Category: Suren Surenyants

  • Միշելի հայտարարությունն, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձո…

    Միշելի հայտարարությունն, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի էական իջեցում
    ©Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
    «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»,- ասված է Միշելի հայտարարության մեջ։
    Հայտարարության մեջ Շառլ Միշելը ներկայացրել է արդյունքները, որոնց հասել են քննարկումների ընթացքում։
    «Սահմանային հարցեր
    Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերվում են սահմանազատմանը և կայուն իրավաճակի լավագույնս ապահովմանը։
    Հաղորդակցություններ
    Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:
    Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում:
    Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։
    Խաղաղության պայմանագիր
    Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:
    Սոցիալ-տնտեսական զարգացում
    ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը` ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչության»:
    ✓ Միշելի հայտարարությունը, ի տարբերություն Հայաստանի կառավարության հաղորդագրության, շատ ավելի առարկայական է, դրանով հանդերձ` հրապարակ է բերում մի քանի հարցեր։
    • «Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ»:
    Այս դրույթը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։
    Մասնավորապես, Հայաստանի կառավարությունը պետք է պարզաբանի` տարանցման կարգավորման ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը, արդյո՞ք փակված է, այսպես կոչված, միջանցքի թեման, թե՞ այն դարձյալ օրակարգում է։
    Հստակ պետք է ամրագրվի, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին։
    • Ակնհայտ է, որ Փաշինյանն ու Ալիեւը համաձայնության չեն եկել ԼՂ կարգավիճակի հարցում։ Միշելի «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ձևակերպումն, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի էական իջեցում ու, ըստ էության, ինստիտուցիոնալ երաշխիքներ չի ստեղծում ԼՂ անգամ քաղաքական ինքնավարության համար։
    Ես ու իմ քաղաքական թիմը մնում ենք այն կարծիքին, որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է երկփուլ լինի, ընդ որում` առաջին փուլում պետք է առկախել ԼՂ կարգավիճակի լուծումը։ Հմուտ դիվանագիտության պարագայում դա միանգամայն իրատեսական է, մանավանդ, որ ռուսական միջնորդությունը ենթադրում է նման հնարավորություն։

  • Ինչքան հասկացա Իշխան Սաղաթելյանի խոսքից` վաղը ՀՅԴ-ն Բրյուսելում “ողջունելու” է Ն…

    Ինչքան հասկացա Իշխան Սաղաթելյանի խոսքից` վաղը ՀՅԴ-ն Բրյուսելում “ողջունելու” է Նիկոլ Փաշինյանին, այլ խոսքով` Փաշինյան- Ալիև բանակցություններին զուգահեռ, դաշնակցականները բողոքի ցույց են կազմակերպելու Հայաստանի վարչապետի դեմ։ Չգիտեմ` որտե՞ղ է թաքնված հակապետական նման մտածողության արմատը, ինչպե՞ս կարելի է մի ձեռքով արդարացիորեն բողոքել մեր ներքաղաքական կյանքում օտար երկրների միջամտության փորձերի դեմ, մյուս ձեռքով` օտարի մոտ նվաստացնել երկրիդ թեկուզև ձախորդ ղեկավարին` դաշտ բացելով հակառակորդի ազդեցության մեծացման համար։

  • ԱհազանգՄԱԿ-ն ահազանգում է՝ Ուկրաինայի դեմ պատերազմը կարող է սովի մատնել 47 միլիո…

    Ահազանգ
    ՄԱԿ-ն ահազանգում է՝ Ուկրաինայի դեմ պատերազմը կարող է սովի մատնել 47 միլիոն մարդու։ Կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ նախազգուշացրել է՝ շատ երկրներ մի քանի տարով կարող են սովի մատնվել, եթե այսօր միջազգային համայնքը քայլեր չձեռնարկի պարենային ճգնաժամը կանխելու համար:

  • ԱհազանգՄԱԿ-ն ահազանգում է՝ Ուկրաինայի դեմ պատերազմը կարող է սովի մատնել 47 միլիո…

    Ահազանգ
    ՄԱԿ-ն ահազանգում է՝ Ուկրաինայի դեմ պատերազմը կարող է սովի մատնել 47 միլիոն մարդու։ Կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ նախազգուշացրել է՝ շատ երկրներ մի քանի տարով կարող են սովի մատնվել, եթե այսօր միջազգային համայնքը քայլեր չձեռնարկի պարենային ճգնաժամը կանխելու համար:

  • Նոր ընդդիմության ձեւավորման պահանջ` փողոցում մաշող ռոբա-դաշնակցական ռեսուրսի փոխ…

    Նոր ընդդիմության ձեւավորման պահանջ` փողոցում մաշող ռոբա-դաշնակցական ռեսուրսի փոխարեն
    Երբ երկրում իշխանությունը ձեւավորվում է օրինական ընտրությունների արդյունքներով(անկախ նրանից մեզ դուր են գալիս այդ արդյունքները, թե` ոչ), դժվար է ակնկալել, որ փողոցում կարող են հեղափոխական զարգացումներ լինել։
    Իհարկե, խորհրդարանական համակարգերում պառլամենտը ժամանակակի ընթացքում կարող է կորցնել քաղաքական լեգիտիմությունն` այլեւս չարտահայտելով հասարակության քաղաքական տրամադրությունները։
    Երբ նոր էր մեկնարկել “Դիմադրության” շարժումը, արդեն ակնհայտ էր, որ այն հեղափոխությամբ չի ավարտվելու։ Վերեւում նշված պատճառից բացի` հարթակը չուներ քաղաքական խոսք ու օրակարգ։
    Մյուս կողմից, հարթակի ընդդիմության վաբանկային մարտավարությունը գրեթե բացառում է նրա վերադարձը խորհրդարան։
    ԱԺ-ն` առանց խորհրդարանական ընդդիմության, շատ արագ կորցնելու է լեգիտիմությունը, եթե նույնիսկ փողոցում հանգիստ լինի։
    Գործող իշխանությունից հասարակական դժգոհությունը չափազանց մեծ է ու այդ իմաստով` ԱԺ հարթակից չի կարող չհնչել ընդդիմադիր որակյալ խոսք։
    ԱԺ այսօրվա ընդդիմությունը դա չկարողացավ անել անցած ամիսներին, իսկ հիմա իրեն դուրս է դրել խորհրդարանական գործունեության ձեաչափից։
    Նման իրավիճակը, վաղ թե ուշ, անխուսափելի է դարձնելու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։
    Հայաստանը նոր որակի քաղաքական համակարգ, քաղաքական նոր կոնֆիգուրացիա ստեղծելու անհրաժեշտություն ունի. դրա ճանապարհն ընտրություններն են, որոնք ոչ թե գործող կոնֆլիկտագեն քաղաքական խճանկարը վերարտադրելու, այլ նոր քաղաքական ստատուս-քվո ստեղծելու նպատակ ունեն։
    “Դիմադրողականության” շարժումը իշխանափոխության չհասավ, բայց կարող է ակամայից նպաստել նոր ընդդիմության ձեւավորմանը` փողոցում մաշող ռոբա-դաշնակցական ռեսուրսի փոխարեն։

  • Ինչքան կարողացել եմ հետեւել` այսօր ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումներ չ…

    Ինչքան կարողացել եմ հետեւել` այսօր ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումներ չեն եղել, մարդիկ բերման չեն ենթարկել։ Բայց երեկոյան հանրահավաքի մասնակիցների թիվը նույնն է` 3-4 հազար մարդ։ Վստահ կարելի է պնդել, որ արհեստական է այն թեզը, թե իբրև տասնյակ հազարներ հրապարակում չեն իշխանությունների ռեպրեսիաների հետեւանքով։
    Հարթակի ընդդիմության խնդիրը` քաղաքական բովանդակության, օրակարգի բացակայությունն է։

  • Նիկոլ Փաշինյանի համար “Լադիմիր Լադիմիրովիչն” այսօր դարձավ “Պյուծին”…

    Նիկոլ Փաշինյանի համար “Լադիմիր Լադիմիրովիչն” այսօր դարձավ “Պյուծին”😀

  • ՀԱՊԿ գագաթաժողովում առաջնորդները “տարբեր լեզուներով” են խոսում. Լուկաշենկոն, օրի…

    ՀԱՊԿ գագաթաժողովում առաջնորդները “տարբեր լեզուներով” են խոսում. Լուկաշենկոն, օրինակ, ընդգծում է արեւմտյան սպառնալիքը ու առաջարկում է, ըստ էության, հակաարևմտյան “ինտերնացիոնալ” ձեւավորել, Տոկաեւը շեշտը դնում է Աֆղանստանից բխող սպառնալիքների վրա։ Արդյո՞ք Ռուսաստանին կհաջողվի իր ուկրաինական կամպանիայի շուրջ կոնսոլիդացիա ապահովել ՀԱՊԿ ներսում, թե՞ մնալու է Բատկայի աջակցության հույսին ու բախվելու է մյուսների չեզոքության փաստին…

  • Ուկրաինական Kalush Orchestra խումբը դարձավ Եվրատեսիլ- 2022-ի հաղթող։ Այս խմբի հա…

    Ուկրաինական Kalush Orchestra խումբը դարձավ Եվրատեսիլ- 2022-ի հաղթող։ Այս խմբի հաջողությունների մասին խոսվում էր նաև մինչև ուկրաինական պատերազմը, սակայն ակնհայտ է՝ սա քաղաքական ընտրություն է։ Եվրոպացիներն իրենց աջակցությունը հայտնեցին Ուկրաինային։ Ինչքանով է տեղին մշակութային միջոցառումների քաղաքականացումը՝ սա արդեն այլ զրույցի թեմա է։

  • Ռուսական օրակա՞րգ, թե՞…Վրաստանի իշխանություններն առավելագույն ջանքեր է գործադր…

    Ռուսական օրակա՞րգ, թե՞…
    Վրաստանի իշխանություններն առավելագույն ջանքեր է գործադրում` ուկրաինական հակամարտության մեջ երկրի ներքաշումը թույլ չտալու համար։
    Սակայն իրադարձությունների զարգացումը Հարավային Օսեթիայում կարող են ի չիք դարձնել պաշտոնական Թբիլիսիի ջանքերը։
    Ինքնահռչակ այդ հանրապետությունում հուլիսի 17-ին հանրաքվե է նշանակվել` Ռուսաստանին միանալու հարցով։
    Արդյո՞ք դա Հարավային Օսեթիայի դեռևս գործող(նախագահական ընտրություններում պարտված) նախագահ Անատոլի Բիբլովի “ինքնագործունեությունն” է` ներքաղաքական համատեքստով, թե՞ ռուսական օրակարգ է։
    Սա սկզբունքային հարց է, որի պատասխանը մեծապես ազդելու է Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։