Category: Suren Surenyants

  • «Տնտեսական ճանապարհը» «սկզբունքորեն նոր քաղաքական ուժի» հոմանիշը չէ Հանիրավի կալ…

    🔸🔸🔸«Տնտեսական ճանապարհը» «սկզբունքորեն նոր քաղաքական ուժի» հոմանիշը չէ
    Հանիրավի կալանավորված Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է․ «Մեր թիմի, մեր քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, և նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տարբերվում է մեր նախկին ղեկավարների անցած ճանապարհից․ դա տնտեսական ճանապարհ է»։
    Նախ, կարևոր մի արձանագրում անեմ` գրեթե ակնհայտ է, որ Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժն իշխանությունների հիմնական մրցակիցն է լինելու խորհրդարանական առաջիկա ընտրություններում:
    Այս առումով, նոր կուսակցությունը խախտելու է այն ստատուս-քվոն, որը ձևավորված է ընդդիմադիր դաշտում:
    Սակայն արդյո՞ք «տնտեսական ճանապարհը» ինքնին երաշխավորում է նոր քաղաքականություն։
    Այս հարցը միանշանակ պատասխան չունի, իմ սուբյեկտիվ պատասխանն ավելի շատ՝ ոչ է:
    Իհարկե, քաղաքացիները, ընտրողներն ավելի արժանահավատ կհամարեն ներդրումների, տնտեսական գաղափարների հետ կապված Կարապետյանի ծրագրերը, խոստումները:
    Մյուս կողմից, միայն ֆինանսական կամ տնտեսական կապիտալով քաղաքականություն չի կառուցվում։
    Նոր ուժ լինելու համար անհրաժեշտ է․
    🔹 Հստակ գաղափարախոսություն, տեսլական, տնտեսությունից բացի, արդարադատության, անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտներում
    🔹 Թափանցիկություն և հակակոռուպցիոն երաշխիքներ։
    🔹 Հանրային մասնակցության իրական մեխանիզմներ, ոչ թե միայն «վերևից կառավարվող» մոդել։
    Հայաստանում առկա է զգայունություն օլիգարխիկ ազդեցությունների նկատմամբ։ Եթե կուսակցությունը ընկալվի որպես «բիզնեսի կուսակցություն», ապա վստահության խնդիր կառաջանա։
    Ի վերջո, «սկզբունքորեն նոր ուժը» քաղաքական նոր մշակույթի կրող պետք է լինի՝ արմատապես տարբեր քաղաքական գործող համակարգի սեգմենտներից:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Էջմիածինը կարող է դառնալ Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ Շաբաթներ շարուն…

    🔸🔸🔸Էջմիածինը կարող է դառնալ Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ
    Շաբաթներ շարունակ իշխանական քարոզչությունն ազդարարում է Վաղարշապատում «մեծ հոգևոր հավաք» և հնարավոր «երթ դեպի Վեհարան»։
    Հանրային դիսկուրսում տարածվեց համոզումը, թե Վարդավառի մարդաշատ օրը կառավարությունը կնախընտրի ուժով պարպել լարվածությունը և թուլացնել Եկեղեցու հեղինակությունը։
    Ես ի սկզբանե այս վարկածը համարել եմ վիճահարույց:
    Վեհարանը, հատկապես Վարդավառի խորհրդանշական օրը, վայելում է լայն համակրանք․ ցանկացած ուժային միջամտություն կարող էր իշխանությունը կանգնեցնել զանգվածային անհնազանդության առաջ։
    Փաշինյանը, գիտակցելով հավանական ռիսկերը, ընտրել է «սառեցման» մարտավարություն՝ ժամանակ շահելու համար:
    Մի կողմից, Փաշինյանը՝ Եկեղեցու հետ կապված իր սկանդալային, հակասահմանադրական հայտարարությունների բերումով, իրեն դրել է փակուղու մեջ, մյուս կողմից՝ նա «մեծ հոգևոր հավաքի» կոնկրետ ժամկետներ չի նշել՝ իր համար թողնելով մանևրելու հնարավորություն:
    Ես գրեթե վստահ եմ, որ այս ուղղությամբ Փաշինյանի մոտ ակտիվություն կնկատվի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, երբ Վաղարշապատում սպասվում են ՏԻՄ ընտրություններ:
    Ընտրություններ ժամանակ, որպես կանոն, ադմինիստրատիվ ռեսուրսի կոնսոլիդացիան ավելի արդյունավետ է լինում:
    Մյուս կողմից, երկու գործընթացների մեկտեղումը և դրանց հնարավոր ձախողումը Էջմիածինը կարող են դարձնել Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Այսօր նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հի…

    Այսօր նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ:
    Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

  • Цель Баку — превратить мирный договор в капитуляцию Армении Советник президента…

    🔥 Цель Баку — превратить мирный договор в капитуляцию Армении
    Советник президента Азербайджана Хикмет Гаджиев в интервью Berliner Zeitung заявил:
    «Армения должна изменить Конституцию, чтобы окончательно отказаться от территориальных претензий к Азербайджану».
    «Важно быть бдительными к новой волне реваншизма».
    На самом деле Гаджиев манипулирует.
    Реваншизм рождается не из Конституции Армении, а из следующего:
    ✔️Война 2020 года, тысячи погибших и пленные,
    ✔️Оккупация армянских территорий,
    ✔️Этническая чистка Арцаха в 2023 году,
    ✔️Постоянные угрозы и применение силы со стороны Азербайджана.
    Требование Гаджиева — это не что иное, как политическое давление с целью контролировать внутреннюю повестку Армении и превратить мирный договор в акт капитуляции.
    Не случайно в том же интервью Гаджиев говорит:
    «Мы хотим подписать это мирное соглашение не только с правительством Еревана, но и с армянским народом. Мы хотим увидеть, как армяне меняют Конституцию и официально отказываются от своих претензий на нашу территорию».
    При этом я неоднократно высказывал позицию, что законодательство Армении должно запрещать деятельность политических партий, в программах которых содержатся территориальные претензии к другим государствам.
    Однако это должно происходить не по требованию Азербайджана, а на основе нашего общественного и политического консенсуса, не имеющего отношения к армяно-азербайджанскому процессу урегулирования.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բաքվի նպատակն է՝ խաղաղության պայմանագիրը վերածել Հայաստանի կապիտուլյացիայի Ադրբե…

    🔥Բաքվի նպատակն է՝ խաղաղության պայմանագիրը վերածել Հայաստանի կապիտուլյացիայի
    Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Berliner Zeitung-ին ասել է․
    «Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին»։
    «Կարևոր է զգոն լինել ռևանշիզմի նոր ալիքի նկատմամբ»։
    Հաջիևն իրականում մանիպուլացնում է:
    Ռևանշիզմը ծնվում է ոչ թե Հայաստանի Սահմանադրությունից, այլ հետևյալից․
    ✔️2020-ի պատերազմ, հազարավոր զոհեր ու գերիներ,
    ✔️Հայաստանի տարածքների օկուպացիա,
    ✔️Արցախի հայաթափում 2023-ին,
    ✔️Ադրբեջանի մշտական սպառնալիքներն ու ուժի կիրառում,
    Հաջիևի պահանջը պարզապես քաղաքական ճնշում է, որի նպատակն է Հայաստանի ներքին օրակարգը վերահսկել և խաղաղության պայմանագիրը վերածել կապիտուլյացիայի։
    Պատահական չէ, որ նույն հարցազրույցում Հաջիևն ասում է. «Մենք ցանկանում ենք այս խաղաղության համաձայնագիրը ստորագրել ոչ միայն Երևանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես են հայերը փոխում Սահմանադրությունը և պաշտոնապես հրաժարվում մեր տարածքի նկատմամբ իրենց պահանջներից»:
    Սրանով հանդերձ, ես բազմաթիվ անգամներ արտահայտել եմ իմ դիրքորոշումն այն առթիվ, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է արգելի քաղաքական այն կուսակցությունների գործունեությունը, որոնց ծրագրերում արտահայտված են տարածքային պահանջներ այլ երկրների նկատմամբ:
    Սակայն դա պետք է լինի ոչ թե Ադրբեջանի պահանջի, այլ մեր հանրային ու քաղաքական կոնսենսուսի արդյունքում, որը որևէ կապ չունի հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Кризис Трампа Согласно данным опроса YouGov, 53% американцев считают, что ряд до…

    🔸🔸🔸Кризис Трампа
    Согласно данным опроса YouGov, 53% американцев считают, что ряд документов по делу Эпштейна до сих пор не опубликован, поскольку в них упоминается имя Дональда Трампа.
    Ещё больше респондентов — 61% — уверены, что имя Трампа фигурирует в материалах дела в той или иной форме.
    А 45% опрошенных полагают, что Трамп мог быть непосредственно связан с преступлениями Эпштейна.
    Сегодня в центре обсуждений находятся следующие вопросы:
    «Почему Трамп не обнародует все факты?»
    «Используется ли это дело в политических целях?»
    «Действительно ли Трамп независим от этой сети?»
    Дело Эпштейна уже не просто юридический скандал — это проверка на прочность политического единства движения MAGA.
    Если Трамп не сможет контролировать процесс и восстановить доверие, он столкнётся с самым серьёзным вызовом своей политической карьеры.
    Не лишне отметить, что даже многие сторонники Трампа уверены: «через “дело Эпштейна” Израиль контролирует значительную часть американской элиты».
    Когда параллельно переговорам США с Ираном Вашингтон фактически поощрил израильскую атаку на Иран, у меня оставалось слишком много вопросов.
    «Дело Эпштейна» даёт ответы на некоторые из них.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Гуманитарный» Запад и крах международного права: очередная жертва — Газа Событи…

    «Гуманитарный» Запад и крах международного права: очередная жертва — Газа
    События сентября 2023 года в Арцахе стали классическим примером того, как мир наблюдает за гуманитарной катастрофой и ничего не предпринимает.
    Девять месяцев блокировки Лачинского коридора, прекращение поставок продовольствия, лекарств, газа, реальная угроза голода — всё это было зафиксировано международными структурами.
    Международный суд ООН дважды обязал Азербайджан открыть коридор.
    Что произошло дальше? Ничего.
    Запад ограничился заявлениями, ведь Баку поставлял энергетические ресурсы Европе. Результат — депортация армян из Арцаха.
    Сегодня та же логика действует в Газе.
    По данным Всемирной продовольственной программы ООН, почти треть населения не получает еды по нескольку дней, тысячи детей умирают из-за нехватки воды и медикаментов, больницы парализованы.
    Тем временем Запад снова ограничивается призывами к «гуманитарным паузам», продолжая при этом вооружать Израиль.
    В обоих случаях мы сталкиваемся с явным нарушением принципа «ответственности по защите» (Responsibility to Protect).
    Устав ООН и Женевские конвенции однозначно устанавливают: гражданское население не может становиться инструментом голода или блокады. Но эти нормы остались на бумаге.
    Арцах был принесён в жертву газовым контрактам с Баку, Газа — стратегическому альянсу Запада и Израиля.
    В этом контексте, пожалуй, только в Армении определённые круги продолжают рассказывать сказки о «гуманитарном» Западе.
    Подписывайтесь на Telegram-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Հումանիտար» Արևմուտքը և միջազգային իրավունքի փլուզումը. հերթական զոհը Գազան է 2…

    «Հումանիտար» Արևմուտքը և միջազգային իրավունքի փլուզումը. հերթական զոհը Գազան է
    2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը դասական օրինակ էր, թե ինչպես է աշխարհը նայում հումանիտար աղետին և ոչինչ չի անում։
    Լաչինի միջանցքի փակումը 9 ամիս շարունակ, սննդի, դեղորայքի, գազի մատակարարման կասեցումը, սովի իրական վտանգը արձանագրվեցին միջազգային կառույցների կողմից։
    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը։
    Ի՞նչ եղավ հետո․ ոչինչ։
    Արևմուտքը սահմանափակվեց հայտարարություններով, քանի որ Բաքուն էներգետիկ ռեսուրսներ էր մատակարարում Եվրոպային։
    Արդյունքը՝ Արցախի հայաթափում։
    Այսօր նույն տրամաբանությունն է գործում Գազայում։
    ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ բնակչության գրեթե 1/3-ը օրերով սնունդ չի ստանում, հազարավոր երեխաներ մահանում են ջրի և դեղորայքի պակասից, իսկ հիվանդանոցները կաթվածահար են։ Միևնույն ժամանակ՝ Արևմուտքը կրկին սահմանափակվում է «հումանիտար դադարների» կոչերով, բայց շարունակում է զինել Իսրայելին։
    Երկու դեպքում էլ գործ ունենք «պարտավորություն պաշտպանելու» (Responsibility to Protect) սկզբունքի բացահայտ խախտման հետ։
    ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Ժնևյան կոնվենցիաները հստակ սահմանում են՝ քաղաքացիական բնակչությունը չի կարող դառնալ սովի կամ պաշարման գործիք։ Բայց այս նորմերը մնացին թղթի վրա։
    Արցախը զոհաբերվեց Բաքվի հետ գազային պայմանագրերին, Գազան՝ Արևմուտքի և Իսրայելի ռազմավարական դաշինքին:
    Այս համատեքստում, թերևս, միայն Հայաստանում են խիստ որոշակի շրջանակներ շարունակում հեքիաթները՝ «հումանիտար» Արևմուտքի թեմայով:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Թրամփն ակնհայտորեն ծաղրում է Մակրոնին ու Պաղեստինի անկախությունը ճանաչելու նրա ո…

    Թրամփն ակնհայտորեն ծաղրում է Մակրոնին ու Պաղեստինի անկախությունը ճանաչելու նրա որոշումը՝ նկատելով, որ Ֆրանսիայի գործող նախագահի խոսքերն արժեք չունեն:
    Մակրոնի հարցում Թրամփը ճիշտ է:
    Բայց արժեք չունեն նաև Թրամփի խոսքերը:
    Հիշենք, թե ինչպես էր ԱՄՆ գործող նախագահը, մի ձեռքով բանակցում Իրանի հետ, մյուս ձեռքով նախապատրաստում նրա դեմ պատերազմը:

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/qqMZ4NLHhG8?si=6Ep_TWM8RJH2px67Նիկոլ …

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/qqMZ4NLHhG8?si=6Ep_TWM8RJH2px67

    Նիկոլ Փաշինյանը հանկարծակիի է բերելու ընդդիմությանը․ սպոնտան դավադրություն՝ ընդդեմ Եկեղեցու

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com