Category: Suren Surenyants

  • Փաշինյանի վերջին գրառումների առթիվ Նիկոլ Փաշինյանն իր հակաեկեղեցական և հակասահմա…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի վերջին գրառումների առթիվ
    Նիկոլ Փաշինյանն իր հակաեկեղեցական և հակասահմանադրական տեքստերը, որպես կանոն, եզրափակում է «Վեհարանը վեհի՛» արտահայտությամբ:
    ⚖️ Ինչ է իրականում վեհ
    Վեհ է այն պետությունը, որը հարգում է սահմանադրական կարգը։
    Վեհ է այն հասարակությունը, որը չի թույլ տալիս իշխանություններին մասնատել ազգային ինստիտուտները՝ օտար օրակարգերով և քաղաքական մերկանտիլ շահարկումներով:
    Վեհ է այն մոտեցումը, որը եկեղեցու բարեկարգման, ռեֆորմի հարցերը թողնում է հենց Եկեղեցուն։
    Ի դեպ, ես պատահական չեմ համարում, որ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը սաստկացրեց սեփական անձին ուղղված Ալիևի երեկվա հեգնանքից հետո:
    Այդ հեգնանքով Ալիևը, թերևս, մեսիջ էր փոխանցում Փաշինյանին, որ անկատար պարտավորություններ ունի:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Էս մարդիկ, հավանաբար, չեն էլ լսել Միրշայմերի, Սաքսի, Մակգրեգորի, Բասևիչի, Ուիլկե…

    Էս մարդիկ, հավանաբար, չեն էլ լսել Միրշայմերի, Սաքսի, Մակգրեգորի, Բասևիչի, Ուիլկերսոնի, Ռեյ ՄքԳավերնի և բազմազթիվ այլ ամերիկացի գիտնականների, զինվորականների ու անվտանգության բնագավառի մասնագետների մասին, որոնց տեսակետները շատ չեն տարբերվում Արմանի տեսակետներից և որոնք նվիրյալ ամերիկյան պատրիոտներ են։
    Վստահաբար, մեր պսևդոարևմտամետները չգիտեն նաև, որ վաղուց արևմտյան արժեքները կամ նույնիսկ Արևմուտքի իրական շահերը պաշտպանության կարիք ունեն՝ հենց Արևմուտքն իրենցով արած վերոհիշյալ շահախմբերից:
    Ու վերջապես, էս մարդիկ չեն հասկանում, որ եթե Արմանի ասելիքին հակադրելու բան ունեն, նրան վիրավորելը, անվանարկելն ու պիտակներ փակցնելը նրա խոսքի արժանահավատությունը կասկածի տակ դնելու լավագույն ձևը չի։ Հատկապես, որ Արմանի խոսքը միշտ բծախնդրորեն վերլուծական, ոչ էմոցիոնալ ու ոչ պոլեմիկական է։
    Փաստը, որ նրանք խուսափում են խոսակցությունն այդ հարթության վրա վարել, ընդամենը մատնում է նրանց մտքի ու ասելիքի բացակայությունը։ Այլ կերպ ասած, լավ հիմքեր կան կասկածելու, որ նրանց շարժառիթներն են կասկածելի, ոչ թե նրանց թիրախում հայտված գիտնականինը։ Իրականում սա մի ապշեցուցիչ պատկեր է։
    Որևէ նորմալ մարդ պիտի մտածեր` լավ, էս մարդն Ամերիկայի լավագույն համալսարաններում ուսանած, ԱՄՆ-ի անվտանգության ուսումնասիրության բնագավառը ներսից իմացող մեկն է ու եթե էս տեսակ բաներ է ասում, գուցե փորձենք հասկանալ, թե ինչու է ասում։ Բայց ոչ։ Ավելի հեշտ է համապատասխան պատվերով նրան Կրեմլի ագենտ անվանելը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-
    Ճանաչված պրոֆեսորն ու նրա դեմ վայրահաչող «մոսկա»-ները Նողկանք եմ ապրում, երբ հետևում եմ այն արձագանքներին, որոնք հաջորդել են ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ, իմ ընկեր Արման Գրիգորյանի վերջին հարցազրույցին: Արման Գրիգորյանը գիտնական է, ով՝ իր…

  • Ճանաչված պրոֆեսորն ու նրա դեմ վայրահաչող «մոսկա»-ները Նողկանք եմ ապրում, երբ հետ…

    Ճանաչված պրոֆեսորն ու նրա դեմ վայրահաչող «մոսկա»-ները
    Նողկանք եմ ապրում, երբ հետևում եմ այն արձագանքներին, որոնք հաջորդել են ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ, իմ ընկեր Արման Գրիգորյանի վերջին հարցազրույցին:
    Արման Գրիգորյանը գիտնական է, ով՝ իր կարգավիճակից ու բարոյական նկարագրից ելնելով, չի կարող «գործարքի» գնալ քաղաքական նպատակահարմարության, կոնյուկտուրայի, պոպուլիզմի, արկածախնդրության, տարատեսակ գրանտներով ձևավորվող վտանգավոր օրակարգերի հետ:
    Արմանի ցանկացած ելույթ, խոսք, հոդված նման է ակադեմիական դասախոսության՝ իր կառուցվածքով և բովանդակությամբ, և նախատեսված չէ սպառման այն մարդկանց ու լսարանի համար, որոնք պատրանքը, արկածախնդրությունը, օտար շահեր սպասարկելը դարձրել են «փեշակ»՝ վարկաբելելով թե՛ քաղաքականությունը, թե՛ քաղաքագիտությունը:
    «Դիպլոմավոր անգրագետների» էս աղմկոտ բանակը «համալրվել» է մարդկանցով, ովքեր պարտադիր ձախողվել են իրենց հիմնական մասնագիտություններում և գործազուրկ չդառնալու և «տուն պահելու» համար «դարձել» են «քաղաքագետ»:
    Եվ ահա, էս մարդիկ, բովանդակային հարթության վրա, չկարողանալով հակադարձել Արմանին՝ նիկոլա- գեբելսյան պրոպագանդայի ոճով ակնհայտ կեղծ թեզեր են շրջանառում: 
    Օրինակ, կասկածի տակ են դնում Արման Գրիգորյանի տիտղոսներն ու դիրքը: 
    Գուցե ծիծաղելի է, բայց խնդիրն այն է, որ պրոպագանդիստական տեռորի ենթարկվող մեր հասարակության կամ նրա առաձին շերտերի մոտ կարող է էս տեսակ սուտը սպառողներ գտնել:
    Արման Գրիգորյանն իր ոլորտի առաջատար գիտնականներից է, որի գործունեությունը համադրում է ակադեմիական խորը վերլուծությունը՝ քաղաքական պրակտիկայի և հանրային դիսկուրսի հետ։
    Նրա տեսությունները և վերլուծությունները կարևոր հիմք են թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ համաշխարհային անվտանգության հարցերի ուսումնասիրության համար։
    Նա շատ հեղինակավոր Լիհայի համալսարանի պրոֆեսոր է՝ միջազգային հարաբերություններ, անվտանգություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտացումով:
    Լիհայն ԱՄՆ-ում ավելի քան 5000 բուհերի շարքում առաջին հիսնյակի համալսարան է, ինչը կարող է բավարար տպավորիչ չթվալ միայն մարդկանց համար, ովքեր լավ չեն պատկերացնում, թե դա իրականում ինչ է նշանակում։ 
    Ինչ վերաբերում է Արմանի դիպլոմներին կրթական հետագծին, նա մագիստրոսի աստիճան ունի  Չիկագոյի համալսարանից և PhD Կոլումբիա համալսարանից:
    Նա իր դոկտորական ատենախոսությունը գրելիս հաղթել է երկու մրցույթում, որը նրան հնարավորություն է տվել որոշ ժամանակ անցկացնել Հարվարդի համալսարանի երկու հեղինակավոր հաստատությունում
    Օլինի ինստիտուտում և Բելֆերի կենտրոնում։ Ատենախոսությունը պաշտպանելուց հետո նա մի տարով հրավիրվել է Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտ (ETH Zurich), այնուհետև Միչիգանի համալսարան:
    Այս ամենից շատ ավելի կարևոր է այն, որ Արմանի աշխատությունները հրատարկավել են քաղաքագիտական այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպես International Security, Security Studies, International Studies Quarterly, International Political Science Review, և այլն։
    Նա իր աշխատությունները ներկայացնելու համար բազմաթիվ հրավերներ է ստացել Պրինստոնի, Չիկագոյի, Ֆլորդիայի, Կոլումբիա և այլ համալսարաններից։ 
    Կարծում եմ՝ այսքանը բավարար է, որպեսզի պղպջակի պես պայթեն Արմանի մասնագիտական կարողությունները կասկածի տակ դնող դիլետանտների գռեհիկ փորձերը:
    Իրենց արևմտամետ հռչակած էս խմբի մյուս փաստարկն այն է, թե ինչպես կարող է ԱՄՆ առաջատար համալսարաններում ակադեմիական կարիերա արած մարդը, այլ խոսքով՝ ԱՄՆ-ում փող վաստակող մարդը, կասկածի տակ դնել ամերիկյան կամ արևմտյան քաղաքականության այս կամ այն ասպեկտը կամ տարաձայնություններ ունենալ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ արևմտամետների կողմից հալած յուղի տեղ ընդունվող որոշ նարատիվների նկատմամբ:
    Սրա պատճառն այն է, որ էս «մտքի գիգանտները» բացարձակապես տեղյակ չեն, թե ինչ է ակադեմիական ազատությունը կամ գիտությունն ընդհանրապես:
    Ամենազավեշտականն այն է, որ նրանք կատարելապես վարկաբեկում են արևմտյան արժեքները (որոնց պաշտպանությունը համարում են իրենց առաքելությունը)՝ Արևմուտքը նկարագրելով որպես մի տոտալիտար համակարգ։
    Նրանք նաև ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչպես կարող է պրոֆեսիոնալի վարձատրությունը փոխկապակցված չլինել այս կամ այն շահախմբի քաղաքական օրակարգի հետ:

  • Заявления Трампа и Алиева: намёк на возможные уступки со стороны Армении Сегодня…

    ⚡️⚡️⚡️Заявления Трампа и Алиева: намёк на возможные уступки со стороны Армении
    Сегодня президенты США и Азербайджана — Дональд Трамп и Ильхам Алиев — сделали важные заявления по вопросу армяно-азербайджанского урегулирования.
    Президент США Дональд Трамп охарактеризовал мир между Арменией и Азербайджаном как «почти достигнутый».
    Во время обеда с американскими сенаторами, перечисляя дипломатические успехи своего президентства, Трамп вскользь затронул и этот регион:
    «Армения и Азербайджан — мы там совершили чудо, и [мирное соглашение] уже совсем близко, если не стало фактом», — заявил он.
    Президент Азербайджана Ильхам Алиев, в свою очередь, сообщил, что соглашение может быть предварительно подписано — соответствующее предложение Баку озвучил в Абу-Даби.
    «Но предварительное подписание ещё не означает окончательного. Одно дело — устная договорённость, другое — парафирование всех страниц документа. Думаю, мы находимся очень близко к подписанию», — отметил Алиев, повторив условия Баку: изменение Конституции Армении и окончательная ликвидация Минской группы ОБСЕ.
    Хотя заявления Трампа и Алиева отражают позитивные сдвиги в отношении мирного договора, они не гармоничны.
    Трамп преподносит процесс как уже свершившийся факт в рамках своей внутренней политической повестки, тогда как Алиев продолжает увязывать подписание договора с выполнением выдвигаемых Азербайджаном требований.
    Основой оптимизма Трампа, возможно, является американское предложение о контроле над дорогой через Сюник.
    Однако Баку по данному вопросу занимает жёсткую позицию. Сегодня в Степанакерте Алиев заявил:
    «В Зангезурском коридоре, проходящем по территории Азербайджана, не должно быть никакого внешнего контроля. Мы должны иметь беспрепятственный доступ между частями Азербайджана. Граждане Азербайджана не должны сталкиваться с армянскими пограничниками».
    Таким образом, формируется опасный контекст: Вашингтон, Баку и Анкара усиливают давление на Ереван, добиваясь очередной уступки — теперь по вопросу дороги через Сюник.
    Фактически от Никола Пашиняна требуют признания части территории Армении как «спорной» зоны в обмен не на снятие блокады или гарантии мира, а лишь на предварительное подписание мирного договора.
    Парафирование документа само по себе не создаёт юридических обязательств — это в первую очередь политический акт, который может стать основой для будущего подписания.
    Подобный ход событий выгоден Пашиняну с внутриполитической точки зрения — он может использовать даже предварительное подписание договора как предвыборный козырь на выборах 2026 года, манипулируя общественным мнением.
    Однако это не приведёт к реальному миру, а лишь усилит тенденцию к постоянным уступкам со стороны Армении.
    Если даже для парафирования договора Ереван соглашается на «коридорную» логику в вопросе дороге Сюника, остаётся только догадываться, какие ещё уступки Алиев потребует в обмен на окончательное подписание — особенно в случае переизбрания Пашиняна в 2026 году.
    Подписывайтесь на Telegram-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Թրամփի և Ալիևի կարևոր հայտարարությունները. ակնարկ՝ Հայաստանի զիջումների մասին Այ…

    ⚡️⚡️⚡️Թրամփի և Ալիևի կարևոր հայտարարությունները. ակնարկ՝ Հայաստանի զիջումների մասին
    Այսօր հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացի մասին կարևոր հայտարարություններ են հնչեցրել ԱՄՆ ու Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը:
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է համարում: Այս մասին նա հայտարարել է ամերիկացի սենատորների հետ ճաշի ժամանակ:
    Թվարկելով իր նախագահության օրոք արտաքին դիվանագիտական հաջողությունները՝ Թրամփը դրանց շարքում շատ հպանցիկ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել:
    «Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և [խաղաղության համաձայնագիրը] բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած», — ասել է Սպիտակ տան ղեկավարը:
    Հայ — ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, ադրբեջանական կողմը նման առաջարկ արել է Աբու Դաբիում, այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
    «Բայց փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում ստորագրում, մի բան է բանավոր արտահայտված համաձայնությունը, մեկ այլ բան՝ փաստաթղթի բոլորի էջերի նախաստորագրումը: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը՝ կրկնելով Բաքվի նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
    Թեև Թրամփի և Ալիևի հայտարարություններն արտահայտում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ դրական զարգացումներ, դրանք ներդաշնակ չեն։
    Թրամփն այն ներկայացնում է որպես գրեթե կատարված փաստ՝ քարոզչական, ներքաղաքական համատեքստում արձանագրելով իր վարչակազմի հաջողությունները, մինչդեռ Ալիևը շարունակում է պայմանավորել դրա իրականացումն իր քաղաքական պահանջներով։
    Այս համատեքստում անորոշությունը զգալի մեծ է՝ ստվերում թողնելով թույլ լավատեսությունը:
    Թրամփի լավատեսության հիմքում, թերևս, Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկությունն է, որի վերաբերյալ, սակայն շատ կտրուկ դիրքորոշում ունի Ադրբեջանի նախագահը
    «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չպետք է լինի արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք՝ Ադրբեջանի մի մասից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ»,- այսօր Ստեփանակերտում հայտարարել է
    Իլհամ Ալիևը:
    Ըստ այդմ, ձևավորվում է մի վտանգավոր համատեքստ:
    Վաշինգտոնը, Բաքուն և Անկարան Երևանին հակում են հերթական զիջման, այս անգամ՝ Սյունիքի ճանապարհի մասով:
    Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը պետք է համաձայնի այն բանի հետ, որ Հայաստանի մի հատվածը «վիճելի տարածք» է՝ դրա դիմաց ստանալով ոչ թե Հայաստանի շրջափակման վերացում կամ երաշխավորված խաղաղություն, այլ ընդամենը խաղության պայմանագրի նախաստորագրում:
    Նախաստորագրումը իրավական պարտավորություն չի ծնում։ Այն առավելապես ունենում է քաղաքական բնույթ և կարող է դրվել հետագա ստորագրման հիմքում։
    Զարգացումների նման ընթացքը ձեռնտու է Փաշինյանին, բայց ոչ Հայաստանին:
    Անգամ նախաստորագրված պայմանագիրը Փաշինյանը հաղթաթուղթ է դարձնելու 2026-ի ընտրություններում՝ մանիպուլացնելով հասարակությանը:
    Այս ճանապարհը Հայաստանին խաղաղություն չի բերելու՝ մեր երկիրը դնելով պերմամենտ զիջումների ռեժիմում:
    Եթե պայմանագրի նախաստորագրման համար Հայաստանը համաձայնում է միջանցքային տրամաբանության Սյունիքի ճանապարհի հարցով, մնում է ենթադրել, թե Ալիևը՝ պայմանագիրը ստորագրելու դիմաց, ի՞նչ զիջումներ է պարտադրելու Փաշինյանին՝ 2026-ին նրա իշխանության հնարավոր վերարտադրությունից հետո:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Yerevan Ttibune-ինhttps://youtu.be/EKOm95ZQL7U?si=cTeOQCMR0OatiJiDՀա…

    Հարցազրույց Yerevan Ttibune-ին
    https://youtu.be/EKOm95ZQL7U?si=cTeOQCMR0OatiJiD

    Հարձակում Մայր Աթոռի վրա և «միջանցքի» զիջում անոնսեց Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք Tribune.am-ի յութուբյան ալիքին և առաջինը ծանոթացեք ամենաթարմ տեղեկատվությանը, ամենահետաքրքիր հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #Tb #Tribune.am #Armenia #tbtv #tribune
    #live #news #Армения #новостиАрмении…

  • Մեր «քաջարի ինքնիշխանականները»՝ պրիմիտիվ հակառուսականությունը նույնացնելով սուվե…

    Մեր «քաջարի ինքնիշխանականները»՝ պրիմիտիվ հակառուսականությունը նույնացնելով սուվերենության հետ, ժողովրդից թաքցնում են կարևոր մի հանգամանք. Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացումը բերելու է թուրքական գործոնի ուժեղացմանը:
    https://youtu.be/ltADDbaeD1c?si=KPh9zKBhyzefV6Pf

    Սուրենյանց. Մեր բաժին արևմուտքը Թուրքիան է

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: Panorama.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
    Պաշտոնական կայքը։ https://www.panorama.am/am/
    Facebook: https://www.facebook.com/PanoramaAM/
    Հայաստան, Երևան, Արամի 88
    Հեռախոս` +374 77 598799
    էլ. փոստ` info@panorama.am

  • Փաշինյանը փորձել է համեմատական անցկացնել Հայաստանի ներկայիս արտապատվիրակված ենթա…

    Փաշինյանը փորձել է համեմատական անցկացնել Հայաստանի ներկայիս արտապատվիրակված ենթակառուցվածքների և Սյունիքով նախատեսված ճանապարհի միջև՝ ընդգծելով, որ երկաթուղային համակարգը, «Զվարթնոց» օդանավակայանը և ջրամատակարարման որոշ ոլորտներ նույնպես գտնվում են արտասահմանյան կառավարման ներքո, սակայն «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը դրանից չեն խախտվել»։
    Նման համեմատություն անելու համար՝ մարդը կա՜մ կատարյալ դիլետանտ պետք է լինի, կա՛մ՝ մանիպուլյացիայի մեծագույն վարպետ:
    https://youtu.be/_boRQvPZJiw?si=JY10HApOqB88AbLy

    Փաշինյանի պրիմիտիվ համեմատությունը

  • Շատերը փորձում են կանխատեսել, թե Ռուսաստանը ինչպես կհակազդի Հայաստանի իշխանությո…

    Շատերը փորձում են կանխատեսել, թե Ռուսաստանը ինչպես կհակազդի Հայաստանի իշխանությունների՝ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականությանը:
    Լսեք իմ կարծիքը:
    https://youtu.be/MEQhE0AjXdQ?si=UILwVaTGBQaZIIS0

    Ի՞նչ կանի Ռուսաստանը

  • Երեկվա ասուլիսում Փաշինյանն, ըստ էության, ցուցում էր տալիս՝ պետական գրանցում չտա…

    Երեկվա ասուլիսում Փաշինյանն, ըստ էության, ցուցում էր տալիս՝ պետական գրանցում չտալ Սամվել Կարապետյանի ստեղծվելիք քաղաքական թիմին:
    https://youtu.be/Lnur88f-ACg?si=v8aR0KH_bf8J2rn3

    Փաշինյանը երեկ ցուցում տվեց, որ Սամվել Կարապետյանի կուսակցությունը չգրանցեն. Սուրենյանց

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…