ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի կասեցրել արտոնագրերի տրամադրումը!!!
Հունվարի 8-ին որոշ լրատվամիջոցներ՝ այդ թվում
Jam-news.net տարածաշրջանային մեդիա հարթակը, գրել են, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է արտոնագրերի տրամադրումը։ Մինչդեռ, դեսպանատնից հայտնում են, որ ժամանակավորապես կասեցվել են արտոնագրերի հետ կապված ՈՐՈՇ ծառայություններ: Որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձություններով։
Հաղորդագրությունում դեսպանատունը նաև նշել է, թե ինչ քայլեր պետք է իրականացնեն այն քաղաքացիները, որոնց նախապես նշանակված հարցազրույցները չեղարկվել են։
Ավելի մանրամասն՝
https://bit.ly/2T5yOTU
«Իրանական ժամադրությունների չեղարկում».ԱՄՆ դեսպանատունը նման անվանմամբ հայտարարություն է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեսպանատունը այս մասին վկայող հայտարարությունը…