«Իշխանավորը պետք է «ֆայմ» ունենա սիրի իր երկիրը». Հրանտ Թոխատյան
Category: Tatev Hayrapetyan
-
Ասենք ո՞նց կարելի է հանուն ինքնիշխանության ու սեփական գաղափարների պատերազմ ուզել…
Ասենք ո՞նց կարելի է հանուն ինքնիշխանության ու սեփական գաղափարների պատերազմ ուզել, անհասկանալի է․․․
https://t.me/IRI2day/1375❗Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թեհրանը բացասական պատասխան է տվել պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։
📍Այդ առաջարկները գնահատվել են որպես առավելապաշտական և լարվածության ավելացման նպատակով խաբկանք, ինչպես եղել է նախորդ երկու դեպքերում։
… -
Նիկոլ Փաշինյան. «Եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմն անխուսափելի կլինի»։Սա նախըն…
Նիկոլ Փաշինյան. «Եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմն անխուսափելի կլինի»։
Սա նախընտրական քարոզարշավում դարձավ «Քանդենք պետությունը» կուսակցության գլխավոր նախընտրական թեզն ու շանտաժի գործիքը։
Այդուհանդերձ, Փաշինյանը չի ասում, թե ինչեր են սպասվում Հայաստանին, եթե ինքը մնա։ Դա հասկանալու համար ընդամենը պետք է նայել փաստերին, հայտարարություններին․ դրա համար հետախուզական տվյալներ կամ կոնսպիրոլոգիական տեսություններ պետք չեն։
Այսպես, ինչ է մեզ հայտնի այս պահի դրությամբ՝ եթե «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը մնա իշխանության՝
📍 ՀՀ Սահմանադրությունը փորձ են անելու փոխել՝ ըստ Ալիևի պահանջի։ Հայաստանում ձևավորվելու է Սահմանադրություն, որի տեքստը թելադրված է Ադրբեջանից։
📍 Շարունակվելու է նողկալի, վտանգավոր և հանրությանը քայքայող հակաեկեղեցական արշավը՝ ստանալով նոր զարգացումներ։ Դա ևս Ադրբեջանի պահանջն է, որը ուղղակի դադարեցվել է նախընտրական շրջանում, քանի որ այն աշխատում էր Փաշինյանի դեմ։
📍 Շարունակվելու է պայքարը Արցախի թեմայով գիտական, հանրային, հետազոտական և այլ բնույթի բոլոր հրապարակումների դեմ։ Դա նաև տարածվելու է մշակույթի և արվեստի վրա։ Դրվելու է տաբու Արցախի, այնտեղ տեղի ունեցած պատերազմի, էթնիկ զտման և այլ հարցերի նկատմամբ։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։
📍 Շարունակվելու է պայքարը հայոց պատմության դեմ, մեր ինքնության, խորհրդանիշների, գաղափարական տարբեր հենասյուների դեմ։ Առավել մեծ թափ է ստանալու մեզ ու մեր պետությունը գաղափարապես ոչնչացնելու թեզը։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։
📍 Շարունակվելու է հայոց բանակի, մեր կռվի, հերոսության, անձնազոհության արժեզրկումը։ Ձևավորվելու է ամբողջապես գաղափարազուրկ մի իրավիճակ, որտեղ կռիվն ու դիմադրությունն անիմաստ են։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։
📍 Այս ամենից հետո արդեն կսկսվի հատուկ պատրաստություն անցած ադրբեջանցիների մուտքը Հայաստան՝ պատերազմի սպառնալիքի և խաղաղության դարաշրջանի «մուտիտների» անվան տակ։ Հայաստանում ստեղծվելու է անկայուն, պայթունավտանգ իրավիճակ։ Այն, որ Փաշինյանը և նրա մյուս թիմակիցները ակտիվորեն լեգիտիմացնում են «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը, այս կետի իրագործման լավագույն ապացույցն է։
Սա արդեն Ադրբեջանի նպատակն է, որին նա հասնում է իր պահանջների իրագործման արդյունքում։
📍 Արդյունքում, գաղափարազուրկ, թուլացած, դիմադրողականությունից զրկված հայ հանրության մեծ մասը ուղղակի հավաքում է ճամպրուկները և իր երկիրը խաղաղ ու հանգիստ զիջում Ալիևին։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում Հայաստանը դադարում է լինել ազգային պետություն․ այն վերածվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մի տարածքի։ Եվ սա, ցավոք, չափազանցություն չէ։
Նայեք ներկայումս ընթացող զարգացումներին, քննարկումներին, ադրբեջանական կողմի հետ խոսքի և գործողության բացարձակ սինխրոնիզացիային և կհասկանաք, թե ինչու են մեզ սպառնում պատերազմով, որ մնան իշխանության։ Իշխանության մնալու խնդիրը և այդ հարցում Ալիևից աջակցություն հայցելու թեման բացառապես ադրբեջանական ծրագրերի իրագործման նպատակ ունի։ Այ սա է, որ չի ուզում անկեղծորեն ասել հայ հանրությանը «Քանդենք պետությունը»։ Չնայած լավ էլ ասում է, ուղղակի հասկանալ է պետք․․․ -
«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ…
«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ հայեցակարգի՝ շրջանառության մեջ մտնելու օրվանից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած։ Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։ Դրանից հետո այս թեման մտավ հանրակրթական դպրոցներ, ԲՈՒՀ-ական համակարգ, և այն մասսայական տարածում է ստանում։
Ավելին՝ շատ անկեղծ ասեմ՝ սրա ուսումնասիրությունը ազդում է իմ ֆիզիկական առողջության վրա, ուստի, եթե ինձ մնար, առհասարակ կուզեի չխոսել սրանից։ Բայց, գիտակցելով վտանգը, հասկանալով, որ սա ուղղված է իմ պետության դեմ, դրա մասշտաբները անպատկերացնելի են, ես դրա ողջ ռիսկը տեսնում եմ, ես խոսում եմ այս ռիսկի և այն չեզոքացնելու հնարավորությունների մասին։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ սա հստակ զավթողական և պատերազմական հայեցակարգ է, որը ուղիղ հրահանգավորվում է նախագահ Ալիևի կողմից։
Հիմա Փաշինյանը ու «Քանդենք պետությունը» սա չեզոքացնելու համար մոտ չորս տարի ոչինչ չեն արել, մինչդեռ սա կարելի է արագորեն ուղղել հենց Ալիևի դեմ։ Այսօր եկել, մեզ մոտ տանում են կոնկրետ ադրբեջանական քարոզչություն, ասում են՝ «հայելային» է սա Արցախի թեմային, ասում են՝ դե հիմա մի նեղվեք, որ ասում են «Իրևան»։ Գրողը տանի՝ ի՞նչ հայելային, եթե դուք եք գնացել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, ու հետո այս թեման դրվել է շրջանառության մեջ։ Հերիք չի՞ մարդկանց անհասկացողի տեղ դնեք։
Ասենք՝ սա ինչա՞, եթե ոչ ադրբեջանական զավթողական հայեցակարգի հստակ «նորմալիզացում» կամ «լեգիտիմացիա»։ Անկեղծ՝ սա, իմ կարծիքով, կոլաբորանցիոնիզմ է, չի կարող, չէ՞, ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով։ Սա աբսուրդ է ուղղակի։ -
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյ…
📌Վերջին օրերին լուրեր են շրջանառվում Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ
📍Թրամփը ևս հայտարարել է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ են երկխոսում. մամուլում մատնանշվում է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի անունը:
📍Իրանից կտրականապես հերքում են նման լուրերը՝ դրանք որակելով էներգակիրների գների վրա ազդելու, «փակուղուց դուրս գալու» համար ժամանակ շահելու միջոց:
📍Ղալիբաֆի անվան շրջանառումն էլ իրանական ԶԼՄ-ները մեկնաբանում են որպես Իրանում ներքին պառակտում առաջացնելու և Ղալիբաֆին թիրախավորելու փորձ:
📍Միաժամանակ Իրանից հաստատում են, որ «բարեկամ երկրները» ԱՄՆ-ից ուղերձներ են փոխանցել, և Թեհրանից էլ պատասխանել են, որ պատերազմի դադարեցման պայմանները չեն փոխվել:
📌Պատերազմի դադարեցման համար իրանական կողմի հիմնական պայմաններից են՝
🔹Իրանի դեմ ագրեսիայի չկրկնվելու մասին միջազգային իրավական երաշխիք,
🔹Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակ,
🔹Վնասի փոխհատուցում,
🔹Պատժամիջոցների վերացում,
🔹Ուրանի հաստացման իրավունքի ճանաչում:
📌Մամուլում և փորձագիտական դաշտում շրջանառվում են նաև այլ պահանջեր, օրինակ՝
🔹Տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների փակում:
🔹Գազայի, «Հեզբոլլահի», Իրաքի դիմադրության խմբերի, Եմենում հութիների դեմ ռազմական գործողությունների դադարեցում:
🔹ԱՄԷ կողմից իրանական երեք կղզիների (Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ) նկատմամբ որևէ հավակնությունից հրաժարում:
🔹Քուվեյթի կողմից «Արաշ» նավթի հանքավայրի նկատմամբ որևէ հավակնությունից հրաժարում:
🔹Իրանի հետ չհարձակման պայմանագրի կնքում:
🔹Վերադարձ Միջուկային գործարքին:
🔹Բոլոր, այդ թվում՝ արաբական երկրների կողմից «Պարսից ծոց» անվան կիրառում՝ այլ ձևակերպումների փոխարեն:
📌Այս պատերազմն ԻԻՀ-ն որպես գոյաբանական սպառնալիք է ընկալում, ինչն էլ մղում է գնալ մինչև վերջ: Իրանի համար ռազմական ու ենթակառուցվածքային ծանր կորուստները տանելի են, առաջնային է համակարգը պահպանելը, դիմադրելը ու հակառակորդին, նրա դաշնակիցներին հյուծելը, հնարավորինս շատ վնաս պատճառելը։ Սպառնալիքից բացի, այս պատերազմը նաև դիտարկվում է որպես հնարավորություն՝ ձևավորելու նոր ստատուս-քվո, որտեղ Իրանի շահերը ևս հաշվի կառնեն, լավագույն դեպքում՝ Իրանի գերիշխող դիրքը կընդունեն: Այս առումով Իրանի ներկայացրած պայմանները նաև մանևրելու դաշտ են ստեղծում՝ նշաձողի բարձրացմամբ առնվազն դրանց մի մասի շուրջ համաձայնության հասնելու համար։
@IRI2day -
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Թուրքմեն…
🇮🇷🇦🇿🇹🇲Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Թուրքմենստանի պաշտոնակիցների հետ։
📍Արաղչին մանրամասներ է ներկայացրել ամերիկաիսրայելական հարվածների հետևանքով Կասպից ծովի առափնյա նահանգներում իրավիճակի վերաբերյալ՝ նախազգուշացնելով այդ հարձակումների անվտանգային, բնապահպանական վտանգների մասին։
📍Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Կասպից ծովի առափնյա երկրների կողմից «պատասխանատու դիրքորոշման», այդ հարձակումները դատապարտելու, դրանց հետևանքներին դիմակայելու համար միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
@IRI2day -
Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում ռազմական շքերթ անել մայիսի 28-ին… Մի քանի օր …
Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում ռազմական շքերթ անել մայիսի 28-ին…Մի քանի օր առաջ հարցազրույց եմ տվել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների, դրանց՝ մեզ վրա ունեցած ազդեցության, հնարավոր անելիքների և այլ հարցերի մասին։ Եթե ցանկանաք կտրվել ակտիվ զարգացումների լրահոսից, ապա ուրախ կլինեմ, եթե դիտեք այս հարցազրույցը։ Բարի դիտում ☺️… -
Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում ռազմական շքերթ անել մայիսի 28-ին… Մի քանի օր …
Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում ռազմական շքերթ անել մայիսի 28-ին…Մի քանի օր առաջ հարցազրույց եմ տվել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների, դրանց՝ մեզ վրա ունեցած ազդեցության, հնարավոր անելիքների և այլ հարցերի մասին։ Եթե ցանկանաք կտրվել ակտիվ զարգացումների լրահոսից, ապա ուրախ կլինեմ, եթե դիտեք այս հարցազրույցը։ Բարի դիտում ☺️… -
«2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, …
«2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։
Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված»,-սա հատված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցից։
Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը արդեն քանի օր է բառացի տեղեկատվական և հոգեբանական տեռորի են ենթարկում հայ հանրությանը՝ ասելով, որ եթե իրենք չլինեն իշխանության, լինելու է աղետաբեր պատերազմ սեպտեմբերին։ Ընդ որում, ամեն բառ ընտրել են թիրախային՝ «պատերազմ», «սեպտեմբեր»՝ շատ լավ իմանալով, որ իրենց իշխանության ժամանակ մենք 2020-ի սեպտեմբերին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին ունեցել ենք երեք պատերազմ։ Բոլոր աղետաբեր պատերազմները՝ սեպտեմբերների հետ միասին, իրականացել են իրենց իշխանության ժամանակ։
Դա էլ դեռ մի կողմ, իրենք ուղղակի առ ոչինչ են դարձնում ԱՄՆ միջնորդությունը և անձամբ Թրամփի հեղինակությունը։ Իրենք նաև չեղածի հաշիվ են սարքում իրենց ենթակա բոլոր կառույցների թվացյալ աշխատանքը, որոնք վարձատրվում են ՀՀ հարկատուների փողերով։ Իրենք ուղղակի մեկ խնդիր են լուծում՝ դարձնել ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք․ Ալիևը պետք է որոշի, թե մենք ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս, ինչ եկեղեցի, ինչ կրոն, ինչ սահմանադրություն, ինչ արժեքներ, ինչպիսի պատմություն, ինչպիսի մտածելակերպ, ի վերջո թե մենք երբ շնչենք, երբ արտաշնչենք․ սա է «խաղաղության» ՔՊ-ական բանաձևը։