Category: Tatev Hayrapetyan

  • Մի կարևոր նկատառում էլ՝ այստեղ շատ կարևոր է հայկական գործոնի կիրառումը այս ամբող…

    ❗️Մի կարևոր նկատառում էլ՝ այստեղ շատ կարևոր է հայկական գործոնի կիրառումը այս ամբողջ սխեմայի մեջ։ Անգամ այս իրավիճակում, որտեղ ընդհանրապես հայերի հետ ոչ մի կապ չկա, բայց, օրինակ, մամուլը պարբերաբար գրում է, որ իբրև Մեհտիևն ունի հայ կին և այլն, և այլն։ Մեկ այլ հրապարակում հայտնվեց, որ ինչ-որ գործարար, թե հասարակական գործիչ կոչ էր արել Մեհտիևին անպայման փակել Ռուբեն Վարդանյանի հետ նույն խցում, որովհետև այդ մարդիկ են իր հայրենակիցները։ Այսինքն՝ Մեհտիևին հայերի հետ կապելու ողջ գործընթացն է ընթանում այս ամբողջ գործակալական ցանցի բացահայտման գործընթացին զուգահեռ, և սա էլ է ինձ համար հետաքրքիր, որովհետև փաստացի ստացվում է՝ ինչ կատարվի, չկատարվի այդ երկրում, անգամ եթե որևէ առնչություն չունի հայերի հետ, իրենք անպայմանորեն այդ գործընթացին վառ գույներ հաղորդելու համար այդ մարդկանց կապում են հայերի հետ։ Սա այդ երկրում ընդդեմ հայերի թշնամական ու ատելության քարոզչության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այսինքն՝ այդ երկրում հայերը շարունակում են մնալ հիմնական թշնամու կերպարներից մեկը, ու մեկին վերջնական վարկաբեկելու, հողին հավասարեցնելու համար անպայման պետք է նրան նույնականացնել հայկականության հետ, մեղադրել հայամետ լինելու մեջ։ Մինչդեռ Մեհտիևը, որ «գիտնական» է եղել, բազում «գիտական աշխատություններ» ունի, որոնք հիմնված են պատմության կեղծման և հայատյացության վրա։ Այսինքն՝ սա այն մարդն է, որին որևէ կերպ չես կարող մեղադրել հայամետության մեջ։
    https://ankakh.com/hy/article/193642

    Պուտինի «նվերը» Ալիևին. Ինչո՞ւ Մոսկվան «հանձնեց» Ադրբեջանի «գորշ կարդինալին», և ի՞նչ է նշանակում Մեհտիևի մեղադրանքը Բաքվի քաղաքական…

    Ադրբեջանում աննախադեպ զարգացումներ։ Երկրի «գորշ կարդինալ» համարվող, Անվտանգության խորհրդի անդամ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևը կալանավորվել է։

  • Դե խնդրեմ, իսկը «ռսի» շպիոն …

    Դե խնդրեմ, իսկը «ռսի» շպիոն 😒

  • Դե խնդրեմ, իսկը «ռսի» շպիոն Ադրբեջանում մտածում են, որ ռուսական կողմը փորձում է …

    Դե խնդրեմ, իսկը «ռսի» շպիոն 😒

    Ադրբեջանում մտածում են, որ ռուսական կողմը փորձում է Ալիևին վերացնե՞լ. Տաթևիկ Հայրապետյան

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Նիկոլ Փաշինյանը ու «Քանդենք պետությունը» կուսակցությունը ամենօրյա ռեժիմով հոգեբա…

    Նիկոլ Փաշինյանը ու «Քանդենք պետությունը» կուսակցությունը ամենօրյա ռեժիմով հոգեբանական պատերազմ են իրականացնում հայ հանրության եւ հայկական պետության դեմ։ Նրանք ուղղակի մաշացնում են մեզ, քայքայում, մեր ջանքն ու էներգիան մսխում։ Իսկ մեր երկիրը շահել է կարճ ժամանակ, որտեղ պետք է դնել հսկայական ջանք ու էներգիա՝ արդյունք ստանալու ու ոտքի կանգնելու համար։ Ժամանակը գնում է, ոչ թե գալիս է։
    Ափսոս է մեր ժամանակը, ափսոս ենք մենք… Բայց սա էլ կանցնի, պետք է խելքով, մտքով ու համբերատար հաղթահարել այս փուլը՝ հանուն Հայաստանի ❤️🇦🇲

  • Անկասկած՝ Բաքուն տրամադրված է «խաղաղության»․․․https://t.me/infocomm/63519Infocom…

    Անկասկած՝ Բաքուն տրամադրված է «խաղաղության»․․․
    https://t.me/infocomm/63519

    Infocom

    🇦🇿💰 Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026-2029թթ. ընթացքում կրճատել 8,6%-ով:
    📉 2026թ. Ադրբեջանի պաշտպանության ծախսերը կկազմեն պետական ​​բյուջեի բոլոր ծախսերի 20,9%-ը: 2029թ. այս բաժինը կնվազի մինչև 18…

  • Հիշում եք չէ՞ Ադրբեջանի նախագահականի աշխատակազմը 24 տարի ղեկավարած 87-ամյա ղեկավ…

    Հիշում եք չէ՞ Ադրբեջանի նախագահականի աշխատակազմը 24 տարի ղեկավարած 87-ամյա ղեկավարին, ով մեղադրվում է պետական դավաճանության և իշխանազավթման մեջ ու որի նկատմամբ կա տնային կալանքի որոշում։ Ուրեմն, ադրբեջանական լրատվականները հաղորդում են, որ Ռամիզ Մեհդիևի վիճակը…

  • «ԱՄՆ միջնորդությանը դրական եմ նայում, բայց խորքային, բովանդակային առումով որևէ ք…

    «ԱՄՆ միջնորդությանը դրական եմ նայում, բայց խորքային, բովանդակային առումով որևէ քայլ չի արվում՝ այդ միջնորդությունն ի շահ Հայաստանի օգտագործելու համար»:
    https://168.am/2025/10/14/2295216.html

    «2 տարի հետո, երբ ԱՄՆ նախագահը փոխվի, և Ադրբեջանը գնա ռիսկային քայլերի, ի՞նչ է անելու Փաշինյանը». Տաթևիկ Հայրապետյան

    Օրինակ, 2 տարի հետո, երբ ԱՄՆ նախագահը փոխվի, իսկ ԱՄՆ-ում նախագահը փոխվում է, և Ադրբեջանը գնա ռիսկային քայլերի, ի՞նչ է անելու Փաշինյանը, նորից գնալու է ու միջազգային խաղացողներին ասի՝ կներեք, նորից էսկալացիայի վտանգ կա՞, միջազգային հարաբերություններում այսպես…

  • Բարդ օրն ավարտենք լրահոսի՝ երեւի միակ դրական լուրով Մարիամի վարկանիշը արդեն գերա…

    Բարդ օրն ավարտենք լրահոսի՝ երեւի միակ դրական լուրով ☺️
    Մարիամի վարկանիշը արդեն գերազանցում է անհրաժեշտ 2300-ի շեմը, նա կստանա կանանց գրոսմայստերի կոչումը ❤️
    https://factor.am/941164.html?fbclid=IwdGRleANcz3JleHRuA2FlbQIxMQABHlFy9535duRm032AC0CFURRCFlziWHukHP9e5yn7iST7I8WLRb0lhoXvI6Dz_aem_exBGPUFUV02SdhUWxBhWXQ

    Մարիամ Մկրտչյանը կստանա կանանց գրոսմայստերի կոչում

    Մարիամ Մկրտչյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում լրացրել է իր վերջին՝ 3-րդ կանանց գրոսմայստերի նորման և առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։ Մարիամը երկրորդ խաղատախտակի վրա 9 հնարավորից…

  • «Քո կրոնական մոլեռանդ զգացմունքները մի անգամ չարթնացա՞ն, երբ ադրբեջանական կողմից…

    «Քո կրոնական մոլեռանդ զգացմունքները մի անգամ չարթնացա՞ն, երբ ադրբեջանական կողմից էին քո եկեղեցին թիրախավորում, թե՞ դրանք միայն արթնանում են, երբ Կաթողիկոսի կուսակրոնության թեմաներն ես հիշում: Չի կարող մարդ այդքան ստոր ու նենգ լինել: Այնքան սինքրոն է աշխատում…

  • Երեկ ադրբեջանական մամուլում ուշագրավ լուր տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի նախագ…

    ⁉️🧐Երեկ ադրբեջանական մամուլում ուշագրավ լուր տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական դաշտում «գորշ կարդինալ» անվան տակ, նաև Նախիջևանյան կլանի ղեկավար համարվող 87-ամյա Ռամիզ Մեհտիևի նկատմամբ դատարանը չորս ամսվա տնային կալանք է սահմանել։ Մեհտիևը մեղադրվում է իշխանության բռնազավթման կամ պահպանման, պետական դավաճանության, կեղծ ձեռնարկատիրական գործունեության հոդվածներով։
    Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո՝ 1995-ից մինչև 2019 թվականը, Ռամիզ Մեհտիևը ղեկավարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Իլհամ Ալիևի կառավարման առաջին տարիներին ընդունված էր համարել, որ Մեհտիևն է փաստացի ղեկավարել երկիրը։
    Մեհրիբան Ալիևան՝ 2017 թվականին առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, արշավ սկսեց Մեհտիևի և Նախիջևանյան կլանի այլ ներկայացուցիչների դեմ։ Դա կլանային պայքար էր, որի շնորհիվ Փաշաևները նոր լծակներ ձեռք բերեցին պետական համակարգում։ Արդյունքում, 2019-ին Մեհտիևը հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով Փաշաևների կլանի երիտասարդ կադրին։ Այդուհանդերձ, Մեհտիևը արժանացավ պարգևների Իլհամ Ալիևի կողմից և ուղարկվեց վաստակած հանգստի՝ զբաղեցնելով ԳԱԱ նախագահի պաշտոնը։
    Փաստացի, ըստ մեղադրանքների, ստացվում է, որ նա պետական դավաճան է, ով 24 տարի շատ կարևոր պետական պաշտոն է զբաղեցրել այդ երկրում։ Ավելին, նա այդ պաշտոնը զբաղեցրել է թե՛ հայր Ալիևի, թե՛ որդի Ալիևի օրոք։ Տարօրինակ է՝ իշխանության բռնազավթման մեղադրանքը. այդ ումի՞ց է բռնազավթել, եթե հենց Ալիևներն են նրան պաշտոն տվել։ Մի խոսքով, շատ ուշագրավ պատմություն է։
    Կուզեմ հիշեցնել մեկ այլ դրվագ, որը տեղի է ունեցել մոտ երեք տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարին, հենց նույն Մեհտիևի հետ։ Այդ ժամանակ նա հրաժարական տվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնից։ Նա իր հրաժարականի տեքստում հայտարարել էր, որ այսուհետ նստելու է տանը և գրքեր է գրելու։ Այդ օրերին աննախադեպ արշավ մեկնարկեց Մեհտիևի դեմ, որի ընթացքում Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը անգամ նշել էր. «Մեհտիևը հայկական ընտանիք ունի, և նա մշտապես ծառայել է հայերին և նրանց ռազմավարական նպատակներին»։ Դա աննախադեպ մեղադրանք էր պետական բարձր պաշտոն զբաղեցրած Մեհտիևի նկատմամբ, ով, ի դեպ, իր «գիտական» աշխատություններում և հանրային խոսքում ակնհայտ կեղծարարությամբ է զբաղվում՝ հատկապես հայերի հետ առնչվող դրվագներում։ Ուստի, հայերի շահերը սպասարկելու մեջ մեղադրելու իրական որևէ առիթ չկար. փաստերը խոսում են նրա ընդգծված հակահայկականության մասին։ Բայց հայ լինելու մեջ մեղադրելը լավ և վճռական միջոց է Ադրբեջանում մարդուն «անարգելու» համար։ Մեհտիևը դրանից երկու օր անց հրաժարական տվեց։
    Հիմա փաստացի սկսվում է նրա դեմ արշավի մի նոր արար։ Բայց ինչո՞ւ են որոշել 87-ամյա մարդուն մեղադրել պետական դավաճանության ու իշխանազավթման մեջ՝ ցույց կտան հետագա զարգացումները։
    Իմիջայլոց, այսօր լրացավ Իլհամ Ալիևի կառավարման 22-րդ տարին…🙊