Չենք մոռանալու եւ չենք ներելու։2024 թ․ սեպտեմբերի 7֊ին Ցեղասպանագետների միջազգայ…

Չենք մոռանալու եւ չենք ներելու։
2024 թ․ սեպտեմբերի 7֊ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars, իր անդամ մոտ 700 ցեղասպանագետների քվերարկությամբ ընդունեց “Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը”։
Կազմակերպությունը հայտարարում է, որ
1. 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
2. 2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
3. խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
4. հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով