«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը խոսում է իր նկատմամբ…

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը խոսում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի, Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի մասին։
https://m.youtube.com/watch?v=F8TWH74cVFQ

Սարի թաղից մինչև Թավշյա հեղափոխություն․ զրույց Անդրիաս Ղուկասյանի հետ

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը խոսում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի, Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի մասին։ Մայիսի 7…

17 նախարարություններից առայժմ նշանակված ղեկավարներ ունեն 4-ը: Չի նշանակվել նաեւ …

17 նախարարություններից առայժմ նշանակված ղեկավարներ ունեն 4-ը: Չի նշանակվել նաեւ 2 փոխվարչապետներից երկրորդը:
Ըստ Սահմանադրության՝ կառավարությունը պետք է կազմավորվի վարչապետի նշանակումից (տվյալ դեպքում՝ մայիսի 8-ից) հետո 15 օրում: Այսինքն՝ մինչեւ ամսի 23-ը Ն. Փաշինյանը պիտի կազմի իր կառավարությունը: hetq.am

Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների…

Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին
«Իմ սիրելի՛ «ԼՈՒՅՍ»-ավոր համայնքի ներկայացուցիչներ,
2009 թվականին «Լույսը»-ի ստեղծման գաղափարը մեր հայրենիքի վերելքը ապահովելու անհրաժեշտ պայմանն էր։ Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհերում մենք ունեցել ենք շուրջ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչև միջազգային հարաբերություններ։ Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաև մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում, որոնք իրենց նպաստն են բերել մեր հայրենիքի շենացման գործին։
Մեր կրթաթոշակառուներից շատերն արդեն աշխատում և արարում են Հայաստանում` հարստացնելով մեր պետական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունն ու գործարար մշակույթը։ Լիահույս եմ, որ մյուսներն էլ միջազգային հարթակներում անհրաժեշտ փորձ ու գիտելիք ձեռք բերելուց հետո կվերադառնան հայրենիք ու կլծվեն երկիրը զարգացնելու շնորհակալ գործին։
Ի դեմս «Լույս»-ի հզոր համայնքի մենք արդեն կուտակել ենք բավարար մարդկային ներուժ Հայաստանի պետական ու հասարակական ինստիտուտները սնուցելու և ավելի ուժեղացնելու համար։ Ամեն տարի հանդիպելով ձեզանից շատերին` վստահ էի, որ իմ` որպես հիմնադրի հույսերը լիարժեք արդարացնելու եք։ Ձեր այդ հաջողությունները տոնելու ու Հայաստանի ապագայի մեր տեսլականները քննարկելու առիթներ դեռ անպայման կունենանք։
Օգտվելով առիթից` երախտագիտություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս նախաձեռնության իրականացումը։
Կցանկանայի նաև շնորհակալության խոսք հղել «Լույսը»-ի աշխատակազմին` տարիների իրենց նվիրված աշխատանքի համար։ Դուք դրել եք ապագա մեր հաջողությունների հիմքը, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ։
Այսօր մենք արդեն ունենք շրջանավարտների հզոր համայնք ու դրանով հասել ենք մեր կարևոր հաղթանակներից մեկին։ Ակնհայտ է, որ ընթացիկ ծրագրերի ծավալները օբյեկտիվորեն կրճատվելու, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու են ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի։
Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը և հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության և ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը։
Մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու մեր հիմնադրամի ապագային միտված ծրագրերը և դրանց ֆինանսավորման հնարավորությունները»

Стало известно имя министра обороны АрменииПремьер-министр Армении сообщил, что …

🔥Стало известно имя министра обороны Армении
Премьер-министр Армении сообщил, что новым министром обороны Армении станет глава МЧС Давид Тоноян.
Он ранее был заместителем министра обороны Армении.

Ուղիղ միացում Կառավարության առաջին նիստիցhttps://www.facebook.com/1in.am/videos/…

Ուղիղ միացում Կառավարության առաջին նիստից
https://www.facebook.com/1in.am/videos/1753908544669721/

1in.am

Կառավարության առաջին նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Валерий Осипян станет новым главой Полиции Об этом сказал премьер-министра Армен…

🔥Валерий Осипян станет новым главой Полиции
Об этом сказал премьер-министра Армении Никол Пашинян.
Осипян был заместителем экс-главы полиции Владимира Гаспаряна.

Ուսանողական քննարկում, վաղը, ժամը` 14:30-ին, ԵՊՀ Պալեանների դահլիճում: #ինքնակազ…

Ուսանողական քննարկում, վաղը, ժամը` 14:30-ին, ԵՊՀ Պալեանների դահլիճում: #ինքնակազմակերպում https://www.facebook.com/events/978939192268074/?ti=cl

Ուսանողական քննարկում:

Հարգելի ուսանողներ, վաղը՝ ժամը 14;30-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա քննարկում ուսանողներին հուզող հիմնական խնդիրները բարձրաձայնելու, և…

Քաղաքացիները փակել են Երևանի քաղաքապետարանի հարակից փողոցները: Պահանջում են Տարո…

Քաղաքացիները փակել են Երևանի քաղաքապետարանի հարակից փողոցները: Պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը