Կարմիր խաչի հեռանալուց հետո հայ գերիների խոշտանգման ռիսկերը մեծացել են. Սիրանուշ Սահակյանի հետ զրույցի որոշ կետեր 1️⃣ ԿԽՄԿ-ի փակումը Բաքվում։ Ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։
Հայ գերիներն ամբողջությամբ մեկուսացված են արտաքին աշխարհից, վերջին այցելությունը եղել է հունիսին։ Խոշտանգումների ռիսկը կտրուկ աճել է։
2️⃣ Չհաստատված գերիներ։
Շուրջ 80 անհետ կորած անձանց գործեր կան՝ տեսանյութերով և ապացույցներով։ Կան կասկածներ, որ նրանցից ոմանք սպանվել են գերության մեջ։
3️⃣ ՀՀ իշխանության անգործություն։
Կառավարությունը չի նախաձեռնել այլընտրանքային մեխանիզմներ, օրինակ՝ երրորդ երկրի միջոցով հյուպատոսական այցեր կազմակերպելու ուղղությամբ (Այս մասով ԱԳՆ պարզաբանումը վաղը կհրապարակվի Սիվիլնեթում)։
4️⃣ Ադրբեջանի լծակը։ Բաքուն գերիների հարցն օգտագործում է որպես քաղաքական լծակ՝ հարցը տեղափոխելով բացառապես երկկողմ հարթություն և անտեսելով միջազգային իրավունքը։
5️⃣ Իրավական գործիքների կորուստ։
Միջպետական հայցերից հնարավոր հրաժարումը Հայաստանին կզրկի իր իրավունքները պաշտպանելու կարևոր գործիքից։
6️⃣ Արցախի ղեկավարության դատավարություններ։ Այդ դատավարությունների արդյունքները կարող են օգտագործվել Հայաստանի դեմ՝ ամրապնդելու Ադրբեջանի կողմից տարածվող «օկուպացիայի» մասին թեզը։
Նյութը՝ Գևորգ Թոսունյանի
ֆեյսբուքյան էջից։
http://youtube.com/watch?si=oQVLvjh0PJV4rmpQ&fbclid=IwY2xjawMnSipleHRuA2FlbQIxMABicmlkETFLcW9vOHkyZ3VoeFlTSWZ3AR7iKZYKoNM5WB_0RUULE_8u8bxPlRj0sRQgQYDZDAqidaZFKbiTezFrTSMc2g_aem_oVzzNoa09PLJztEitQ1YjA&v=-dQgCJncxA0&feature=youtu.be
Գերիների ազատ արձակումն է խաղաղության իրական նախապայմանը. Սիրանուշ Սահակյան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակմամբ Ադրբեջանում գտնվող գերիների նկատմամբ վտանգները խորանում են, ասում է իրավապաշտպան, Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ սա հանգեցնելու է խոշտանգումների փաստերի չգրանցման, հնարավոր…
Թողնել պատասխան