«Փաշինյանն այն մարդն է, որն իր գործողություններով, քաղաքականությամբ բառացի կրկնում է ադրբեջանական թեզերը՝ ընդդեմ հայկական պատմության, մեր ինքնության, եկեղեցու, բանակի, ընդդեմ Արցախի հետ կապված թեմաների»։
Category: Tatev Hayrapetyan
-
«Ադրբեջանի վերաշարադրված պատմության մեջ հայկական կեղծիքները տեղ չունեն»․ սա ասել…
«Ադրբեջանի վերաշարադրված պատմության մեջ հայկական կեղծիքները տեղ չունեն»․ սա ասել է Ադրբեջանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին, ով ղեկավարում է Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրեր առաջ քաշող «համայնք» կոչվածը։ Ու սա կատակ չէ, պատկերացնո՞ւմ եք, այլևս կվերաշարադրեն պատմություն, որտեղ ուղղակի հայկական հետք չի լինի․ եթե առաջ մի քիչ անհարմար ձևով երևում էր, միգուցե, հիմա առհասարակ չի լինի։ Ու սա ասում է մի պետության ներկայացուցիչ, ում ողջ պատմությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա։
Այս ամենը կթվար լիակատար անհեթեթություն ու միգուցե անգամ արժանի չէր լինի կարևորելու, եթե զուգահեռ իրականության մեջ Ալիևի թեկնածուն՝ Փաշինյանը, պայքար չմղեր հայոց պատմության ու ինքնության դեմ։ Պատմությունը իրականում ներկան ու ապագան վերահսկելու շատ կարևոր գործիք է։ Պատմությունը միջոց է սովորելու, սխալները նորից չկրկնելու ու դասեր քաղելու համար, պատմությունը նաև զենք է, եթե այն կարողանաս խելացի օգտագործել։ Դրա համար էլ այսօր վերաշարադրվում է պատմությունը նույն Ադրբեջանում․ այն բնավ չի գրվում բարիդրացիության կամ խաղաղության համար, այն գրվում է ընդդեմ փաստերի, ընդդեմ Հայաստանի ու ընդդեմ հայկականության՝ հստակ նպատակներով ու ծրագրերով՝ ներկայի ու ապագայի համար։
Սա ինձ հիշեցրեց «Օրուել 1984»-ի հայտնի խոսքերից մեկը․ «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան։ Ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը…»։ Սրանից կարող ենք հստակ հետևություն անել, թե ինչու է Ալիևի մարդը ներկայում պայքար մղում անցյալի դեմ՝ հանուն ապագայի… -
– Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարել է, թե խաղաղության հաստատուն գրավական է լինե…
– Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարել է, թե խաղաղության հաստատուն գրավական է լինելու այն, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հրաժարվեն վերադարձի իրավունքի մասին խոսելուց: Ադրբեջանը կընդունի՞ այս առաջարկը՝ հրաժարվելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձից:
– Մեծագույն բլեֆը, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն աջակցող տարբեր շրջանակներ փորձում են ներկայացնել, վերադարձի թեման է: Իրականում դրանք միմյանց հետ կապ չունեցող երևույթներ են, իսկ հայկական կողմը փորձում է հակառակն ապացուցել: Բայց նրանք այստեղ շատ կարևոր բան են բաց թողնում․ եթե դա այդպես լիներ, ապա Ալիևը կասեր՝ Խորհրդային Հայաստանում այսքան ադրբեջանցիներ են ապրել, մենք էլ կասեինք՝ դե, հա, վիճակագրական տվյալները դա ցույց են տալիս:
Ալիևն ուրիշ բան է ասում, ասում է՝ ձեր երկրի տարածքը մեր պատմական հողն է, մեր հայրենիքն է, ու սա է, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն հարող շրջանակները չեն ուզում նկատել ու բարձրաձայնել: Խորքային խնդիրը սա է, ու այստեղ է ամբողջ բլեֆը, որ իրենք փորձում են անել, ընդ որում՝ միմյանց հետ կապ չունեցող այս երևույթները, երբ Նիկոլ Փաշինյանը կապում է, «լեգիտիմացնում ու օրինաչափ» է դարձնում Ադրբեջանի բավականին վտանգավոր օրակարգերը:
Ժամանակին Ալիևը փորձել է միջազգային իրավական տիրույթում իրավունք ամրագրել, բայց չի կարողացել, քանի որ այդ ամենը տեղի է ունեցել շատ վաղուց, իսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը միջազգային տարբեր ատյաններում ամրագրված է, դա Ալիևը կամ Փաշինյանը չի որոշում: Փաշինյանի այս բլեֆը հօգուտ Ալիևի է արվում:
https://medialab.am/315236/«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև Ադրբեջանն այդ ուղղությամբ…
-
Tatev Hayrapetyan pinned «Հարգելի՛ հետևորդներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ն ունի …
Tatev Hayrapetyan pinned «‼️Հարգելի՛ հետևորդներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ն ունի տարբեր ալիքներում գովազդներ միացնելու հնարավորություն։ Իմ հեղինակած ալիքում պարբերաբար հայտնվում են գովազդային հրապարակումներ, որոնցում առկա բովանդակության առնչությամբ ես չունեմ վերահսկողություն, այդ…» -
Հարգելի՛ հետևորդներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ն ունի տարբեր ալիքներում գովազդնե…
‼️Հարգելի՛ հետևորդներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ն ունի տարբեր ալիքներում գովազդներ միացնելու հնարավորություն։ Իմ հեղինակած ալիքում պարբերաբար հայտնվում են գովազդային հրապարակումներ, որոնցում առկա բովանդակության առնչությամբ ես չունեմ վերահսկողություն, այդ թվում՝ դրանք արգելափակելու հնարավորություն։ Ավելին ասեմ, ես անգամ դրանք չեմ էլ տեսնում, դրանք տեսանելի են միայն հետեւորդպերի համար։ Առհասարակ իմ ալիքում ես գովազդ չեմ տեղադրում։
Հայցում եմ Ձեր ներողամտությունը անհարմարության համար և շնորհակալ եմ իմ էջին հետևելու ու իմ վերլուծությունները կարդալու համար ☺️ -
Որքան գնում է, այնքան համոզվում եմ, որ ներկայիս ղեկավարությունը գաղափարազուրկ, բ…
Որքան գնում է, այնքան համոզվում եմ, որ ներկայիս ղեկավարությունը գաղափարազուրկ, բարոյազուրկ ու անսկզբունք բաղադրիչների համադրության մասին է, իսկ դա վատագույն ու ամենավտանգավոր համադրությունն է, որ կարող է կիրառվել մեր և մեր պետության դեմ։
❗️Ապրիլի 16-ին Ալիևի մարդ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասաց․
«Եկեք խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, մենք էդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, բայց նա էդ նախընտրական ծրագիրը մի կողմ է դրել, մեզ ավանդել է ուրիշ օրակարգ»։
❗️Մինչ դա, մոտ մեկ ամիս առաջ նա իր քարոզարշավի ժամանակ ասել էր․ «Մենք եղել ենք ՔՊ-դաշնակցական»։
❗️Իսկ 2025-ի փետրվարին նա ասել էր․ «Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Այստեղ մեկ հարց՝ ինչո՞ւ բոլորս չենք անդամակցել Դաշնակցությանը, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե իրենք ավելի լավ դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ականներին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակ ենք, քան իրական դաշնակցականները»։
Հիմա ի՞նչ է իրականում ասում նա․ ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին։ 2018-ին եկա, դաշնակ խաղացի կամ, այլ կերպ ասած, ազգայնական, ազգայինին նվիրված, հավատացիք, տվեցի, ամեն ինչ վարի տվեցի, հազարավոր զոհեր ու խեղված ճակատագրեր, պատերազմում պարտություն։ Մի խոսքով, որքան կարելի էր վնաս տալ, տվեցի։ Հետո՝ 2021-ին եկա՝ արդեն ակնհայտ կեղծ ազգայնական խաղացի, բայց դուք էնքան միամիտ էիք, նաև էնքան չէիք ուզում նախկինների վերադարձ, որ էլի հավատացիք։ Տվի, Արցախն ամբողջությամբ հայաթափեցի, հարյուր հազարավոր մարդկանց կյանքը խեղեցի, Հայաստանի տարածքի դեմ պատերազմ եղավ, տարածքներ օկուպացվեցին։ Մի խոսքով, շարքն անվերջ է։ Հիմա այսքանը վարի տալուց հետո էլ իմաստ չկա ազգային բան խաղալ, վաղուց «պալիտ» եմ եղել, դրա համար ցույց եմ տալիս, որ ժող ջան՝ ես Ալիևի մարդն եմ, հիմա տենց է հարմար էլի, հասկանում ե՞ք, տենց եմ կարում իշխանությունը պահեմ, դա եմ անում։ Որ էն սկզբից գայի, այսօրվա ասածներս ասեի, քանի՞ հոգի կկանգնեիք կողքիս։ Ոչ մեկ։ Դրա համար խաղացի, իմը խաղալն է, կեղծելն է, խաբելն է, գցելն է, որի վերջում մի շահած կողմ կա՝ Ադրբեջանն է էդ կողմը։ Սա է ամբողջը։
Բայց Ալիևի մարդը մի բան է մոռանում․ անգամ հարցումները նորմալ չի տեսնում, չի հասկանում, որ դաշնակ լինելը կամ դաշնակ խաղալը, ոնց ինքն էր անում, ազգային լինել-չլինելու համար չի։ Իսկ 18-35 տարեկան սերունդը ազգային է, ոչ թե որովհետև դաշնակցական է, այլ քանի որ հասկանում է ազգային պետության արժեքը, ուզում է ունենալ նորմալ պետություն, որի դեմ պատերազմ սանձազերծելը տենց հեշտ բան չի, որտեղ պետությանը ծառայելը պատիվ է, որտեղ հայրենիքի համար անձնազոհությունը չի արժեզրկվում, որտեղ Արցախի հետ կապված գիրք նվիրելու առթիվ գործից չեն հանում, որտեղ Հայ առաքելական եկեղեցու ու հայոց պատմության դեմ արշավ չեն սկսում, որտեղ Ադրբեջանի կամքով Սահմանադրություն չեն փոխում։ Ուստի ազգային պետության դեմ Ալիևի կամքով սկսված այս քաղաքականությունը հաջողելու որևէ շանս չի կարող ունենալ, եթե հենց այդպես մտածող մարդիկ հունիսի 7-ին գնան ու մասնակցեն ընտրության։ -
Քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը «Սիվիլնեթ»-ում հրապարակվող իր հեղինակային հաղո…
Քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը «Սիվիլնեթ»-ում հրապարակվող իր հեղինակային հաղորդման շրջանակներում փաստերով ցույց է տալիս, թե ինչպես են կրկնվում Փաշինյանի ու Ալիևի խոսույթները։ Դրա մասին ես ինքս բազմիցս խոսել և նյութերով ապացուցել եմ։
Այս հաղորդումը հետաքրքրական էր ինձ համար այն տեսանկյունից, որ Էրիկ Հակոբյանը խոսում է Ադրբեջանի խոցելի կողմերի մասին և թե ինչպես Փաշինյանը, դրանք կիրառելու փոխարեն, որոշել է դառնալ Հայաստանը «անկարողության» մեջ պահելու պատասխանատուն։ Առաջարկում եմ դիտել և տարածել այս տեսանյութը։
https://www.youtube.com/watch?v=yxJOSRgEICg&t=14sՓաշինյանի և Ալիևի նույնական խոսույթը
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է Բաքվի ռեժիմի և Հայաստանի իշխանությունների բառապաշարի և օրակարգերի գրեթե լիակատար համընկնման խնդրին:
#CivilNet #ՍիվիլՆեթ #մտորումներէրիկհակոբյանիհետ
— Follow us on Instagram: https://www.instagram… -
«Եթե ես հիմա ասեմ՝ գիտե՞ք ինչ, Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու…
«Եթե ես հիմա ասեմ՝ գիտե՞ք ինչ, Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շյանգալ կա, որ կարա իրենց օգտին քվեարկի»։
Սա ՀՀ վարչապետ համարվող նույնը ինքը Ալիև մարդ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք հնչել են այսօր խորհրդարանում։ Սրանով նա ոչ թե ուղղակի թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, այլ վիրավորում ու անվանարկում է ՀՀ քաղաքացիներին, այն մարդկանց, որոնք չեն ուզում, որ ինքը մնա իշխանության, ունեն տարբերվող քաղաքական հայացքներ՝ կապ չունի, թե ում օգտին կուզեն տալ իրենց քվեն, վերոնշյալ քաղաքական ուժերի համակիրներն են, թե ոչ։ Դեռ մի կողմ եմ թողնում, որ նույն ՀՀԿ-ն չի էլ մասնակցում ընտրություններին, մի կողմ եմ թողնում ողջ անհեթեթությունն ու վտանգավորությունը այս հայտարարության, սա ուղիղ վիրավորանք է հայ ընտրողի հասցեին։
Ցանկացած մեկը, ով հետևել է իմ խոսքին, գիտի, որ ես երբեք չեմ թիրախավորել ու պիտակավորել մարդկանց, որոնք ընտրում են «Քանդենք պետությունը» կուսակցությունը, թեև այդ մարդկանց քվեով քանդվում է իմ պետությունը, թեև այդ մարդիկ ուղիղ ձայն են տալիս Իլհամ Ալիևի թեկնածուին, բայց ես միշտ պահել եմ կոռեկտությունը, որը պարտավոր է անել ցանկացած հանրային գործիչ։
Միևնույն ժամանակ, անթույլատրելի է ցանկացած որևէ քաղաքական ուժի ընտրողին ուղղված սպառնալիքն ու վիրավորանքը։ Բայց հիմա մենք այդ իրավիճակում ենք, երբ վիրավորանքն ու սպառնալիքը հնչում է պետության ղեկավարի կողմից, ուղղված է իր հակառակորդ քաղաքական ուժերի ընտրողներին․ չկա բովանդակություն, չկա քննարկում, կա միայն զզվելի իրավիճակ, վտանգավոր վիրավորանքներ, սպառնալիքներ, իսկ դրա նպատակը մեկն է, որ մարդիկ չգնան ընտրության, որովհետև ով իմանա, չիմանա, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ընտրելու իրավունք ունեցողների մեծ մասը երբեք չի ուզենա, որ ինքը՝ նույն ինքը Ալիևը մարդը, մնա իշխանության։ Իսկ որպեսզի մարդիկ չգնան ընտրատեղամաս, չմասնակցեն քաղաքական պրոցեսներին, զզվեն ու հեռու մնան, պետք է նրանց սպառնալ ու վիրավորել․․․ -
Երեկ իմ ֆեյսբուքյան էջում մի հարց էի գրել՝ խնդրելով բերել հանձնվելու ու հակառակո…
Երեկ իմ ֆեյսբուքյան էջում մի հարց էի գրել՝ խնդրելով բերել հանձնվելու ու հակառակորդի կամքին ենթարկվելու հաջողված օրինակ պատմության մեջ։ Մեկնաբանությունների 90 և ավելի տոկոսը շեշտում էին, որ նման բան չկա ու լինել չի կարող, իսկ, օրինակ, նույն Գերմանիայի, Ճապոնիայի ու Ֆինլանդիայի օրինակներն անգամ պատմությունից դասեր քաղելու, մեծագույն մտավոր ու կամային ինքնառեֆլեքսիայի, հզորանալու, ավելի լավը ու կարող դառնալու օրինակներ էին։
Ես վստահ եմ, որ մենք ունենք ներուժ ավելի լավը դառնալու, ուժեղանալու, զորեղ ու մարտունակ բանակ ունենալու, հզոր ու կարող դիվանագիտություն վարելու համար, մենք ունենք ներուժ մերժելու բռնապետական երկրի կողմից մեզ թելադրվող վտանգավոր օրակարգերը, լինի դա Եկեղեցու դեմ պայքար, մեր պատմության դեմ պայքար կամ սեփական անկախության հռչակագրից հրաժարվելու հարց։ Սրա համար կարևոր է նախ խոսել, առողջ քննարկում ունենալ՝ ինչն ենք սխալ արել, որտեղ կարող ենք ավելի խելացի ու լավ աշխատել, ինչ գաղափարներով ենք ուզում առաջնորդվել, սրանք բարդ հարցեր են, պատասխանները ևս հեշտ չեն, բայց կարևոր են։ Այսօր մեր միջից հանում են գաղափարը, ու այդ վակուումը լցնում ադրբեջանական «ճշմարտություններով», որոնք որևէ աղերս չունեն ճշմարտության հետ։ Մեզ համոզում են, որ Ադրբեջանի կամքին հանձնվելուց բացի այլ տարբերակ չկա, բայց մեզ երբեք չեն պատմում, թե իրականում ինչ խոցելի կողմեր ունի այդ երկիրը, չեն պատմում, թե նոր ինչ սպառնալիքներ են ստեղծվում մեր դեմ, փոխարենը՝ փորձում են «ջրել» այդ թեմաները, քանի որ դրանք անհարմար թեմաներ են ու ցույց են տալիս, որ հանձնվելու դեպքում ստորացումը դառնում է անվերջանալի գործընթաց։
Մենք լավը դառնալու համար նախ պետք է սովորենք իրար լսել, հարգել իրար տարբերվող հայացքները, խոսել փաստերով, այլ ոչ պիտակավորումներով, ունենալ բովանդակային, այլ ոչ դատարկ «կուկուռուզային» քննարկումներ։ Դրա համար պետք է կամք, խելք ու մտավոր կարողություններ, ինձ թվում է՝ Նարեկացի, Կոմիտաս, Արամ Խաչատրյան ու բազմաթիվ այլ հանճարներ ունեցող ժողովուրդը ունի այդ պոտենցիալը։
Ի ամփոփում ասեմ՝ իմ կողմից շատ սիրելի տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանը իր «Լույս, խավար և Chat GPT» ներկայացման մեջ մի ֆանտաստիկ ձևակերպում ունի, որը լավագույնս արտացոլում է ներկայիս քաղաքականությունը՝ «Չի պարտվում նա, ով չի պայքարում․․․ ավելին, չի պարտվում նա, ով չկա․․․»։
Սա է, որ մեզ պարտադրվում է այսօր, մինչդեռ իմ խորքային համոզմունքն է, որ իր Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը, վերջին ութ տարում երեք պատերազմ տեսած ու Արցախից զրկված ժողովուրդը ունի կամք ու խելք՝ լինելու ու շատ ավելի լավը դառնալու համար, իսկ դրա համար պետք է պայքարել՝ բառի տարբեր առումներով ու ընկալումներով։ -
«Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրու…
«Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրուել «1984»-ի հայտնի հակատրամաբանությունը հայկական ու ադրբեջանական իշխանությունները հավասարապես կիրառում են մեր հանրության ու պետության դեմ:
Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ…