Category: Tert.am

  • Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-…

    🔹Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածել, ապա դանակահարել է 50-ամյա տղամարդուն, 1 անձ ձերբակալվել է, հայտնում են ՆԳՆ-ից
    🔹Սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է Shamshyan.…
  • Այսօր Երևանում Միրզոյանի հետ նախաստորագրեցինք TRIPP-ի մասին համաձայնագիր, ստորագ…

    🔹Այսօր Երևանում Միրզոյանի հետ նախաստորագրեցինք TRIPP-ի մասին համաձայնագիր, ստորագրեցինք ռազմավարական գործընկերության կանոնադրություն ու կարևոր հանածոների վերաբերյալ հուշագիր, գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

    📌«Քննարկեցինք նաև խաղաղության գործընթացն ու Հայաստանում սպասվող ընտրությունները»,-գրել է նա։
    🔹ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տարածած հաղորդագրության…
  • Սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում օպերատիվ …

    🔹Սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է Shamshyan. com-ը
    📌Քաղաքացիները պատմել են, որ «սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտաշեսն է և նրան դանակով հարվածել են մի քանի անգամ։ Նրան դանակահարողը Կոտայքի մարզի գյուղերից մեկի գյուղապետի հորեղբոր տղան է, ում անունը Կառլեն է։ Կառլենը Արտաշեսին ասել է, որ պետք է ընտրություններին ընտրեն իրենց թեկնածուին, ինչին Արտաշեսը պատասխանել է, որ ինքն ունի իր թեկնածուին և նրան էլ ընտրելու է»։
  • Առաջարկում ենք գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն, մեզ ասում են՝ Սամվել Կարապետ…

    🔹Առաջարկում ենք գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն, մեզ ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել, սրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Ասում ենք վատ բառեր մի ասեք մեր եկեղեցուն, ասում են՝ մի խառնվեք մեր գործերին, թե չէ՝ էս կանենք, էն կանենք, ի՞նչ պետք է անեն, Վանաձորում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը

    📌«Այսօր Ավարայրի ճակատամարտի օրն է, հազարավոր տարիներ առաջ հայերը ապացուցեցին, որ եկեղեցու գործերին խառնվելը լավ գաղափար չի, հայ ժողովուրդը մի բան է բաց թողել՝ էնտեղ չի եղել Սուրեն Պապիկյանը, եթե այնտեղ լիներ պարսիկների բանը բուրդ էր ու փղերինը»,-ասել է նա։
  • Մենք 3-րդ անգամ էլ ենք ձեզ հետ, միշտ ձեզ հետ ենք, այս մասին քարոզարշավի ժամանակ …

    🔹Մենք 3-րդ անգամ էլ ենք ձեզ հետ, միշտ ձեզ հետ ենք, այս մասին քարոզարշավի ժամանակ Փաշինյանին ասաց զոհված զինծառայողի հայրը

    https://cdn4.telesco.pe/file/d561143c19.mp4?token=SEBRH7jJ9SNn12DmNl7uO-V_Xx8Uv3F3KA8DH3x9_9zvYIa2c-K-ku4LCdyoeVVDYH1dzwKOPIb4CTqvMAW9LuKH-5Q4Ph71YQK2ZAqV3fB-v0XG-wfgiYFaySF1V__WZGRh4SCWcLR8Hx5BF6p_XgYMbQ7Jq7N4fDyumGz-UoGeyeDhIYPNoD9qFcfZSChX-gkuPPq3TAbEQBvVnboXuThZn7BzqCn4Mvt63l1uUIIR4FIcRPuiF-BbOnUsJFhKpQgCPFsPd5nMXa2XOfXdaCwZjAza3A-tElYTIumVWg1uiosPEcPFlHHcDYX5SJURgl40AYIodNcvUAJaEP9alg

  • Ադրբեջանից Հայաստան է բերվել մոտ 6,000 դոլար արժողությամբ շինանյութերԸստ ադրբեջա…

    🔹Ադրբեջանից Հայաստան է բերվել մոտ 6,000 դոլար արժողությամբ շինանյութեր
    📌Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստան է արտահանվել 1,4 տոննա շենքերի և կառույցների ջերմամեկուսացման համար նախատեսված տախտակներ։
  • Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ հիշողություն ունի, ստի հիշողությունը…

    🔹Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ հիշողություն ունի, ստի հիշողությունը կարճ է։ Պետք է այդ մարդու վզակոթից բռնել և դուրս շպրտել, Կապանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

    📌«Ասում է՝ բանակը սկսել եմ ստեղծել զրոյից, ոչ մի բան ձեզ չի՞ հիշեցնում սա, զրոյական կետից սկսեց իր բանակցությունները, բերեց պատերազմ, հիմա ասում է՝ զրոյից սկսել եմ բանակ կառուցել, ինչ որ եղել է՝ ավերակ է եղել, հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, սիրելի՛ ժողովուրդ, մենք պետք է այս ընթացքը կանգնեցնենք»,-ասել է նա։
  • Ամեն օր ամեն ինչ արվում է, որ տագնապը վերադառնա Հայաստան, ամեն օր միլիոններ են ծ…

    🔹Ամեն օր ամեն ինչ արվում է, որ տագնապը վերադառնա Հայաստան, ամեն օր միլիոններ են ծախսում, որ համոզեն, որ Հայաստանի կառավարությունը, ես պայմանավորվածություն ունենք, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնան Հայաստան, մենք փախստականների վերադարձի թեման փակել ենք, ու չեմ թաքցնում՝ երկկողմ ենք փակել, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

  • Եվրամիությունը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մշակումը, հայտ…

    🔹Եվրամիությունը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մշակումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը

    📌«Մենք արդեն պատրաստում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները զգան պատերազմի հետևանքները իրենց առօրյա կյանքում»,- նշել է նա։
  • 300,000 ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյուն…

    🔹300,000 ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ Սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ չկա՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, հայտարարել է Արարատ Միրզոյանը

    📌«Ընդ որում, չգիտեմ՝ Էդ մարդը, որ անընդհատ կրկնում է այս անհեթեթությունը, իր շահերի տեսանկյունից որն է ավելի լավ պատճառ՝ էն, որ կրկնում է, որովհետև չի հասկանում, թե էն, որ կրկնում է, որովհետև չարամիտ մտադրություն ունի»,-ասել է նա։