Category: Tatev Hayrapetyan

  • Փաշինյանը իրավունք կունենար խոսելու իր լեգիտիմ ու ընտրված լինելուց, եթե 2018-ին …

    Փաշինյանը իրավունք կունենար խոսելու իր լեգիտիմ ու ընտրված լինելուց, եթե 2018-ին գար ու ասեր, ժողովուրդ ջան, գալիս եմ, որ Արցախը հանձնեմ, քանի որ այդպես եմ տեսնում Հայաստանի անկախությունը։ Կամ 2021-ի հունիսին գար ու ասեր, այն ինչ մնացել է Արցախից, գալիս եմ դա էլ հանձնեմ, մի տեսակ ներվայնացրիք, 44 օր կռվեցիք, Արցախից ինչ-որ բան մնաց, ավելին՝ հայերը գնացին հետ իրենց տները, դրա համար իմ ներվերի վրա ազդող ու պայքարող ժողովուրդ, ես Արցախը ճանաչելու եմ Ադրբեջանի մաս ու նենց անեմ, որ Արցախում էլ հայ չապրի, հուսամ՝ այդ ժամանակ Ալիևն ինձնից գոհ կմնա։ Կամ էլ գոնե 2025-ին գար ու ասեր, միամիտ ժողովուրդ, ես Ալիևի ուղիղ հրահանգով առաջնորդվող մարդ եմ ու խաղաղության/ինքնիշխանության/անկախության կեղծ լոզունգների ներքո պայքարում եմ հայոց պետության կազմաքանդման համար, անում եմ դա անասելի ագրեսիայով ու ֆանտաստիկ, հանդուգն ու ցինիկ խրախճանքով։ Մինչև հիմա չե՞ք հասկացել։ Այ տենց, որ ասեր ու ընտրվեր, կարող էր հանգիստ ասել՝ ես լեգիտիմ եմ, լեգիտիմ կոլաբորանտ․․․

  • Մայրամուտն ու Բիբլիական Արարատը …

    Մայրամուտն ու Բիբլիական Արարատը ❤️🇦🇲

  • «Армянские заключенные и громкий суд в Баку стали в руках Алиева мощными инструм…

    «Армянские заключенные и громкий суд в Баку стали в руках Алиева мощными инструментами для антиармянской пропаганды и разжигания ненависти. Даже после договоренностей в Вашингтоне, где стороны обязались не разжигать вражду, Алиев сразу же по возвращении стал оскорблять армян, называя их «врагами» и «больным обществом». Он продолжает требовать изменить конституцию Армении, хотя это внутреннее дело Армении. 
    Заголовки материалов о судебном фарсе в Баку выстраивают мифы об ужасающих преступлениях армян против Азербайджана, опираясь на абсурдные свидетельства. 
    Например, по делу Рубена Варданяна выступают люди, рассказывающие о «преступлениях» 90-х годов, хотя связь Варданяна с Арцахом в тот период нереальна.
    Азербайджан не стесняется подобных выдумок. Судебный процесс проходит без международных журналистов или представителей, несмотря на заявления об “открытости”. 
    Алиев использует пленных как рычаг давления на Армению. В газете “Бакинский рабочий”, учредителем которой является Управление делами президента Азербайджана, опубликован материал, в котором так и написано, что “обвинительное заключение прокурора направлено против Армении”».
    https://jam-news.net/ru/%d0%bf%d0%be%d0%bf%d1%8b%d1%82%d0%ba%d0%b8-%d1%81%d0%b0%d0%bc%d0%be%d1%83%d0%b1%d0%b8%d0%b9%d1%81%d1%82%d0%b2%d0%b0-%d0%b8-%d0%b3%d0%be%d0%bb%d0%be%d0%b4%d0%be%d0%b2%d0%ba%d0%b8-%d0%b7%d0%b0%d0%ba/

    Попытки самоубийства и голодовки армянских заключенных в Баку: комментарии из Еревана

    Попытки самоубийства и голодовки заключенных в Баку армян. О них стало известно после телефонных разговоров заключенных с семьями.

  • Հայաստան ջան, դու սիրտդ լայն ես պահում այն ժամանակ անգամ, երբ մենք սիրտ չենք ուն…

    Հայաստան ջան, դու սիրտդ լայն ես պահում այն ժամանակ անգամ, երբ մենք սիրտ չենք ունենում զգալու, երազելու համար, դու ուժեղ ես մնում մեզ համար այն ժամանակ, երբ մեր պրպտող միտքը չի կարողանում գտնել լուծման ու ելքի ուղին, դու ներում ես մեզ միշտ, երբ մենք, մեր ու քո գլխին հերթական գալիք աղետը տեսնելով, դա կանխելուն միտված բան չենք անում, դու հանդուրժող ես մեր հանդեպ այն իրավիճակում, երբ մենք անվարան իրար ենք ոչնչացնում, դու լույս ես տալիս այն ժամանակ, երբ մենք ելքերի մասին չենք էլ մտածում։ Դու կաս ու լինելու ես հավերժ, լինելու ես անկախ ու շատ ավելի զորեղ ❤️
    Երազանք ունեմ՝ կրկին տեսնել քեզ երկու ոտքիդ վրա ամուր կանգնած, կրկին ժպիտ տեսնել շուրթերիդ վրա, կրկին տեսնել քեզ ներքուստ խաղաղ, տեսնել պայքար ոչ թե լինելու, այլ հզոր լինելու համար․․․Մի բան հաստատ իմացի, քեզ սիրողները միշտ ավելի շատ են, քան քո գոյության դեմ պայքարողները, այդ սիրողների էներգիան մի օր խելք կդառնա, կամքով էլ կամրանա ու կփոխի վտանգավոր զարգացումների չարաբաստիկ ընթացքը։ Շնորհակալ եմ, որ կաս ու այսքան համբերատար ես․․․
    Շնորհավոր ՀՀ անկախության օրը 🇦🇲

  • «Մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ՝…

    «Մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ՝ հրադադարի պայմաններում»: Նիկոլ Փաշինյանը սա հայտարարեց 2023 թվականի սեպտեմբերի 21ին, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընթանում էր քննարկում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու էթնիկ զտման մասին։ Հենց Փաշինյանի այս խոսքերը դարձան ադրբեջանական կողմի գլխավոր կռվանը այդ քննարկման ժամանակ։
    Այս մարդը խրոնիկ ու վտանգավոր ստախոս է, ստում է ագրեսիվ ու շատ ցինիկ ձեւով: Ստում է գերազանցապես հօգուտ Ադրբեջանի: Սա պարզ իրողություն է: Նրա ամեն խոսք պետք է դիտել այս պրիզմայով։ Ու, իհարկե, գտնել վտանգավոր ստախոսից ազատվելու քաղաքական ուղին:

  • Չենք մոռանալու եւ չենք ներելու։2024 թ․ սեպտեմբերի 7֊ին Ցեղասպանագետների միջազգայ…

    Չենք մոռանալու եւ չենք ներելու։
    2024 թ․ սեպտեմբերի 7֊ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars, իր անդամ մոտ 700 ցեղասպանագետների քվերարկությամբ ընդունեց “Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը”։
    Կազմակերպությունը հայտարարում է, որ
    1. 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
    2. 2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
    3. խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
    4. հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

  • «Յոթ տարեկան Գուրգենը Արցախի Սառնաղբյուր գյուղից է։ Գուրգենը գյուղի մյուս երեխան…

    «Յոթ տարեկան Գուրգենը Արցախի Սառնաղբյուր գյուղից է։ Գուրգենը գյուղի մյուս երեխաների ու մեծահասակների հետ փորձում էին ապահով տեղ գտնել պայթյունների տակ, իսկ նրանց ծնողները հաց գտնելու համար Ասկերան էին մեկնել։ Գուրգենը մանրամասնորեն ոչ միայն նկարագրել է թե ինչպես են սպանվել իր ընկները, Միքայելը, Նվերը ու Դավիթը/դպրոցի վեց աշակերնտերից երեքը/ , բայց նաև թե ինչպես է վիրավոր վիճակում փորձել փրկել իրենից փոքր քրոջն ու եղբորը։
    Երբ հարցրեցի, թե վիրավոր վիճակում ինչպես է կարողացել օգնել նրանց, նա պատասխանեց, որ լավ էր հասկանում, որ գյուղում ընդամենը մի մեքենա կա, ու եթե ինքը չկարողանա նրանց մեքենայի մեջ տեղավորել, գուցե այլևս չփրկվեն»:
    Նյութը՝ Սիրանուշ Սարգսյանի ֆբ էջից

  • Շրջափակված Արցախից հայերը Հայաստան էին գոռում…Ծանր օր է, սրտումս եղածը բառերի դժ…

    Շրջափակված Արցախից հայերը Հայաստան էին գոռում…Ծանր օր է, սրտումս եղածը բառերի դժվարանում եմ վերածել։ Մենակ մի բան կասեմ՝ Հայաստանը Արցախով էր պինդ…էլի ոտքի կկանգնենք՝ հուսամ ոչ շատ ուշ…
    Զորակցությունս իրենց հարազատներին կորցրած Արցախի իմ հայրենակիցներին, դուք դժոխքի միջով եք անցել, ափսոս կան մարդիկ, որ դա չեն հասկանում…
    Տեսանյութը՝ Դավիթ Ղահրամանյանի ֆբ էջից

  • Առաջարկում եմ լսել ազգագրագետ Հրանուշ Խառատյան ու պատմաբան Սուրեն Մանուկյանի քնն…

    Առաջարկում եմ լսել ազգագրագետ Հրանուշ Խառատյան ու պատմաբան Սուրեն Մանուկյանի քննարկումը մեր պետության ազգային խորհրդանիշների դեմ մղվող պայքարի մասին։
    https://www.youtube.com/watch?v=2k0R8-Dqnm0&t=1176s

  • Ադրբեջանը՝ պետական մակարդակով հայատյացության քարոզի մեջ Հիքմեթ Բաբաօղլու, պատգա…

    🔥 Ադրբեջանը՝ պետական մակարդակով հայատյացության քարոզի մեջ
    🗣️ Հիքմեթ Բաբաօղլու, պատգամավոր․
    «Յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է մտածի, որ յուրաքանչյուր հայ պոտենցիալ ահաբեկիչ է և զգոն լինի»։
    📍 Կարևոր կետեր
    • Ադրբեջանում պետական քարոզչությունը հայերին ներկայացնում է որպես թշնամի, ինչը բերում է պատերազմների ու էթնիկ զտումների։
    • Պետական լրատվամիջոցներում հայերի դեմ շինծու դատավարություններ են ու կեղծ նարատիվներ։
    Տաթևիկ Հայրապետյան․ «ՀՀ-ում երբեք պետական մակարդակով ատելություն չի քարոզվել, իսկ Բաքուն խաղաղության մասին չի մտածում»։
    🔗 Ավելին՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվեք՝ @aravot