Category: Suren Surenyants

  • Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ռոբերտ Ք…

    🔸🔸🔸Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին
    Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանի՝ կաշառք վերցնելու փաստը պաշտոնապես արձանագրված է դատական համակարգում, իրավաբանորեն վիճարկելի է։
    Քրեական գործը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու համար, կարճվել է ոչ արդարացմամբ, այլ՝ վաղեմության ժամկետի անցնելու հիմքով։ Սա չի նշանակում, որ դատարանը հաստատել է Քոչարյանի մեղավորությունը, այլ միայն՝ որ քրեական հետապնդումը այլևս թույլատրելի չէ օրենքի ուժով։
    Գործի կարճումը վաղեմության հիմքով չի համարվում դատական մեղադրական վճիռ։
    «Թող գնան դատի տան: Հիմա, սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը, և այլն, և էդպես շարունակ: Լավ ամեն ինչին չափ կա, սահման կա: Իրանք էլ չեն ժխտում, որ բանում, Հունաստանում, բան, կղզի ունեն»,- ասել է Փաշինյանը՝ դարձյալ հիմնվելով ոչ թե փաստերի, իրավական անառարկելի ապացույցների, այլ սեփական խեղված ընկալումների վրա:
    Սակայն խնդիրը չի սահմանափակվում միայն իրավական բաղադրիչով:
    Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին:
    Արդյո՞ք երկրորդ նախագահը Փաշինյանի համար «հարմար» ընդդիմություն է ու նա մտադիր է առաջիկա ընտրություններում խաղարկել 2021-ի մոդելը, թե՞ Փաշինյանը վախենում է Գյումրիի սցենարից, որտեղ ժողովուրդն, ի վերջո, չարյաց փոքրագույն ոչ թե ՔՊ թեկնածուին, այլ հին համակարգի սիմվոլ Վարդան Ղուկասյանին համարեց: 
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի վերջին օրերի վարքագծի հիմքում պետք չէ փնտրել ո՜չ էմոցիոնալություն, ո՛չ…

    📱Փաշինյանի վերջին օրերի վարքագծի հիմքում պետք չէ փնտրել ո՜չ էմոցիոնալություն, ո՛չ էլ ջղաձգություն, նա առաջնորդվում է սառը հաշվարկով ու ցինիզմով:
    Ընդդիմությունը՝ Փաշինյանի օրակարգին տրվելու փոխարեն, պետք է ստեղծի քաղաքական այլընտրանքային բովանդակություն և դիալոգ ունենա հասարակության հետ:
    Քիչ անց այս խնդիրների մասին կխոսեմ իմ յութուբյան ալիքում:
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/2KLAk-SqskU?si=4Yws0CtQSu64…

    Հրատապ. Ինչ Է պայմանավորվել Փաշինյան-Ալիև զույգը. ինչու է Նիկոլը պատերազմ սկսել հայերի դեմ

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Լարվածության աճ՝ Ստամբուլի բանակցություններից առաջ Արևմտյան որոշ փորձագետներ կար…

    ⚡️⚡️⚡️Լարվածության աճ՝ Ստամբուլի բանակցություններից առաջ
    Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, թե Ուկրաինայի վերջին հարձակումները ռուսական ռազմաօդային բազաների վրա կարող են ուժեղացնել նրա դիրքերը բանակցություններում, որոնց հերթական ռաունդը տեղի է ունենալու վաղը՝ Ստամբուլի Չիրաղան պալատում:
    Սակայն այս կարծիքն այնքան էլ համոզիչ չէ:
    Իհարկե, Ուկրաինան շոշափելի վնաս է հասցրել ռուսական ռազմաբազաներին, ինչը, սակայն, էապես չի ազդում պատերազմի ընթացքի, ուժերի բալանսի վրա ու ավելին՝ Մոսկվային կարող է դրդել ավելի կոշտ դիրքորոշման ու գործողությունների։ Սա սովորաբար բանակցային գործընթացը դարձնում է ավելի բարդ ու քիչ փոխզիջումային։
    Ըստ այդմ, Ստամբուլում առաջընթաց կարող է արձանագրվել միայն հումանիտար հարցերում, իսկ կողմերի կողմից առաջարկվող լուծումների անհամատեղելիությունը ու Կիևի երեկվա գործողությունները կարող են մեծացնել էսկալացիան պատերազմում:
    Մեծ հաշվով, մնում եմ իմ կարծիքին՝ քանի ձգձգվում է բանակցային լուծումը, այնքան ավելի մեծանում է այն գինը, որը պետք է վճարի Ուկրաինան՝ պատերազմի ավարտի դիմաց:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Սիրելի՛ երեխաներ,Շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առ…

    Սիրելի՛ երեխաներ,
    Շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
    Ձեր աչքերի փայլի, ձեր անսահման երևակայության ու անկեղծ ժպիտի մեջ է թաքնված մեր վաղվա օրը:
    Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ դուք կլինեք անվտանգ, երջանիկ, կկարողանաք բացահայտել ձեր տաղանդները և իրականացնել ձեր երազանքները։
    Թող ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի ժպիտով և ուրախությամբ։
    Շնորհավո՛ր ձեր օրը։

  • Արդյո՞ք գոյություն ունի ուկրաինական «հետք» Ռուսաստանի Բրյանսկի մարզում կամրջի փլ…

    ⚡️⚡️⚡️Արդյո՞ք գոյություն ունի ուկրաինական «հետք»
    Ռուսաստանի Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետևանքով ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի արդյունքում զոհվել է առնվազն յոթ մարդ:
    Ռուսական իշխանությունները դեպքի պատճառը բնութագրել են որպես «ապօրինի միջամտություն» տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքին:
    Ռուսական Baza Telegram ալիքը, հղում անելով նախնական տեղեկություններին, հայտնել է, թե կամուրջը հնարավոր է պայթեցվել է, թերևս՝ ակնարկելով ուկրաինական «հետքի» մասին:
    Իհարկե, այս պահին պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա:
    Հատկանշական է, որ այս ողբերգությունը տեղի է ունենում ստամբուլյան բանակցությունների նախօրեին ու եթե ուկրաինական «հետքի» վարկածը հաստատվի, այն կարգավորման գործընթացի վիժեցման և էսկալացիայի նոր մակարդակի ազդակ կդառնա:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի: Ես 6 տարի …

    Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի: Ես 6 տարի դասավանդել եմ ճեմարանում, այսօրվա կաթողիկոսի գործընկերն եմ եղել հրատարակչությունում, ինձ համար հարազատ թեմա է, բայց եկեղեցու ռեֆորմների գործը ոչ ձեր, ոչ իմ, ոչ պետության, այլ դա եկեղեցու գործն է։
    Լևոն Տեր-Պետրոսյան,
    03 հոկտեմբերի, 2011թ.

  • Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն, ըստ էության, այրում են իշխանությունից քաղաքակիրթ հե…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն, ըստ էության, այրում են իշխանությունից քաղաքակիրթ հեռանալու բոլոր կամուրջները։
    Սուրեն Սուրենյանց
    @armgeopolitic

  • Փաշինյանը ազդարարում է մեծ աղետի մասին… «Այսօր մենք ավելի պետություն ենք, քան …

    ⚡️⚡️⚡️Փաշինյանը ազդարարում է մեծ աղետի մասին…
    «Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», — այսօր Սարդարապատում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
    Փաստորեն մինչև այսօր բոլոր պետությունների ղեկավարները, ովքեր հաղթանակների ու ազգային վերածննդի միջոցով են պատկերացրել պետության հզորությունը, սխալվել են:
    Պարզվում է՝ պետք է անցնես նվաստացուցիչ պարտության, ազգային ողբերգության միջոցով, որպեսզի «ավելի պետություն», «ավելի ինքնիշխան», «ավելի անկախ» լինես:
    Փաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը…
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-