Category: Vardan Voskanyan

  • Տելեգրամյան այս ալիքի սիրելի՛ հետևողներ,Այսօր Երևանի ժամանակով կեսգիշերին մոտ լի…

    Տելեգրամյան այս ալիքի սիրելի՛ հետևողներ,
    Այսօր Երևանի ժամանակով կեսգիշերին մոտ լինելու եմ «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերի հյուրը։
    Բնականաբար, խոսելու ենք Իրանի մասին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բրիտանական պետական հեռարձակող «BBC»-ի պարսկերենով ծառայության վաշինգտոնյան թղթակ…

    Բրիտանական պետական հեռարձակող «BBC»-ի պարսկերենով ծառայության վաշինգտոնյան թղթակիցը՝։ներկայացնելով ԱՄՆ-ի պատերազմի նախարար Հեգսեթի վերջին ելույթը Իրանի դեմ մղվող պատերազմի վերաբերյալ, նրա խոսքերը բնորոշել է՝ որպես «դյուցազներգական և պատերազմական պոռոտախոսության բնույթ» ունեցող։
    Նախարարը դժգոհել է նաև ամերիկյան ԶԼՄ-ների կողմից պատերազմի լուսաբանումից և նրանց մեղադրել, որ ձգտում են բացասական լույսի ներքո ներկայացնել նախագահ Թրամփին, քանի որ Իրանը կարողացել է հարվածներ հասցնել, թե՛ ԱՄՆ-ի և թե՛ վերջինիս դաշնակիցների թիրախներին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոնսոնը հայտարարել է, որ իրենք չ…

    ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոնսոնը հայտարարել է, որ իրենք չունեն կարողություն Իրանում մտնելու ազգակերտման գործընթացի մեջ։
    Հաճախ եմ զարմացել, թե նույնիսկ նման բարձր մակարդակում որքան կարելի է վատ ճանաչել, կամ ավելի ճիշտ, գրեթե ընդհանրապես չճանաչել Իրանը։
    Մոտ 2500-ամյա պետականության՝ այն էլ հաճախ կայսերական, ավանդույթ ունեցող այնպիսի պետության պարագայում, ինչպիսին Իրանն է, ազգակերտման գործընթացը ոչ միայն ավարտվել, այլ նաև բյուրեղացել է չափազանց վաղուց։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրա…

    Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զորակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին, իսկ այդ կազմավորման ՊՆ-ն, Սահմանապահ ծառայությունը և ՆԳՆ-ն անցել են ուժեղացված մարտական պատրաստության ռեժիմի։
    Թեև տեղեկությունը պաշտոնական չէ, բայց ոչ ոք չի կարող բացառել, որ հնարավոր նման ռազմական պատաստությունները միտված չեն այն սցենարին, երբ Իսրայելի դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախմբին կհրահանգվի միանալ Իրանի դեմ ագրեսիային։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների  հաղորդագրությունների մեջ կար մի ու…

    Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների  հաղորդագրությունների մեջ կար մի ուշագրավ կտոր՝ Իրաքի հյուսիսում հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկչական խմբավորումների։
    Թեև ուղղակի չի նշվել, թե դրանք կոնկրետ ինչ խմբավորումներ են, բայց  գրեթե կասկած չկա, որ խոսքը գնում է ինչ-որ քրդական ուժերի մասին։
    Հենց երեկ ամերիկյան «CNN»-ի թղթակիցը հայտնել է, որ ըստ տեղեկությունների՝ ԿՀՎ-ն Իրաքյան Քրդստանի տարածքում զինում է քրդական խմբավորումներին՝ Իրան ցամաքային ներխուժման նպատակով։
    Պատերազմի առաջին իսկ օրից տեղեկություներ կան, որ Իրանի դեմ հարվածների նկատելի մասը կենտրոնացած են նաև այս երկրի արևմտյան սահմանների երկայնքով մեկ՝ սահմանապահ հենակետերի և ենթակառուցվածքների վրա։
    Երեկ Իրանի գահընկեց շահի որդին հատուկ ուղերձով թվարկեց Իրանի բոլոր արևմտյան սահմանային նահանգները և դրանցում բնակվող խոշոր քրդական ցեղամիավորումները, կոչ անելով նրանց ապստամբել։
    Այս ելույթն այնքան օդիոզ էր, որ նույնիսկ նրա, պատկերավոր ասած, «փռշտալը» եթեր տվող «Iran International» ալիքը, խուսափեց այն տարածելուց։
    Համացանցում տարածված Իրանի արևմտյան քրդաբնակ տարածքների քարտեզը (տեղանունները քրդական տարբերակով են), որի վրա ցույց են տրված իսրայելական և ամերիկյան հարվածները տեղի իրանական սահմանապահ և ռազմական ենթակառուցվածքներին, ուղղակի խոսուն է։
    Կասկած չկա, որ ռազմական գործողությունների ետնաբեմում բավական ակտիվորեն առաջ է մղվում նաև Իրանի մասնատման ծրագիր։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

    Screenshot 20260304 101228 Google hosted at ImgBB

    Image Screenshot 20260304 101228 Google hosted on ImgBB

  • Բրիտանական պետական հեռարձակող «BBC»-ի պարսկերեն ծառայության թղթակիցը Կոնգրեսում …

    Բրիտանական պետական հեռարձակող «BBC»-ի պարսկերեն ծառայության թղթակիցը Կոնգրեսում խոսել է դեմոկրատ սենատոր Քեյնի հետ, որը պնդել է, թե ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Իրանի դեմ պատերազմից հետո այս երկրի հետագա ճակատագրի որևէ ռազմավարություն չունի։
    Ըստ նրա՝ սենատորը տեղեկացրել է, թե նախագահն ասել է, որ այնքան կռմբակոծի Իրանը, մինչև այդ երկրի իշխանությունը հեռանա, որից հետո ժողովուրդը թող լիազորություններն իր ձեռքը վերցնի։
    Մերձավոր Արևելքում մենք, ցավալիորեն, ականատես ենք եղել, թե ինչպես է օտարերկրյա ռազմական ինտերվենցիայից և երկրի համատարած ավերումից հետո «ժողովուրդն իր ձեռքը վերցրել լիազորությունները», որի հետևանքով, դիցուք՝ Լիբիայում, Սիրիայում, Աֆղանստանում կամ Իրաքում «երջանիկ ու ապահով կյանքը» հորդում է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանական տարբեր քաղաքներում սգո և ԶՈւ-երին աջակցության ցույցերի մասնակիցների քան…

    Իրանական տարբեր քաղաքներում սգո և ԶՈւ-երին աջակցության ցույցերի մասնակիցների քանակն օբյեկտիվորեն տպավորիչ է։
    Տեսանյութում Իրանի Արդաբիլ նահանգի նույնանուն քաղաքն է, որտեղ այսօր երեկոյան տեղի հիմնականում թյուրքալեզու իրանցիները երկրի պետական լեզու պարսկերենով հնչեցնում են՝ «Զինված ուժե՛ր, շնորհակալություն, շնորհակալություն» կարգախոսը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի արտգործնախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտու…

    Իրանի արտգործնախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարի այսօրվա հայտարարությանը, նշելով՝ «Պրն. Ռուբիոն խոստովանեց այն, ինչ մենք բոլորս գիտեինք․ ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի։ Երբեք, այսպես կոչված, իրանական «սպառնալիք» չի եղել»։
    Այս հարցում քարոզչական դաշտում իր պետքարտուղարի՝ հայտարարության հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու համար ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն իրեն չի ստիպել մտնել պատերազմի մեջ, կարծում եմ՝ դա անելով ոչ միայն ներքաղաքական նկատառումներով, այլ նաև հնարավոր այն հարցերը բացառելու, որոնք կարող են միգուցե ոչ բացեիբաց, սակայն հնչեցնել պատերազմից զգալի կորուստներ կրող Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Վերջին երկու օրերին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը միմյանցից որոշակիորեն տարբեր…

    Վերջին երկու օրերին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը միմյանցից որոշակիորեն տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների և նպատակահարմարության վերաբերյալ։
    Նման բացատրությունների անհրաժեշտությունը պետք է, որ պայմանավորված լինի ամերիկյան հասարակական կարծիքում առկա կասկածների առկայությամբ և դրանք փարատելու՝ վարչակազմի մտահոգությամբ։
    Վաշինգտոնի՝ պատերազմի մեջ մտնելու պատճառի կարծես թե իրականությանն ամենամոտ պատկերը այսօր ներկայացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն, որը նշել է, թե Թել-Ավիվն, ամեն դեպքում, հարված էր հասցնելու Իրանին, և նման հարձակումից հետո վտանգ կար, որ իրանական պատասխանը կլիներ ոչ միայն Իսրայելի, այլ նաև տարածաշրջանի ամերիկյան ուժերի ուղղությամբ, ինչը ԱՄՆ-ի զինուժում կհանգեցներ ավելի մեծ զոհերի թվի, քան այժմ կա։
    Այն որ Իսրայելի հարձակումը պարտադիր կերպով չէր նշանակելու իրանական պատասխան հարված ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմական ներկայությանը, կարելի է փաստել նաև 12-օրյա պատերազմի փորձով, երբ իրանցիներն, այն էլ նախօրոք զգուշացնելով Կատարի իշխանությանը, հրթիռակոծեցին այդ երկրում տեղակայված ԱՄՆ-ի ռազմակայանը, Իրանի տարածքի՝ ամերիկյան ռմբակոծությունից հետո միայն։
    Նեթանյահուի կողմից ԱմՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու մասին ռազմական գործողությունների սկզբից հետո խոսել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը, հավանաբար, ՆԱՏՕ-ի խողովակներով նույնպես տեղեկացված էր եղել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Շիրղոլամին, պատասխանելով …

    Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Շիրղոլամին, պատասխանելով տարածաշրջանում լարվածության պայմաններում Հայաստանի համար ստեղծված վտանգների մասին հարցին, շեշտել է՝ «Մեր բարեկամ և եղբայր Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը նույնպես մեր կարմիր գիծն է»։
    Միայն պետականության հինավուրց ավանդույթով պատասխանատու երկիրը կարող է իր համար ծանրագույն և հսկայական ռեսուրսներ խլող պատերազմի պայմաններում շարունակել առանց երկմտանքի կրկին արձանագրել, որ հարևան բարեկամական և եղբայրական մեր պետության ամվտանգույթունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են չափազանց կարևոր և «կարմիր գիծ» լինել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan