Category: Suren Surenyants

  • Արմեն Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքական և հանրային կյանքի բացառիկ ներկայացուցի…

    Արմեն Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքական և հանրային կյանքի բացառիկ ներկայացուցիչներից էր, ով ուներ բանավիճելու, դիմացինին լսելու կուլտուրա:
    Ես ու Արմենը տարբեր եթերներում, տաղավարներում շատ հաճախ եք բանավիճել, որովհետև սկզբունքորեն ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ:
    Բայց այդ բանավեճերը միշտ ավարտվել են սուրճի սեղանի շուրջ՝ բարեկամական զրույցով:
    Հանգչիր խաղաղությամբ, հարգելի Արմեն…

  • Ինչո՞ւ Ալիևը չի մեկնել Մոսկվա Մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումների…

    ⚡️⚡️⚡️Ինչո՞ւ Ալիևը չի մեկնել Մոսկվա
    Մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումներին Իլհամ Ալիևի բացակայությունը ռուսական կողմը բացատրել էր Ադրբեջանի նախագահի զբաղվածությամբ. իբրև թե Ադրբեջանի նախագահը մասնակցելու է մայիսի 10-ին իր հոր տարեդարձին նվիրված միջոցառումներին:
    Ալիևի մամուլի ծառայությունը այլ մոտիվ է նշել՝ նկատելով, որ «երկկողմ օրակարգում հավաքվել են բավականաչափ չլուծված հարցեր», որոնց պատճառով էլ փաստորեն Ալիևը Մոսկվա չի մեկնել:
    Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վայրիվերումների շրջապտույտում են:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=IEDSv3Dwq5qm9Rcx

  • Միրզոյանի «լավ նորություն»-ը «Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությո…

    ‼️‼️‼️Միրզոյանի «լավ նորություն»
    «Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ», — ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը՝ անդրադառնալով հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագրին:
    Այլ խոսքով, Բաքուն շարունակում է պնդել իր նախապայմանները:
    Օրերս նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, որ ադրբեջանական կողմի հետ «խոսակցություն կա»: Ընդունելով, որ առաջընթաց չկա, Արարատ Միրզոյանը չէր բացառել նաև, որ առաջիկայում «հայ — ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն»:
    Հայկական կողմի համար հարաբերական «լավ նորություն»-ը կարող էր լինել միայն այն պարագայում, եթե Բաքուն հրաժարվեր իր նախապայմաններից:
    Բայրամովը պնդում է, որ չեն հրաժարվում:
    Հետևաբար, Միրզոյանի ասած «լավ նորություն»-ը ադրբեջանական նախապայմանների բավարարումն է, ինչից հետո ՔՊ-ականներն, անշուշտ, կխոսեն հերթական «դիվանագիտական հաղթանակի» մասին:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=46iKSy2AGgpliJSG

  • Հայաստանում գործ ունենք վառ արտահայտված անձնիշխանության հետ, երբ Փաշինյանի գրպան…

    Հայաստանում գործ ունենք վառ արտահայտված անձնիշխանության հետ, երբ Փաշինյանի գրպանում են թե կառավարությունը և թե խորհրդարանական մեծամասնությունը:
    https://youtu.be/7ACxWL_94DA?si=VtxjdGssG55D3Kjc

  • «Բարսելոնա»- «Ռեալ» Մադրիդ 4:3:«Բարսելոնան» գործնականում լուծեց չեմպիոնության հա…

    «Բարսելոնա»- «Ռեալ» Մադրիդ 4:3:
    «Բարսելոնան» գործնականում լուծեց չեմպիոնության հարցը:

  • Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագո…

    Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը։
    Լևոն Տեր-Պետրոսյան, 16.11.2007

  • Պուտինի հրատապ ուղերձը կամ՝ գնդակը Կիևի դաշտում Երևանի ժամանակով 2:30-ին հնչեց Վ…

    ⚡️⚡️⚡️Պուտինի հրատապ ուղերձը կամ՝ գնդակը Կիևի դաշտում
    Երևանի ժամանակով 2:30-ին հնչեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որի մասին անոնսավորվել էր վերջին մի քանի ժամերին:
    Հայտարարությունը վերաբերում էր ուկրաինական հակամարտությանը:
    Պուտինը, իրեն բնորոշ ոճով, դարձյալ ցուցաբերեց նախաձեռնողականություն՝ գնդակը գլորելով Ուկրաինայի և նրա արևմտյան հովանավորների դաշտ:
    Ինքնին հասկանալի էր, որ Մոսկվան չէր կարող համաձայնել 30-օրյա հրադադար հաստատելու Կիևի առաջարկին, որը խրախուսվում էր նաև եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում:
    Այդ հրադադարը, որը չուներ հակամարտության կարգավորման բաղադրիչ, ընդամենը որոշակի «թթվածին» էր ապահովելու Ուկրաինայի հյուծված զինված ուժերի համար:
    Մոսկվան առաջարկում է հակամարտության համապարփակ լուծում, կոնֆլիկտը ծնող պատճառների վերացում:
    Պուտինն առաջարկում է Կիևին՝ առանց միջնորդների և առանց նախապայմանների, մայիսի 15-ին բանակցել Ստամբուլում կամ վերականգնել ստամբուլյան
    գործընթացը, որը 2022-ի գարնանն ընդհատեց Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի այդ օրերի վարչապետ Բորիս Ջոնսոնի ցուցումով:
    Իհարկե, 2022-ին այդ բանակցությունները Կիևի համար ավելի նպաստավոր էին, քան կլինեն այսօր, հապաղելու դեպքում՝ Ուկրաինայի բանակցային դիրքերն ավելի խոցելի կլինեն վաղը:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=tzgIOOj8StzWXGiO

  • «Բարսայի» պարտության համար, անշուշտ, տխուր եմ(մխիթարություն է, որ հաղթել է Հենոյ…

    «Բարսայի» պարտության համար, անշուշտ, տխուր եմ(մխիթարություն է, որ հաղթել է Հենոյի թիմը), բայց ես ՉԼ-ում նման գեղեցիկ ու ֆանտաստիկ կիսաեզրափակիչ չեմ հիշում:
    Շնորհավորում եմ «Ինտերի» երկրպագուներին:

  • Փաշինյանի վերջին շանսը «Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմա…

    🔸🔸🔸Փաշինյանի վերջին շանսը
    «Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
    Ինչքան էլ այս հայտարարությունն իրականությունից կտրված լինի, թվում է սովորական կառավարող կուսակցության համար, որը վերարտադրվելու մոլուցք ունի:
    Սակայն ավելի շատ տպավորություն է, որ Սիմոնյանը փորձել է կոտրել հոգեբանական այն մանթրաժը, որում հայտնվել են իր կուսակիցներն ու ՔՊ համակիրները՝ Գյումրիի ընտրություններից հետո:
    Ինչքան էլ Գյումրիի ընտրությունները չեն կարող համապետականի համար մոդել հանդիսանալ, անհայտ է, որ դրանք առնվազն ցայտուն դարձրեցին, որ ՔՊ-ն 50+1% հավաքելու իրական հնարավորություն այլևս չունի, ավելին՝ խորհրդարանում կամ որևէ ավագանիում հայտնվելու է «անպատվաբեր մենության» մեջ՝ պսևդոարևմտամետների կանխատեսելի ֆիասկոյի պայմաններում:
    Այնուամենայնիվ, ինչի՞ վրա է Փաշինյանի կամ ՔՊ հաշվարկը:
    Այն «հետևողականությունը», որով վերջին օրերին խրախուսվում է յուրայինների խուլիգանությունը՝ հուշում է, որ Փաշինյանը չի բացառում անգամ էլեկտորալ «հեղաշրջման»՝ ընտրությունների կեղծման հնարավորությունը:
    Մյուս կողմից, հնարավորինս գեներացվելու է հակառուսական նարատիվը:
    Պատահական չէ, որ Արսեն Թորոսյանը հայտարարում է՝ Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Իշխանական պատգամավորը որպես հիմնավորում կրկնել է այն, ինչ երեկ նաև Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն այդ նպատակին հասնելու համար Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում:
    2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու:
    Դատելով իշխանության ագրեսիվ վարքագծից՝ Փաշինյանը այդ շանսից օգտվել չի պատրաստվում:
    Բայց դրանից իշխանության մնալու նրա շանսերը չեն ավելանում, փոքրանում է Փաշինյանի անցնում հեռանալու հնարավորությունը:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Փաշինյանը երկրում հրահրում է քաղաքացիական բախումներ:Բաժանորդագրվեք իմ յութուբյան…

    Փաշինյանը երկրում հրահրում է քաղաքացիական բախումներ:
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին և ժամը 22:00-ին դիտեք իմ խոսքը:
    https://youtu.be/qklV25j4Sk4?si=TIWPE3Sg8_pKb1IP

    Հրատապ. Փաշինյանի խուժանը կամ Հայաստանում թևածում է քաղաքացիական բախումների ուրվականը

    Փաստորեն, Տիգրան Տեր- Մարգարյանի արարքը չարժանացավ ոչ միայն ադեկվատ իրավական գնահատականի, այլ նաև քաղաքական արձագանքի: Երկրում հաստատվել է իրավական բեսպրեդել՝ Փաշինյանի «քավորությամբ»: