Ալիևի ու Փաշինյանի թեզերը այնքան հաճախ են կրկնվում, կարծես նույն մարդն է գրում իրենց ասելիքը։ Երկուսի խոսքն էլ ուղղված է ոչ միայն Արցախի, այլ արդեն անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ…
Category: Tatev Hayrapetyan
-
Թրամփը սպառնացել է ամբողջությամբ «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայ…
❗️Թրամփը սպառնացել է ամբողջությամբ «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրը, եթե Իրանը շարունակի թիրախավորել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները:
📍Իսրայելը երեկ հարվածել էր «Հարավային Փարս»-ին, ինչին ի պատասխան՝ Իրանը հարվածել էր Կատարի «Ռաս Լաֆֆան» հեղուկացված բնական գազի կայանին (ապահովում է հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը): Հարվածից հետո Կատարն անցանկալի անձ է ճանաչել ԻԻՀ դեսպանատան ռազմական կցորդին:
📍Կատարից բացի, Թեհրանը թիրախավորել է նաև էներգետիկ ենթակառուցվածքներ ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրն ու մյուս հարևանները «Թեհրանի ագրեսիային պատասխանելու համար ունեն զգալի կարողություններ»:
❗️«Հարավային Փարս»-ի թիրախավորումից հետո դադարեցվել է դեպի Իրաք իրանական բնական գազի մատակարարումը: Իրաքից բացի, Թեհրանը գազ է արտահանում նաև Թուրքիային, Հայաստանին: Ադրբեջանի հետ էլ Թուրքմենստանից սվոփ մատակարարումներ էին իրականացվում, որը դադարեցվել էր 2024-ին: Թուրքմենստանից սվոփ է իրականացվում նաև դեպի Իրաք:
🔸Բայց Իրանի գազի արտահանումները մեծ ծավալներով չեն. արդյունահանվող գազը հիմնականում ուղղվում է ներքին սպառմանը (որը շատ մեծ է) ու անգամ չի բավարարում, հատկապես՝ սաստիկ ձմռան դեպքում: Մասնավորապես խնդրահարույց են հյուսիսային նահանգները: Այդ պատճառով էլ Իրանը Թուրքմենստանից գազ էր ներկրում: Պարտքերի պատճառով Աշխաբադը դադարեցրել էր մատկարարումը, հետո Իրանը վճարել էր պարտքը ու նորից բանակցում էին մատկարարումները վերականգնելու շուրջ: Գազի ներկրման շուրջ Իրանը հուշագիր է կնքել նաև ՌԴ հետ:
🔸Հաշվի առնելով Իրանի գազային ենթակառուցվածքների թիրախավորումից հետո արդյունահանման ու ներքին սպառման հետ կապված հնարավոր խնդիրները՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք հնարավոր կլինի շարունակել Հայաստան գազի արտահանումները, որի դեպքում գործում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը:
@IRI2day -
Այս զավթողական ծրագիրը խելացի աշխատանքի դեպքում կարելի է դարձնել Ալիեւի մեծագույ…
Այս զավթողական ծրագիրը խելացի աշխատանքի դեպքում կարելի է դարձնել Ալիեւի մեծագույն գլխացավանքը:
https://youtu.be/Ls-79ytV7Sw?si=m6wW8-QhrBbFVANmԱշխարհում ընթանում է նարատիվների (պատումների) պատերազմ։ Տարբեր հակադիր կողմեր պայքարում են, թե ում նարատիվն է գերակա, ումն է ընկալելի։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունները հրաժարվում են ունենալ նարատիվ, հրաժարվում են պատմել մեր պետության դեմ տեղի ունեցած ու…«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ»՝ ՇՈՒՐԹԻՆ, ԱՉՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ. ԲԱՔՈՒՆ ՔՈՒՆ ՈՒ ԴԱԴԱՐ ՉՈՒՆԻ
Հայաստանին բենզին ու նավթ առաջարկող, խաղաղասեր ձեւացող Ալիեւը շարունակում է հսկայական ռեսուրսներ է ծախսել Արեւմտյան Ադրբեջան ծավալապաշտական իր ծրագիրը առաջ մղելու համար: Օր չկա , որ ադրբեջանական մամուլում «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի թեմայով հրապարակումներ…
-
Երբեմն բառեր չես գտնում մեր շուրջը կատարվողի մասին արտահայտվելու համար․․․https:/…
Երբեմն բառեր չես գտնում մեր շուրջը կատարվողի մասին արտահայտվելու համար․․․
https://t.me/twentyfournews/282412Լիբանանցի թավջութակահար Մահդի Սահելին Հարավային Բեյրութի ավերակների մեջ կատարում է Արամ Խաչատրյանի Անդանտինոն…
-
Աշխարհում ընթանում է նարատիվների (պատումների) պատերազմ։ Տարբեր հակադիր կողմեր պա…
Աշխարհում ընթանում է նարատիվների (պատումների) պատերազմ։ Տարբեր հակադիր կողմեր պայքարում են, թե ում նարատիվն է գերակա, ումն է ընկալելի։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունները հրաժարվում են ունենալ նարատիվ, հրաժարվում են պատմել մեր պետության դեմ տեղի ունեցած ու հստակ փաստագրված հանցագործությունների մասին, պատժում են նրանց, ովքեր օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին փաստական նյութ են տալիս Արցախում տեղի ունեցածի մասին։
Զուգահեռ իրականության մեջ՝ Ադրբեջանում պետական հստակ հրահանգով, ֆինանսավորմամբ ու աջակցությամբ զարկ է տրվում շատ վտանգավոր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգին։ Այն ներառվել է հանրակրթական դպրոցներում, ԲՈՒՀ-երում, պետական համակարգում, լրատվադաշտում։ Ամենօրյա մակարդակով շարքային ադրբեջանցին լսում է, որ Հայաստանը իր «պատմական հողն է», իսկ հայերը՝ «ցեղասպան ժողովուրդ»։ Եթե մարդը մի քիչ գիտակից է, ինձ թվում է՝ կարիք չունի, որ ես բացատրեմ, թե սա ինչ է նշանակում։ Սա որևէ կերպ չի կարելի խառնել փախստականների թեմայի հետ։ Սա պետության նկատմամբ հստակ զավթողական ծրագիր է։
Ես այս թեմայով շարունակ խոսում եմ և խոսելու եմ, որովհետև ես գիտեմ Ադրբեջան պետությունը, ես ճանաչում եմ այդ երկրի ղեկավարության մտածելակերպը, ես գիտեմ, որ այս զավթողական հայեցակարգը հեռուն գնացող նպատակներ ունի, դրա համար էլ հսկայական գումար է դրվում սրա վրա։
ՀՀ իշխանությունները ոչ միայն որևէ քայլ չեն արել սա չեզոքացնելու, սա Ալիևի դեմ ուղղելու համար, այլ արշավ են սկսել մեր պատմության, մեր ինքնության, մեր իրավունքների դեմ։ Ինչևէ, սույն գրառմամբ ես ուզում եմ դիմել հատկապես պատմաբան և հասարակագետ գործընկերներին․ մի՛ անտեսեք այս թեման, սա չափազանց լուրջ է։ Եթե սա չկանխվի, չչեզոքացվի, սա մեծ խնդիր է դառնալու, քանի որ համաշխարհային մասշտաբի հասնող անհեթեթ իրականության պայմաններում ամենատգետ ու վտանգավոր թեզերը կարող են դառնալ քննարկման առարկա։
Դա բացառելը դրված է մեր ուսերին, քանի որ նրանք, ովքեր կոչված են դա անել, չեն անելու, ավելին՝ ճիշտ հակառակն են անելու։ Դրա համար հորդորում եմ ձեզ ուշադրություն դարձնել այս թեմային։ Եթե կարիք ունենաք լրացուցիչ նյութերի ձեր հետազոտությունների համար, ես դրանք կտրամադրեմ, բայց լռության մի մատնեք այս թեման։ Ինձ համար ծանր է մենակ մտնել այս թեմայի ուսումնասիրության բեռի տակ, սա մի մարդու զբաղվելու թեմա չէ․․․Ասածս ինչ է՝ քանի դեռ ամենը խոսքի և մտքի մակարդակում է, կարելի է դա չեզոքացնել ընդամենը մտավոր կարողությունները, քաղաքական կամքը գործի դնելով։ ՀՀ ներկայիս իշխանություններն արդեն ապացուցել են, որ դա չեն անելու։ Ուստի այս պահին պատասխանատվություն ընկնում է մեր… -
Ալի Լարիջանին և իր 4 եղբայրները Իրանի կառավարման համակարգում միշտ ազդեցիկ դեր են…
📌Ալի Լարիջանին և իր 4 եղբայրները Իրանի կառավարման համակարգում միշտ ազդեցիկ դեր են ունեցել և բարձր պաշտոններ զբաղեցրել, բայց տարիներ առաջ նրանց մեկուսացրել էին քաղաքական ակտիվ գործընթացներից:
📍Ալի Լարիջանին 2008-2020թթ. խորհրդարանի նախագահ էր, մինչև այդ կրկին եղել է ԱԽ քարտուղար: Նա կարողանում էր համագործակցել ու լեզու գտնել Իրանի քաղաքական ու ռազմական տարբեր թևերի հետ: Բայց հենց դա 2021թ. իր դեմ օգտագործվեց:
📍2021-ի նախագահական ընտրություններում Ալի Լարիջանին գրանցել էր իր թեկնածությունը, բայց Պահապանների խորհուրդն այն չհաստատեց, քանի որ այդ ժամանակ նախագահի թեկնածուի ֆավորիտը Էբրահիմ Ռայիսիին էր, որի համար դեպի առաջնորդություն ճանապարհ էր հարթվում ու նրան լուրջ մրցակիցներ պետք չէին (Այդ ժամանակ Լարիջանիի դեմ արշավի մասին գրել եմ այստեղ):
📍Այստեղ խնդիրը ոչ միայն Ալի Լարիջանին էր, այլև իր եղբայրը՝ Սադեղ Լարիջանին, որի անունը շրջանառվում էր Գերագույն առաջնորդի հավանական թեկնածուների թվում, ու Լարիջանի եղբայրների դիրքերի չափից ավելի ամրապնդումը ցանկալի չէր: Ինքը՝ Սադեղ Լարիջանին, 2009-ից դատական համակարգի ղեկավարն էր, 2019-ին նրան այդ պաշտոնում փոխարինում է Էբրահիմ Ռայիսին:
📍Ալի Լարիջանիի թեկնածությունը չհաստատվեց նաև 2024թ. նախագահական ընտրությունների ժամանակ, այդ ժամանակ էլ այլ ֆավորիտներ կային ( որևէ մեկը չէր սպասում, որ Փեզեշքիանը հաղթելու է) ու թվում էր, որ Լարիջանիի ոսկե դարաշրջանն ավարտվել է, մինչև որ 2025թ. օգոստոսին նա նշանակվեց ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար:
📍Կարևոր հանգամանք էր այն, որ Լարիջանին վայելում էր Ալի Խամենեիի վստահությունը: Հենց այդ պատճառով էլ Խամենեին նրան էր պատվիրակել երկրի ճգնաժամային կառավարումը: Պատերազմի առաջին շաբաթում Լարիջանիի այդ դերն իսկապես տեսանելի էր, բայց իրավիճակն աստիճանաբար տրանսֆորմացվում էր, ու ուժային ու պահպանողական գծի ներկայացուցիչներն ավելի էին ակտիվանում: Դրա կուլմինացիան էր Մոջթաբա Խամենեիի ընտրությունը: Լուրեր կային, որ Լարիջանին կողմնակից է եղել, որ չափավորական գործիչ ընտրվի որպես գերագույն առաջնորդ, բայց ԻՀՊԿ թևը առաջ է տարել Մոջթաբա Խամենեիի թեկնածությունը։
📍Ու արդեն Մոջթաբայի ընտրությունից հետո այդ թևի ակտիվությունն էլ ավելի բացահայտ էր դառնում: Կարկառուն ներկայացուցիչներից է խորհրդարանի նախագահ Մոհամմաբ Բաղեր Ղալիբաֆը, որը հատկապես վերջին շաբաթում ամենաշատն է հայտարարություններ անում պատերազմի ընթացքի, ավարտի, Իրանի պայմանների մասին: Այս իրավիճակում է, որ Լարիջանիի կորուստը ԻՀՊԿ և պահպանողական թևի դիրքերի ամրապնդում է նշանակելու:
@IRI2day✔️«Ռոհանիջանին»
➡️Իրանում նախքան նախագահի ընտրության թեկնածուների գրանցումը պահպանողականները բարեփոխականների հնարավոր թեկնածուներին «Ռոհանիի շարունակություն» պիտակն էին կպցրել: Հիմա արդեն, երբ թեկնածուները գրանցվել են և ակնկալվում է, որ հիմնական մրցակցությունը… -
Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի…
❗Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։
Լարիջանին չափավորական գործիչ էր, ու նրա սպանությունն Իրանում կարող է նշանակել ուժային ու պահպանողական թևի դիրքերի էլ ավելի ամրապնդում։
@IRI2day -
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից…
🇮🇷🇦🇿Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայամովի հետ։
📍Արաղչին ընդգծել է, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի երկիր իրավունք չունի, ագրեսիվ գործողությունների իրականացման համար, իր տարածքը և հնարավորությունները տրամադրել այլոց»։
📍Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ և Իսրայելի «չարագործությունների մասին, որոնք Իրանի և այլ երկրների հարաբերությունները խաթարելու նպատակով են»։
📍Նա շեշտել է, որ Իրանի գործողություններն ուղղված են բացառապես ագրեսորների, ինչպես նաև այն բազաների և օբյեկտների դեմ, որոնք օգտագործվում են Իրանի դեմ հարձակումների համար։
📍Կողմերն ընդգծել են ընթացիկ իրավիճակում թյուրիմացությունները վերացնելու համար խորհրդակցությունների շարունակման կարևորությունը։
@IRI2day -
Խնդրում եմ շատ ուշադիր կարդացեք! «Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետ…
⚡️Խնդրում եմ շատ ուշադիր կարդացեք!
«Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպմամբ անցկացվել է «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-հայ հարաբերությունների համատեքստում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտական սեմինար։
Ադրբեջանի պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսական հիմքերը և պատմաքաղաքական համատեքստը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը միջազգային մակարդակով»։
Սա այսօրվա լուր է։ Բառացի թարգմանել եմ։
Հիմա ես չեմ, դուք եք. սա՞ ոնց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում․․․ -
Երկրորդ շաբաթվա ավարտին Իրանի դեմ պատերազմը շարունակվում է էսկալացման ռիսկերովՊա…
📌Երկրորդ շաբաթվա ավարտին Իրանի դեմ պատերազմը շարունակվում է էսկալացման ռիսկերով
📍Պատերազմի երկրորդ շաբաթում ռազմական ենթակառուցվածքներից բացի, առաջին պլան է մղվել էներգետիկ, տնտեսական, ֆինանսական ենթակառուցվածքների թիրախավորումը: Եթե Իրանի կողմից նման ենթակառուցվածքների թիրախավորման առաջնային նպատակը պատերազմի համաշխարհային տնտեսական հետևանքների մեծացումն է, ապա Իրանում այդպիսի ենթակառուցվածքների թիրախավորումը համակարգի տնտեսական հիմքերի թուլացման նպատակ է հետապնդում:
📍Ամերիկյան վերլուծական շրջանակներում կան գնահատականներ, որ, քանի որ ղեկավարության գլխատման միջոցով Իրանում կոլապս առաջացնելու սցենարը չի աշխատել, և ԱՄՆ-ն պատերազմից դուրս գալու պլան չունի, ապա Թրամփը կարող է գնալ էսկալացիայի։ Ըստ նրանց՝ մյուս ելքն այն է, որ Թրամփը որոշի հաղթանակ հռչակել ու դուրս գալ պատերազմից, բայց ԱՄՆ նախագահը երեկ ասել է՝ չունի նման մտադրություն:
📍Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նեղուցի սահմանափակումը Իրանի կիրառած արդյունավետ լծակներից է։ Թրամփը «նեղուցի անվտանգությունն ապահովելու համար» դիմել է 7 երկրի: Նա զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին սպասվում է «շատ վատ» ապագա, եթե ԱՄՆ դաշնակիցները չաջակցեն այդ հարցում: Թրամփը միաժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն նեղուցի կարիքը չունի, և մյուս երկրները պետք է շահագրգռված լինեն դրա բաց լինելով:
📍Այլ ճակատներում իրավիճակը ևս կարող է սրվել։ Ուղղություններից մեկը կարող է լինել Բաբ էլ-մանդեբի նեղուցը, եթե Եմենի հութիները իրագործեն նեղուցը փակելու իրենց սպառնալիքը: Իրադրությունն արդեն իսկ ճգնաժամային է Լիբանանում, որտեղ Իսրայելը և՛ ավիահարվածներ, և՛ ցամաքային գործողություններ է իրականացնում:
📍Պատերազմի դադարեցման վերաբերյալ իրանական կողմի հռետորաբանությունը հետևյալն է. Իրանը այս փուլում հրադադարի չի ձգտում, քանի որ դա լինելու է կիսատ հրադադար և կրկնվելու է «հրադադար — բանակցություն — պատերազմ» շրջափուլը: Ուստի Իրանը ձգտում է հրադադարի, որը կլինի վերջնական և Իրանին կտա երաշխիքներ, որ իր դեմ ագրեսիա այլևս չի իրականացվի: Այս նպատակին Իրանը ցանկանում է հասնել ընթացիկ պատերազմի գինը բարձրացնելով ու հակառակորդներին ու նրանց դաշնակիցներին հնարավորինս շատ վնասներ պատճառելով՝ անգամ իր համար ամենածանր կորուստների գնով։
📍Իսրայելի դեպքում էլ է նպատակը «նույնական»՝ Իրանին պատճառել հնարավորինս շատ վնաս, որ այս երկիրն այևս չկարողանա Իսրայելի շահերի համար սպառնալիք լինել:
📍Իրանում ինտերնետը շարունակում է անջատված մնալ, բայց այն մարդիկ, ովքեր կարող են իշխանության ձայնը լինել (պաշտոնյա, փորձագետներ), նրանք ինտերնետին հասանելիություն ունեն։ Իրանի իշխանությունների համար ներքին կայունությունը պահպանելը շարունակում է մնալ առաջնահերթություններից։ Դրա համար համակարգի աջակիցների ամենօրյա հանրահավաքներ են կազմակերպվում։ Վերջին օրերին հաղորդվում են նաև լրտեսների, «հակահեղափոխականների», «կասկածելի տարրերի» ձերբակալությունների մասին։ Ձերբակալվողների թվում են նաև ընդդիմադիր լրատվամիջոցներին տարատեսակ լուսանկարներ, տեսանյութեր ուղարկողները:
📍Ներիրանական հետաքրքիր զարգացումներից է այն, որ վարչակարգին դեմ իրանցիների թվում նկատվում է պատերազմը մերժելու միտում: Ոմանք մեկնաբանում են, որ Ալի Խամենեիի սպանությունից հետո դեմ են պատերազմի շարունակմանն ու ոչ ռազմական ենթակառուցվածքների թիրախավորմանը:
📍Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին քննարկումները շարունակվում են. լուրջ մարմնական վնասվածքներից մինչև իսկ կոմայի մասին լուրեր են շրջանառվում։ Անկախ նրանից, թե ինչ վիճակում է Խամենեին՝ վարչակարգին հաջողվել է նրա անվան կիրառմամբ ստեղծել համակարգի կայունության ու շարունակակության պատկեր: Բայց այդ ֆոնին ավելի տեսանելի է դառնում Իրանում ուժային ու պահպանողական գծի ակտիվ դերակատարումը, որը հետագայում համակարգի ավելի կարծրացմանը կարող է հանգեցնել։
(Այստեղ առայժմ միայն արձանագրենք , որ շատ ակնառու է դարձել նախկին ԻՀՊԿ-ական, այժմ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի դերակատարման ակտիվացումը: Դեռ պատերազմի առաջին օրերին խորհրդարանի փոխնախագահը հայտնել էր, որ Ղալիբաֆը մասնակցում է պատերազմական գործողությունների պլանավորմանը, և գուցե դրանով էր պայմանավորված նաև «Ղոդսի օրվա» երթին նրա բացակայությունը):
@IRI2day