Category: Tatev Hayrapetyan

  • 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը (Վ…

    2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը (Վիգեն Էուլջեքչյանը) տառապում է ուժեղ ցավերից, սակայն նրան բժշկի չեն տանում։ Նա նաև փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին ՍիվիլՆեթին սեպտեմբերի 5-ին հայտնեց նրա կինը՝ Լինդա Էօլճեքճեանը (Լինդա Էուլջեքչյանը)։
    Լինդա Էուլջեքչյանը նշեց, որ բոլոր բանտարկյալները հուսահատված են, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ կապը կտրվել է, որը նրանց համար սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների հիմնական մատակարարն էր։ Էուլջեքչյանը նաև հայտնեց, որ իր հետ կապ է հաստատել մեկ այլ գերու կին, որի ամուսինը նույնպես ցավեր ունի և բժշկական օգնություն չի ստանում, սակայն կինը վախենում է խոսել լրատվամիջոցների հետ։
    ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ հայ ռազմագերիների խնդիրը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում և քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ ԱԳՆ-ն նաև նշել էր, որ ««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»։
    https://www.civilnet.am/news/973058/

    «Ուժեղ ցավեր ունի, բժշկի չեն տանում»․ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու վիճակի մասին — CIVILNET

    Գևորգ Թոսունյան 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը (Վիգեն Էուլջեքչյանը) տառապում է ուժեղ ցավերից, սակայն նրան բժշկի չեն տանում։ Նա նաև փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին ՍիվիլՆեթին սեպտեմբերի 5-ին հայտնեց նրա կինը՝…

  • Կարմիր խաչի հեռանալուց հետո հայ գերիների խոշտանգման ռիսկերը մեծացել են. Սիրանուշ…

    Կարմիր խաչի հեռանալուց հետո հայ գերիների խոշտանգման ռիսկերը մեծացել են. Սիրանուշ Սահակյանի հետ զրույցի որոշ կետեր
    1️⃣ ԿԽՄԿ-ի փակումը Բաքվում։ Ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Հայ գերիներն ամբողջությամբ մեկուսացված են արտաքին աշխարհից, վերջին այցելությունը եղել է հունիսին։ Խոշտանգումների ռիսկը կտրուկ աճել է։
    2️⃣ Չհաստատված գերիներ։ Շուրջ 80 անհետ կորած անձանց գործեր կան՝ տեսանյութերով և ապացույցներով։ Կան կասկածներ, որ նրանցից ոմանք սպանվել են գերության մեջ։
    3️⃣ ՀՀ իշխանության անգործություն։ Կառավարությունը չի նախաձեռնել այլընտրանքային մեխանիզմներ, օրինակ՝ երրորդ երկրի միջոցով հյուպատոսական այցեր կազմակերպելու ուղղությամբ (Այս մասով ԱԳՆ պարզաբանումը վաղը կհրապարակվի Սիվիլնեթում)։
    4️⃣ Ադրբեջանի լծակը։ Բաքուն գերիների հարցն օգտագործում է որպես քաղաքական լծակ՝ հարցը տեղափոխելով բացառապես երկկողմ հարթություն և անտեսելով միջազգային իրավունքը։
    5️⃣ Իրավական գործիքների կորուստ։ Միջպետական հայցերից հնարավոր հրաժարումը Հայաստանին կզրկի իր իրավունքները պաշտպանելու կարևոր գործիքից։
    6️⃣ Արցախի ղեկավարության դատավարություններ։ Այդ դատավարությունների արդյունքները կարող են օգտագործվել Հայաստանի դեմ՝ ամրապնդելու Ադրբեջանի կողմից տարածվող «օկուպացիայի» մասին թեզը։
    Նյութը՝ Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան էջից։
    http://youtube.com/watch?si=oQVLvjh0PJV4rmpQ&fbclid=IwY2xjawMnSipleHRuA2FlbQIxMABicmlkETFLcW9vOHkyZ3VoeFlTSWZ3AR7iKZYKoNM5WB_0RUULE_8u8bxPlRj0sRQgQYDZDAqidaZFKbiTezFrTSMc2g_aem_oVzzNoa09PLJztEitQ1YjA&v=-dQgCJncxA0&feature=youtu.be

    Գերիների ազատ արձակումն է խաղաղության իրական նախապայմանը. Սիրանուշ Սահակյան

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակմամբ Ադրբեջանում գտնվող գերիների նկատմամբ վտանգները խորանում են, ասում է իրավապաշտպան, Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ սա հանգեցնելու է խոշտանգումների փաստերի չգրանցման, հնարավոր…

  • Ֆրանսիական «Le Monde» թերթը «Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձ…

    Ֆրանսիական «Le Monde» թերթը «Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարություններին, «ամեն ինչ դեռ պետք է արվի» վերնագրով հոդվածում անդրադարձել է արվել վաշինգտոնյան պայմանավորվածություններին և դրանից հետո ստեղծված իրավիճակին։…

  • «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է, մե…

    «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է, մեր հայրենակիցների միջազգային իրավունքներին համահունչ պահանջ և ոչ միայն Ադրբեջանի, այլև հայ ժողովրդի շահերին համապատասխանող հարց։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։
    Սա երեկ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումը կրող համայնքի ղեկավարը, ով նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է։ Մինչդեռ ՀՀ իշխանական քարոզչամեքենան փորձում է հայ հասարակությանը համոզել՝ կեղծ լուրեր տարածելով, թե իբր Ադրբեջանը հրաժարվել է իր զավթողական ծրագրերից։ Սակայն ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ շարունակում են անթաքույց բարձրաձայնել այդ ծրագրերը, որոնց չտեսնելը, չգիտակցելը և ժամանակին չկանխելը լուրջ ռիսկեր է պարունակում։

  • «Ստեփանակերտ, Սեպտեմբերի 2,2023Երբ դեռ ապրում էինք,երբ դեռ լվացքը անգամ ճյուղեր …

    «Ստեփանակերտ, Սեպտեմբերի 2,2023
    Երբ դեռ ապրում էինք,երբ դեռ լվացքը անգամ ճյուղեր էր տալիս,երբ ծառերը ծաղկում էին անգամ մանկան հագուստներով …»
    Սիրանուշ Սարգսյան

  • Ադրբեջանի Միլլի մեջլիսի Արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ…

    ⁉️Ադրբեջանի Միլլի մեջլիսի Արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության տարածքից Ադրբեջանի դեմ զանգվածային տեղեկատվական արշավի մեկնարկի վերաբերյալ։ Ես այս թեմային միգուցե և չանդրադառնայի, եթե դա կապ չունենար՝ Հայաստանի, մասնավորապես Սյունիքի հետ։
    Ադրբեջանական կողմի հայտարարության մեջ, ի շարս այլ հարցերի, նշված է․ «․․․Օգոստոսի 27-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցից անմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության տարածքից մեր երկրի դեմ զանգվածային տեղեկատվական արշավ է սկսվել։
    Մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ հաղորդավարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին Ադրբեջանի նախագահի՝ պատմական փաստերին հիմնված պատասխանը զրկվել է համատեքստից, կեղծվել կամ խեղաթյուրվել և այդպես ներկայացվել ռուս ընթերցողին․․․»։
    📍Ես ուզում եմ հիշեցնել Ալիևի հարցազրույցի հենց այդ հատվածը․ «․․․Երբ 1917 թվականին Ռուսաստանում փլուզվեց ցարական կայսրությունը, Ադրբեջանը հռչակեց Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։ Դա առաջին ժողովրդավարական հանրապետությունն էր մահմեդական աշխարհում, հիմնադրված 1918 թ. մայիսին։ Այն գոյություն ունեցավ մինչև 1920 թ. ապրիլը, երբ ռուսական բանակը ներխուժեց Ադրբեջան և օկուպացրեց այն։ Բոլշևիկները, որոնք 1917-ին հեղափոխություն էին իրականացրել, խաբեցին ժողովրդին։ Նրանց կարգախոսներն էին՝ «գործարաններ՝ աշխատավորներին, հողը՝ գյուղացիներին, ազատություն՝ ժողովուրդներին»։ Մենք հիմնեցինք մեր սեփական պետությունը, բայց բոլշևիկները այն մեզանից խլեցին։ 1920 թ. ապրիլին ռուսական բանակը ներխուժեց Ադրբեջան և օկուպացրեց այն։ Նույն տարվա նոյեմբերին, ընդամենը մի քանի ամիս անց, Սովետական Ռուսաստանի կառավարությունը որոշեց Զանգեզուրը՝ այն ինչ մենք անվանում ենք Արևմտյան Զանգեզուր, պոկել Ադրբեջանից և հանձնել Հայաստանին։ Այդպես Ադրբեջանը բաժանվեց երկու մասի՝ մայրցամաքային հատված և Նախիջևան՝ Արևմտյան Զանգեզուրով՝ դրանց արանքում։
    Սովետական տարիներին դա խնդիր չէր, քանի որ սահմաններ չկային և պատերազմ չկար։ Մարդիկ կարող էին ազատ ճանապարհորդել ավտոմեքենայով կամ երկաթուղով՝ մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Բայց երբ Հայաստանը ագրեսիա սկսեց Ադրբեջանի դեմ, այդ կապը կտրեց։ Նրանք փակեցին միջանցքը։
    Այսօր՝ Նախիջևան հասնելու համար, մենք կամ պետք է թռչենք այնտեղ, կամ ավտոբուսով կամ մեքենայով անցնենք Իրանի տարածքով, կամ էլ ավելի երկար ճանապարհով՝ Վրաստանով ու Թուրքիայով անցնելով։ Դա առաջացնում է մեծ անհարմարություններ և խնդիրներ։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, որը հաղթանակով ավարտվեց մեզ համար, մենք կարող էինք այդ հատվածը վերցնել ուժով։ Այդ պահին հայկական բանակը լիովին բարոյալքված էր։ Հայկական բանակում կար 12,000 փախուստի դիմած զինծառայող, մինչդեռ ադրբեջանական բանակում՝ ոչ մեկը։ Ադրբեջանի բանակը մոտիվացված էր, ժողովուրդը մոտիվացված էր, և ոչ ոք չկար, որ կանգնեցներ մեզ։ Սակայն մենք կանգ առանք 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ մեր սահմանի վրա։ Մենք ուժով չվերցրինք այդ հատվածը, սակայն ասացինք Հայաստանին, որ նրանք չեն կարող փակել մեր հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ Հինգ տարուց ավելի է, ինչ այդ հաղորդակցային ուղիների շուրջ բանակցում ենք»։
    Այստեղ բոլոր շեշտը դրել էին նրա վրա, որ խորհրդային կարգերի հաստատումը Ալիևը կոչել է «օկուպացիա», որը նրա ակտիվ հակառուսական քաղաքականության մեջ լիովին տեղավորվում է, բայց ինձ համար հատկանշական է, որ նա հերթական անգամ խեղաթյուրում է պատմությունը Սյունիքի հետ կապված։ Սյունիքը երբեք չի եղել Ադրբեջանի մաս, որ որևէ մեկը վերցներ ու տար Հայաստանին։ Սյունիքի ինքնապաշտպանությունը՝ ի հեճուկս բոլոր դերակատարների ծրագրերի, կազմակերպել է Գարեգին Նժդեհը, դա պատմական փաստ է, որը փոխել հնարավոր չէ։ Բայց քանի որ «խաղաղություն» է հաստատված, ՀՀ իշխանությունները անպատասխան են թողնում Ալիևի թե՛ ատելության խոսքը, թե՛ պատմական՝ ոչ պատահական, վտանգավոր խեղաթյուրումները․․․

  • Մի քիչ էլ շարունակի Ալիևին հակաճառել պատերազմ կբերի մեր գլխին, հազիվ «խաղաղությո…

    Մի քիչ էլ շարունակի Ալիևին հակաճառել պատերազմ կբերի մեր գլխին, հազիվ «խաղաղություն» կար մեր՝ Ալբանիայի ու Աբերբայջանի մեջ 🤔
    https://t.me/armeniasputnik/85763

    Sputnik Արմենիա

    Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործված բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում. Նիկոլ Փաշինյանը` «Թրամփի ուղու» մասին
    «Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում…