🔹Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ: Նաև, այն պատմությունը, թե ԱՄՆ-ը Իրանին 300 միլիոն դոլար է վճարում, կեղծ լուր է՝ տարածված «Հիմարոկրատների» (Dumocrats) կողմից, գրել է Դոնալդ Թրամփը
🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր 📌Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ» 📌Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ. «Հրապարակ» 📌Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»
🔹Եթե Ուկրաինան սկսի հարձակվել Բելառուսի վրա այնպես, ինչպես հարձակվում է Ռուսաստանի վրա, մենք շատ խոցելի կլինենք։ Մենք հասկանում ենք սա, և այդ պատճառով էլ չենք ուզում կռվել, հայտարարել է Լուկաշենկոն
📌«Մենք հիանալի հասկանում ենք, որ մեր հիմնական ենթակառուցվածքները հարձակման կենթարկվեն։ Ինչպես հայտարարել են, նրանք արդեն իսկ ունեն 500 թիրախ Բելառուսում»,-նշել է նա։
🔹Լոռու մարզում կեսօրից փնտրում են, ըստ նախնական տեղեկությունների, Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերին, որոնողական աշխատանքներին միացել են Երևանից ժամանած հատուկ փրկարարներն ու ջրասուզակները, հայտնում է Shamshyan. com-ը
🔹Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան, հայտնում է Shamshyan.com-ը
🔹12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ, 1lurer .am-ին հայտնել են ՔԿ-ից
📌«Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»,-հայտնել են ՔԿ-ից։
🔹Ձեռք բերված համաձայնությունը կարևոր քայլ է պատերազմի ավարտի և բանակցությունների մեկնարկի համար, սակայն վերջնական համաձայնագիրը դեռ պետք է մշակվի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
📌«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բոլոր սցենարներին, և իշխանությունը, անկախ նրանից, թե համաձայնության կհասնենք, թե ոչ, կենտրոնացած է ժողովրդին անկեղծորեն ծառայելու վրա»,-նշել է նա։
🔹Թրամփը հայտարել է Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին հասցնելու մասին 📌«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ։ Այս պահից ես ամբողջությամբ թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ թույլատրում…
🔹Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել Ուկրաինայի դեմ պատերազմում
📌«Ռուսաստանի տնտեսությունը թուլացած է։ Ես սա ասում եմ ծայրահեղ զգուշությամբ, քանի որ առաջին անգամ աստիճանաբար կարող է բացվել դիվանագիտության պատուհանը»,-նշել է նա։