Category: Vardan Voskanyan

  • Իրանական ԶԼՄ-ները տարածել են Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, այդ երկրի նախկին…

    Իրանական ԶԼՄ-ները տարածել են Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, այդ երկրի նախկին ԱԳ նախարար Վելայաթիի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ։
    Վերջինս այս մասին բառացիորեն նշել է՝
    «Մյուս կողմից, Կովկասում հաշվարկների փոփոխությունը և «Թրամփի (Զանգեզուրի) միջանցք» պարտադրված բառակապակցության խամրումը ցույց տվեցին, որ այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքներով, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով»։
    Եթե չեմ սխալվում, սա 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանի իշխանական վերնախավում տեղի ունեցած նշանակալի փոփոխություններից հետո նման բարձրաստիճան որևէ իրանցի պաշտոնյայի առաջին հայտարարությունն է «Թրամփի ուղու» վերաբերյալ։
    Հարկ է նշել, որ Վելայաթին նաև նախկինում է աչքի ընկնել այս հարցում շատ կոշտ դիրքորոշմամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ գտնվող Գոմաձորի կիրճով քայլարշավով հասանք Գոմավ…

    Երեկ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ գտնվող Գոմաձորի կիրճով քայլարշավով հասանք Գոմավանք, որն, ըստ բարավորի 1898թ. վերանորոգության արձանագրության՝ ունի Սբ. Աստվածածին անունը, իսկ տեղացիների շրջանում ավելի հայտնի է Աղըլի վանք անվանումով («աղըլ» — «փարախ, ցանկապատված մակատեղ» բարբառային ձևից, քանի որ վանքի մոտ կան մի քանի ցանկապատված մակաղատեղեր)։
    Վանքից ոչ շատ հեռու լեռնագագաթին երևում է նաև կիկլոպյան ամրոցի պատերի շարվածքը, որտեղ գնալ չհասցրեցինք, իսկ վանքի մերձակայքում խոշոր կտորներով ժայռերի ստորոտում կարող է եղած լինել հին մարդու բնակատեղի։
    Գոմավանքը և շրջակա հնությունները ոչ միայն ուսումնասիրված չեն, այլ նաև վանքը, ցավոք, ընդհանրապես ընդգրկված չէ Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։
    Լուսանկարների միջոցով վայելեք Հայաստանի այս չքնաղ անկյան քաղաքակրթական ժառանգությունը և բնությունը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Հայաստանում Իրանի դեսպանությունը «X» սոցիալական ցանցի իր էջում առանձին գրառմամբ …

    Հայաստանում Իրանի դեսպանությունը «X» սոցիալական ցանցի իր էջում առանձին գրառմամբ արձագանքել է «Եվրատեսիլի» մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։
    «Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ կանգնել է նրա կողքին»։
    Ուշագրավ է, որ իրանական կողմը շեշտել է Հայաստանի հատկապես պատմական և քաղաքակրթական հինավուրց ավանդույթի հանգամանքը՝ դրանով փաստացի ակնարկելով, որ տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են այդպիսին։
    #հայ_իրանական_բարեկամություն
    🆔 @vardan_voskanian

  • «Եկել ենք, որ դիմավորենք մեր արևին». որևէ իշխանավորի հասցեին որևէ ժամանակ նման ա…

    «Եկել ենք, որ դիմավորենք մեր արևին». որևէ իշխանավորի հասցեին որևէ ժամանակ նման արտահայտություն անելը, մեղմ ասած, կռապաշտություն է։
    Անհասկանալի է մնում սակայն, որտե՞ղ, ինչպե՞ս և ինչո՞ւ է անմիջապես մեր կողքին ու մեր մեջ ձևավորվել տգետ, կռապաշտական ու շողոքորթ այս նողկալի վարքագիծը։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Այսօր «քաղաքակիրթ աշխարհից» և եվրոպական վիզաների, իբր, մատչելիությունից ճամարտակ…

    Այսօր «քաղաքակիրթ աշխարհից» և եվրոպական վիզաների, իբր, մատչելիությունից ճամարտակող մեկից հարցրեցի՝ «իսկ Գանձասար կարո՞ղ եք գնալ»։
    Պատասխանը ստիպեց ապրել կյանքիս ամենամեծ շոկերից մեկը՝ «Էդ Գանձասարը ի՞նչ ա»։
    Ամենայն լրջությամբ, միջին տարիքի տղամարդը չգիտեր՝ ինչ է Գանձասարը և որտեղ է մեր այդ սրբավայրը, բայց վստահաբար կիմանար, թե որտեղ են վիզաներ տրամադրում։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ այցելեցինք քաղաքակրթական Հայաստանի հերթական գողտրիկ անկյուններից մեկը՝ Վայո…

    Երեկ այցելեցինք քաղաքակրթական Հայաստանի հերթական գողտրիկ անկյուններից մեկը՝ Վայոց ձորի Շատին գյուղի մոտակայքում գտնվող «Աղվանք» վանական համալիր։
    Խոնարհված այս վանքի բոլոր դրվագները ցույց էին տալիս, որ գործ ունենք հոյակերտ և նշանավոր մի համալիրի հետ, որի վերջնական նույնականացումը դեռևս գիտահետազոտական աշխատանք է պահանջում։
    Քաղաքակրթական Հայաստանի շատ գոհարներ թեկուզ և խոնարհված, բայց ամբողջ ձայնով խոսում են մի բանի մասին. Հայաստանի սրբազան հողի յուրաքանչյուր անկյունը խորապես հայկական է, իսկ բարբարոսներն այս տարածքին առժամանակ տիրանալով և գաղութացնելով այն, այստեղ թողել են միայն անճոռնի փարախների հետքեր։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Ցանկացած քայլարշավի գնալուց առաջ հնարավորին ուսումնասիրում եմ անցնելիք ճանապարհը…

    Ցանկացած քայլարշավի գնալուց առաջ հնարավորին ուսումնասիրում եմ անցնելիք ճանապարհը տարբեր քարտեզների և գրականության հիման վրա։
    Այս շաբաթվա արշավին նախապատրաստության ժամանակ կարդում եմ 19-րդ դարի հեղինակ Քաջբերունու «Ճանապարհորդական նկատողությունները» և հերթական անգամ հանդիպում Հայաստանում այդ ժամանակ բնակված բարբարոսներին՝ հայ հեղինակի գնահատականներին։
    Ահա այս գողերի և ավազակների ժառանգներն են, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քաղաքական որոշմամբ ստեղծել են ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» հարցերով զբաղվող, իբր, կազմակերպություն և խոսում են իրենց «վերադարձի» մասին։
    «Նկատողությունների» համապատասխան հատվածը կցված է։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Հայաստանում սպառողականության անսանձ քարոզի և թաքուցյալ գավառականության միախառնմա…

    Հայաստանում սպառողականության անսանձ քարոզի և թաքուցյալ գավառականության միախառնման հետևանքով ձևավորվել է խորապես բարդույթավորված մի նկատելի խավ, որը թեև այդ մասին չի բարձրաձայնում, բայց ներքուստ համոզված է, որ Հայաստանը հետամնաց մի գավառ է, իսկ Եվրոպան ամենայն առաջադիմության ակունք և օրինակ։
    Հենց սրանով է, ըստ իս, պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը և այդ նպատակով տարատեսակ նվաստացումների վրա աչք փակելը։
    Հայաստանի սրբազան տարածքի, պատկերավոր ասած, մեկ-երկու քաղաքից բացի և Գառնի-Գեղարդից անդին երբևիցե չեղած այս խավի «դասական» որևէ ներկայացուցիչ հստակորեն գիտե ցանկացած պայմանական «Վիզէյրի» դեպի պայմանական Փարիզ յուրաքանչյուր ավիատոմսի գինը և տենչում է ձեռք գցել հերթական էժան տոմսակն ու ստանալ տենչալի վիզան և համալրել «երջսնիկների» շարքը։
    Հենց այս խավի կրքերը հագուրդ տալու նպատակով է այսքան շեշտադրվում Հայաստանի արդի վիճակի համար բոլորովին ոչ այդքան կարևոր եվրոպական վիզաների ազատականացման ոչինչ չտվող ուռճացված խոսույթը, մինչդեռ գրեթե մոռացվել է, որ ոչ մի վիզայով այլևս հնարավոր չէ այցելել ընդամենը մի քանի տարի առաջ մեր հայրենիքի մաս այնպիսի սրբազան անկյուն, ինչպիսին, դիցուք, Ամարասի վանքն է։
    Նողկալի է, երբ հենց այս խավի և դրա կրքերը հագուրդ տալուն միտված ականջ խլացնող աղմուկի պատճառով մեզանում լուսանցք է մղվել բնական, առողջ և աստվածահաճո մղումը կրկին հնարավորություն ստանալ այցելելու, օրինակ՝ մեր երանելի Սուրբ Մեսրոպի աննկուն ջանքով դեռևս 5-րդ դարում դպրոցի ավանդույթ ունեցած մեր սրբատեղին՝ Ամարասի վանքը։
    Աննորմալ է, երբ որևէ մեկը ընդունում է Սուրբ Մեսրոպի կերտած հրաշագեղ այբուբենը, բայց ուրանում նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում, նրա խիզախ քարոզը Գողթան գավառում, նրա սրբատեղի-ծննդավայրը Տարոնի Հացեկաց գյուղում, և ձգտում հայրենիքի այս սրբազան անկյունների քաղցրությունը վայելելու բնական տենչանքը բթացնել Փարիզում ըմպած սուրճի դառնությամբ
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը Հորմո…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը Հորմուզի նեղուցով, ըստ որի ամերիկյան ռազմանավերը պետք է ապահովեին, առանց Իրանի հետ համաձայնեցման և այդ երկրից թույլատրության, նավագնացութունը նեղուցով։
    Երեկ գրել էի, որ Իրանը ռազմական կոշտ գործողությունների էր դիմել տապալելու այս ծրագիրը, և այսօր, փաստորեն, այն կասեցված է։
    Չնայած ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե ծրագրի կասեցումը արվել է հնարավոր երկկողմ բանակցություններին նպաստելու նպատակով, սակայն ի սկզբանե էլ պարզ էր, որ, ըստ էության, գոյություն չունի տեղային նշանակության որևէ արդյունավետ գործիքակազմ, որի միջոցով հնարավոր կլինի Հորմուզի նեղուցը դուրս բերել իրանական վերահսկողությունից։
    Բազմիցս եմ նշել, որ Իրանի հաջող ասիմետրիկ գործողությունների ռազմավարությունն այս պատերազմում դասական ապացույցն է այն բանի, թե ինչպես անհամեմատ ավելի փոքր հնարավորություններով, սակայն ռազմաքաղաքական մտքով և կամքով օժտված պետական համակարգը կարող է դիմագրավել շատ ավելի հզոր հակառակորդի, որն, ի դեպ, աշխարհի թիվ մեկ գերտերությունն է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական քաղաքակրթական ինքնությունն իր պոեզիայով հղկած միջնադարյան պարսից բանաստ…

    Իրանական քաղաքակրթական ինքնությունն իր պոեզիայով հղկած միջնադարյան պարսից բանաստեղծներից Սաադին (13-րդ դար) շատ գեղեցիկ է նկարագրում մարդու և անասունի տարբերությունը։
    Վայելեք բանաստեղծական այս պատառիկը, որն արդիական է սպառողականության քարոզով մեզ շնչահեղձ անող այսօրվա իրականության մեջ ևս։
    Պարսկերեն բնօրինակի գեղեցիկ կատարումը և նվաստիս՝ բնօրինակին հնարավորին մոտ հայերեն թարգմանությունը կցված են։
    «Մարդը վեհ է հոգով մարդկայնության,
    Զգեստը գեղեցիկ լոկ չէ նշանը մարդկայնության։
    Թե աչք, բերան, ականջ ու քիթ ունենալով է մարդը,
    Տարբե՞ր են, արդյո՞ք, անշունչ պատկերը և մարդը։
    Ուտելը, քնելը, կատաղությունն ու հեշտանքը՝ խռովք են, տգիտություն ու խավար,
    Զի անասունն անտեղյակ է աշխարհից մարդկայնության»։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian