Category: Tigran Khzmalyan

  • ԵՄ եռապատկում է իր սահմանների պաշտպանության ծախսերը։ Հիշենք, որ ԵՄ դիտորդական առ…

    ԵՄ եռապատկում է իր սահմանների պաշտպանության ծախսերը։ Հիշենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում նույնպես կարող է վերածվել ռազմական ներկայությանը, եթե ՀՀ-ն անդամակցության հայտ եւ քաղաքական կամք դրսեւորեր։

  • «Ремонт» Цицернкаберда – метафора 7-летнего правления Пашиняна и «Гражданского д…

    «Ремонт» Цицернкаберда – метафора 7-летнего правления Пашиняна и «Гражданского договора»

  • Չինաստանը եւ ՀՀ պայմանավորվել են ռազմավարական համագործակցության մասին։ Հրաշալի է…

    Չինաստանը եւ ՀՀ պայմանավորվել են ռազմավարական համագործակցության մասին։ Հրաշալի է։ Միայն մեկ հարց՝ ի՞սկ ԵՄ հետ ռազմավարական համագործակցության մասին ՀՀ պայմանավորվե՞լ է։ Ի՞սկ ԱՄՆ հետ: Ի՞սկ Ռսաստանի հետ։ Ի՞սկ Հնդկաստանի։ Կասեն՝ «բան չեք հասկանում քաղաքականության մեջ՝ սա հե՜նց այն բալանսավորված դիվանագիտությունն է, որը մեզ պետք է, սա ՀՀ «ֆինլանդացումն» է։ Պատասխանեմ՝ սա անսկզբունքային, ամենակեր եւ անհեռանկար պատրանք է, որ իրականում անպաշտպան է թողնում մեր երկիրը, քանի որ Եվրոպսն չի հանդուրժի ՀՀ մտերմությունը Ռսաստանի հետ (եւ հակառակը), ԱՄՆ չի ներելու ՀՀ համագործակցությունը Չինաստանի հետ, իսկ ամբողջը միասին կտրուկ նվազեցնում է ԵՄ անդամակցության ՀՀ շանսերը։ Արդյունքում, ո՜չ ԵՄ, ո՜չ ԱՄՆ, ո՜չ Չինաստսնը, ո՜չ Հնդկաստանը չեն միջամտելու եւ չեն պաշտպանելու ՀՀ հաջորդ աշխարհաքաղաքական սրացման ժամանակ, ինպես եղավ 2020 թ., երբ ո՜չ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն, ո՜չ էլ ԱՄՆ ու ԵՄ-ն չմիջամտեցին ու չպաշտպսնեցին ՀՀ։ «Հպարտ միայնակի» եւ «չեզոք խաղաղասերի» կարգավիճակը նույնպես անհույս են Թուրանի եւ Իրանի միջեւ խցկված մեր փոքրիկ երկրի համար, եթե այն չմըանա ԵՄ եւ ՆԱՏՕ։ Իմիջիայլոց, վերջերս հենց դա արեց Ֆինլանդիան։ Փաշինյանը սպառեց հայկական հեքիաթների կերպարաշարը եւ ներկայումս նմանվում է իտալացի Գոլդոնիի ստեղծած «Երկու տերերի ծառան» պիեսի Տրուֆալդինոյին։ Միայն թե իտալական կատակերգությունն այս դեպքում հայկական ողբերգության է վերածվում։