Category: Vardan Voskanyan

  • Երբ հարցնում են, թե ինչո՞ւ եմ մշտապես գրում Պարսից ծոց, երբ հաճախ նաև մեզանում օ…

    Երբ հարցնում են, թե ինչո՞ւ եմ մշտապես գրում Պարսից ծոց, երբ հաճախ նաև մեզանում օգտագործվում է ավելի «չեզոք» Ծոց տարբերակը, ապա պատասխանը մեկն է։
    Առնվազն միջնադարից՝ «Աշխարհացույցի» ժամանակներից, ըստ հայերիս իսկ աշխարհագրական ավանդույթի՝ այդ ծոցը հենց Պարսից է։
    Կից՝ «Աշխարհացույցի» էջերից մեկն է, որտեղ հիշատակվում է Պարսից ծոցը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանում զարգացումների համատեքստում հաճախ է հանդիպում մի տեսակետ, ըստ որի՝ եթե այ…

    Իրանում զարգացումների համատեքստում հաճախ է հանդիպում մի տեսակետ, ըստ որի՝ եթե այդ երկրում տապալվի գործող իշխանությունը, ապա այն կարող է վերցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
    Սա, ըստ իս, Իրանի մասին սխալ ընկալումներ ունենալու հետևանք է, որոնց համաձայն՝ ԻՀՊԿ-ը դիտարկվում է, մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ՝ բանակն էր Թուրքիայում կամ զինվորականներն են Եգիպտոսում և Պակիստանում։
    Իրականում Իրանում ԻՀՊԿ-ի դերակատարությունը քաղաքական կյանքում կտրականապես տարբեր է վերոնշյալ երկրների բանակներից, քանի որ այն այժմ հենց ինքը՝ իշխանությունն է, իսկ ներկայիս հոգևոր առաջնորդը՝ ոչ այնքան աստվածաբան-հոգևորական է, որքան՛ ԻՀՊԿ-ի հրամանատար-հոգևորական՝ անձ, որը տասնամյակներ շարունակ նաև հենց ինքն է կերտել ԻՀՊԿ-ը։
    Այս առումով, ի տարբերություն Թուրքիայի, Եգիպտոսի կամ Պակիստանի զինվորականության, ԻՀՊԿ-ը ոչ թե իշխանություն է ստանձնել՝ տապալելով երկրի սահմանադրությունը, այլ պարադոքսալ կերպով իշխանության է հենց այդ սահմանադրության պահապանը լինելով։
    Հետևաբար, «սցենարն», ըստ որի՝ Իրանում ԻՀՊԿ-ը կարող է գալ իշխանության, պարզագույն թյուրընկալում է, քանզի ԻՀՊԿ-ն արդեն իսկ իշխանության է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքը՝ Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում հարվածներ հասցնել Ի…

    ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքը՝ Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին, գրեթե անհնարին կդարձնի քարոզչական այն գծի առաջ մղումը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, ըստ որի՝ այս պատերազմը, իբր, ոչ թե Իրանի ժողովրդի, այլ միայն իշխանության դեմ է։
    Իրանում քաղաքացիական ենթակառուցվածքներին պարբերական հարվածներն արդեն իսկ նկատելիորեն անլրջացրել են նման քարոզչական ազդեցության հնարավորությունները, քանի որ եթե, դիցուք, դպրոցի խոցման և տասնյակ երեխաների սպանության աններելի դեպքի կապակցությամբ դեռևս կարելի էր «արդարանալ» տեխնիկական բնույթի սխալով, ապա էլեկտրակայանները շարքից դուրս բերելու բացահայտ սպառնալիքից և առավել ևս դա իրականացնելուց հետո դժվար է լինելու էլեկտրաէներգիայից զրկված սովորական իրանցուն բացատրել, որ նրան «ազատություն» են բերում խավարի միջոցով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Իրանի ԱԳ նախարարը «X» սոցիալական ցանցում գրել է, որ իրանական քաղաքակրթությո…

    Երեկ Իրանի ԱԳ նախարարը «X» սոցիալական ցանցում գրել է, որ իրանական քաղաքակրթությունն ունի պաշտպանվելու երեք հազարամյակների պատմություն։
    Իրականում կան նաև ակադեմիական ուսումնասիրություններ, որոնցում շեշտվում է, որ Իրանի պատմությունն ինքը դիմադրության պատմություն է՝ դիմադրություն, որը պայմանավորված է նաև բարդ աշխարհագրական և բնակլիմայական պայմաններով, որոնք իրանցիները հազարամյակների ընթացքում սովորել են օգտագործել թե՛ երկրի զարգացումն ապահովելու և թե՛ հակառակորդների դեմ դիմադրություն կազմակերպելու նպատակներով։
    Ուշագրավ է, որ ներկայիս Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն իր գրառմանը կցել է Նաղշ-ե Ռոստամի՝ 3-րդ դարի մինչիսլամական հայտնի պատկերաքանդակի լուսանկարը, որտեղ պատկերված է հռոմեական երեք կայսեր հաղթած Սասանյան արքայից արքա Շապուհ Ա-ն, որի առաջ ծնկի է եկել Եդեսիայի ճակամարտում պարտությունից հետո գերի ընկած Վալերիանոս Ա կայսրը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Իսրայելի Դիմոնա և Արադ քաղաքներում ավերածություններ գործած իրանական հրթիռնե…

    Երեկ Իսրայելի Դիմոնա և Արադ քաղաքներում ավերածություններ գործած իրանական հրթիռներն, ըստ իսրայելական կողմի՝ անցել են այդ երկրի բարդ և բազմաշերտ ՀՕՊ համակարգերը, որոնք աշխատում են ամերիկյան արբանյակներից ստացվող տվյալների հիման վրա։
    Ըստ իսրայելական հեռուստաալիքի՝ իրանական հրթիռներին փաստացիորեն հակազդում է ոչ թե այս երկրի, այլ ամերիկա-իսրայելական միասնական ՀՕՊ-ը, որն էլ իրանական բալիստիկ հրթիռները փաստորեն կարողացել են հաղթահարել։
    Իրանը պնդում էր, որ աստիճանաբար սկսելու է կիրառել տեխնոլոգիապես ավելի կատարելագործված հրթիռներ, և կարծես երեկվա խոցումներն իրականացվել են հենց դրանցով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Չնայած քարոզչական տիրույթում հաճախ են ուռճացված ներկայացվում իսրայելական հնարավո…

    Չնայած քարոզչական տիրույթում հաճախ են ուռճացված ներկայացվում իսրայելական հնարավորություններն Իրանի դեմ պատերազմում, սակայն հենց Թել-Ավիվում հասկանում են, որ առանց ԱՄՆ-ի համակողմանի օժանդակության, նման ծավալների պատերազմ Իրանի դեմ միայնակ վարելու համար Իսրայելը չունի բավարար ռազմավարական խորք և ռեսուրսներ։
    Այս մասին, ի դեպ, անթաքույց հայտարարվում է նաև ներիսրայելական հանրային տիրույթում՝ առանց Իսրայելի ինքնիշխանության մասին սնապարծ և ամպագորգոռ հայտարարությունների։
    Իսրայելական ռուսալեզու հեռուստաալիքի եթերում մեկնաբանը խոսում է հենց այդ մասին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Դեռևս պատերազմի սկզբում Իրանի ԱԳ նախարար Արաղչին հարցազրույցներից մեկում նշել էր…

    Դեռևս պատերազմի սկզբում Իրանի ԱԳ նախարար Արաղչին հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրենք գործելու են «ակն ընդ ական» սկզբունքով։
    Այսօր Իսրայելը հարված էր հասցրել Իրանի Նաթանզի միջուկային ենթակառուցվածքներից մեկին։
    Այժմ համացանցը ողողված է Իսրայելի միջուկային տեխնոլոգիաների կենտրոն Դիմոնա քաղաքին հասցված իրանական հրթիռային հարվածի կադրերով։
    Բազմիցս եմ նշել, որ այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից՝ լարման ավելացմանը պատասխանել էլ ավելի մեծ լարումով և ոչ մի խորհրդանշական պատասխան հարված։
    Միջուկային ենթակառուցվածքներին հարվածներն անասելի վտանգավոր են, բայց այս խելագարությունն Իրանը չէ, որ սկսել է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Քչերն են նկատել, որ Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածի կապակցությամբ հանդո…

    Քչերն են նկատել, որ Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածի կապակցությամբ հանդուգն արձագանքից հետո, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այժմ Իրանի հետ հարաբերություններում իրեն պահում է, ռուսական ասացվածքի, «ջրից ավելի լուռ, խոտից ավելի ցածր» («тише воды, ниже травы») սկզբունքով, այսինքն՝ ձգտում է ավելորդ հակաիրանականությամբ աչքի չընկնել։
    Երեկ Իրանի հոգևոր առաջնորդի՝ նովրուզյան ուղերձում խոսվում էր այն մասին, որ ԱԹՍ-ներով կամ հրթիռային հարձակումների թիրախ դարձած երկրներից, Իրանը հարվածներ չի հասցրել Օմանին և Թուրքիային, մինչդեռ արհեստածին Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չկար՝ հանգամանք, ինչն ինքնին խոսուն է։
    Կարծում եմ՝ Բաքվում շատ արագ հասկացել են, որ Իրանում կա նոր հոգևոր առաջնորդ և ռազմաքաղաքական ավելի երիտասարդ, եռանդուն ու վճռական թիմ, որոնց հետ հանդուգն «կատակները» վտանգավոր են։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ը ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը…

    ԱՄՆ-ը ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը՝ փորձելով կարգավորել գները նավթի համաշխարհային շուկայում։
    Խոսքը վերաբերում է արդեն իսկ տանկերներում բարձված և ջրի վրա գտնվող իրանական նավթի մոտ 150-200 միլիոն բարելի մասին։
    Իրանական արձագանքը այս ամենին շատ հետաքրքրիր է՝ «Մենք վաճառել և վաճառում ենք մեր նավթը՝ առանց որևէ մեկից թույլատրություն վերցնելու»:
    Ստացվել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ այս պատերազմում իրանցիներն արդեն երկրորդ անգամ ստիպում են հակառակորդներին հետ քայլ անելու՝ սկզբում իրենց նավթագազային արդյունաբերությանը չհարվածելու, իսկ այնուհետ՝ դրա արտադրանքի վաճառքին չխոչընդոտելու։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև իրանական ԶՈւ-երի «Խաթամ ա…

    Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև իրանական ԶՈւ-երի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի քիչ առաջ տարածած զգուշացումից, իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ։
    Այս պատերազմի համատեքստում Իրան-ԱՄԷ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճ է գրանցում՝ հատկապես այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին ուղիղ տեքստով մեղադրեց ԱՄԷ-ին այդ երկրի տարածքն իրանական Խարգ կղզու վրա ամերիկյան հարձակման համար տրամադրելու մեջ։
    Միջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ը կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian