Category: Vardan Voskanyan

  • Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահի՝ Իրանի էլեկտրակայանները ոչնչացնելու սպառնալիքի, իրանցի…

    Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահի՝ Իրանի էլեկտրակայանները ոչնչացնելու սպառնալիքի, իրանցիները պատրաստվում են մարդկային շղթաներ ձևավորել այդ ենթակառուցվածքների շուրջ։
    Իրանցի հայտնի երաժիշտ, թառահար Ալի Ղամսարին արդեն սկսել է նշված ակցիան՝ գնալով Դամավանդի էլեկտրակայան։
    Կից՝ այդ երաժշտի կատարումներից մեկն է՝ նվիրված Սպահանին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian
  • Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվա…

    Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների, այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։
    Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմական շրջանում, որին միտված օրենսդրական քայլեր է ձեռնարկում այս երկրի խորհրդարանը մի կողմից, և դիվանագիտական աշխատանք Օմանի հետ ԱԳՆ-ն՝ մյուսից։
    Երեկ, երբ Սպիտակ տանը ներկայացվում էր ամերիկյան խոցված ինքաթիռի օդաչուի՝ Իրանի տարածքից տարհանման գործողությունը, ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քեյնը ուշագրավ հայտարարություն է արել, որից կարելի է եզրակացություններ անել սովորական իրանցիների՝ այս պատերազմում վարքագծի մասին։ Նա, մասնավորապես, նշել է, որ տարհանման գործողության ժամանակ տեղի բնակիչներից նույնիսկ փոքր հրազեն ունեցող յուրաքանչյուր իրանցի կրակ է բացել ամերիկյան ուղղաթիռների վրա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատար…

    Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել և հրապարակել լուսանկարներ պատերազմի ընթացքում զոհված իրանահայ Հովհաննես Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունից, որը տեղի է ունեցել Նոր Ջուղայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում։
    Ուշագրավ է, որ իրանցի պաշտոնյան, շեշտելով զոհվածի քրիստոնյա լինելու հանգամանքը, օգտագործել է շիայական իսլամում հատուկ հարգանք ցույց տվող «նահատակ» բառը՝ այսպիսով չգարբերակելով Իրանի հայրենական պատերազմում զոհերի քրիստոնյա կամ մահմեդական լինելու հանգամանքը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ի նախագահը «Truth» սոցիալական ցանցում կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իր…

    ԱՄՆ-ի նախագահը «Truth» սոցիալական ցանցում կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին։
    Գրառման մեջ հայհոյաբանությունների գործածությունը լավ ազդանշան չէ, քանի որ Իրանում ավանդական ընկալումները ենթադրում են, որ հայհոյանքների դիմելը զայրույթի նշան է, ուստի պարզ է, որ ԱՄՆ-ի նախագահը պատերազմում բախվել է փակուղային իրավիճակի։
    Իրանում սա համարում են ցուցիչ, որ իրենց գործողությունները արդյունավետ են, ուստի պատերազմը պետք է դադարեցվի հենց իրանական պայմանների հիման վրա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Օրեր առաջ Իրանում խոցված ամերիկյան F15 օդանավի օդաչուին փրկելու գործողության վեր…

    Օրեր առաջ Իրանում խոցված ամերիկյան F15 օդանավի օդաչուին փրկելու գործողության վերաբերյալ իրանական և ամերիկյան պատումները խիստ տարբեր են և հակասական։
    Փաստն այն է, որ օդաչուին գտել և տեղափոխել են Իրանի տարածքից, ինչի մասին խոսում են ամերիկյան աղբյուրները։
    Փաստ է նաև, որ տեղի է ունեցել զինված բախում տեղի իրանցի գյուղաբնակների և ամերիկյան հատուկջոկատայինների միջև, և կան զոհեր։
    Փաստ է նաև, որ ամերիկյան կողմը գործողության ընթացքում կորցրել է մեկ C-130 Hercules և երկու Black Hawk ուղղաթիռ։
    Կից՝ իրանական կողմի տարածած կադրերն են, որտեղ երևում են նշված ինքնաթիռի բեկորները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում և այս երկրի այլ քաղաքներում բազմահազարանոց հ…

    Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում և այս երկրի այլ քաղաքներում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի։
    Ուշագրավն այն է, որ հանրահավաքները կազմակերպել է նախկինում Իրանի հանդեպ քննադատական վերաբերմունքով աչքի ընկած Մուկթադա ալ-Սադրը, որի կողմնակիղներն Իրաքում այժմ իրենց աներկբա աջակցությունն են հայտնում Իրանին և կոչ անում արաբական երկրներին համախմբվել Իրանի շուրջ։
    Մեկ այլ հետաքրքիր զարգացում էլ տեղի է ունեցել Սիրիայում, որտեղ այսօր ցուցարարները հարձակում են գործել ԱՄԷ-ի՝ Դամասկոսում դեսպանատան վրա՝ մեղադրելով այս երկրի ղեկավարությանը Իսրայելին աջակցելու համար։
    Հակաիսրայելական ալիքը Մերձավոր Արևելքում՝ հատկապես նաև տարբեր երկրների շիա և սուննի արաբ բնակչության շրջանում, էլ ավելի անհնարին է դարձնում որևէ արաբական երկրի՝ Իսրայելի հետ համագործակցության հեռանկարը թե՛ այժմ, թե՛ հետպատերազական շրջանում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ամերիկյան «New York Times»-ն, ըստ ԱՄՆ-ի հետախուզությունում ունեցած իր աղբյուրներ…

    Ամերիկյան «New York Times»-ն, ըստ ԱՄՆ-ի հետախուզությունում ունեցած իր աղբյուրների՝ տեղեկացնում է, որ Իրանն օգտագործում է կեղծ թիրախներ, և կարողանում է ժամերի ընթացքում վերականգնել հասանելիությունը ռմբակոծված իր ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքներին։
    Իրանը ճանաչողները գիտեն, որ այս երկրի ռազմաքաղաքական միտքը իրանական արեւմտյան սահմանը մշտապես դիտարկել է խոցելի՝ հենվելով նաև պատմական փորձի վրա, երբ Ալեքսանդր Մակեդոնացին կամ արաբները կարողացել են ներխուժել Իրան հենց արեմուտքից։
    Սա հաշվի առնելով էլ իրանցիները մշտապես ձգտել են իրականացնել մի ռազմավարությունը, ըստ որի՝ Իրանի դե ֆակտո պաշտպանական գիծը արևմուտքում պետք է ձգվի առնվազն մինչև Իրաքի խորք և ավելի անդին, իսկ ռազմական կարողությունների հիմնական մասը տեղակայվի կենտրոնական և արևելյան շրջաններում։
    Այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են՝ Իրաքում ակտիվորեն գործում են իրանամետ խմբավորումները, իսկ հրթիռային և ԱԹՍ-երի պաշարները համալրվում են ավելի հեռավոր շրջանների ենթակառուցվածքների միջոցով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Մոտ մեկ ամիս առաջ Իրանին սպառնացող և դողդոջուն ձեռքերով «երկաթե բռունցք» ցույց տ…

    Մոտ մեկ ամիս առաջ Իրանին սպառնացող և դողդոջուն ձեռքերով «երկաթե բռունցք» ցույց տվող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ «կատակները» պատժվում են։
    Այսօր «X» սոցիալական ցանցում Բաքվի բռնապետը գրել է, որ արհեստածին Ադրբեջանը և Իրանը կշարունակեն լինել միմյանց կողքին նաև «դժվարին օրերին»:
    Արևելյան այս շողոքորթության ֆոնին հենց նույն այդ բռնապետի քարոզչամեքենան ակտիվորեն շարունակում է առաջ մղել հակաիրանական քարոզչական գիծը, ինչը ցուցիչ է, որ արհեստծին Ադրբեջանում իրականում ոչինչ էլ չի փոխվել։
    Կասկած չկա, որ պատերազմի ավարտից հետո Իրանում դեռ հիշելու են իրենց իրական բարեկամներին և թշնամիներին՝ անկախ վերջիններիս նողկալի «քաղցրախոսություններից»:
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Այսօր ԱՄՆ-ի օդուժի համար ակնհայտորեն անհաջող օր է եղել Իրանի երկնքում։Իրանական …

    Այսօր ԱՄՆ-ի օդուժի համար ակնհայտորեն անհաջող օր է եղել Իրանի երկնքում։
    Իրանական ՀՕՊ համակարգը խոցել է ևս մեկ՝ A-10 Thunderbolt ռազմական ինքնաթիռ, որն, ամենայն հավանականությամբ, կործանվել է Պարսից ծոցի ջրերում։
    Իրանական աղբյուրներում հաղորդվում է ամերիկյան երկու Black Hawk տիպի ուղղաթիռի խոցման մասին ևս։
    Իրանական պետական լրատվամիջոցները տարածել են A-10 ինքնաթիռի խոցման պահը ցույց տվող տեսանյութ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ջանքերով տապալվել է Բահրեյն…

    Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ջանքերով տապալվել է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը, ըստ որի՝ մասնավորապես, Պարսից ծոցի երկրները իրավունք կստանային նաև ուժի կիրառությամբ բացել Հորմուզի նեղուցը։
    Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումն անսպասելի չէր, սակայն «տարօրինակ» էր Ֆրանսիայի մոտեցումը։
    Ամեն ինչ պարզ է դառնում, սակայն, եթե հաշվի առնենք, որ այսօր Իրանի թույլտվությամբ Հորմուզի նեղուցով անցել է նավթով բեռնված ֆրանսիական նավը։
    Թե ինչպես է Իրանը չեզոքացնում Հորմուզի նեղուցի հարցով իր դեմ կոալիցիայի ստեղծման ջանքերը, գրել էի երեկ, իսկ այսօր ականատեսը եղանք դրա հերթական օրինակին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian