Category: Suren Surenyants

  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին հեռու մնալ Երևանում ընդդիմու…

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին հեռու մնալ Երևանում ընդդիմության՝ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք բողոքի ցույցից՝ նշելով, որ այն կարող է վերածվել առճակատման: Նման հայտարարությունը, մեղմ ասած, մեզ պետք է մտահոգի: Մեր քաղաքական համակարգն այնքան անտագոնիստական է, որ անգամ հանրահավաքն արժանանում է նման արձագանքի:

  • Վեհափառ Հայրապետը վերջերս փորձեց ազգային կոնսոլիդացիային ուղղված քայլեր անել, ին…

    Վեհափառ Հայրապետը վերջերս փորձեց ազգային կոնսոլիդացիային ուղղված քայլեր անել, ինչը, ցավոք, չբերեց ցանկալի արդյունքի: Այսօր հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նոյեմբերի 5-ի հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ինչո՞ւ է Վեհափառ Հայրապետն արժեզրկում իր վերը հիշատակված ու թեկուզև ձախողված նախաձեռնությունը, ի՞նչ գործ ունի Եկեղեցին ներքաղաքական բարիկադների վրա:

  • Մի զարմանալի հասարակություն ունենք:Ռուսամետները «ոգևորվում» են, որ ԼՂ խնդիրն անտ…

    Մի զարմանալի հասարակություն ունենք:
    Ռուսամետները «ոգևորվում» են, որ ԼՂ խնդիրն անտեսված է Պրահայի հայտարարության տեքստում, արևմտամետները «ոգևորվում» են, որ Արցախը «մոռացվել» է Սոչիի տեքստում:
    Փաստորեն, ազգովի «ոգևորվում» ենք, որ Ալիևը «փակում» է կոնֆլիկտի էջը:

  • Ուկրաինական պատերազմից ի վեր միակ հուսադրող գործարքը «Հացահատիկային գործարքն» էր…

    Ուկրաինական պատերազմից ի վեր միակ հուսադրող գործարքը «Հացահատիկային գործարքն» էր, որն ավելի մեծ համաձայնությունների հույսեր էր ծնում: Երեկ, Սևծովյան նավատորմի վրա հարձակումից հետո, Ռուսաստանը դուրս եկավ այս համաձայնությունից: Ճգնաժամը խորանում է…

  • Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ կգումարի, ապա Ստեփանակերտու…

    Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ կգումարի, ապա Ստեփանակերտում հանրահավաք կլինի:
    Այս նիստ- հանրահավաքի գաղափարն ինձ ակնհայտորեն դուր չի գալիս, որովհետև առավելապես ճնշման գործիք է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, ով մեկ օր անց եռակողմ բանակցությունների է մեկնելու՝ Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ: Մյուս կողմից, արցախցիներն այլընտրանք չունեն, որովհետև հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան տարբերակով, որին հակված է Փաշինյանն, ըստ էության՝ չեն ստանում վարչատարածքային սուբեկտության(չշփոթել անկախության հետ)ու անվտանգության շոշափելի մեխանիզմներ:

  • Փնթի կառավարո՞ւմ, թե՞…Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է …

    Փնթի կառավարո՞ւմ, թե՞…
    Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք, այս մասին հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, ադրբեջանական օկուպացիայի այլ թիվ էր նշել: Այս կառավարությունը նույնիսկ զգայուն մի շարք հարցերում՝ տարածքային, մարդկային կորուստներ, գնում է արատավոր մի ճանապարհով՝ կամ փաստերը թաքցնում է կամ դրանց վերաբերյալ հակասական պատկեր է ներկայացնում:
    Ինչի՞ հետևանք է սա՝ փնթի կառավարմա՞ն, թե՞ այլ խնդիր կա:

  • Փաշինյանի թիմի համար ԼՂ-ն այլևս «այլ տարածք» է, որովհետև դա է դարձել իշխանությու…

    Փաշինյանի թիմի համար ԼՂ-ն այլևս «այլ տարածք» է, որովհետև դա է դարձել իշխանություն պահելու բանաձևը
    «Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշում են Հայաստանի ճակատագիրը, և այլ երկրի կամ տարածքի ղեկավարության միջամտությունը Հայաստանի արտաքին գործերին չի կարելի թույլ տալ»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ նկատի ունենալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
    Հիմա հասկանո՞ւմ եք, թե որն է ռալիստների ու ՔՊ գործիչների ցինիզմի տարբերությունը:
    Ռեալիստները բանակցային արժանապատիվ լուծման կողմնակից էին մինչև 44-օրյա պատերազմը, երբ Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանն ու սրանց թիմակիցները դաշնակցականներից ավելի հայդատական էին ու «Արցախը Հայաստան է ու վերջ» վանկարկելով՝ քաղաքական դիվիդենտեր էին հավաքում, որի գինը դառնալու էին հազարավոր լուսավոր կյանքեր:
    Ռեալիստները 44-օրյա պատերազմից հետո ասում էին, որ ԼՂ-ի անկախության օրակարգը մնացել է պատերազմի փլատակների տակ ու պետք է գտնել Արցախի հայկականության ու նրա ժողովրդի անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմներ, իսկ երկիրը ավերակների վերածած իշխանությունն ու նրա «նշանակած» ընդդիմությունը դարձյալ խաբում էին ժողովրդին՝ մեկը Կոսովոյի նախադեպ, մյուսը՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա խոստանալով: Փաշինյանի ու Քոչարյանի թիմերի դարդ ու ցավն Արցախը չէր, այլ արտահերթ ընտրություններում մեր հասարակության քվեները «լափելն» էր:
    Ռեալիսները հիմա էլ նույն բանն ես ասում՝ առանց մի գրամ պոպուլիզմի, իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողների համար ԼՂ-ն դարձել է «այլ տարածք», որովհետև դա է դարձել իշխանություն պահելու բանաձևը: Մեկը հարցնող լինի, թե ինչո՞ւ պատերազմի առիթ տվեցիք ու հանձնեցիք այդ «այլ տարածք»-ի տարածքները:

  • Երբեք Արևմուտքի կամ Ռուսաստանի շահերն ավելի մի սիրեք, քան ձեր երկրի շահերը: «Գեո…

    Երբեք Արևմուտքի կամ Ռուսաստանի շահերն ավելի մի սիրեք, քան ձեր երկրի շահերը: «Գեոպոլիտիկ» վերլուծություն անելուց առաջ՝ գոնե քարտեզին նայեք ու մի քանի Էջ պատմություն թերթեք…