Էս մարդիկ, հավանաբար, չեն էլ լսել Միրշայմերի, Սաքսի, Մակգրեգորի, Բասևիչի, Ուիլկերսոնի, Ռեյ ՄքԳավերնի և բազմազթիվ այլ ամերիկացի գիտնականների, զինվորականների ու անվտանգության բնագավառի մասնագետների մասին, որոնց տեսակետները շատ չեն տարբերվում Արմանի տեսակետներից և որոնք նվիրյալ ամերիկյան պատրիոտներ են։
Վստահաբար, մեր պսևդոարևմտամետները չգիտեն նաև, որ վաղուց արևմտյան արժեքները կամ նույնիսկ Արևմուտքի իրական շահերը պաշտպանության կարիք ունեն՝ հենց Արևմուտքն իրենցով արած վերոհիշյալ շահախմբերից:
Ու վերջապես, էս մարդիկ չեն հասկանում, որ եթե Արմանի ասելիքին հակադրելու բան ունեն, նրան վիրավորելը, անվանարկելն ու պիտակներ փակցնելը նրա խոսքի արժանահավատությունը կասկածի տակ դնելու լավագույն ձևը չի։ Հատկապես, որ Արմանի խոսքը միշտ բծախնդրորեն վերլուծական, ոչ էմոցիոնալ ու ոչ պոլեմիկական է։
Փաստը, որ նրանք խուսափում են խոսակցությունն այդ հարթության վրա վարել, ընդամենը մատնում է նրանց մտքի ու ասելիքի բացակայությունը։ Այլ կերպ ասած, լավ հիմքեր կան կասկածելու, որ նրանց շարժառիթներն են կասկածելի, ոչ թե նրանց թիրախում հայտված գիտնականինը։ Իրականում սա մի ապշեցուցիչ պատկեր է։
Որևէ նորմալ մարդ պիտի մտածեր` լավ, էս մարդն Ամերիկայի լավագույն համալսարաններում ուսանած, ԱՄՆ-ի անվտանգության ուսումնասիրության բնագավառը ներսից իմացող մեկն է ու եթե էս տեսակ բաներ է ասում, գուցե փորձենք հասկանալ, թե ինչու է ասում։ Բայց ոչ։ Ավելի հեշտ է համապատասխան պատվերով նրան Կրեմլի ագենտ անվանելը։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-
Ճանաչված պրոֆեսորն ու նրա դեմ վայրահաչող «մոսկա»-ները Նողկանք եմ ապրում, երբ հետևում եմ այն արձագանքներին, որոնք հաջորդել են ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ, իմ ընկեր Արման Գրիգորյանի վերջին հարցազրույցին: Արման Գրիգորյանը գիտնական է, ով՝ իր…
Թողնել պատասխան