Category: Vardan Voskanyan

  • Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդները դիստանցավորվում են քրդական…

    Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդները դիստանցավորվում են քրդական գործոնն Իրանի դեմ օգտագործելու ծրագրից, որովհետև անհանգստացած են ինքնավարության ներսում ավելորդ ռազմաքաղաքական և տնտեսական անկայունության հեռանկարից։
    Այն որ այդ ծրագիրը լրջորեն փորձ է կատարվում օգտագործել Իրանի դեմ պատերազմում, ուղղակիորեն փաստվում է նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այն անթաքույց հայտարարությամբ, թե ինքը կաջակցի քրդական ուժերին, եթե նրանք ցամաքային գործողություն սկսեն Իրանի դեմ։
    Դատելով առկա տեղեկատվությունից՝ երեկ գիշեր և այսօր առավոտյան ամերիկյան և իսրայելական օդային հարվածների մի խոշոր հատված կենտրոնացած է եղել Իրանի Քրդստան նահանգի և դրա կենտրոն Սանանդաջի ուղղությամբ, ինչով փորձ է կատարվում «ճանապարհ հարթել» ցամաքային ներխուժման համար։
    Իրանական կողմն իր հերթին հուժկու հարվածներ է հասցրել Իրանից սերող երկու քրդական կուսակցությունների ճամբարներին իրաքյան Քրդստանի տարածքում։
    Ըստ այդմ, այն դեպքում, երբ Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար, Իրանը փորձում է անել այնպես, որ այդ «ճանապարհից» օգտվողներ չմնան։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Տարբեր լրատվամիջոցների արդեն մի քանի ռեպորտաժ կա Իրան-Թուրքիա սահմանային անցակետ…

    Տարբեր լրատվամիջոցների արդեն մի քանի ռեպորտաժ կա Իրան-Թուրքիա սահմանային անցակետից, որոնցում լրագրողը խոսում է պատերազմի պայմաններում հայրենիք վերադարձող իրանցիների հետ։
    Առնվազն երկու նման ռեպորտաժներում խոսողները թյուրքախոս ատրպատակցիներն են, որոնց այս օրերին էլ մեզանում հաճախ սխալմամբ կոչում են Իրանի «ադրբեջանցիներ» և որոնց նաև երեկվա իր հոխորտալից բարբաջանքում գրեթե ապստամբության կոչ էր անում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։
    Կատարյան «Ալ-Ջազիրայի» եթերում Թուրքիայից իր հայրենիք՝ Իրան, վերադարձող թավրիզաբնակ ատրպատականցի բժիշկը նշում է, որ գնում է անհրաժեշտության դեպքում կռվելու Իսրայելի դեմ մինչև վերջին շունչը և արյան վերջին կաթիլը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեմ պատերազմի համատեքստում հիմա գրեթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած է …

    Իրանի դեմ պատերազմի համատեքստում հիմա գրեթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ռազմական գործողություններին։
    Քչերն են ուշադրություն դարձնում, թե Իրանի պետական համակարգի նույնիսկ առաջին դեմքի սպանությունից հետո և ծանր պատերազմական պայմաններում որքան կազմակերպված և ներդաշնակ են աշխատում քաղաքացիական կառուցակարգերը։
    Կարծում եմ՝ սա անակնկալ էր նաև Իրանի վրա հարձակվողների համար, որովհետև մինչ այս Իրաքի, Լիբիայի և Սիրիայի պետական համակարգի քանդման «փորձն» Իրանի դեպքում չի աշխատում։
    Պատկերավոր ասած, Իրանի և, դիցուք՝ սադդամյան Իրաքի տարբերությունը միայն մեկ տառի մեջ չէ, այլ նաև պետականության այն պատմական խորը ավանդույթում, որը ենթադրում է ոչ թե միայն մեկ անձի շատ ուժեղ իշխանություն և այլևս ոչինչ, այլ նման իշխանության պայմաններում նաև ուժեղ պետական կառուցակարգերի առկայություն, որոնք էլ իրականացնում են պետության պատշաճ կառավարումը նաև խիստ ճգնաժամային պայմաններում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի արտգործնախարար Արաղչին, ի պատասխան ամերիկյան հեռուստաալիքի լրագրողի այն հա…

    Իրանի արտգործնախարար Արաղչին, ի պատասխան ամերիկյան հեռուստաալիքի լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանում վախենո՞ւմ են ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումից, պատասխանում է՝ «Ո՛չ, մենք սպասում ենք նրանց»:
    Ակնհայտորեն զարմացած տեսքով և առոգանությամբ լրագրողը հարցնում է՝ թե Իրանում իրոք սպասո՞ւմ են ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ներխուժմանը։
    Պատասխանն աներեր է՝ «Այո՛, որովհետև մենք վստահ ենք, որ կդիմակայենք նրանց, և դա կլինի մեծ աղետ նրանց համար»։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Նախիջևանի օդանավակայանին հասցված իրանական հարվածի վերաբերյալ, անկախ պաշտոնական Թ…

    Նախիջևանի օդանավակայանին հասցված իրանական հարվածի վերաբերյալ, անկախ պաշտոնական Թեհրանի սպասվելիք մեկնաբանությունից, որն, ի դեպ, կարող է լինել ժխտողական, իրանական տելեգրամյան որոշ ալիքներով ստեղծվում է պատում (նարատիվ), որ ԱԹՍ-ով հարվածն իրականացվել է նպատակաուղղված։
    Ըստ այս պատումի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փորձ է կատարվել նշված օդանավակայանը օգտագործել Իրանի հյուսիս-արևմուտքի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու նպատակով։
    Այս պահին պարզ է մի բան. չնայած Բաքվի բարբարոսական վարչախմբի մեծից փոքր պաշտոնյաների «զայրութի» և պոռոտախոսության մակարդակին, սա նախնական դաս էր, որն, անկախ ամեն ինչից, արդեն իսկ տրվել է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այսօր իրանական և քրդական աղբյուրները հերքեցին երեկ երեկոյան ամերիկյան «Fox News»…

    Այսօր իրանական և քրդական աղբյուրները հերքեցին երեկ երեկոյան ամերիկյան «Fox News»-ի տարածած այն տեղեկությունը, թե իրանական քրդերի զինյալներն Իրաքի տարածքից ցամաքային գործողություն են սկսել Իրանի դեմ։
    Մինչ այդ էլ Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության «Rudaw» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը խոսել է «Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցության» գլխավոր քարտուղար Հիջրիի հետ։
    Բրիտանական «BBC»-ի պարսկերենով ծառայության եթերում լրագրողի երկու անգամ հնչեցրած հարցին ի պատասխան, այդ կուսակցության խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց նշված լուրը։
    Իրանի վրա հարձակումից օրեր առաջ այս երկրի տարածքից սերող հինգ քրդական վտսրսնդի կուսակցություներ, որոնցից առնվազն երկուսը զինված ջոկատներ և ճամբարներ ունեն Իրաքյան Քրդստանի տարածքում, ստեղծել էին դաշինք, որին օրերս միացավ նման վեցերորդ քրդական կուսակցությունը։
    Ոչ մի կասկած չկա, որ գործ ունենք քրդական գործոնը պատերազմի ժամանակ Իրանի դեմ աշխատեցնելու ծրագրի հետ, հարց է սակայն, թե որքանո՞վ այն կաշխատի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Տելեգրամյան այս ալիքի սիրելի՛ հետևողներ,Այսօր Երևանի ժամանակով կեսգիշերին մոտ լի…

    Տելեգրամյան այս ալիքի սիրելի՛ հետևողներ,
    Այսօր Երևանի ժամանակով կեսգիշերին մոտ լինելու եմ «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերի հյուրը։
    Բնականաբար, խոսելու ենք Իրանի մասին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բրիտանական պետական հեռարձակող «BBC»-ի պարսկերենով ծառայության վաշինգտոնյան թղթակ…

    Բրիտանական պետական հեռարձակող «BBC»-ի պարսկերենով ծառայության վաշինգտոնյան թղթակիցը՝։ներկայացնելով ԱՄՆ-ի պատերազմի նախարար Հեգսեթի վերջին ելույթը Իրանի դեմ մղվող պատերազմի վերաբերյալ, նրա խոսքերը բնորոշել է՝ որպես «դյուցազներգական և պատերազմական պոռոտախոսության բնույթ» ունեցող։
    Նախարարը դժգոհել է նաև ամերիկյան ԶԼՄ-ների կողմից պատերազմի լուսաբանումից և նրանց մեղադրել, որ ձգտում են բացասական լույսի ներքո ներկայացնել նախագահ Թրամփին, քանի որ Իրանը կարողացել է հարվածներ հասցնել, թե՛ ԱՄՆ-ի և թե՛ վերջինիս դաշնակիցների թիրախներին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոնսոնը հայտարարել է, որ իրենք չ…

    ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոնսոնը հայտարարել է, որ իրենք չունեն կարողություն Իրանում մտնելու ազգակերտման գործընթացի մեջ։
    Հաճախ եմ զարմացել, թե նույնիսկ նման բարձր մակարդակում որքան կարելի է վատ ճանաչել, կամ ավելի ճիշտ, գրեթե ընդհանրապես չճանաչել Իրանը։
    Մոտ 2500-ամյա պետականության՝ այն էլ հաճախ կայսերական, ավանդույթ ունեցող այնպիսի պետության պարագայում, ինչպիսին Իրանն է, ազգակերտման գործընթացը ոչ միայն ավարտվել, այլ նաև բյուրեղացել է չափազանց վաղուց։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրա…

    Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զորակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին, իսկ այդ կազմավորման ՊՆ-ն, Սահմանապահ ծառայությունը և ՆԳՆ-ն անցել են ուժեղացված մարտական պատրաստության ռեժիմի։
    Թեև տեղեկությունը պաշտոնական չէ, բայց ոչ ոք չի կարող բացառել, որ հնարավոր նման ռազմական պատաստությունները միտված չեն այն սցենարին, երբ Իսրայելի դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախմբին կհրահանգվի միանալ Իրանի դեմ ագրեսիային։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan