Category: Tatev Hayrapetyan

  • Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան …

    🇦🇲🇮🇷Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
    ➡️Դեսպանն Արաղչիին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր ծրագրերն ու առաջնահերթությունները։
    ➡️Արաղչին Հայաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես սերտ կապերով պատմական հարաբերություններ և ընդգծել մշակութային, աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ հետ համագործակցության առավել զարգացման անհրաժեշտությունը։
    @IRI2day

  • Առաջ զգուշանում էի ասել, բայց հիմա վստահ կասեմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մն…

    ⚡️⚡️⚡️Առաջ զգուշանում էի ասել, բայց հիմա վստահ կասեմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, այս թեման դառնալու է օրակարգ։ Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում։ Սա…

    «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը» հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին. Ադրբեջանի ԱԳՆ

    «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը ստորագրվել է Եվրոպական Միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի 6-րդ

  • 2020 թ. պատերազմից եւ 2023 թ. բռնագաղթից հետո որքան ՅՈւՆԵՍԿՕ-ն փորձել է պատվիրակ…

    2020 թ. պատերազմից եւ 2023 թ. բռնագաղթից հետո որքան ՅՈւՆԵՍԿՕ-ն փորձել է պատվիրակություն ուղարկել Ադրբեջան, վերջինս մերժել է՝ պատասխանելով, թե ինքը կարող է վերահսկել:
    Մյուս կողմից՝ կա տարհանված մշակութային ժառանգության կարգավիճակ որոշելու հարցը: Հայկուհի Մուրադյանը նկատում է. «Չէ՞ որ կարող է մոռացվել այդ արկղերում պահված ժառանգությունը, դա պետք է համայնքի մաս դառնա»:
    «Մեր խնդիրն է միասնական որեւէ դիրքորոշում մշակել, միջազգային իրավունքին ցույց տալ իր խոցելի տեղերը, որ որոշ դեպքերում դա չի գործում, եւ այն, թե ինչ կարող ենք առաջարկել։ Առնվազն գիտական դիսկուրս է պետք ձեւավորել այս խնդիրների շուրջ»,- ասում է Հ. Մուրադյանը:
    Այժմ հայ գիտնականներն աշխատում են «փախստական ժառանգություն» տերմինի վրա, որպեսզի կարողանան ցույց տալ խնդիրը, մտնել գիտական երկխոսության մեջ եւ որեւէ կերպ չսահմանափակվել միջազգային իրավունքով:
    https://hetq.am/hy/article/178590?fbclid=IwdGRleAOkoglleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEen8PTGUZq2PPh1Jcp6R-2XDFNXH7PINyO3blnhr8UelSFG_r52VaWebHsZnI_aem_CMgLKjiC1C2aRCTy-0iJig

    Արցախի թանգարանների մասին նոր գիրքը՝ հայկական ժառանգության պահպանության ահազանգ

    Կապույտ կազմով գրքի շապիկին կողպված փայտե դուռ է: Այն մեզ տեղափոխում է Արցախ՝ մշակութային ժառանգության հետքերով: Կողպեքը միեւնույն…

  • Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բաքվում է:Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ա…

    🇮🇷🇦🇿Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բաքվում է:
    🔸Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը վերահաստատել են հարաբերությունների զարգացման հարցում երկու երկրների կամքը: Թյուրիմացությունները վերացնելու և խնդիրները կառավարելու համար Արաղչին կարևորել է շարունակական դիվանագիտական խորհրդակցությունների դերը։
    🔹Ավելի վաղ, Ադրբեջան այցի կապակցությամբ իր գրած ակնարկում Արաղչին նշել էր. «Հարավային Կովկասի տարածաշրջանը կանգնած է նոր դարաշրջանի շեմին․առաջացել է մի նոր միջավայր, որը ոսկե հնարավորություն է ստեղծել խաղաղության, կայունության և համընդհանուր զարգացման համար։ Մեր խորը համոզմունքն այն է, որ այս տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը ներմուծվող ապրանք չեն և կարող են ապահովվել միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ու առանց օտարների միջամտության։
    🔹Ցանկացած գործոն, որը տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում անցանկալի փոփոխություններ կառաջացնի, համարվում է ոչ նորմալ և պահանջում է համատեղ միջոցառումներ։ Ակնհայտ է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է համապարփակ մոտեցում, հրաժարում այնպիսի ծրագրերից, որոնք անտեսում են հարևանների կենսական շահերը, ինչպես նաև տեղական կարողությունների օգտագործում։
    🔹Եվ այս փոխկապված անվտանգությունը պարտադրում է, որ խոհեմությամբ թույլ չտանք, որպեսզի օտար ուժերը, որոնց շահը կայունության խաթարումն է, ներթափանցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների մեջ: Բարեկամական, եղբայրական և հարևան Ադրբեջան այս այցի ընթացքում մեծ պատիվ եմ համարում ինձ հետ բերել խաղաղության, բարեկամության և երկկողմ հարաբերություններում նոր և լուսավոր էջ բացելու Իրանի կառավարության ու ժողովրդի վճռական կամքի պատգամը:
    🔹Մենք մեկնում ենք Բաքու՝ շեշտելու, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները նպաստավոր միջավայր են ստեղծել փոխգործակցության ամրապնդման և տարանցման, էներգետիկայի, առևտրի, ներդրումների և մարդկային շփումների ոլորտներում տնտեսական համագործակցության նպատակային
    ընդլայնման համար»։
    @IRI2day

  • Դե հո Ալիևի զավթողական ելույթներին չի արձագանքելու, դրանք սպառնալիք չեն չէ՞, հետ…

    Դե հո Ալիևի զավթողական ելույթներին չի արձագանքելու, դրանք սպառնալիք չեն չէ՞, հետո էլ՝ ո՞վ պետք է իրագործի «փոխադրություն քո բառերով» հանձնարարականը․․․

  • Դու կարող ես համակրել Կաթողիկոսին կամ չհամակրել, կարող ես գնալ եկեղեցի կամ չգնալ…

    Դու կարող ես համակրել Կաթողիկոսին կամ չհամակրել, կարող ես գնալ եկեղեցի կամ չգնալ, կարող ես լինել հավատացյալ կամ չլինել, դա ընտրության, նախապատվության հարց է, բայց երբ դու ուղղակի հրաժարվում ես լինել տրամաբանող էակ, դա արդեն դատավճիռ է։
    Այն, ինչ կատարվում է մեր պետության և եկեղեցու դեմ, ամենօրյա ռեժիմով անտրամաբանության շքերթ է։ Անտրամաբանական է թվում, երբ պետության ղեկավարը պայքարում է եկեղեցու դեմ, անտրամաբանական է թվում, երբ մարդիկ ձերբակալվում են կարծիք արտահայտելու համար, անտրամաբանական է թվում, երբ մարդկանց մեղադրում են «գործակալ» կամ «մանկապիղծ» լինելու մեջ, իսկ հետո կալանավորում իբր յոթ տարի առաջ ուրիշի գրպանը թմրանյութ գցելու համար։ Այս ամենը անտրամաբանական է, իսկ տրամաբանության բացակայությունը, ինչպես նաև բարոյական տարրական նորմերի բացակայությունը, հանրությանը և պետությանը քայքայող ամենաարագ ուղին է։
    Ցաքուցրիվ ու չհամակարգված քայլերը շատ համակարգված են ու հստակ, պատվիրատուն պարզ է․․․

    Ցավալի է, բայց այսօր ՀՀ ղեկավարը փաստացի պայքարում է ՀՀ պետության դեմ, և այդ պայքարում իր զենքը բարոյազրկությունն է ու տրամաբանության բացակայությունը։ Դրան հակադրվելու հարցում մեր ձեռքի տակ եղած միջոցն էլ մնալ տրամաբանող էակ և հավատարիմ մնալ բարոյական պարզ նորմերին։ Ինքը հանրությունից և հանրային կարծիքից շատ ավելի է կախված, քան հանրությունը դա գիտակցում է։

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սևանա լիճը Գյոյչա անվանելու հայտարարության մեջ ավ…

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սևանա լիճը Գյոյչա անվանելու հայտարարության մեջ ավելի մտահոգիչ բան կա, որն անտեսվել է, @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
    Նրա խոսքով` Ադրբեջանի ղեկավարը պետական մարմիններին ու բուհական կառույցներին հստակ հանձնարարել է «տրամաբանական և արդար» ներկայացնել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։

    «Եթե հիմա չարձագանքենք, ապագայում ստիպված կլինենք ապացուցել, որ Հայաստանը երբեք «Արևմտյան Ադրբեջան» չի կոչվել։ Այս իրավիճակը հնարավոր է շրջել հենց Ադրբեջանի դեմ, եթե ՀՀ–ն պետական մակարդակով արձագանքի ժամանակին»,– հավելեց նա։

    Կարող է դառնալ լուրջ դիվանագիտական խնդիր. Ադրբեջանի հորինվածքն ու ՀՀ–ի լռությունը

    Տաթևիկ Հայրապետյանի խոսքով` Ադրբեջանում խաղաղության խոսույթ չկա։

  • «․․․սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է 1996…

    «․․․սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թվականին, հիմա գնում է հարցը, թե Հայաստանը ում գրպանում պետք է լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքերում՝ ՀՀ-ն ոչ մեկի գրպանում չէ․․․»,- Փաշինյան։

    Սա ասում է մի մարդ, ով այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրից պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի ուղիղ պահանջով․․․Նա ոչ միայն ինքն է իրեն դրել Ալիևի գրպանում, այլ մի ողջ պետություն է այդ վիճակում դրել։ Սա է Արցախի հարցում իր «լրջագույն պատմական ձեռքբերումը»։

    Ցավոք՝ «Պատերազմը՝ խաղաղություն է։ Ազատությունը՝ ստրկություն է։ Տգիտությունը՝ ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերը ամենօրյա մակարդակով ավելի արդիական են դառնում այս դեպքում․․․