Քաղաքացիները փակել են Երևանի քաղաքապետարանի հարակից փողոցները: Պահանջում են Տարո…

Քաղաքացիները փակել են Երևանի քաղաքապետարանի հարակից փողոցները: Պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Пашинян освободит от должности главу полиции Владимира Гаспаряна и руководителя …

Пашинян освободит от должности главу полиции Владимира Гаспаряна и руководителя Службы национальной безопасности Армении Георгия Кутояна.
С таким предложением он обратился к президенту Армену Саркисяну.
Кутоян и Гаспарян являются кадрами Сержа Саргсяна.

«Պետական պաշտոնյան, քաջատեղյակ լինելով, որ համապատասխան գործողությունն իրավունքի…

«Պետական պաշտոնյան, քաջատեղյակ լինելով, որ համապատասխան գործողությունն իրավունքի խախտում է առաջացնում, դարձյալ տալիս է թույյլտվություն, իսկ ոստիկանության ծառայությունը, տեսնելով, որ դա իրավունքի խախտում առաջացնող գործողություն է, գալիս է և պահպանության տակ է առնում այդ անձանց, կոպիտ ասած` պահպանում են հանցագործին, որ խախտեն այլ անձանց իրավունքները»,- նշում է փաստաբանը:
http://hetq.am/arm/news/88641/qaxaqapetarani-ashkhatakicn-antesel-e-datakan-akty-hyusisayin-poxotayi-taratsqi-hamar-vetchery-sharunakvum-en.html

Քաղաքապետարանի աշխատակիցն անտեսել է դատական ակտը. Հյուսիսային
պողոտայի տարածքի համար վեճերը շարունակվում են
— Հետք — Լուրեր…

Հյուսիսային պողոտայի 8 և 10 շենքերի միջակայքի հանրային տարածքի համար վեճերը
շարունակվում են: Այսօր France սրճարանը կրկին իր կոնստրուկցիաներն է տեղադրում
նշված
տարաքում, չնայած տարածքի վերաբերյալ արդեն իսկ կայացված դատավճիռն
օրինական ուժի
մեջ է…

Иван (Оганнес) Баграмян 1897 – 1982 — дважды Герой Советского Союза. Легендарный…


Иван (Оганнес) Баграмян 1897 – 1982 — дважды Герой Советского Союза. Легендарный военачальник, под руководством которого было одержано немало ключевых побед в боях Великой Отечественной.

Նախագահն ու նորընտիր վարչապետն այսօր հանդիպել ենՇնորհավորելով Փաշինյանին՝ Արմեն …

Նախագահն ու նորընտիր վարչապետն այսօր հանդիպել են
Շնորհավորելով Փաշինյանին՝ Արմեն Սարգսյանը մաղթել է որքան հնարավոր է շուտ ձևավորել կառավարություն և «լծվել այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ամբողջ ժողովրդի և այս երկրի՝ ՀՀ առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ»:
pan.am

Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինենՆիկոլ Փաշինյան…

Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն
Նիկոլ Փաշինյան

ՀՀԿ-ն համապատասխան ձայներով կապահովի, որպեսզի մենք վաղն ունենանք վարչապետ։ Այդ ա…

ՀՀԿ-ն համապատասխան ձայներով կապահովի, որպեսզի մենք վաղն ունենանք վարչապետ։ Այդ ամենը եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք հորդորել ենք այդ պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին:
Էդուարդ Շարմազանով

Армянская община Москвы создает новую диаспоральную организацию Представители ря…

❗️Армянская община Москвы создает новую диаспоральную организацию
Представители ряда армянских общественных организаций Москвы объявили о скором запуске нового диаспориального объединения, призванной консолидировать армян России.
На фоне общественно-политических событий в Армении руководители армянских организаций Москвы, эксперты и общественные деятели созвали инициативную группу, участники которой сошлись во мнении, что армянским диаспоральным организациям России требуется единая консолидирующая платформа. Такой объединяющей площадкой и станет новая организация. Она будет выполнять координирующие и коммуникационные функции между разными армянскими объединениями, выражать позиции армянской диаспоры России по тем или иным вопросам, взаимодействовать и налаживать сотрудничество с российскими и армянскими общественными центрами и институтами.
Кроме того, в планах нового объединения: запуск образовательных и просветительских программ, организация и поддержка культурных и досуговых мероприятий, создание информационно-аналитических и социологических центров.
Инициаторами нового консолидирующего объединения стали более сотни людей, среди которых руководители общественных организаций, эксперты различных сфер, деятели науки и культуры, которые объявили о созыве учредительного съезда 28 мая, в день знаковой даты для армянской нации — 100-летия провозглашения Первой Армянской Республики. Управленческая структура новой организации будет построена по системе сопредседательства.
Сторонники инициативы будут делиться новостями в группе социальной сети facebook «Спюрк 2.0», что в переводе с армянского означает Диаспора 2.0.

Եթե մի շաբաթ քնած լինեիք ու այսօր արթնանալով՝ դուրս գայիք քաղաք ու զբաղվեիք ձեր …

Եթե մի շաբաթ քնած լինեիք ու այսօր արթնանալով՝ դուրս գայիք քաղաք ու զբաղվեիք ձեր առօրյա գործերով, զբոսնեիք ու շփվեիք մարդկանց հետ, մտքներովդ կանցնե՞ր, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել։ Որ Սերժ Սարգսյանն այլևս երկրի ղեկավարը չէ, և մի քանի օրից այդ դերը դե յուրե կստանձնի Նիկոլ Փաշինյանը։
Մարդիկ հանգիստ են, ասես ոչինչ չի եղել։ Ասես ընդամենը 3 օր առաջ նրանք չէին փակել հանրապետության բոլոր ճանապարհները, օդանավակայանը, ասես նրանք չէին համընդհանուր գործադուլ ու դասադուլ և հարյուր-հազարներով ակցիաներ անում փողոցներում։
Ֆինանսական շուկայի կայունության, դրամի փոխարժեքի կայունության գլխավոր գաղտնիքը հենց այստեղ է։ Մենք չունենք խուճապահար ու հոռետես քաղաքացիներ։ Հակառակը՝ ունենք ինքնավստահ ու լավատեսությամբ լցված քաղաքացիներ, որոնք վստահելու են այն իշխանությանը, որը դե յուրե կլինի մի քանի օրից։ Հետևաբար՝ վստահելու են նաև ազգային դրամին։
Դրան գումարած, ՀՀ ֆինանսական համակարգը բավականին կայացած է և կայուն։ Բանկերն ունեն բարձր իրացվելիություն։ ԿԲ-ն ունի բավարար պահուստներ, ռեսուրսներ և պրոֆեսիոնալիզմ՝ իրավիճակը հսկողության տակ պահելու համար։ Այնպես որ, այս հարցում անհանգստանալու պատճառ չկա։
Կարո՞ղ ենք թռիչքաձև աճ ունենալ
Այո։ Միգուցե դա այս տարի չլինի, սակայն, եթե ամեն ինչ ճիշտ ընթանա, արդեն հաջորդ տարի մենք կարող ենք թռիչք գրանցել։
Ինչո՞վ է պայմանավորված այս լավատեսությունը, և, եթե դա հնարավոր էր՝ ինչո՞ւ նախկին կառավարություններին դա չէր հաջողվում անել։
Նախ, սկսենք նրանից, որ Հայաստանը ոչ թե կարող է, այլ պետք է թռիչքաձև աճի՝ զարգացած երկրներին հասնելու համար։ Մենք բավականին ետ ենք ընկել աճի պոտենցիալից, և դա պետք է հնարավորինս արագ վերականգնել։
Ինչ վերաբերում է նախկին կառավարություններին, ապա նրանք այդ հնարավորությունը չունեին։ Բազմիցս նշվել է, որ առողջ ու արագ զարգացման համար միայն կրթված կադրերն ու «աշխատված» ծրագրերը բավարար չեն։ Ներդրումներ բերելու և տնտեսական զարգացում ունենալու ճանապարհին կային շատ ավելի լուրջ խնդիրներ՝ վստահության տոտալ բացակայություն պետական համակարգի նկատմամբ, դատաիրավական համակարգի կախյալ վիճակ, օրենքի գերակայության բացակայություն, իշխանության և բիզնեսի սերտաճում, և այլն։
Այս խնդիրները լուծելու համար կա՛մ պետք էր քաղաքական կամք, կամ այնպիսի փոփոխություններ, որոնք տեղի ունեցան։ Քաղաքական կամքի մասին միշտ խոսվում էր, սակայն այն այդպես էլ չցուցաբերվեց։
Այժմ բոլոր նախադրյալները կան, որ այս բոլոր խնդիրները լուծվեն՝ բացելով տնտեսության «թթվածնի խողովակը»: Սակայն, նոր հնարավորություններից բացի՝ նոր իրավիճակը նաև ռիսկեր է պարունակում, որոնցից պետք է զգուշանալ
http://b4b.am/archives/news/%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%D5%9D-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF

Տնտեսությունը՝ հեղափոխությունից հետո. հեռանկարներ և ռիսկեր

Գլխավոր ռիսկերից մեկը չափազանցված սպասումներն են։ Մարդիկ տնտեսության դետալների մեջ այնքան էլ չեն խորանում և սպասում են արագ փոփոխությունների