Category: Tatev Hayrapetyan

  • Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար,…

    Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը կամա թե ակամա չդառնա շոուի մաս։ Խնդիրն ինձ համար այն չէ, որ ամերիկյան կողմը որոշել է խաղաղության շոու անել և մեզ դրա մաս սարքել․ ես առնվազն հասկանում եմ, որ դա որոշ ժամանակով զսպում է Ադրբեջանի ախորժակը, ուստի դրան վատ չեմ կարող նայել։ Ինձ համար այս ամենի մեջ խնդրահարույց է խաղաղության շոուն ֆունդամենտալ խնդիրների լուծմանը չուղղելու քաղաքականությունը։
    Ես լսել եմ «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստի ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի ելույթը։ Վերջինս պատմում էր, թե Թրամփը ինչ անձնական երջանկություն է ապրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակներում գերիների ազատ արձակման հարցում իր ցուցաբերած միջնորդությունից։ Նա պատմում է, որ Թրամփը երբեք չի մերժել գերիների ընտանիքների հետ հանդիպման առաջարկները։ Կարճ ասած՝ հատուկ շեշտադրում էր արվում գերիների հարցի վրա, քանի որ գերիների ազատ արձակումը շատ ուղիղ և աներկբա կապված է խաղաղության մասին խոսակցության հետ։
    Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից ու իբր առանձին է դրա շուրջ բանակցում։ Թրամփը մեր գերիների մասին խոսել է օգոստոսի 8-ին, Վենսը դրա մասին խոսել է Բաքվում։ Բավական է Թրամփի կես խոսք, և ես վստահ եմ՝ Ալիևը ռիսկ չի անի այդ մարդկանց երկար պահել Բաքվում։ Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է։ Պետական շահը սպասարկող ղեկավարը կասեր՝ հարց չկա, կմասնակցեմ շոուին, բայց դու էլ այնպես արա, որ իմ քաղաքացիները կարճ ժամկետներում վերադառնան Հայաստան, որ ես երես ունենամ խաղաղությունից խոսելու, ոչ թե խաղաղություն բեմադրեմ մեկի հետ, որը իմ հայրենակիցներին լիովին անտեղի ու անհիմն կոչում է «նացիստ»․․․

  • Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 22-րդ տարելիցը…

    Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 22-րդ տարելիցը։ 2004թ. հենց այս օրը Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։
    22 տարի առաջ՝ փետրվարի 19-ի առավոտյան, ժամը 5-ին, Սաֆարովը մուտք է գործում հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված էր հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռգոռացել էր Սաֆարովի վրա և դուրս վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին գնացել էր մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ էր եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել էր Սաֆարովին։
    Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ. օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց։
    Այս տարի նրան շնորհվեց գնդապետի կոչում։ Այսինքն՝ այս սարսափելի սպանությունից 21 տարի անց Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են պարգևատրել Սաֆարովին։ Ես կարդացել եմ դատական նիստի սղագրությունը տարիներ առաջ, հետո տեսել եմ Սաֆարովի «հերոսացումը» Ադրբեջանում։ Ոչ մի նորմալ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել նման դաժան մարդասպանի «հերոսացումը», առավել ևս՝ պետական մակարդակով։ Բայց այսքանից հետո դեռ Ալիևը մեզ կոչում է «նացիստ»։
    Չգիտեմ՝ մենք խելքի ու ընկալումների հետ կապված թերանո՞ւմ ենք, թե Ադրբեջանի ղեկավարությունն է համառ և հետևողական իր հանցավոր վարքում։ Հիշեցնեմ, որ նման դաժանության արարքներ հետագայում տեղ գտան Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ՝ 2016-ի ապրիլին, 2020-ին, իսկ ՀՀ-ի դեմ պատերազմում՝ 2022-ի սեպտեմբերին, երբ դաժանաբար սպանվել և անդամահատվել էր հայ կին զինծառայողը։ Ադրբեջանում ոչ մեկ երբեք պատասխանատվության չի ենթարկվել այս հանցանքների համար, հակառակը՝ այդ ամենը խրախուսվել է հենց Ալիևի կողմից…

  • Ինչ ասեմ՝ իմ կյանքն էլ սենց է դասավորվել …

    Ինչ ասեմ՝ իմ կյանքն էլ սենց է դասավորվել 🥹☺️😁

  • Tatev Hayrapetyan pinned «Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմ…

    Tatev Hayrapetyan pinned «Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղաքական կամ հասարակական այն իրավիճակների դեպքում, երբ նախկինում ոչ նորմալը դառնում է նորմալ։ Վերջին վեց տարում մենք նման իրավիճակների պակաս չենք ունեցել։ Մեր «new normal»-ում պետության…»

  • The faith of the Christian Armenian hostages is being targeted, many reports con…

    The faith of the Christian Armenian hostages is being targeted, many reports confirm this. This is exactly where the U.S. administration should make active efforts to secure the release of those being held in Baku. President Trump even said he would raise the issue with Aliyev.

  • Իմ մեկնաբանությունը այն մասին, թե ինչ կաներ Ալիևը, եթե իրականում որևէ փաստ ունեն…

    Իմ մեկնաբանությունը այն մասին, թե ինչ կաներ Ալիևը, եթե իրականում որևէ փաստ ունենար մեր հայրենակիցների դեմ։
    https://www.youtube.com/watch?v=Lt-FwAZIdpo

    ՀԱՅԵՐԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԱՀԱԲԵԿԻՉ ԵՆ. ԲԱՔՎԻ ՊՆԴՈՒՄՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԸ

    Աշխարհի աչքից հեռու՝ առանց փաստաբանի, միջազգային լրատվամիջոցների, Բաքուն իր հնարած օրենքներով է վճռում տասնյակ բանտարկված հայերի ճակատագիրը՝ իրավական գործընթացը տեղափոխելով քաղաքական հաշվեհարդարի դաշտ: Այս կերպ Բաքվի բռնապետը ուղիղ տեքստով ասում է՝ Արցախի…

  • Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղա…

    Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղաքական կամ հասարակական այն իրավիճակների դեպքում, երբ նախկինում ոչ նորմալը դառնում է նորմալ։ Վերջին վեց տարում մենք նման իրավիճակների պակաս չենք ունեցել։
    Մեր «new normal»-ում պետության գլխին երեք պատերազմ ու փաստացի ցեղասպանություն բերած քաղաքական ուժը էսօր կարող է խոսել խաղաղությունից, ավելին՝ սպառնալ, որ եթե ինքը չմնա իշխանության, պատերազմ կլինի։
    Մեր «new normal»-ում պետության ղեկավարը կարող է հազարավոր կյանքեր զոհել, որ իրեն «դավաճան չասեն», հետո հայտարարել, որ զոհերով թե առանց զոհերի նույն իրավիճակը կլիներ։
    Մեր «new normal»-ում ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից խոսում է մարդ, ում ղեկավարման շրջանում ՀՀ տարածքը օկուպացվել է։
    Մեր «new normal»-ում ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայից երեք տարի անց նույն օրը ֆեստիվառ են անում ու պարում։
    Մեր «new normal»-ում քնած հային կացնահարողին հերոսացնող Ալիևը մեզ կարող է «նացիստ» անվանել, իսկ մեր ղեկավարությունը նրան համարի «խաղաղության աղավնի»։
    Մեր «new normal»-ում զրպարտանքը, ամենաստոր, զզվելի բաների մեջ մարդկանց հանիրավի մեղադրելը ու դրա համար որևէ պատասխանատվություն չկրելը սովորական երևույթ է։
    Մեր «new normal»-ում մեր Արցախի կռիվը մի անիմաստ «բզբզոց» էր, քանի որ մենք իբր «ոչինչ չէինք հասկանում»։
    Մեր «new normal»-ում Հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեական կրոնը իշխանության կողմից կարող են համեմատվել «ծայրահեղ իսլամի» հետ, ու դրա համար այլևս որևէ պատասխանատվություն չկա։
    Մեր «new normal»-ի շարքն անվերջ է, դաժան, ցավեցնող…
    Ինձ թվում է՝ մենք «new normal»-ի լիմիտը սպառել ենք, էլ ավելի գնալու տեղ չկա, չնայած չեմ թերագնահատի «Քանդենք պետությունը» կուսակցությանը և նրա առաջնորդին։
    Բայց ես սա գրելով ուզում եմ որպես ՀՀ քաղաքացի խնդրանք ուղղել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրապես ուզում են բան փոխել Հայաստանում, ուզում են առաջնորդություն ստանձնել, ոչ թե զուտ ընդդիմություն աշխատել Ալիևի «մարդու» մոտ։
    Գնացեք ուղիղ, պարզ ճանապարհներով, ազնիվ եղեք մարդկանց հետ, մի խաբեք, մի գցեք, մի տվեք խոստումներ, որոնք չեք կարող իրագործել, առաջարկեք լուծումներ, որոնք տեղավորվում են ՀՀ օրենքների սահմաններում, մի կողմ դրեք ձեր անձնական էգոները, խոսեք բանակից, հզորացման ձեր տեսլականից, խոսեք դրականի, լավի մասին, որը կարող եք բերել, փորձեք հասնել այն մարդկանց, որոնք քաղաքականապես պասիվ են, ապացուցեք նրանց, որ քաղաքականությունը ստոր ու զզվելի երևույթ չէ, որով պետք է զբաղվեն բարոյական արժեքներից զուրկ մարդիկ։ Ցույց տվեք, որ քաղաքականությունը պետությանը ծառայելու լավագույն գործիքն է։ Համոզեք մարդկանց, որ գան քվեարկության։ Մի փակվեք ձեր փուչիկների մեջ, մի գայթակղվեք ձեր շրջապատի մարդկանց գովեստներով, մնացեք սթափ և ինքնաքննադատ, որ հաջողեք։
    Ի վերջո, պատրաստ եղեք զիջումների ընդդիմադիր այլ ուժերի հետ, քանի որ մեր «new normal»-ում Արցախի կորուստից, հազարավոր զոհերից, հազարավոր բարոյազուրկ ու անտրամաբանական արարքներից հետո կա վտանգ, որ «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը կարող է մնալ իշխանության, դա էլ է «new normal»-ների շարքից։
    Հարգելի ընդդիմադիրներ, աշխատեք այնպես, որ դա բացառվի, քանի որ մենք վաղուց սպառել ենք «new normal»-ների շարքը, մեզ մեր պետությունը պետք է՝ ամբողջական ու հզոր։

  • Շնորհակալ եմ այն հոգևորականներին, որոնք հավատարիմ մնացին իրենց ուխտին եւ հոգեւոր…

    Շնորհակալ եմ այն հոգևորականներին, որոնք հավատարիմ մնացին իրենց ուխտին եւ հոգեւոր ծառայությանը:
    Վենսը կամ ԱՄՆ-ն ոչ թե Նիկոլին են աջակցում, այլ յուրաքանչյուրին, ով կտեղավորվի TRIPP պարադիգմայում

  • Հայ հանրությունն «իր էությամբ, բնույթով շատ խաղաղասեր է և պատրաստ է նույնիսկ ներ…

    Հայ հանրությունն «իր էությամբ, բնույթով շատ խաղաղասեր է և պատրաստ է նույնիսկ ներել և առաջ գնալ», բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսել Ադրբեջանի պետական քաղաքականության հստակ ագրեսիվ բաղադրիչները։
    «Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ «France 24»-ին տված հարցազրույցը, խաղաղության խոսույթի հետ անհամատեղելի են։ Խաղաղության ձգտող պետությունը երբեք չէր զարգացնի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող զավթողական կոնցեպտը, երբեք դա չէր մտցնի հանրակրթական դասագրքեր, երբեք սերունդ չէր դաստիարակի այդ մտայնությամբ։ Ալիևն ասում է՝ մենք այդ մարդկանց կոչում ենք արևմտյան ադրբեջանցիներ, այսինքն՝ ինքը չի ասում, որ Խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիները, այլ խոսում է «արևմտյան ադրբեջանցիների» մասին, ավելին` փոխում է Հայաստանի անվան գործածությունը՝ օգտագործելով «ներկայիս Հայաստան» ձևակերպումը»։
    https://arm.sputniknews.ru/20260216/khaghaghutjan-imitacia-e-adrbejanagety-qaghhasarakutjan-nerkajacucichneri-handipman-masin-98878257.html

    Խաղաղության իմիտացիա է. ադրբեջանագետը` քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին

    Ադրբեջանագետի խոսքով` Ադրբեջանում գործում է «մեկ բերանով խոսելու քաղաքականություն», և այդ մեկ բերանով խոսում է նախագահ Իլհամ Ալիևը, որն անընդհատ առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» թեզը։

  • Սիրուն Հայաստան …

    Սիրուն Հայաստան ❤️🇦🇲