Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու Բաքվում, Հայաստանից ևս ներկայացուցիչ կլինի։ Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը։