Ես մի ծանոթ ունեմ (երևի դուք էլ), որը պնդում ա, թե իրեն 30 տարի թալանել են։ Այ տենց թալանով թալանել են իրեն ուղիղ 30 երկար ու ձիգ տարիներ։ Հարցնում եմ ո՞ր թվերից են թալանել, ասում ա 1998-2018 (98 թվին սկի չափահաս չի եղել, բայց արդեն թալանել են)։ Ասում եմ դա 20 տարի ա դառնում։ Ասում ա դե ուրեմն հենց 91-ից էլ թալանել են։ Ասում եմ ախպեր, բա ե՞րբ չեն թալանել, ասում ա վերջին 3 տարում չեն թալանել։
Կարճ ասած մարդուն տո լի 20 տո լի 27 տարում 30 տարի թալանել են։ Ի՞նչ են թալանել, չի կարողանում ասի։ Ընդեղ գույք պարտքի դիմաց բան ասում ա, հարցնում ես ի՞նչ գույք են տվել, ի՞նչ պարտքի դիմաց, էլի չգիտի։ Ասում ա սաղ տվել են, թալանել են, դղյակ են սարքել։ Լավ, համաձայն եմ, ասում եմ, սաղ թալանել են, անձամբ քեզ 3 տարի ա արդեն չեն թալանում, ի՞նչ հաջողություններ ունես արձանագրած։
Ասենք չգիտեմ, դու հանճարեղ ֆլեյտահար էիր, քեզ բեմ չէին տալիս, թե բրուտ ես, քեզ չէին թողնում գործ անես, թե՞ ուժեղ ծովախոզուկ բուծող ես, սաղ բուծածդ ծովախոզուկները պարտքի դիմաց որպես գույք տալիս էին գնում էր, հիմա հիմա ի՞նչ ես արել, ի՞նչ հաջողություններ ունես։ Ասում ա հիմա լավ ա։ Ի՞նչն ա լավ ցավդ տանեմ, ասա մենք էլ ուրախանանք։ Ասում ա Վրաստանից 4 հատ մաշած պագրիշկա եմ բերել, առաջ թալանչի ռեժիմը, որ 27 տարում 30 տարի թալանել էր(դաժե 20 տարի լինելով իշխանության) կկանգնեցներ, կասեր կաշառք տուր, հիմա անցա եկա։
Այ սենց տիեզերական մասշտաբների արդարության լուրը առնելուն պես հարցրեցի իսկ առաջ փորձել ա՞ բերի, կանգնացրել ե՞ն, ասեց չէ, բայց լսել ա, որ հաստատ կանգնացնում են, չի բերել։ Լսել ա մարդը, հիանալի ա։ Փառք Զևսին, կաշառք տալուց փրկվեց։ Բայց նենց չի, որ առաջ տվել ա, էն նախկին թալանչի ռեժիմի ժամանակ էլ ինքը կաշառք տվող տղա չի եղել։
Ինքը մեկ երկու անգամ մաղարիչ ա տվել, մի երկու կոպեկ փող ա սրա նրա ջեբը գցել, մի երկու անգամ էլ ծանոթ ա խառնել, բայց կաշառք, կոռուպցիա բան, տենց բաներ չի արել։ Որ աներ, ինքն էլ դղյակ կունենար։ Չի արել, դրա համար չունի։ Ու շատ լավ ա, որ 3 տարի ա արդեն ոչ մի դղյակ չկա, ոչ մի թալանչի չկա, էս 3 տարվա մեջ էլ ինքը ոչ մի անգամ կաշառք ու կոռուպցիա չի արել։ Էլի մենակ մաղարիչ։
Հայաստանի մակերեսի փոփոխությունների մասով առանձնապես հուզված չի։ Դե հմի նաղդի, նախկին թալանչիների ժամանակ լիներ վաբշե թուրքը հասել որ ով գիտի Գեղարքունիքի սարքեր (հա վայ, լավ Սևանի ափ, հըն): Ճիշտ ա էն ժամանակ չի եղել տենց բան, բայց կլիներ, ինքը գիտի։ Մի քանի հարց անց պարզվեց, որ ես էլ եմ նախկին թալանչի։
Ոբշմ ժողովուրդ ջան, թալանում էին, էլ չեն թալանում։ Սաղ լավ ա, կարաք մաշած պագրիշկա ներկրեք։ Մանավանդ եթե դուք 20 տարեկան եք ու ձեզ 27 տարում 30 տարի թալանել են։ Մենակ ռեալ ժամանակում քարտեզը ստուգեք, տեսեք էն նախկին թալանչիների ժամանակ Հայաստանին պատկանող ճամփեքից ո՞րն ա դեռ Հայաստանի վերահսկողության տակ, ու դրանցով բերեք, թե չէ կարող ա պագրիշկեքով հանդերձ ուրիշ նախկին թալանչի ռեժիմի ձեռք ընկնենք։