Category: Suren Surenyants

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/MmGBmoGEPFM?si=WEy1IkDoAfFRf…

    Հրատապ եթեր. Փաշինյանի նոր զիջումների գինը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Американская власть превратилась в придаток AIPAC Прошлой ночью Америка вмешалас…

    🔸🔸🔸Американская власть превратилась в придаток AIPAC
    Прошлой ночью Америка вмешалась в более чем недельное противостояние Израиля с Ираном, нанеся удары по ядерным объектам Тегерана, включая станцию Фордо, расположенную в глубине горы.
    Хотя удары США значительно повредили ядерную программу Ирана, она не была полностью уничтожена, в основном из-за сохранения объекта Фордо и научного потенциала Ирана.
    Израиль продолжает войну.
    Нетаньяху своей агрессивной политикой, по сути, лишил себя альтернативы, поскольку прекращение военных действий в текущем статусе-кво для Израиля равносильно поражению.
    Даже вмешательство США не решило проблему уничтожения ядерной программы Ирана, не говоря уже о том, что Тель-Авив открыто стремится к смене власти в Иране или даже к его разделу.
    Возможная наземная операция против Ирана считается авантюрой даже в окружении Нетаньяху.
    Так на что же рассчитывает Нетаньяху? Считает ли он, что эскалация может ослабить государственную систему Ирана, создав неконтролируемую ситуацию и хаос в Исламской Республике, или в Тель-Авиве не исключают даже невероятный вариант ядерного удара?
    Что может остановить Израиль?
    Иран технически способен нанести удар по предполагаемым ядерным реакторам на территории Израиля.
    Однако реалистичность такого шага сомнительна, учитывая его опасность, политические и военные последствия, а также международную реакцию.
    Таким образом, складывается тупиковая ситуация с перспективой «изматывающего» противостояния и высоким потенциалом глобальной эскалации.
    Особо не буду останавливаться на поведении администрации США.Создается впечатление, что американская власть превратилась в придаток AIPAC.
    Подписывайтесь на телеграм-канал 👇 https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал 👇 https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ահա ԱՄՆ այն ռազմաբազաները, որոնք կարող են թիրախավորվել Իրանի կողմից:…

    Ահա ԱՄՆ այն ռազմաբազաները, որոնք կարող են թիրախավորվել Իրանի կողմից:

  • Իրանը սպառնում է ԱՄՆ-ին և նրա քաղաքացիներին: Իրանի պետական հեռուստատեսությունը հ…

    ☄️☄️☄️Իրանը սպառնում է ԱՄՆ-ին և նրա քաղաքացիներին:
    Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարում է. «ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի կամ զինծառայող մեզ համար օրինական թիրախ է»:

  • Հրատապ. Իրանի արձագանքը Իրանը պնդում է, որ նախապես տարհանել է բոլոր երեք միջուկա…

    ☄️☄️☄️Հրատապ. Իրանի արձագանքը
    Իրանը պնդում է, որ նախապես տարհանել է բոլոր երեք միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծել են ԱՄՆ-ը
    Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական գծով տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին, ելույթ ունենալով ուղիղ եթերում, հայտարարել է, որ Իրանը «որոշ ժամանակ առաջ» տարհանել է այդ երեք միջուկային օբյեկտները, փոխանցում է BBC-ի իրանական ծառայության թղթակից Գոնչե Հաբիբիազադը:
    Սա Թեհրանի առաջին պաշտոնական արձագանքն է իր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի ռմբակոծություններին:
    Աբեդինին նաև հայտարարել է, որ Իրանը «լուրջ վնասներ չի կրել, քանի որ նյութերն արդեն տեղափոխվել էին»:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հրատապ Քիչ առաջ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվ…

    ☄️Հրատապ
    Քիչ առաջ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի քանի կարևոր օբյեկտների։ Թիրախ են դարձել Իրանի միջուկային ենթակառուցվածքներից երեքը՝
    Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանը, Նաթանզի միջուկային կենտրոնը, Իսֆահանի տեխնոլոգիական համալիրը։
    Հարվածներն իրականացվել են B‑2 Spirit տեսակի գերծածուկ ռմբակոծիչներով, որոնք զինված են եղել GBU‑57 տեսակի «բունկերային» ռումբերով՝ նախատեսված ուժեղ ամրացված ստորգետնյա թիրախների ոչնչացման համար։
    ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարության համաձայն՝ գործողությունը լիովին հաջող է եղել, բոլոր ինքնաթիռները վերադարձել են բազա։ Ըստ ԱՄՆ Պենտագոնի, հարվածները նպատակ էին հետապնդում կասեցնելու Իրանի միջուկային ծրագրի առաջխաղացումը, ինչպես նաև արձագանքելու Իսրայելի և Իրանի միջև վերջին շաբաթներին ծայրահեղ սրված լարվածությանը։
    Իրանը դեռևս պաշտոնապես չի ներկայացրել իր պատասխան քայլերը, սակայն երկրի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ սպասվում է «ուժեղ և համարժեք արձագանք»։
    Այս գործողությունները նշանավորում են պատմական էսկալացիա, քանի որ սա 1979 թվականի Իրանի հեղափոխությունից ի վեր առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող խոշոր օբյեկտներին։
    Նման գործողությունները կարող են ռիսկեր պարունակել, ներառյալ Իրանի հնարավոր պատասխան գործողությունները տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմակայանների դեմ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանը թեժ է պահում ներքաղաքական հակադրությունը. որո՞նք են նրա մոտիվները Նիկո…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանը թեժ է պահում ներքաղաքական հակադրությունը. որո՞նք են նրա մոտիվները
    Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն թույլ չի տալիս, որ ներքաղաքական հակադրության «ջերմաստիճանն» իջնի, ինչի վկայությունն է Եկեղեցու դեմ արված վերջին գրառումը:
    Փաշինյանի վարքագիծը հոգեւոր կառույցի նկատմամբ սոսկ իդեոլոգիկ հակասություն չէ։
    Դա իշխանության պահպանման ռազմավարության մի մասն է՝ ուղղված ներքին քաղաքական մրցակիցների չեզոքացմանը և արտաքին աջակցության շարունակական ապահովմանը։
    Փաշինյանն, անշուշտ, չի կարող չհասկանալ, որ իր այս վարքագիծը կարող է ընդհուպ քաղաքացիական բախումների պատճառ դառնալ, սակայն «հետևողական» է իր գծի մեջ, ինչն առնվազն նշանակում է՝ իշխանությունը պահպանելու ներքին և արտաքին ավելի հարմար գործիքներ չունի:
    Բնականաբար, Փաշինյանի համար առանցքային է գալիք ընտրական ցիկլը:
    Փաշինյանի կառավարությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, համաձայն վերջին սոցիոլոգիական հարցումների (օրինակ՝ «Կովկասյան բարոմետր»), վայելում են բնակչության ընդամենը 17%-ի աջակցությունը, մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին վստահություն ունի բնակչության 71%-ի շրջանում:
    Ըստ ամենայնի, Փաշինյանն իր համար մի սկզբունքային եզրահանգման է եկել, որ անգամ ավտորիտար համակարգը չի երաշխավորում իր թիմի վերարտադրությունը 2026-ի ընտրություններում և որոշել է անցում կատարել տոտալիտար կառավարմանը:
    Տոտալիտարիզմը տարբերվում է ավտորիտարիզմից իր ծայրահեղությամբ՝ ձգտելով վերացնել մարդկային բազմազանությունը և ստեղծել միատարր, լիովին վերահսկվող հասարակություն: Ավտորիտար ռեժիմներն ավելի սահմանափակ նպատակներ ունեն և չեն միջամտում հասարակության խորքային կառուցվածքին:
    Փաշինյանի կոնցեպտը, բնականաբար, չի կարող հանդուրժել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ իր այսօրվա սահմանադրական կարգավիճակով և փաստացի ազդեցությամբ:
    Մյուս կողմից, Փաշինյանի այսօրվա ներքին ագրեսիվ քաղաքականությունը սպասարկում է նաև նրա՝ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականությունը:
    Փաշինյանի կառավարությունը վերջին տարիներին ակտիվորեն ձգտում է խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ հեռանալով ռուսական ազդեցությունից:
    Եկեղեցին, որ նաև իշխանության քարոզչության միջոցով ընկալվում է որպես ռուսամետ կամ ավանդապաշտ, կարող է դիտվել որպես խոչընդոտ այս գործընթացում:
    Եկեղեցու դեմ հռետորաբանությունը կարող է լինել ազդանշան Արևմուտքի գլոբալիստական շրջանակներին, որ Փաշինյանի «առաջադիմական» թիմը պայքարում է «գուբերնիստների» դեմ:
    Քարոզչական այս կեղծ նարատիվը մեծ տարածում ունի Փաշինյանի կողմնակիցների, թիմակիցների խոսույթում:
    Եվ վերջապես, հայկական ինքնության ապամոնտաժմամբ Փաշինյանը փորձում է հաճոյանալ Բաքվին ու Անկարային:
    Ու առանձնապես էական չէ, Թուրքիայի և  Ադրբեջանի օրակա՞րգն է Փաշինյանն իրականացնում, թե՞ ինքն է «փութաջանորեն» նետվում նրանց գիրկը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Կարապետյանի ամենակարևոր հայտարարությունը Հայտնի իրադարձություններից ու ՔԿՀ-ում հ…

    ⚡️⚡️⚡️Կարապետյանի ամենակարևոր հայտարարությունը
    Հայտնի իրադարձություններից ու ՔԿՀ-ում հայտնվելուց հետո, Սամվել Կարապետյանը, թերևս, արել է իր ամենակարևոր հայտարարությունը:
    Այդ հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, մեծ արձագանքի ու լուսաբանման չի արժանանա, որովհետև չի բխում քաղաքական սեգմենտների օրակարգից:
    Այդ հայտարարությունը, սակայն, շարքային քաղաքացու, այլ խոսքով՝ երկրում փոփոխությունների հիմնական սուբյեկտի, նրա շահերի պաշտպանության մասին է:
    ՔԿՀ-ում շատերս ենք եղել ու հաստատապես նկատել ենք, որ նրա «բնակիչների» մի զգալի մասն այնտեղ է հայտնվել վատ, կոռումպացված արդարադատության հետևանքով:
    Լավ է, որ դա նկատել է նաև Սամվել Կարապետյանն, ով բանտից հայտարարել է. «…այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել»։
    Երբ քաղաքական, հասարակական գործիչը, գործարարը կարողանում են սեփականի օրակարգը ներդաշնակեցնել շարքային քաղաքացիների դարդ ու ցավի հետ, հասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվում:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Մի քայլ առաջ մտածելու» անհրաժեշտությունը բացակայում է ընդդիմության մոտ ՀՅԴն-ն և…

    🔸🔸🔸«Մի քայլ առաջ մտածելու» անհրաժեշտությունը բացակայում է ընդդիմության մոտ
    ՀՅԴն-ն և «Սրբազան պայքարը» երեկ հայտարարել են իրենց կողմնակիցների շրջանում զանգվածային ձերբակալությունների, խուզարկությունների, Ներքին գործերի նախարարությունը՝ ձեռնարկված կանխարգելիչ-բացատրական աշխատանքների մասին։
    Ձերբակալությունների լուրերից հետո իրավապահներն առանց հստակեցնելու հայտնել են, թե ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
    Ի դեպ, երեկ առավոտից մեծ թվով ոստիկաններ ուժեղացված հսկողություն են իրականացրել կառավարության շենքի ու կառավարական ամառանոցների հատվածում։
    Սա հենց այն իրավիճակի լոկալ դրսևորումն է, որը վերջին օրերին ես համարում եմ Նիկոլ Փաշինյանի փորձ՝ երկրում հաստատել տոտալիտար կառավարում:
    Փաշինյանը ձգտում է երկրում հաստատել մի ռեժիմ, որն, ըստ էության, բացառում է քաղաքական, հանրային բազմազանությունը:
    Միայն այդ ճանապարհով նա կարող է 2026-ի ընտրություններում ապահովել իր իշխանության վերարտադրությունը:
    Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանության պահպանման միակ ձևն այն է, որ ընտրությունները դառնան ձևական միջոցառում:
    Փաշինյանը գիտակցում է նաև, որ իր ագրեսիվ քայլերը կարող են ծնել հակազդեցություն ընդդիմության և հասարակության կողմից, ինչի պատճառով էլ «կանխարգելիչ-բացատրական աշխատանքների» անհրաժեշտություն է առաջանում:
    «Մի քայլ առաջ մտածելու» անհրաժեշտությունը բացակայում է ընդդիմության մոտ, քանի որ լուծված չեն քաղաքական ծրագրի և առաջնորդության հարցերը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Желания Пашиняна — не весомый аргумент для АнкарыСостоявшаяся в Стамбуле встреча…

    🔸🔸🔸Желания Пашиняна — не весомый аргумент для Анкары
    Состоявшаяся в Стамбуле встреча Эрдогана и Пашиняна, безусловно, имеет историческое значение.
    Тем не менее, я бы не спешил трактовать эту «историчность» как однозначно положительную, особенно учитывая, что ожидания Пашиняна, судя по публикациям в турецких СМИ, не оправдались.
    Нападение Израиля на Иран могло внести определённое охлаждение в отношения между Турцией и Азербайджаном — ведь эти две страны занимают отличающиеся позиции по отношению к Тель-Авиву и Тегерану.
    Пашиняну, возможно, показалось, что он может использовать эти разногласия в своих интересах — добиться подвижек в армяно-турецком процессе или хотя бы вывести его из-под зависимости от армяно-азербайджанского трека.
    Однако, по всей видимости, этот расчёт не сработал.
    Так, например, издания Daily Sabah и Anadolu подчёркивают, что Турция по-прежнему увязывает нормализацию с Арменией с прогрессом в мирном урегулировании между Ереваном и Баку.
    Согласно Ekonomim, Анкара старается сохранять баланс — с одной стороны, поддерживая интересы Азербайджана, а с другой — способствуя установлению мира между Ереваном и Баку.
    Проще говоря, расхождения в позициях по Израилю не столь существенны, чтобы Анкара пошла на шаги в отношении Армении, которые могли бы вызвать напряжённость в её отношениях с Баку.
    При этом важно понимать, что не только азербайджанский фактор определяет позицию Анкары.
    Связь между армяно-турецкими и армяно-азербайджанскими отношениями уже три десятилетия является официальной политикой Турции. И без веских причин Анкара не намерена пересматривать эту линию.
    А желания Пашиняна — не достаточное основание для этого.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-