Category: Tatev Hayrapetyan

  • Ամերիկաիսրայելական հարձակումների հետևանքով մահացել են Իրանի գերագույն առաջնորդի …

    📍Ամերիկաիսրայելական հարձակումների հետևանքով մահացել են Իրանի գերագույն առաջնորդի հարսը և փեսան։
    Հարսը՝ Զահրա Հադադադելը Մոջթաբա Խամենեիի կինն է։ Մոջթաբա Խամենեիի ճակատագիրը հայտնի չէ։ Նա, ինչպես արդեն գրել եմ, ապագա գերագույն առաջնորդի թեկնածուներից կարող էր լինել։
    @IRI2day

  • Եվրամիության Aspides ռազմածովային առաքելության պաշտոնյան Reuters գործակալությանը…

    📍Եվրամիության Aspides ռազմածովային առաքելության պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսից ստացել են հաղորդագրություն, որոնցում ասվում է՝ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով»։
    📍Իրանը պաշտոնապես չի հաստատել նման որևէ հրաման։ Թեհրանը մշտապես սպառնացել է փակել նեղուցը՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող հարձակման, սակայն երբևէ չի իրագործել իր սպառնալիքները։
    📍MarineTraffic կայքով երևում է, որ նավերի շարժ այս նեղուցով այսօր եղել է, սակայն հիմա երկու կողմերում նկատվում է կուտակում, իսկ դեպի նեղուց շարժվող նավերի արագությունը դանդաղում է։ Տեղեկությունը, այնուամենայնիվ, դժվար է հաստատել։
    @IRI2day

  • Հաղորդվում է, որ ԻՀՊԿ-ն ԱՄՆ բազաների դեմ հարվածերի նոր ալիք է սկսել։@IRI2day…

    📍Հաղորդվում է, որ ԻՀՊԿ-ն ԱՄՆ բազաների դեմ հարվածերի նոր ալիք է սկսել։
    @IRI2day

  • Իրանագետ Ժաննա Վարդանյանը այս ոլորտի ամենապրոֆեսիոնալ եւ օբյեկտիվ փորձագետներից …

    Իրանագետ Ժաննա Վարդանյանը այս ոլորտի ամենապրոֆեսիոնալ եւ օբյեկտիվ փորձագետներից է: Նրան վստահորեն արժի լսել:
    https://t.me/RadioSputnikArm/4418

    Radio Sputnik Armenia

    Աջակցել Իրանում իշխող համակարգի տապալմանը կամ թուլացնել Իրանը այնքան, որ չունենա պատասխան հարված հասցնելու կարողություն․ ինչ են ուզում ԱՄՆ-ն ու Իսրայելը այս փուլում՝ հարձակվելով Իրանի վրա։
    Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել…

  • Ահավոր է․․․https://t.me/tertammedia/53781Tert.amԻրանում աղջիկների տարրական դպրոց…

    Ահավոր է․․․
    https://t.me/tertammedia/53781

    Tert.am

    🔷Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, հայտնում են իրանական ԶԼՄ-ները

  • Պայթյուններ են եղել Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուն հարող տարածքներում։@…

    Պայթյուններ են եղել Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուն հարող տարածքներում։
    @IRI2day
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն, հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը, կոչ է անու…

    🇦🇿Ադրբեջանի ԱԳՆ-ն, հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը, կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իսրայել այցելելուց։

  • Թեհրանում պայթյուններ են։Իսրայելից հայտնում են, որ նախահարձակ են եղել։@IRI2day…

    Թեհրանում պայթյուններ են։
    Իսրայելից հայտնում են, որ նախահարձակ են եղել։
    @IRI2day

  • Ըստ Իրանի արտգործնախարարի՝ ԱՄՆ հետ բանակցային այս փուլը եղել է ավելի լուրջ և ինտ…

    🇮🇷🇺🇲Ըստ Իրանի արտգործնախարարի՝
    ▪️ԱՄՆ հետ բանակցային այս փուլը եղել է ավելի լուրջ և ինտենսիվ:
    ▪️Քննարկվել են այն տարրերը, որոնք կարող են համաձայնագրի հիմքում լինել:
    ▪️Երկուշաբթի օրը տեխնիկական թիմերը հանդիպում կունենան ՄԱԳԱՏԷ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեխնիկական որոշ հարցեր։
    ▪️Քաղաքական թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա մյուս շաբաթ։ Օրը կհստակեցվի ընթացքում։
    🔸Օմանի արտգործնախարարը ևս հայտնել է «զգալի առաջընթացի» մասին։
    🔸Ըստ Axios-ի՝ ամերիկյան կողմից ևս «դրական» են գնահատել բանակցությունները՝ չնայած այն բանին, որ մինչև այդ հաղորդվել էր, որ առավոտյան հանդիպումից հետո (հանդիպումը երկու մասով է եղել՝ առավոտյան և կեսօրից հետո) ԱՄՆ-ն «հիասթափված է» իրանական կողմի մոտեցումից։
    📍Չնայած այս հայտարարություններին՝ բանակցային իրավիճակի մասին իրական պատկերն ու դետալները պարզ չեն, և առայժմ տպավորություն է, որ «դրական» գնահատականները այդքան էլ ճիշտ չեն բնութագրում իրավիճակը:
    @IRI2day

  • Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 38–րդ տարելի…

    ‼️Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 38–րդ տարելիցը:

    Սումգայիթի ողբերգական դեպքերի վերբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ, հայկական կոտորածների ականատես ադրբեջանցի Նաթիգ Ջավադլըն 2013 թ. BBC–ին տված հարցազրույցում նշել էր. «27-ին, 28-ին եղել եմ հրապարակում, հետաքրքիր էր, թե ինչ է լինելու: Այդ անգամ ևս չափազանց շատ մարդ կար, մեկն ասում է, որ գիտի, թե որ տներում են հայեր ապրում, և մարդիկ զանգվածաբար լցվում են թաղամասերը: Այդ թաղամասը, ուր մենք գնացինք… այդտեղ՝ բակի կողմից առաջին բնակելի շենքի մոտ, մարդկանց ձեռքում փայտե և երկաթե մահակների նման բաներ կային: Այդտեղ երեխաներին կոտորեցին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից: Այդ էլ որ տեսա, դուրս եկա բնակարանից: Մի քանի թաղամասերում նման վայրագություններ են եղել… Այդտեղ շատերի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, շատերը հետաքրքրասիրությամբ նայում էին, ես ինքս էի ապշած նայում, թե ինչ է տեղի ունենում. ինչո՞ւ բողոք, դժգոհություն չկա, չէ՞ որ մենք պետք է բողոքեինք՝ տեսնելով այդ ամենը…»:
    Սումգայիթը Խորհրդային Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունների սկիզբն էր: 38 տարի անց Ադրբեջանի պետական քաղաքականությունը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի հայատյաց ու ագրեսիվ է դարձել։ Ցավոք, մենք շարունակում ենք հետևություններ չանել պարզ ու ակնհայտ իրողություններից․․․