց բովանդակությունից։
    Փաշինյանը իր Telegram-ի էջում այսօր գրել է, թե սահմանազատման արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։
    Սակայն այս հայտարարությունը իրականում ոչ թե Արծվաշենը վերադարձնելու փորձ է, այլ փոխադարձության պատրանք ստեղծելու փորձ։
    Արծվաշենի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում(համենայնդեպս, Ադրբեջանի ընկալմամբ), մինչդեռ անկլավների հարցը վաղուց ընդգրկված է Ադրբեջանի պահանջների ցանկում։
    Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը կամ արդեն տվել է իր համաձայնությունը, կամ պարզապես հրաժարվել է դիմադրությունից։
    Անկլավների վերադարձը Հայաստանի համար կարող է վերածվել անվտանգային և ինստիտուցիոնալ աղետի։
    Դա նշանակում է.
    ● Ադրբեջանի իրավական և ֆիզիկական ներկայության վերականգնում Հայաստանի ներսում,
    ● սահմանային անկայունություն և լոգիստիկ ռիսկեր,
    ● հակամարտության տեղափոխում Հայաստանի տարածք՝ պետականության հիմքում ականներ տեղադրելով։
    Սա տեսլական չէ խաղաղության մասին, սա ադրբեջանական վերահսկողության նոր մեխանիզմ է՝ խաղաղության անվան տակ։
    Մինչդեռ, նման ստորացուցիչ հեռանկարն ուներ այլընտրանք:
    Եթե Հայաստանը ունենար ադեկվատ և իշխանություն, ապա կարելի էր ընտրել մեկ այլ ուղի.
    ● կամ փոխանակման տարբերակ՝ Արծվաշենը՝ չորս անկլավների դիմաց,
    ● կամ խնդրի սառեցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև կձևավորվեին վստահության մեխանիզմներ։
    Սրանք կլինեին պետականորեն շահավետ լուծումներ՝ առանց ինքնիշխանության կորուստների։
    Բայց ներկայիս իշխանությունը ընտրել է ոչ թե արժանապատիվ բանակցության, այլ հարմարվելու ճանապարհը:
    Խաղաղության մասին խոսող իշխանությունը իրականում վարում է վասալային քաղաքականություն։
    Փաշինյանի «խաղաղությունը» դարձել է Ադրբեջանի օրակարգի սպասարկման միջոց, որտեղ յուրաքանչյուր նոր պահանջ ներկայացվում է որպես «խաղաղության գին»։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց PAKTV-ինhttps://youtu.be/azNvkFdF9Xg?si=i9i78JwucUbjXmLKՆիկոլ Փաշինյ…

    Հարցազրույց PAKTV-ին
    https://youtu.be/azNvkFdF9Xg?si=i9i78JwucUbjXmLK

    Նիկոլ Փաշինյանը պետական պարտվողականության մաստեր կլասս է անցկացնում. Սուրեն Սուրենյանց

    Փակ TV-ն երախտապարտ է իր բոլոր ունկնդիրներին և հատկապես նրանց, որ անգամ ամենաչնչին տարբերակով փորձում են մեզ աջակցություն ցույց տալ։ Այդ իսկ պատճառով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հաշվեհամարը, որով կարող եք մեզ ցույց տալ ձեր դրամական աջակցությունը։…

  • Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով Հոգևոր վերնախավի…

    🔥 Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով
    Հոգևոր վերնախավի դեմ իշխանության սկսած հալածանքից ավելի քան հինգ ամիս անց Նիկոլ Փաշինյանը զարմանքով արձանագրում է, որ հասարակությանը չի հետաքրքրում՝ Կաթողիկոսն աղջիկ ունի՞, թե՞ ոչ։
    Նա հարցնում է․
    «Ինչո՞ւ այս հարցը չի հնչում Հայաստանում, ինչո՞ւ այն ոչ ոք չի ուղղում որևէ գիտակ մարդու կամ Մայր Աթոռի ներկայացուցչի։ Եթե պարզվեր, որ նա աղջիկ ունի, կամ որևէ մեկը, որ վերցրել է կուսակրոնության ուխտ, հետո զավակ է ունեցել, հնարավո՞ր է, որ նա լինի Կաթողիկոս, թե՞ ոչ»։
    Փաշինյանը մշտապես հղում է անում «ժողովրդի կարծիքին»՝ իր կողմից առաջ մղվող «հոգևոր նորոգման» գործընթացը հիմնավորելու համար։
    Սակայն այժմ ինքն է ընդունում, որ հասարակությունը անտարբեր է այն մեղադրանքներին, որոնցով իշխանությունը փորձում է արդարացնել եկեղեցու դեմ իր քայլերը։
    Բայց այս արձանագրումը որևէ կերպ չի փոխում նրա նպատակը։
    Ավելին, նա հայտարարում է․
    «Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չէ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այսօր Կաթողիկոս չունի»։
    Այս խոսքերը մի շարք կարևոր հարցեր են առաջ բերում․
    ✔️Ինչ իրավասությամբ է երկրի ղեկավարը պետական դիրքն օգտագործում մարդկանց անձնական կյանքի շուրջ տեղեկություններ հավաքելու համար
    Իշխանության հետաքրքրությունն հոգևորականների անձնական կյանքի նկատմամբ հակասում է ինչպես մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, այնպես էլ աշխարհիկ պետության սկզբունքին։
    ✔️Փաշինյանը փաստորեն ընդունում է, որ իր հակաեկեղեցական նախաձեռնությունը հասարակության մեջ արձագանք չի գտնում
    Հասարակության «անտարբերության» մասին խոսքը վկայում է, որ հանրությունը չի ընդունում իրեն պարտադրված թեմաները։
    Սակայն Փաշինյանը դա դիտում է ոչ թե որպես հանրային դիրքորոշում, այլ որպես խոչընդոտ, որը պետք է «շտկել»։
    ✔️«Կաթողիկոս չկա» ձևակերպումը հակասում է Սահմանադրության 17-րդ հոդվածին
    Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, Կաթողիկոսի կարգավիճակը որոշվում է եկեղեցական կանոններով․ պետության ղեկավարը այս հարցերում չունի բացարձակ որևէ իրավասություն։
    Փաշինյանի հայտարարությունները պետական միջամտություն են Եկեղեցու ներքին կյանքին:
    ✔️«Անտարբերության» շեշտադրումը հուշում է, որ իշխանությունն ընտրել է ճնշման ուղին
    Եթե հասարակությունն ըստ վարչապետի «չի արձագանքում», ապա իշխանությունը դա կարող է մեկնաբանել որպես հնարավորություն՝ գնալու ավելի կոշտ, ուժային քայլերի։
    Դա կարող է վերածվել նոր ճնշումների, հոգևորականների նկատմամբ նոր շինծու գործերի հարուցման և եկեղեցու նկատմամբ վերահսկողության փորձերի։
    Փաշինյանի հայտարարությունները վկայում են, որ եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ոչ թե հասարակական պահանջ է, այլ իշխանության ձևավորած հակասահմանադրական օրակարգ:
    Արդյունքում վտանգվում են․
    ● եկեղեցու ինքնավարությունը,
    ● սահմանադրական հաստատությունների կայունությունը,
    ●պետություն–եկեղեցի հարաբերությունների բնական հավասարակշռությունը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-