Category: Tert.am

  • Լիբանանից նահանջ չի լինի՝ ոչ ուրբաթ օրը, և ոչ էլ ուրբաթ օրվանից հետո։ Մենք պահպա…

    🔹Լիբանանից նահանջ չի լինի՝ ոչ ուրբաթ օրը, և ոչ էլ ուրբաթ օրվանից հետո։ Մենք պահպանում ենք Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների լիարժեք ազատությունը Լիբանանում, ասել է Իսրայելի ֆինանսների նախարարը

    📌«Մենք կմնանք Հարավային Լիբանանում։ Մենք կխորացնենք մեր ներկայությունը այնտեղ։ Քանի դեռ «Հեզբոլլահը» զինաթափված չէ, մենք այնտեղ կմնանք երկարաժամկետ հիմունքներով՝ այնքան տարի, որքան անհրաժեշտ լինի»,- նշել է Բեցալել Սմոտրիչը:
  • Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը։ Այսօ…

    🔹Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը։ Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը
    📌Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
    🔹Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային, գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը, News.am-ի հետ զրույցում ասել է «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Անի Սաֆարյանը
  • Տեխաս նահանգում երեքշաբթի գիշերը փոքր ինքնաթիռ է վրաերթի ենթարկվել և բռնկվել թռի…

    🔹Տեխաս նահանգում երեքշաբթի գիշերը փոքր ինքնաթիռ է վրաերթի ենթարկվել և բռնկվել թռիչքուղուն մոտենալիս: Ոստիկանության հաղորդմամբ՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ, որոնցից մեկը զոհվել է

    https://cdn4.telesco.pe/file/88c1daca8e.mp4?token=cVIjoTyCaDm0VXfiNle_sMzBvkHgxPbzfT7qcgEHm2D-1XU3xM4HP0hHXSVD_2kKslyHz8VT9u16SYq41r9khqtVjTV—_5xsA5WICowvw-99kP_6-sj4Pr7Jre5_bLrNRlU8osEUfnRkj6yC2-LEH0intCKPfaPugvc4UcZOmCTdfq6x53DWpf7yDSK-eLaaip3SqiF9ZUvURBrSwbqHLA6c7SJmFvqPN_sxH9a-akb9_y0V-1A0cQvvAc0ZjeYbWtG6kWG6o0GQ95UdlHHvJi9SxxtcO3q2X-DayoP0Hjqz4h-UD0vjRQrPh-8l5J6u20e5_3OlXDjW4uGC5ThRg

  • ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն…

    🔹ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
    🔹Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին, Շվեյցարիայում, գրել է Շեհբազ Շարիֆը 📌«Ինտենսիվ բանակցություններից հետո մենք ուրախ ենք հայտարարել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության պայմանագիրը ձեռք…
  • Եվրահանձնաժողովը հրատապ կարգով պատրաստում է ՀՀ-ի հետ առևտրային հարաբերություններ…

    🔹Եվրահանձնաժողովը հրատապ կարգով պատրաստում է ՀՀ-ի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու միջոցառումների փաթեթ՝ ՌԴ-ի կողմից տնտեսական սահմանափակումների պատճառով, հայտնել է Financial Times թերթը

    📌Աղբյուրների վկայությամբ՝ ՀՀ-ի արտահանման մի շարք ապրանքներ խնդիրներ են առաջացնում համայնքի պաշտոնյաների համար։ Սա վերաբերում է նախևառաջ կոնյակին՝ հաշվի առնելով կոնյակի արտադրության կարևորությունը Ֆրանսիայի համար։ Խոսքը նաև ծովային ելք չունեցող երկրից Թուրքիայի կամ Վրաստանի տարածքով շուտ փչացող ապրանքների տեղափոխման բարդության մասին է։
  • Հայաստանից ՌԴ որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես…

    🔹Հայաստանից ՌԴ որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ, դրանց պատճառները քաղաքական չեն, հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը
  • Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուրՆոր ճ…

    🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր
    📌Նոր ճնշումը ընդդիմադիրների վրա խորանում է. կալանք, կալանք մինչև վերջ. «Ժողովուրդ»
    📌Պետական աշխատողներին գաղտնալսում են. «Հրապարակ»
    📌Արևմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»
    📌Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են. «Հրապարակ»
  • Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացել Մոսկվայի մ…

    🔹Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացել Մոսկվայի մարզի ամենամեծ վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանում, հայտնում է Reuters-ը

    📌Ըստ աղբյուրի՝ նավթավերամշակման գործարանը դադարեցրել է գործունեությունը։

    https://cdn4.telesco.pe/file/05d493f203.mp4?token=FeKWkr6MxCSAQ3_kx6BZWrIpYSLKF3ZXDzd8iN4r-ycdqN5wMuSY4bOUbmOXR_iV7MsZtvQ5KWlwvg3fU4iHDSebY9E4N4nHVIavOUQDXLyHvhubOwbsEMtJgmd7rsipQrO6ZX0Af9c9s14TtbgVptoJBeilx551osRQkpy8y5mbw5MuAj6N-f9-yFv0YmHCAH5W_ZvWtFivx4v7t4Ik4Hbb4MQ8-O9bELtIl3W_UfErTulZVUy8c7BQoIgImTr0pOJDcpJ0p1WzJYfoipHeizGgptsUohGc5r16jdfHpNZ7uiU7UtGtfoTaru-loXDKV-sYCf1k3tg3pgkkz8z2Ng

  • Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան, հայտար…

    🔹Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան, հայտարարել է Իրանի ԶՈւ-ն
    📌«Սիոնիստական ռեժիմը 84 անգամ խախտել է հրադադարը Լիբանանի հարավում՝ ԱՄՆ նախագահի կողմից պատերազմի ավարտի մասին հայտարարելուց հետո՝ վերջին երկու օրվա ընթացքում։ Եթե Իսրայելի բանակը չդադարեցնի իր գործողությունները, ապա պետք է ակնկալի կոշտ պատասխան Իրանի զինված ուժերի կողմից»,-ասված է հայտարարության մեջ։
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցո…

    🔹Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Shamshyan. com-ը

    📌Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, կա 4 վիրավոր, որոնցից երեքը անչափահասներ են։