Category: Tatev Hayrapetyan

  • #89 Կարեն Թոխատյան. Հայկական լեռների հնագույն արվեստը. Ժայռապատկերներ.Ժայռապատկե…

    #89 Կարեն Թոխատյան. Հայկական լեռների հնագույն արվեստը. Ժայռապատկերներ.
    Ժայռապատկերները մարդկության ամենահին մշակութային հետքերից են։ Դրանք քարերի և ժայռերի վրա փորագրված կամ նկարագրված պատկերներ են, որոնք ստեղծվել են հազարավոր տարիներ առաջ։ Այս պատկերներում կարելի է տեսնել որսի տեսարաններ, կենդանիներ, մարդկանց, աստղային նշաններ և տարբեր խորհրդանշաններ։
    Ժայռապատկերները ոչ միայն արվեստի վաղ ձև են, այլև կարևոր աղբյուր են հնագետների և պատմաբանների համար, քանի որ դրանք պատմում են հին մարդկանց կյանքի, հավատալիքների և աշխարհի ընկալման մասին։
    Հայաստանի տարածքում պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից ամենահայտնիները գտնվում են Գեղամա լեռներում, Ուխտասարում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքի շրջակայքում։ Դրանց մեծ մասը ստեղծվել է մ.թ.ա. IV–I հազարամյակներում։ Այս պատկերներում հաճախ հանդիպում են որսորդական տեսարաններ, արեգակի նշաններ, կենդանիներ՝ այծեր, եղջերուներ, ինչպես նաև ծիսական պարեր հիշեցնող պատկերներ։
    Ժայռապատկերները հաճախ դիտվում են որպես հին աշխարհի հաղորդակցության ձև․ դրանց միջոցով մարդիկ փոխանցում էին տեղեկություն, հիշողություն և հավատալիքներ հաջորդ սերունդներին։ Այդ պատճառով ժայռապատկերները կարելի է համարել մարդկության մշակութային հիշողության ամենահին «արխիվներից» մեկը։
    Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխատյանի հետ:
    ▶️ Դիտել🎙

  • Ադրբեջանի շահերի անթաքույց սպասարկու լինելու խոստովանական անկեղծ արշավի շրջանակն…

    Ադրբեջանի շահերի անթաքույց սպասարկու լինելու խոստովանական անկեղծ արշավի շրջանակներում շատ արդար կլինի «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական եռյակի մեջ ընդգրկել ադրբեջանցի մարդասպան և գնդապետ Ռամիլ Սաֆարովին: Լրիվ նույն արժեքային դաշտում է ՔՊ-ի հետ…
    ⚡️Օրեր առաջ մեր մեդիա տիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նյութը տարածվում էր ադրբեջանական սոցցանցային տիրույթում։ Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձա․…

  • Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել Հ…

    Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում:
    «Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես անհանգստացնող օրինաչափություն՝ անկախ ակադեմիական կարծիքների լռեցում քաղաքական նկատառումներից ելնելով։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դա կապված է ոչ այնքան թանգարանի կառավարման, որքան Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի դիրքորոշման փոփոխության հետ, որպեսզի նրա աշխատանքը համապատասխանեցվի աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, հատկապես հարաբերությունների կարգավորման շարունակական ջանքերի ֆոնին՝ Ադրբեջանի հետ կապված վայրագությունների վերաբերյան անաչառ քննարկումից խուսափելու ցանկությամբ։

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտության կենտրոն է, ուրացման և աղավաղման դեմ հենակետ։ Նրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկվի դրան։ Դոկտոր Գզոյանի հարկադիր հեռանալը վախեցնող ազդակ է ամբողջ աշխարհի գիտնականների և պատմաբանների համար․օբյեկտիվ հետազոտությունն ու ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ»,-նշված է նամակում:
    Հղումը՝
    https://www.facebook.com/share/1E3tw12uT1/?mibextid=wwXIfr

  • Ձեր կարծիքով Վենսը տեղյակ չէ՞ր, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել… Իրանը Ալ…

    Ձեր կարծիքով Վենսը տեղյակ չէ՞ր, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել…
    Իրանը Ալիևի համար Նիկոլ չի, որ ինչ ուզի՝ անի, վախեցավ, ոտքը «գազից հանեց»․ Տաթև Հայրապետյան

  • Ուղիղ տեքստով ասում է՝ ես Ալիեւի մարդն եմ, այլ կերպ ասած՝ կոլաբորանտ եմ, էլ ո՞նց…

    Ուղիղ տեքստով ասում է՝ ես Ալիեւի մարդն եմ, այլ կերպ ասած՝ կոլաբորանտ եմ, էլ ո՞նց ասի, որ հասկանանք…
    Կամ հեռացնում ենք «Քանդենք պետությունը» կուսակցությունը կամ Հայաստանից «Հ» տառն էլ չեն թողի: ՀՀ քաղաքացիներն են այս հարցը լուծողը: Ու սա բնավ չափազանցություն չի, ցավոք…
    Շերլոկ Հոլմս պետք չի լինել հասկանալու համար, որ փաստացի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից…

  • Ասածս ինչ է՝ քանի դեռ ամենը խոսքի և մտքի մակարդակում է, կարելի է դա չեզոքացնել ը…

    Ասածս ինչ է՝ քանի դեռ ամենը խոսքի և մտքի մակարդակում է, կարելի է դա չեզոքացնել ընդամենը մտավոր կարողությունները, քաղաքական կամքը գործի դնելով։ ՀՀ ներկայիս իշխանություններն արդեն ապացուցել են, որ դա չեն անելու։ Ուստի այս պահին պատասխանատվություն ընկնում է մեր հանրային դաշտի և մտավորականության ուսերին։ Մեր հակառակորդը մեզ շատ պարզ է ասում իր ծրագրերի մասին։ Ընդամենը պետք է տեսնել դրանք և կանխել՝ ժամանակին, քանի դեռ ուշ չէ։
    https://www.aravot.am/2026/03/11/1543770/

  • ՀՀ ՊՆ գերատեսչությանը խորհուրդ ունեմ․ վաղը մյուս օրը կարևոր տեղեկատվություն կցան…

    ՀՀ ՊՆ գերատեսչությանը խորհուրդ ունեմ․ վաղը մյուս օրը կարևոր տեղեկատվություն կցանկանաք հաղորդել, հանրությունը ձեզ չի հավատա․ դա շատ վտանգավոր է։ Մի մտեք այս քպ-ական «մուտիտների» և ստերի մեջ, դրանով միայն գերատեսչությանն եք վնասում․․․ Առավել ևս մի մտեք «խաղաղության» թատրոնի մեջ, դրանով առհասարակ բանակն եք արժեզրկում։ Այդ բանակում դեռ ծառայում են արժանապատիվ սպաներ, վստահ եմ, այդ բանակը մեզ պետք է զորեղ։ Ավելի լավ է լռեք, քան ստեք․․․
    https://www.youtube.com/watch?si=ybypIBZkKtsklLa0&v=BWbq1FkR6-0&feature=youtu.be
    Փաստերը խոսուն են…ՔՊ-ական հերթական վտանգավոր սուտն էլ ակնհայտ է: Օգոստոսի 8ի նախօրեին փաստացի Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ Ալիեւը դիրքային խաղաղ ու դինջ առաջխաղացում է ապահովել: Լավ է, որ «Ֆակտոր TV»-ն փաստերով անդրադարձել է այս հարցին: https://www.yout…

    Ո՞վ է մանիպուլացնում. լրագրողները հերքում են ՊՆ-ի հերքումը

    «Պաշտպանության նախարարությունը մանիպուլյացիայի դիմեց, որպեսզի թաքցնի փաստը, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում ամռանը նոր դիրք է կառուցել», այսպես են հետաքննող լրագրողներն ու «Միասնության թևեր» նախաձեռնությունն արձագանքում ռազմական գերատեսչության տարածած հերքմանը:…

  • Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ Հայաստանում խաղաղություն է հաստատվել, ուստի այդ տրամաբանությա…

    Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ Հայաստանում խաղաղություն է հաստատվել, ուստի այդ տրամաբանությամբ՝ առհասարակ Ադրբեջանի հետ խնդիր չկա։ ՀՀ ղեկավար Փաշինյանն էլ է դա օրական 745 անգամ կրկնում, որ չմոռանա։
    Զուգահեռ իրականության մեջ ՀՀ տարածքը շարունակաբար կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։ Հենց այսօր ադրբեջանական «Report» լրատվականը հետևյալ հրապարակումն է արել․ «Ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին հայտարարել է, որ Արևմտյան Զանգեզուրի աշխարհագրական անունների բառարանի ստեղծումը հոգևոր վերադարձ է պատմական տարածքներ։
    Պատգամավոր Ալաքբարլին այս հայտարարությունն արել է լրագրողներին Զանգեզուրի տեղանուններին նվիրված նոր համապարփակ հրատարակության շնորհանդեսի ժամանակ։
    Պատգամավորը նշել է, որ հրատարակված աշխատանքը մեծ նշանակություն ունի Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրության համար և ծառայում է որպես ևս մեկ ապացույց այն բանի, որ Զանգեզուրի շրջանը հին ադրբեջանական տարածք է»։
    ՀՀ իշխանությունները կարող են իրենք իրենց ավանակի տեղ դրել, բայց ոչ մեզ․․․ մեկ-մեկ ուղղակի անիրական է թվում էս «մառազմի» ու հակատրամաբանության մեջ ապրելն ու աշխատելը։
    📍Փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։ 📍Հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը…

  • «Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում Էդիտայի նման պայծառ մտքերը սովորաբար…

    «Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում Էդիտայի նման պայծառ մտքերը սովորաբար դուրս են մղվում ու մարգինալացվում, շատ դեպքերում էլ՝ արտագաղթում։ Մեր ողբերգությունն այն չէ, որ մենք ճահճի մեջ ենք․ մեր ողբերգությունն այն է, որ մեզ հարմար ենք զգում այդտեղ․․․
    Եթե Հայաստանը ցանկանում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան գիտական միջավայր, ապա առաջնային պետք է լինի ոչ միայն արտադրողականության խրախուսումը, այլեւ ինստիտուցիոնալ պաշտպանության ստեղծումը։ Սեփական կարծիք ունեցող մտավորականը պետք է պաշտպանված լինի իշխանության ոտնձգություններից։ Առանց դրա ակադեմիական հաջողությունները կմնան ժամանակավոր, իսկ համակարգային խնդիրները՝ հարատեւ։
    Մենք պետք է փոխվենք, այլապես ինքներս մեզ կոչնչացնենք․․․»
    https://mediamax.am/am/column/121669/?fbclid=IwY2xjawQeQ8lleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeJvts31UXwOduKUjldpB07YQknPsEO8C9iwV8_5ERHlNy3ZSWcRaQYT9k0CU_aem_U5Q9B1vHeSXladEBnyxlJw
    Շերլոկ Հոլմս պետք չի լինել հասկանալու համար, որ փաստացի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից…

    Ցեղասպանության թանգարանի գլխատումն ու ճահճի մեջ մնալու ցանկությունը

    Գեւորգ Վարդանյան