– Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարել է, թե խաղաղության հաստատուն գրավական է լինելու այն, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հրաժարվեն վերադարձի իրավունքի մասին խոսելուց: Ադրբեջանը կընդունի՞ այս առաջարկը՝ հրաժարվելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձից:
– Մեծագույն բլեֆը, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն աջակցող տարբեր շրջանակներ փորձում են ներկայացնել, վերադարձի թեման է: Իրականում դրանք միմյանց հետ կապ չունեցող երևույթներ են, իսկ հայկական կողմը փորձում է հակառակն ապացուցել: Բայց նրանք այստեղ շատ կարևոր բան են բաց թողնում․ եթե դա այդպես լիներ, ապա Ալիևը կասեր՝ Խորհրդային Հայաստանում այսքան ադրբեջանցիներ են ապրել, մենք էլ կասեինք՝ դե, հա, վիճակագրական տվյալները դա ցույց են տալիս:
Ալիևն ուրիշ բան է ասում, ասում է՝ ձեր երկրի տարածքը մեր պատմական հողն է, մեր հայրենիքն է, ու սա է, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն հարող շրջանակները չեն ուզում նկատել ու բարձրաձայնել: Խորքային խնդիրը սա է, ու այստեղ է ամբողջ բլեֆը, որ իրենք փորձում են անել, ընդ որում՝ միմյանց հետ կապ չունեցող այս երևույթները, երբ Նիկոլ Փաշինյանը կապում է, «լեգիտիմացնում ու օրինաչափ» է դարձնում Ադրբեջանի բավականին վտանգավոր օրակարգերը:
Ժամանակին Ալիևը փորձել է միջազգային իրավական տիրույթում իրավունք ամրագրել, բայց չի կարողացել, քանի որ այդ ամենը տեղի է ունեցել շատ վաղուց, իսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը միջազգային տարբեր ատյաններում ամրագրված է, դա Ալիևը կամ Փաշինյանը չի որոշում: Փաշինյանի այս բլեֆը հօգուտ Ալիևի է արվում:
https://medialab.am/315236/
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրված է միջազգային տարբեր ատյաններում, դա Ալիևը կամ Փաշինյանը չի որոշում. ադրբեջանագետ…
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև Ադրբեջանն այդ ուղղությամբ…
Թողնել պատասխան