Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը գրեթե բացահայտորեն զբա…

⚡️Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը գրեթե բացահայտորեն զբաղվել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի լոբբինգով:
«Աշխատում ենք տնտեսական հնարավորութունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Իհարկե, սա չի խանգարելու, որ մեր պսևդոարևմտամետները շարունակեն պնդել, թե միջանցքի հիմնական շահառուն Ռուսաստան է:
Իրականում, 44-օրյա պատերազմի պարտության հետևանքով Հայաստանը կորցրել է Արաքսի հովտի 42 կմ նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու հնարավորությունը:
Այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողության շուրջ էլ ծավալվում է աշխարհաքաղաքական մրցակցությունը:
Մեծ հաշվով, այդ համատեքստում Փաշինյանը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության համար է պայքարում, այլ ռուսական ազդեցության դեմ ու հասարակությանը «կերակրելու» է հերթական «դիվանագիտական հաղթանակով», եթե Արաքսի հովտի 42 կմ-ը ռուսների փոխարեն վերահսկեն արևմտյան կենտրոնները կամ անգամ Թուրքիան:
Փաշինյանի «ինքնիշխանականությունն» իրականում պրիմիտիվ հակառուսականությունն է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով