Category: Suren Surenyants

  • Երեկվա իրադարձությունների մասին՝ ավելի համապարփակ Առաջիններից մեկն եմ եղել, որ ա…

    🔸🔸🔸Երեկվա իրադարձությունների մասին՝ ավելի համապարփակ
    Առաջիններից մեկն եմ եղել, որ արձանագրել եմ, թե Նիկոլ Փաշինյանը հետամուտ է տոտալիտար կառավարման հաստատման՝ դրա համար ունենալով ներքին և արտաքին շարժառիթներ:
    Փաշինյանի այդ նկրտումների դրսևորումներն են թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոտնձգություններն ու Սամվել Կարապետյանի դեմ շինծու մեղադրանքը և թե երեկվա իրադարձությունները:
    Քաղաքացիական ու քաղաքական ազատությունների սահմանափակումը, ոստիկանության գործիքակազմով ընդդիմադիրների նկատմամբ ուղղորդված ուժի կիրառումը, ձերբակալությունների ու հետապնդումների ալիքը՝ ուղղված հատկապես եկեղեցու կողքին կանգնած շարժումների դեմ, վտանգում են երկրի սահմանադրականությունը և խաթարում ներքին վստահությունը։
    Այս մասին շատ եմ խոսել ու նաև՝ երեկվա երկու հարցազրույցներում, որոնց ընթացում, իհարկե, ավելի քիչ անդրադարձ կատարեցի սկզբունքային մեկ այլ ասպեկտի:
    Մտահոգիչ է նաև երեկ հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը:
    Քաղաքական բռնությունը չի կարող փոփոխությունների, նույնիսկ ազնիվ նպատակների ազդակ լինել:
    Հակառակը՝ դա նպաստում է իշխանության կողմից ամբողջ ընդդիմությանն արհեստականորեն պիտակավորելուն՝ որպես ծայրահեղական կամ ագրեսիվ ուժ։
    Ի դեպ, անցած տարվա հուլիս ամսից պարբերաբար խոսել եմ Սրբազան պայքարի քաղաքական մարգինալացման հնարավոր վտանգների մասին:
    Տոտալիտարությանը և անպատասխանատու ծայրահեղությանը՝ որպես հակակշիռ, Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական հոսանք՝ պատասխանատվության և ռեալիզմի բաղադրիչներով:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հրատապ հարցազրույց 168TV-ինhttps://youtu.be/RZtCvtfloj0?si=Kc6dtjx41bI66DhQԱլիևի…

    Հրատապ հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/RZtCvtfloj0?si=Kc6dtjx41bI66DhQ

    Ալիևի և Էրդողանի առաջ կզածը վախից ուզում է մի ողջ ժողովրդի ծնկի բերել. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց Aysor.am-ինhttps://youtu.be/BrDxTM66w20?si=hwAdJMAX3AZoa2XVՓաշինյանը…

    Հարցազրույց Aysor.am-ին
    https://youtu.be/BrDxTM66w20?si=hwAdJMAX3AZoa2XV

    Փաշինյանը վաբանկ է գնում, բայց խաղը տանուլ է տալու. Սուրենյանց

    2008-2025 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
    2008-2025 © Все права защищены. Aysor.am использование материалов без ссылки запрещено:
    2008-2025 © All rights reserved. Aysor.am The use of materials…

  • Երեկ Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց» «հեղաշրջման» պլան: Դրան հաջորդել են, ըստ իս, շ…

    ⚡️⚡️⚡️Երեկ Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց» «հեղաշրջման» պլան:
    Դրան հաջորդել են, ըստ իս, շինծու քրեական գործեր:
    Դարձյալ պնդում եմ՝ Փաշինյանը երկրում փորձում է հաստատել տոտալիտար կառավարում:
    Բոլորիս խնդիրն է ցույց տալ, որ անհաշտ ենք այդ իրականությանը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants pinned «Իսրայելի և Իրանի միջև հաստատվեց հրադ…

    Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants pinned «Իսրայելի և Իրանի միջև հաստատվեց հրադադար: Ո՞վ ավելի շահեկան դիրքերում ավարտեց պատերազմը:»

  • Ֆյուրերիկը որոշել է ֆյուրեր դառնալ, մենք «ո՜չ» պիտի ասենք փնթի բռնապետությանը Փա…

    ⚡️⚡️⚡️Ֆյուրերիկը որոշել է ֆյուրեր դառնալ, մենք «ո՜չ» պիտի ասենք փնթի բռնապետությանը
    Փաշինյանի հեղինակած և ընդդիմությանը վերագրվող «հեղաշրջման պլանը» ցնորք է:
    Փաշինյանը դրանով ճգնում է լեգիտիմացնել Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ գործած ապօրինությունները և ճանապարհ հարթել նոր ռեպրեսիաների համար:
    Փաշինյանի ֆանտազիան վերջին յոթ տարիներին ակնհայտ ռեգրես է ապրել, այլապես նա կարող էր ավելի «հանճարել» պլան երկնել:
    Ֆյուրերիկը որոշել է ֆյուրեր դառնալ, մենք «Ո՜չ» պիտի ասենք փնթի բռնապետությանը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Два сценария: о чём думает Трамп? Американские СМИ сообщают, что Дональд Трамп н…

    ⚡️⚡️⚡️Два сценария: о чём думает Трамп?
    Американские СМИ сообщают, что Дональд Трамп не намерен наносить ответный удар по Ирану за удары по американским военным базам, размещённым в Ираке и Катаре.
    Насколько эти сообщения действительно отражают позицию Белого дома, который, с одной стороны, позволяет Тегерану “сохранить лицо” (особенно учитывая, что Вашингтон заранее был проинформирован об иранских ударах и успел эвакуировать военнослужащих), а с другой — содействует деэскалации ситуации в регионе?
    Возможно, стабилизирующим фактором послужила и сегодняшняя встреча Путина с Аракчи в Москве.
    Однако перемирие в условиях нынешнего статус-кво фактически будет означать поражение для Израиля: ядерная программа Ирана не была полностью уничтожена, в Исламской Республике не произошло смены власти, и не было поощрения сепаратизма.
    Может ли подобный исход устраивать Тель-Авив, который в последние месяцы явно навязывал повестку дня администрации Трампа, превратив его из “голубя мира” в “ястреба войны”?
    Или же в Вашингтоне снова разыгрывают пропагандистскую комбинацию с целью ввести Иран в заблуждение — ведь вскоре он может стать мишенью нового удара со стороны США?
    Это и есть второй сценарий — сценарий дальнейшей эскалации, угрожающий стабильности всего Ближнего Востока.
    Он может перерасти в многополярный вооружённый конфликт и иметь серьёзные экономические последствия: резкий рост цен на нефть, нестабильность финансовых рынков, нарушение логистических цепочек.
    Сосредоточение иранских сил на юге может ослабить позиции страны на севере — в направлении Армении и Азербайджана. Азербайджан может попытаться воспользоваться ситуацией, активизировав требования о “Зангезурском коридоре” или усилив давление на Армению.
    Экономические связи с Ираном, включая соглашение о зоне свободной торговли с ЕАЭС, крайне важны для Армении. Региональная нестабильность может серьёзно нарушить эти связи и нанести ущерб армянской экономике.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • … Իսկ Փաշինյանը, անհաղորդ աշխարհի անցուդարձին, շարունակում է «ռմբակոծել» Հայ Ա…

    … Իսկ Փաշինյանը, անհաղորդ աշխարհի անցուդարձին, շարունակում է «ռմբակոծել» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
    Իրանը հարվածներ է հասցրել Կատարում և Իրաքում ԱՄՆ ռազմակայաններին։ Պատերազմի աշխարհագրությունը մեծանում է՝ տարածաշրջանը կանգնեցնելով մեծ մարտահրավերների առջև:

  • Իրանը հարվածներ է հասցրել Կատարում և Իրաքում ԱՄՆ ռազմակայաններին։ Պատերազմի աշխ…

    Իրանը հարվածներ է հասցրել Կատարում և Իրաքում ԱՄՆ ռազմակայաններին։ Պատերազմի աշխարհագրությունը մեծանում է՝ տարածաշրջանը կանգնեցնելով մեծ մարտահրավերների առջև:

  • Երկու սցենար. ի՞նչ է մտածում Թրամփը Ամերիկյան մամուլը հաղորդում է, որ Դոնալդ Թրա…

    ⚡️⚡️⚡️Երկու սցենար. ի՞նչ է մտածում Թրամփը
    Ամերիկյան մամուլը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփը մտադիր չէ պատասխան հարված հասցնել իրանական հարվածներին, որոնք ուղղված են եղել Իրաքում և Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին:
    Արդյո՞ք ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունը ճշգրտորեն արտահայտում է Սպիտակ տան դիրքորոշումը, որը, մի կողմից, թույլ է տալիս Թեհրանին՝ պահել իր «դեմքը»(մանավանդ, որ Վաշինգտոնը կանխավ տեղեկացվել է իրանական հարվածների մասին և էվակուացրել է իր զինվորականներին), մյուս կոցմից՝ կնպաստի դեէսկալացիային տարածաշրջանում:
    Գուցե կայունացնող գործոն է եղել նաև այսօր Մոսկվայում տեղի ունեցած Պուտին- Արաղչի հանդիպումը:
    Բայց նման ստատուս-քվոյով հնարավոր հրադադարն, ըստ էության, պարտություն է նշանակելու Իսրայելի համար. Իրանի միջուկային ծրագիրն ամբողջովին ոչնչացված չէ, Իսլամական Հանրապետությունում տեղի չունեցավ իշխանափոխություն կամ անջատողականության խրախուսում:
    Արդյո՞ք իրերի նման վիճակը կարող է ձեռնտու լինել Թել Ավիվի համար, որը վերջին ամիսներին ակնհայտորեն կարողացել է օրակարգ թելադրել Թրամփի վարչակազմին՝ նրան «խաղաղության աղավնուց» վերածելով «ռազմատենչ բազեի»:
    Թե՞ կրկին Վաշինգտոնում բանեցնում են քարոզչական արշավ՝ մոլորության մեջ գցելու համար Իրանին, որը շուտով դառնալու է ԱՄՆ նոր հարձակման թիրախ:
    Դա էլ երկրորդ սցենարն է, էսկալացիայի խորացման սցենսրը, որը սպառնում է ամբողջ Մերձավոր Արևելքի կայունությանը,
    կարող է վերածվել բազմաբևեռ ռազմական հակամարտության, ունենալու է նաև տնտեսական հետևանքներ՝ նավթի գնի կտրուկ բարձրացում, շուկաների անկայունություն, լոգիստիկ ուղիների խաթարում։
    Իրանի ռազմական կենտրոնացումը հարավում հնարավոր է թուլացնի նրա դիրքերը հյուսիսում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ։
    Ադրբեջանը կարող է փորձել օգտվել իրավիճակից՝ ակտիվացնելով «Զանգեզուրի միջանցքի» պահանջը կամ կիրառել նոր ճնշումներ Հայաստանի վրա։
    Իրանի հետ տնտեսական կապերը, ներառյալ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, կարևոր են Հայաստանի համար: Տարածաշրջանային անկայունությունը կարող են խաթարել այդ կապերը՝ վնասելով Հայաստանի տնտեսությանը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-