Category: Suren Surenyants

  • Քննարկում https://www.youtube.com/live/Xo_xPSfd5oQ?si=0WNxBitFYdjCO6ZvՑեղասպանու…

    Ցեղասպանության կազմակերպողների, ուրացողների և պետության լուծարողների վերջաբանը նույնն է

    LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի Սահմանադրական դատար…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի
    Սահմանադրական դատարանի նախագահը երեկ հայտարարել է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակել է սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում:
    Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը քննում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, որոշել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Երեկ Բարձր դատարանի նախագահն ընդգծել է՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ:
    ՍԴ նախագահի այս սպառիչ բացատրությունները, թերևս, փակում են Բաքվի պահանջով նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը:
    Բայց անդրդվելի են մնում ոչ միայն Բաքվի պաշտոնյաները, այլ նրանց հիմնական խոսափողի վերածված Նիկոլ Փաշինյանը, ով տառացիորեն օրեր առաջ պնդեց, թե Սահմանադրության նախաբանից պետք է հանվի Անկախության հռչակագրին արվող հղումը:
    Բայրամովը, Ամիրբեկովը շարունակում են պնդել, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը բանակցային գործընթացում քննարկվել է դեռ 2022թ-ից: Փաշինյանն այս պնդումը չի հերքում:
    Այս իրավիճակը Հայաստանի համար խիստ վտանգավոր պատկեր է ստեղծում, որովհետև Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանի Սահմանադրության հարցը դարձել է բանակցային գործընթացի մաս:
    Եթե Բաքվի պահանջն ընդունվի, Հայաստանը վերածվելու է ադրբեջանական ենթապետության:
    Մեր հասարակության կանխատեսելի «Ոչ»-ը նույնպես վտանգներ է ստեղծում, որովհետև Բաքվում դա ներկայացվելու է որպես Հայաստանի ժողովրդի «ռևանշիզմի» դրսևորում՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:
    Եվ ուրեմն, քաղաքական ուժերի խնդիրն է՝ բոլոր հասանելի միջոցներով հասնել նրան, որ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը տապալվի:
    Մեկ տարի առաջ այս հարցով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանը հաջողվել էր քաղաքական լայն կոնսենսուս ձևավորել, առաջիկա օրերին կներկայացնենք մեր պատկերացրած գործընթացի «Ճանապարհային քարտեզը»:
    Բաժանորդագրվեք ալիքին📱
    https://t.me/SurSurenyants

  • Այսօր Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 60-րդ տարեդարձն է։…

    Այսօր Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 60-րդ տարեդարձն է։

  • Աստված հեռու պահի նման այլընտրանքից: Դրա համար են «լեզու առել» ՔՊ «ուսապարկերը»…

    Աստված հեռու պահի նման այլընտրանքից: Դրա համար են «լեզու առել» ՔՊ «ուսապարկերը»

  • Հիմա ՔՊ-ն «ամենասևն» է «… Դե դուք ո՞նց թողեցիք Վարդանիկը դարձավ քաղաքապետ, սիր…

    🔸🔸🔸Հիմա ՔՊ-ն «ամենասևն» է
    «… Դե դուք ո՞նց թողեցիք Վարդանիկը դարձավ քաղաքապետ, սիրելի ժողովուրդ, պետք չի մեղադրել մեզ, որովհետև եթե դուք չգնաք ընտրական տեղամաս ու չընտրեք «Քաղաքացիական պայմանագրին», չընտրեք ժողովրդավարությանը, Վարդանիկն էլ, Ռոբն էլ, Սերժն էլ և մյուսներն էլ կվերադառնան ու նորից կլինեն իշխանություն»,- ասել է ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը:
    Այս մի նախադասության մեջ մի քանի մանիպուլյացիա և կեղծիք կա.
    ✔️Նախ, ՔՊ-ի «թողելուն» որևէ մեկը չէր նայում:
    ՔՊ-ն Գյումրիի ընտրություններում թեև կանխատեսելիորեն առաջին հորիզոնականում էր, բայց խորհրդարանական մոդելի տրամաբանությամբ չէր հաղթել, որովհետև ավագանու 33 անդամներից 19-ը նրա հաղթանակը չէին ուզում: 19-ը 14-ից մեծ է, հետևաբար՝ ՔՊ-ն «բարեգործություն» չի արել՝ Գյումրիում իշխանություն չստանձնելով:
    ✔️ՔՊ-ն ժողովրդավարության հոմանիշը չէ ու դա կարելի է հաստատել հարյուրավոր օրինակներով:
    ✔️Բավ է հասարակությանն ահաբեկել, որ ՔՊ-ի միակ այլընտրանքը «նախկիններն» են: Էս բանաձևը գուցե աշխատել է 2021-ի համապետական ընտրություններում, հաջորդ տարի չի աշխատելու, առնվազն երկու պատճառներով՝ հաջորդ տարի ՔՊ-ին ձեռնոց են նետելու նաև ուժեր, որոնք ինստիտուցիոնալ կապ չունեն հին համակարգի հետ և երկրորդը՝ նույնիսկ «սև- սպիտակ» բաժանման մեջ հիմա ՔՊ-ն «ամենասևն» է՝ ավտորիտարիզմի, կոռուպցիայի, ազգային նսեմացման հետ իր ասոցիացիաներով:
    Բաժանորդագրվեք ալիքին📱
    https://t.me/SurSurenyants

  • «Իլհամ Ալիևը տարածաշրջանի առաջնորդն է և նոր սկզբունքի ստեղծողը»,- գրել է Միխայիլ…

    ✔️«Իլհամ Ալիևը տարածաշրջանի առաջնորդն է և նոր սկզբունքի ստեղծողը», գրել է Միխայիլ Սաակաշվիլին:
    Սա այն մարդն է, ում իդեալներով ոգեշնչված՝ մեր պսևդոարևմտամետները Վրաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում սատարում էին այդ երկրի ընդդիմադիրներին:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Ալեն Սիմոնյանի չաշխատող տրամաբանությունը Մի քանի ժամից Գյումրիի ավագանին քաղաքապ…

    ❗️❗️❗️Ալեն Սիմոնյանի չաշխատող տրամաբանությունը
    Մի քանի ժամից Գյումրիի ավագանին քաղաքապետ է ընտրելու:
    Հետընտրական Գյումրիի քաղաքական խճանկարն ինտրիգների մեծ դաշտ է բացում, սակայն չեմ կարծում, թե առաջին նիստում ինտրիգ է լինելու. քաղաքապետ, ըստ ամենայնի, կընտրվի Վարդան Ղուկասյանը:
    Ինտրիգները հետո են սկսվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում դասական կոալիցիա չի ձևավորվել ու նորընտիր քաղաքապետը ներկայացնելու է ավագանու ոչ թե մեծամասնությունը, այլ փոքրամասնությունը:
    Սրանով հանդերձ, երեկ մի տարօրինակ հայտարարություն է արել Ալեն Սիմոնյանը:
    «Տրամաբանական է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի»,- ասել է նա:
    Սիմոնյանը, թերևս, մոռացել է, որ Հայաստանում՝ առհասարակ, իսկ ՏԻՄ-երում՝ մասնավորապես, գործում է կառավարման խորհրդարանական մոդելը:
    Այդ մոդելում՝ եթե որևէ կուսակցություն կամ դաշինք չի ստացել 50%+1, ապա «ամենաշատ ձայներ» ձևակերպումը դառնում է հարաբերական:
    Խորհրդարանը կամ ավագանին վարչապետ կամ համայնքապետ ընտրում է այն թեկնածուին, ով ավել շատ կոնսոլիդացիոն ռեսուրս ունի, այլ խոսքով՝ կարողացել է ստանալ ներկայացուցչական մարմնի անդամների կեսից ավելիի աջակցությունը:
    Հիմա այնպես է ստացվել, որ Գյումրիի ավագանու հինգ խմբակցություններից չորսը համախմբվել են ոչ թե «ձեր Սարիկի», այլ Գյումրիի Վարդանիկի շուրջ:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Փաշինյանի փաստազուրկ պնդումները «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պա…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի փաստազուրկ պնդումները
    «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որևէ հիմք չկա»,- այսօր ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:
    Իհարկե, հիանալի կլիներ, եթե Փաշինյանի պնդումը գոնե հեռավոր աղերս ունենար իրականության հետ:
    Սակայն անգամ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը, որն ամենևին ինստիտուցիոնալ, երաշխավորված խաղաղության մասին չէ, Բաքուն հրաժարվում է ստորագրել՝ առաջ քաշելով երկու նախապայմաններ:
    Ի դեպ, ակնառու է, որ այդ նախապայմանները, որոնք վերաբերում են Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, Փաշինյանը, մեծ հաշվով, պատրաստ է բավարարել:
    Այս հարցերում Փաշինյանի առարկությունները բովանդակային չեն ու կապված են ժամկետների հետ: Դրա է համար է, թերևս, նա պնդում, որ պատերազմի հիմք չկա, այլ խոսքով՝ նոր զիջումների մասին է ակնարկում:
    Սակայն նույնիսկ այս խնդիրները Բաքվի համար պատրվակ են. նրա համար ստրատեգիականը մնում է, այսպես կոչված, միջանցքի հարցը:
    Անթալիայի իր ելույթում Բայրամովն ուղիղ խոսում էր այդ մասին՝ «անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպումով:
    Սա ավելին է, քան նկարագրված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
    «Ինքնիշխանական» Փաշինյանն իբրև թե միջանցք չտալու(իրականում՝ փաստաթղթում խոսք չկար Զանգեզուրի միջանցքի մասին) պատրվակով մերժեց ռուսական միջնորդությունը ու հայացքը նետեց «փրկիչ» Արևմուտքի ուղղությամբ՝ չնայած հիմա Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Միջին միջանցքի(որի մասն է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը) համատեքստում կիրառում է նույն ադրբեջանական թեզերը՝ դրանք փաթեթեավորելով «անխափան սահմաններ» ձևակերպումով:
    Փաշինյանը հույսը դրել է ժամանակի ու «պատահական, երջանիկ» հանգամանքների վրա:
    Դարձյալ պնդում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Հայաստանի համար նվազ ռիսկային լուծումներ նկարագրված էին հենց Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
    Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով նպաստեց այդ ստատուս-քվոյի փլուզմանը ու հիմա տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս է նա միջանցքի հարցում չեզոքացնելու Բաքվի պահանջները, երբ Հայաստանի և Ադրբեջանի ուժային դիսբալանսն ավելի է մեծացել և չկան ազդեցիկ միջնորդներ:
    Այս հարցի պատասխանը Փաշինյանը չունի, հետևաբար՝ խաղաղության մասին նրա պնդումները փաստազուրկ են:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Ժամը 21:30, 24TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հերմինե Միքայելյանին:…

    Ժամը 21:30, 24TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հերմինե Միքայելյանին:

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/QPDEiIn5wsM?si=Un8nPuqZsx3v…

    Փաշինյանը պատային վիճակում. նոր զիջումներ ՀՀ տարածքից առանց երաշխիք

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է