Արդյո՞ք գոյություն ունի ուկրաինական «հետք» Ռուսաստանի Բրյանսկի մարզում կամրջի փլ…

⚡️⚡️⚡️Արդյո՞ք գոյություն ունի ուկրաինական «հետք»
Ռուսաստանի Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետևանքով ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի արդյունքում զոհվել է առնվազն յոթ մարդ:
Ռուսական իշխանությունները դեպքի պատճառը բնութագրել են որպես «ապօրինի միջամտություն» տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքին:
Ռուսական Baza Telegram ալիքը, հղում անելով նախնական տեղեկություններին, հայտնել է, թե կամուրջը հնարավոր է պայթեցվել է, թերևս՝ ակնարկելով ուկրաինական «հետքի» մասին:
Իհարկե, այս պահին պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա:
Հատկանշական է, որ այս ողբերգությունը տեղի է ունենում ստամբուլյան բանակցությունների նախօրեին ու եթե ուկրաինական «հետքի» վարկածը հաստատվի, այն կարգավորման գործընթացի վիժեցման և էսկալացիայի նոր մակարդակի ազդակ կդառնա:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով