«Տնտեսական ճանապարհը» «սկզբունքորեն նոր քաղաքական ուժի» հոմանիշը չէ Հանիրավի կալ…

🔸🔸🔸«Տնտեսական ճանապարհը» «սկզբունքորեն նոր քաղաքական ուժի» հոմանիշը չէ
Հանիրավի կալանավորված Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է․ «Մեր թիմի, մեր քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, և նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տարբերվում է մեր նախկին ղեկավարների անցած ճանապարհից․ դա տնտեսական ճանապարհ է»։
Նախ, կարևոր մի արձանագրում անեմ` գրեթե ակնհայտ է, որ Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժն իշխանությունների հիմնական մրցակիցն է լինելու խորհրդարանական առաջիկա ընտրություններում:
Այս առումով, նոր կուսակցությունը խախտելու է այն ստատուս-քվոն, որը ձևավորված է ընդդիմադիր դաշտում:
Սակայն արդյո՞ք «տնտեսական ճանապարհը» ինքնին երաշխավորում է նոր քաղաքականություն։
Այս հարցը միանշանակ պատասխան չունի, իմ սուբյեկտիվ պատասխանն ավելի շատ՝ ոչ է:
Իհարկե, քաղաքացիները, ընտրողներն ավելի արժանահավատ կհամարեն ներդրումների, տնտեսական գաղափարների հետ կապված Կարապետյանի ծրագրերը, խոստումները:
Մյուս կողմից, միայն ֆինանսական կամ տնտեսական կապիտալով քաղաքականություն չի կառուցվում։
Նոր ուժ լինելու համար անհրաժեշտ է․
🔹 Հստակ գաղափարախոսություն, տեսլական, տնտեսությունից բացի, արդարադատության, անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտներում
🔹 Թափանցիկություն և հակակոռուպցիոն երաշխիքներ։
🔹 Հանրային մասնակցության իրական մեխանիզմներ, ոչ թե միայն «վերևից կառավարվող» մոդել։
Հայաստանում առկա է զգայունություն օլիգարխիկ ազդեցությունների նկատմամբ։ Եթե կուսակցությունը ընկալվի որպես «բիզնեսի կուսակցություն», ապա վստահության խնդիր կառաջանա։
Ի վերջո, «սկզբունքորեն նոր ուժը» քաղաքական նոր մշակույթի կրող պետք է լինի՝ արմատապես տարբեր քաղաքական գործող համակարգի սեգմենտներից:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով