Category: Tert.am

  • Իտալիան, հավանաբար, կմիանա Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին» որպես դիտորդ, հա…

    🔹Իտալիան, հավանաբար, կմիանա Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին» որպես դիտորդ, հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնին

    📌«Ես կարծում եմ, որ Իտալիայի և Եվրոպայի ներկայությունը կարևոր է, ուստի կարծում եմ, որ մենք դրական կարձագանքենք հրավերին», — ընդգծել է Իտալիայի վարչապետը։
  • Ռուսաստանի Էնգելս քաղաքում մեքենայի հետ բախվելուց հետո տրոլեյբուսը բախվել է սյան…

    🔹Ռուսաստանի Էնգելս քաղաքում մեքենայի հետ բախվելուց հետո տրոլեյբուսը բախվել է սյանը։ Ութ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում են տեղական լրատվամիջոցները
  • ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմա…

    🔹ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը

    📌Նա հայտնել է, որ արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

  • Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք, ա…

    🔹Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք, այս մասին Ազատությանը փոխանցել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ արձագանքելով նախկին նախագահներին առնչվող Փաշինյանի երեկվա հայտարարությանը

    📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում պնդել էր, թե 2026-ից խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»:
  • 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությա…

    🔹40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

    📌Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին։ Տոնի առիթով Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերելով նորապսակ զույգերին՝ հորդորեց վերջիններիս ապրել սիրով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Ավելին՝ այստեղ։
  • Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնք…

    🔹Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, և հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել հենց վաղը, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
    🔹Առանց ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա, բայց որքան ես գիտեմ ՀՀ-ն նախատեսում է հանրաքվե անցկացնել, ասել է Ալիևը 📌«Եվ երբ դա արվի, խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Բայց…
  • Պուտինի վարքագիծը նման է խելագարության, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մա…

    🔹Պուտինի վարքագիծը նման է խելագարության, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն

    📌«Ռուսաստանը դեկտեմբերին և հունվարին կորցրել է 65,000 մարդ։ Նրանք չեն հաղթում այս պատերազմում։ Նրանք շատ փոքր հաջողությունների են հասնում Դոնեցկում և այլ վայրերում՝ այնքան փոքր, որ գրեթե աննշան են», — հայտարարել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/17c4ca06ba.mp4?token=m3uFrNn8-wed-121NR_huoFBrc1eAnVJ5-u4HrR9aZRESrPfnIcxmc_zn045MKn7bZWv5cBRm9oLHRF_qah5-NPZELr5UwBbY1GwJGscUGxAN828phxFRrz9Y_gf82y2nTAW5PaShC8YZzlO115bNKvLsExk_5WhZldSfrzZa-fEabpGA4-V09NVhwwAqt7RTMahPs-oScp5k7AZW_P2TzIqn1w-ev93fKGSp2bwdyFElwjKOmh9lJmMMtuDf_OEzZpSs0tkQc5Wmahrfdt5oXodUw99su-ZDPvoVzGQQ6Wy6ab0IxQ45KaR07_kNHgQ1WxSaK-iOfx-Ozo51pSirg

  • Ուկրաինայում չի մնացել մի էլեկտրակայան, որը չի տուժել ռուսական հարձակումներից, հ…

    🔹Ուկրաինայում չի մնացել մի էլեկտրակայան, որը չի տուժել ռուսական հարձակումներից, հայտարարել է Զելենսկին

    📌Նա նշել է, որ չնայած Ուկրաինան սահման չունի Իրանի հետ և երբեք որևէ հակամարտություն չի ունեցել ռեժիմի հետ, իրանական Շահեդ անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին լուրջ վնաս է հասցնում իր երկրին։

    https://cdn4.telesco.pe/file/24c6573669.mp4?token=MkyOYtxLRLdaO9e9moh6stFAvryaJqkJ1x8dUTMy_XMYh5BktvtkMibOmdW-LMK68Tb4RZP5ZgK9weO4cZRE3LYh7GipvJquRRKNYn7SRmIKzaOcHsZHPAvqPdHqCJvJFtuDoxFJFXjrCxl9LcesHuZYZ4rS003piiWBDNyKEs3mfQJt2G9wCpoxKYKk7-4TS9kie7CZaNVfSYuKOHP47fhHHgf96-NUyhvJN7ixWBH2qKgodoaUujiuA4ZkRhb627D7Babh22gIjEreVyyz5ybzOGmhnkqIv27wmMKmpK4yU9r-6hi_T20fb5zUdOxMb1sKXtWOi-GayQr37VK1_w

  • Եթե Այաթոլլան վաղը ասի, որ ցանկանում է հանդիպել Թրամփի հետ, Թրամփը կհանդիպի նրա …

    🔹Եթե Այաթոլլան վաղը ասի, որ ցանկանում է հանդիպել Թրամփի հետ, Թրամփը կհանդիպի նրա հետ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

    📌«Ոչ թե որովհետև Թրամփը համաձայն է նրա հետ, այլ որովհետև կարծում է, որ աշխարհում խնդիրները այդպես են լուծվում։ Թրամփը որևէ մեկի հետ հանդիպումը զիջում չի համարում», — ասել է պետքարտուղարը։

    https://cdn4.telesco.pe/file/90a007f80e.mp4?token=gEkb82bXua41JOBVCjHFquHsakLao3x-7dDPXNpNJGobRCZeAJvz5dszfRHQ_DWeAeNqEDg8cUNfiN9JfhTEaJumKazVXoRtwRiaKG0wxFRz1nd8zT0DggdCXlRK5x0W9VZ15d0Q0zRd6oKxGiyBfC2ba6u2kBL0Sqsb2CfXAOkT0YknoKjbQyO3gyESdl7KKCJqmX7B3alNLXJ3qcYoKNPnC8RdWSrK44ZHT6YVW2hhVL-NalaI4825u5BgDiy8kgnQWjIZZlm_ufkHaX1xJJzDJFtLL2lmtZcDkNj2Oy1E4WHemtcNrbQlU_d-LxYIUBaYEhBvQfjaqGPDdeoLig

  • Ոմանք հարցնում են՝ արդյոք մենք կարող ենք մեզ թույլ տալ ավելի շատ ծախսել պաշտպանո…

    🔹Ոմանք հարցնում են՝ արդյոք մենք կարող ենք մեզ թույլ տալ ավելի շատ ծախսել պաշտպանության վրա, այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

    📌«Ես պատասխանում եմ, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ չծախսել։ Մենք բոլորս համաձայնվել ենք ավելի շատ ծախսել։ Հիմա մենք պետք է հատկացնենք գումարը և այն վերածենք իրական պաշտպանական կարողությունների», — ասել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/8e9ebf748c.mp4?token=amLqO4U18ym1nKqBcQAXeEcclr1wwRYKGiZRa99CP6ly4qexwGe05-q3KwnR1phkPzRf2PDOrJgvo2XxGMMrt7h25qTqnbQwImQ4Bi6iB9j2BD9zIfGZNjWtBHsDfDRnfSmGJhPNW8L1G6dsHqLKHfotsymjgfhf84sv2WWjlL-w6z6Peu_44Xxt1ZB4evAJxw1Hv3PXGUSpmf4WGvlVoaZ7DpFB7tL8G8VfUvP5Hwe4_ao9STEUIybMeq3IQ92-fx5Q3T0KM9aVe2kao2SXz5dL6r1TKJivQoW01HlilUGyeQVIzg36XT3aR05uYQEqF9luhWPuww47iGBMoF_7zA