Կատարյան «Ալ-Ջազիրայի» թղթակիցը Արևմտյան ափից նշում է, որ ՀՕՊ-ի վաղ զգուշացման ռ…

Կատարյան «Ալ-Ջազիրայի» թղթակիցը Արևմտյան ափից նշում է, որ ՀՕՊ-ի վաղ զգուշացման ռադարների շարքից դուրս բերումը նկատելի խնդիր է ստեղծել Իսրայելում, և իրանական հրթիռները ի վիճակի են խոցել էլ ավելի մեծ թվով թիրախներ այդ երկրում՝ չնայած խիստ ռազմական գրաքննությունը թույլ չի տալիս ճշգրիտ տեղեկատվություն ստանալ մանրամասների վերաբերյալ։
Իրանական հրթիռային վտանգի պատճառով Իսրայելի խորհրդարանի նիստը չեղարկվել է, իսկ կառավարությունն անվտանգության նկատառումներով նիստ է անցկացնելու տեսակոնֆերանսի միջոցով։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով